Մաս 5 ՎԵՐՋ~

95 9 25
                                    

Եւ նորից նույնը. Արևն այս անգամ այնքան հանգիստ էր քնել, Աննան չէր էլ կարծում, որ նա երազ կտեսնի, մտածում էր վերջ Արևի մղձավանջներին ու երազներին։ Բայց այնուամենայնիվ Աննան չքնեց, մտածելով, որ այդ ամենն էլի կկրկնվի ու Արևն օգնության կարիք կունենա։ Աննան աչքերը կկոցած նայում էր Արևի անուշիկ դեմքին։ Մեկ հիանում էր նրա արտաքինով, մեկ էլ տխրում, կարծում, որ Արևը արժանի չէ նրան ինչ կատարվում է իր հետ։ Ինչևէ, Արևը քնած է, մնում է միայն համբերատար լինել ու սպասել վաղվան։
Մինչ Աննան մտքերի գիրկն ընկած հիանում էր Արևի կլորիկ ու համակրելի դեմքով, Արևը սկսեց ժպտալ, նա ուրախ էր և հնի նման չէր գոռում։ Աննան նկատեց դա ու շտապում էր արթնացնել երեխային.

-Բայց մի րոպե. Արևը չի լացում ու քնած է, գուցե տեսավ այդքան սպասված երազը ու հիմա երջանիկ է։ Ոչ, չեմ արթնացնի նրան, դա ստորություն կլինի, չէ որ եթե մղձավանջ լիներ նա կարդնանար։ Ամեն ինչ նորմալ է, լուռ կհետևեմ փոքրիկիս։

Արևը կարծես շոյում էր ինչ-որ մեկին, ցանկանում էր գրիել, փարվել, եթե նրա աչքերը բացվեին ապա դրանք ուղղակի կփայլեին երջանկությունից։
-Մեկ րոպե, ի՞նչ պատահեց.-Անան սկսեց խոսել ինքն իրեն.- Արև՞, փոքրիկս արթնացիր։

Արևը հանկարծակի սկսեց լաց լինել։ Նա լացում էր անձայն, ասես չէր ուզում, որ իրեն լսեն։ Լացում էր այնպես, ինչպես կատուներն են մլավում, երբ ցավ ունեն։ Աննան փորձեց արթնացնել երեխային։

