Մաս 3

122 15 13
                                    

-Հա, կպատմեմ, բայց խոստացիր, որ ամեն ինչ լսելուց հետո իսկույն կքնես
-Հա մամ, պատմիր...
-Մայրդ շատ գեղեցիկ դիմագծեր ուներ, խորհրդավոր աչքեր ու ժպիտ։ Ուներ երկար և ոսկեգույն մազեր, իսկ աչքերը շագանակագույն էին, այդպես շատ քիչ է պատահում ու մայրդ հենց այդ երջանիկներից էր, Բարձրահասակ էր, շատ ուտել չէր սիրում, դրա պատճառով էլ նիհար էր։ Նրա հայացքը միշտ հեռվում էր, նա քեզ շատ էր սիրում Արև։ Մայրդ քեզ համար այնքան բան է հասցրել անել այդ 3 տարիների ընթացքում, որ նույնիսկ շատ մայրեր գաղափար էլ չունեն դրանց մասին։ Հերիք է Արև, հիմա խոսքը պահելու քո հերթն է փոքրիկս։
-Մամ, մայրս ճիշտ ինձ նման է չէ՞.-Հոգոց հանելով հարցրեց Արևը։
-Հա Արև դուք շատ նման եք։ Լսեցիր չէ՞ մորդ մասին, դե իսկ հիմա քնիր, ես ել եմ ուզում քնել Արև։
-Կքնեմ Մամ, գիտես ինչու՞։ Ուզում եմ նորից երազ տեսնել ու երազումս մորս դեմքը տեսնեմ։ Ես նրան շատ եմ կարոտում։ Ուզում եմ գրկի, երգեր երգի ինձ համար, հեքիաթներ կարդա։ Ես նրա կարիքը շատ ունեմ Մամ։
-Քնիր Արև, քնիր։

Լացը հազիվ էր զսպաու Աննան։ Նա չէր կարողանում համակերպվել այն մտքին որ չէր կարող Արևին տալ այն սերն ու ջերմությունը, ինչ հարազան մայրն իր դստերը։ Նա ինչքան էլ փորձեր լինել լավագույնն ու ինչքան էլ փորձեր սիրել ու խնամել Արևին, մեկե նա նորից հիշելու էր մորը։ Այս ամենը Աննայի մոտ խանդ կամ նախանձ չէր առաջացնում, բնավ և նա չէր տխրում, որ Արևը մորը կարոտում ու տեսնել է ուզում, նա իրեն վատ էր զգում նրա համար, որ չէր կարող անել այնպես ինչպես Արևն է ուզում։ Աննան մտահոգվում էր Արևի համար, ու փորձում էր պլան կազմել, որ երեխան ազատ ժամանակ չունենա։ Այդպես նա չէր էլ մտածի մոր մազին և հետևաբար հարցեր չէր տա։

-Մամ չլացես լավ։ Ես քեզ շատ եմ սիրում, բայց հասկացիր ես ուզում եմ մեկ անգամ գոնե տեսնել մորս։ Ես գիտոմ, որ դա իրական կյանքում հնարավոր չէ, հենց դրա համար երազումս կտեսնեմ նրան Մամ։ Ես ուզում եմ գրկել նրան, համբուրել, զգալ, որ նա գոյություն ուներ սւ իմ մայրն էր։ Ես քեզ չեմ թողնի Մամ, ես չեմ մնա նրա մոտ։ Ես այստեղ կլինեմ քեզ հետ, քեզ պաշտպանելու համար։ Ես չեմ թողնի, որ քեզ նեղացնեն։
-Հիմարիկ,-Աննայի դեմքին արցունքների տակից ժպիտ երևաց,- Արև դու էլ առաջվա փոքրիկը չես հա՞, հիմա էլ ինձ ես ուզում պաշտպանել։ Այդ ումից՞, ինչի՞ համար։
-Քեզ կպաշտպանեմ այն հրեշներից, ովքեր տարան մայրիկիս, ովքեր նրան խլեցին մեզնից։ Ես չեմ թողնի, որ երկրորդ անգամ ինձնից վերցնեն այն ինչ թանկ է ու կարևոր ինձ համար։ Ես քեզ սիրում եմ Մամ
-Արև վերջ, էլ հիմարություններ չխոսես, մեզ ոչ ոք և ոչինչ չի կարող յեռացնել իրարից։ Ես էլ քեզ եմ սիրում Փոքրիկս։ Հիմա քնենք լավ երկուսիս աչուկներն էլ փակվում են ու երկուսս էլ շատ հոգնած ենք։
-Մամ։
-Ասա Արև, հիմա ի՞նչ է անցել քո այդ փոքրիկ գլխով։
-Շնորհակալ եմ, որ կաս ու ինձ հետ ես եղել, որ իմ կողքին ես հիմա ու հետո էլ կլինես կողքիս։
-Ինձ շնորհակալություն մի ասա։ Դու իմ Պայծառ Արևն ես ու ես խոստացել եմ մայրիկիդ թույլ չտալ, որ այդ Արևը գեթ մի վայրկյան մարի
-Քնենք, ես չեմ ուզում կիսատ թողնել երազս Մամ
-Արի, արի ինձ մոտ ու քնիր։

Արևը հենվեց Աննայի վրա, գրկեց նրան ու իսկույն քնեց։
Այնքան անուշ էր քնած, որ Աննան համոզված էր, որ էլ չի արթնանա։ Բայց Աննայի մտքով էլ չէր անցնում ինչ կլինի հետո...

Հ.Գ. Նախ շնորհակալ եմ բոլորիցդ ընթերցելու համար։ Ու ինձ համար շատ կարևոր են ձեր կարծիքները թե ստեղծագործության, թե դրա ընթացքի մասին։
Եթե կա ցանկություն պատմվածքին այլ ընթացք տալու կարող եք հայտնել այն, չնայած որ այն արդեն պատրաստ է։
Հա իդեպ, կներեք նախորդ գլուխներում «:» այդքան շատ չօգտագործելու համար, ուղղակի չեմ սիրում այդ նշանը։
Դե ինչ, ևս մեկ անգամ շնորհակալություն, ու կսպասեմ կարծիքներին սիրելիներս❤❤❤

Կիսատ մնացած երազМесто, где живут истории. Откройте их для себя