Մաս 4

104 12 13
                                    

Արևն այնքան անուշ էր քնել, որ նրա քունը նաև Աննային վարաքեց։ Նրանք իրար գրկած, ինչպես հարազատ մայր ու դուստր, խաղաղվել ու քնել էին։ Նրանք քնել էին, բայց եղավ անսպասելին. Արևը նորից արթնացավ ու  սկսեց ճչալ, լաց լինել ու անընդհատ կրկնում էր «Ես տեսա, ես տեսա»
Աննան արթնացավ Արևի ձայներից, փորձեց հանգստացնել նրան։

-Արև մոռացիր երազ տեսնելու մասին, քնիր լավ։ Դրանք ընդամենը մղձավանջներ են ու վերջ։
-Մամ ախր ես տեսա մորս։ Նա գրկել էր ինձ ու ինչ-որ տեղ էր տանում։ Մամ նա այնքան գեղեցիկ էր, բայց չեմ հասկանում ինչու չեմ կարողանում տեսնել նրա դեմքը, ուզում եմ տեսնել մամ, շատ եմ ուզում։
-Արև արի պայմանավորվենք լավ։ Դու հիմա քնում ես, իսկ ես առավոտյան քեզ անպայման ցույց կտամ մորդ լուսանկարները։
-Չէ մամ, ես Չեմ ուզում երազս կիսատ թողնել, ուզում եմ տեսնել մորս, նրա ժպիտն ու աչքերը
-Արև հասկացիր, այդ երազները խափուսիկ են, դու այդպես չես կարող տեսնել մորդ։ Եւ եթե երազում հրեշներ կամ աննորմալ բաներ ես տեսնում քւրեմն իրակա՞ն են դրանք, իհարկե ոչ։ Դե հենց դրա համար էլ կարևորություն մի տուր երազներիդ
-Մամ սա ուրիշ է, ես զգում եմ ուրիշ է։ Ես կապացուցեմ, որ երազներն իրականանալու հատկություն ունեն

Աննան զարմանում էր Արևի մտածելակերպի և նրա կամքի ուժի հետ։ Աննան չէր հասկանում երեխայի հույզերը, ու դա ամենից շատն էր իրեն ցավեցնում, նա մեղավոր էր զգում, որ չէր կարողանում օգնել փոքրիկին ու հասկանալ նրա ուզածը։ Դե այո, Արևը մորն էր ուզում տեսնել, բայց միևնույն է չէր հասկանում ինչու։
Արևն այնքան էր տանջվում, միաժամանակ նա այնքան հաստատակամ էր տրամադրված, ասես այդ երազը իսկապես լինելու է, ուղղակի պայքարել է հարկավոր։ Արևն իսկապես շատ էր ցանկանում տեսնել Մորը։
-Քնե՞ց, վերջապես,-Քթի տակ մտմտում էր Աննան,-Երբ է ավարտվելու այս անիծյալ գիշերը Տեր Աստված։ Երբ է բացվելու լույսն ու իր հետ տանի այս հիշողությունները

Կիսատ մնացած երազМесто, где живут истории. Откройте их для себя