-Արև, բալես արթնացի, Արև։

Արևն արթնացավ, գրկեց Աննային ու հեկեկալով ասաց.
-Մամ, ես տեսա մայրիկիս, մոտեցա, չեմ հասկանում ինչու չկարողացա նրա դեմքը տեսնել, երբ ինձ ընդհամենը մեկ վայրկյան քր մնում այն տեսնելու համար, մայրիկը դեմքը թաքցնում էր։ Մամ բայց գիտես, մենք խոսեցինք, նա ինձ ասաց ինչու չի ուզում, որ տեսնեմ իր դեմքն ու հիշեմ իրեն։ Այնքան հաճելի էր նրան մոտ լինելը, զգալը, որ մայրդ կողքիդ է ու դու ոչնչից չես վախենում այդ ժամանակ։ Շոյեցի նրա մազերը, այնքան խնամված ու նուրբ էին, ճիշտ քո նկարագրածի նման ոսկեգույն ու երկար։ Ես նրան միայն ետևից էի տեսնում, ու հենց այդպես էլ կծկվել էի նրա մեջքի մոտ, ինչպես քո ծնկներին եմ նստում։
-Արև անուշս հանգստացիր լավ։ Մայրդ ի՞նչ ասաց, ինչու՞ չի ուզում տեսնես նրա դեմքը։
-Մամ, մայրս ասաց, որ ես էլ չփորձեմ տեսնել ու հիշել նրան։ Չփորձեմ քեզ համոզել, սր պատմես իր մասին։ Նա ասաց, որ դու ես իմ մայրը ու քո դեմքն է իմ մոր դեմքը։ Ես այնքան ուրախ եմ, քր նրա նման մայր եմ ունեցել, և ունեմ քո նման մայր։ Մամ ես շնորհակալ եմ քեզ, որ դու ինձ հետ ես ու իմ կողքին։ Եւ այո, մի բան պետք է խոստանաս։ Չվարվես այնպես ինչպես մայրիկը վարվեց։ Չհեռանաս ինձնից խնդրում եմ։ Ես գիտեմ, որ այնտեղ երկնքում, այն սպիտակ պալատում մայրիկը շատ ամհոգ ու երջանիկ է, բայց դու էլ չգնաս։ Դու մնա ինձ մոտ, խոստանում եմ պաշտպանել քեզ այստեղ, լինել միշտ քեզ հետ։ Մճայն թե չլքես ինձ
-Արև, հիմարիկ ես ի՞նչ է։ Ես երբե՛ք, լսում ես երբե՛ք քեզ չեմ թողնի։ Ու ես եմ շնորհակալ քեզ այսքան խելացի ու հասկացող լինելու համար, շնորհակալ եմ մորդ, որ քեզ նվիրեց ինձ, շնորհակալ եմ քեզ ինձ մայրիկ դարձնելու համար։ Խոստանում եմ անել այնպես, որ դու մայրական սիրո ու քնքշանքի կարիք հանկարծ չզգաս։ Կանեմ այն ինչ կցանկանաս։ Կգնանք ուր, որ կուզես։ Ամեն ինչ լավ է լինելու և մենք իրական մայր ու դուստրերից ավելի լավն ենք լինելու, այ կտեսնես փոքրիկս։

Այս ամենն ասաց Աննան լացը ատամների տակ հազիվ զսպելով, բայց նա էլ չնկատեց թե ինչպես նրա խոշոր աչքերից թափվեցին արցունքների կաթիլները։

-Մամ մի լացիր խնդրում եմ։ Տես ես ժպտում եմ, ու դու իրավունք չունես տխրելու։ Հենց հիմա մաքրիր արցունքներդ ու տեղս պատրաստիր քո գրկում։ Թեև իմ երազը կիսատ մնաց, բայց միևնույն է ես չեմ տխրում, ուզում եմ քնել մայրիկիս գրկում ու արջի նման։
-Հիմարիկ, արի ինձ մոտ աղջիկս, արի մայրիկի մոտ։

Նրանք այնքան երջանիկ էին։ Այնքան պարզ ու անկեղծ։ Այնքան հարազատ։
Աննան շատ էր սիրում Արևին, հարազատ երեխայից էլ շատ կսիրեր համոզված եմ։ Նրանք այնքան գեղեցիկ են, նույնիսկ այն ժամանակ երբ քնած են իրար գրկած։
Արևի ԵՐԱԶԸ ՄՆԱՑ ԿԻՍԱՏ։ Բայց հոգ չէ, չէ որ նա իր մայրիկի գրկում իր անուշ քունն արդեն ստացել է։ Այնպես է գրկել Աննային ասես նրանն է։ Օ, այո, նրանն է որ կա։ Նրանք նույնն են միասին ու միշտ երջանիկ։
Եւ գիտեք, մի գուցե ինչ-որ բան կիսատ թողնելով մենք էլ հասնենք մի ուրիշ լավ բանի։ Դե չգիտեմ, համենայնդեպս Արևի դեպքում դա էր ճիշտը։

-Մամ, դու ես իմ մայրն ու դու էլ կմնաս.- Արևը կիսաքնած արտաբերեց այդ նախադասությունն ու կարծես թե քնեց Աննայի գրկում, մի տարբերությամբ։ Նա երազ չտեսավ, համենայնդեպս չարթնացավ, այլ ամուր Աննային գրկած քնեց հրեշտակի նման, առանց երազ տեսնելու մտքի։ Նա քնեց մոր գրկում...

Կիսատ մնացած երազМесто, где живут истории. Откройте их для себя