Խոհանցում տիրում է կատարյալ քաոս։Ինչ֊որ տարօրինակ կերպով՝ ալյուրը ծածկում է սեղանների մեծ մասը,վառարանում բռնկված կրակը ոչ մի ձև չի ցանկանում նահանջել,իսկ մնացած ամբողջ տարածքը պատված է թանձր գոլորշու շերտով։
Նամջունը անկեղծ չգիտի,թե ինչպես ամեն ինչ հասավ սրան։Միգուցե արժե սկսել ամենասկզբից։
[Եվ իջավ Նոյը տապանից,իսկ նրա ետևից...Չէ,սա մի տեսակ շատ սկզբից էր։]
[Մեկ ամիս առաջ]
Այս երկուշաբթի առավոտը նույնքան կենցաղային և սովորական էր նրանցից յուրաքանչյուրի համար,որքան և մյուս երկուշաբթի առավոտները։Ու ոչ միայն երկուշաբթիները ու ոչ միայն առավոտները։Նրանց կյանքում,առհասարակ,շատ քիչ բաներ էին ենթարկվում կտրուկ փոփոխությունների։Եվ դրանց հաստատ չէին ենթարկվում երկուշաբթի առավոտները ու ուրբաթ երեկոները։
Աշխարհը կառուցված է պարզ։Տեղի է ունենում այն ամենը՝ ինչը պետք է տեղի ունենա։Ամեն դեպքում,այդպես էր կարծում Սեմին։Սեմին դանդաղ քայլերով մոտենում է ծաղկի խանութի դռանը,հանում է պայուսակից բանալիները՝ որոնք հաջորդ վայրկյանին հայտնվում են գետնին։Շնորհակալություն հայտնենք Սեմիի կողքով վազող աղջկան,ով կտրուկ հարվածեց նրա ուսին, ինչի արդյունքում և բանալիները հայտնվեցին գետնին։Աղջիկը բարձրացնում է բանալիները,վերադարձնում տիրոջը՝ ներողություն խնդրելով։Սեմին մեղմ ժպտում է՝ վերցնելով բանալիները,ապա շրջվում է դեպի դուռը,բացում է այն և մտնում ներս՝ ցուցանակը շուռ տալով դեպի հակառակ երեսը,որը հայտարարում է "Բաց է"։
Սեմին ունի փոքրիկ ծաղկի խանութ,որը ընտանեկան բիզնեսի մի մասն է,և իրականում՝ նրան ավելին հարկավոր էլ չէ։Նա հաճախ է լսում այն մասին,որ իր հավաքած ծաղկային կոմպոզիցիաները ուղղակի կախարդական են,բայց հենց ինքը՝ Սեմին,կախարդականից ունի միայն գրապահարանում դրված՝ Միջնադարյան մոգական առասպելների մասին ինչ֊որ մի գիրք։
Աղջիկը,ով պատահմամբ հարվածեց Սեմիին՝ ներողություն խնդրելուց հետո արագցրեց քայլերը՝ ուղղվելով դեպի համալսարանի շենք և շարունակելով նայել ձեռքին կապված ժամացույցին։Ֆեյին դեռ մանկուց է կախվածություն ունեցել պարբերաբար ժամը ստուգելուց։Ժամացույց կա նրա բնակարանի հյուրասենյակում,ննջասենյակում,աշխատասեղանի վրա,խոհանոցի պատին,պայուսակի մեջ և ձեռքին։Ամենուր։Ֆեյին հնէաբանության ֆակուլտետի ուսանող է,և նա ինչպես ոչ այլ ոք գիտի,որ ամեն կորցրած վայկյանը՝ արդեն անցյալ է։Ֆեյին կանգ է առնում լուսաֆորի տակ և մտովի անիծում է այն մարդուն,ում մտահաղացումն է եղել սպասելու ժամանակին հատկացնել 30 վայրկյան,իսկ հոծ գիծը անցնելուն՝ 15։Ֆեյին նյարդայնացած նայում է մե՛կ իր ձեռքին կապված ժամացույցին,մե՛կ վայրկյանացույցին և երևի թե պատճառը նրա այդ լարված և անհանգիստ շարժումներն են,որ իր կողքին կանգնած աղջիկը տարօրինակ հայացք է նետում նրա վրա,բայց ոչ մի ռեակցիա չի տալիս։Լուսաֆորը հուշում է,որ հետյոտնի անցնելու ժամանակն է,և Ֆեյին շտապելով անցնում է փողոցը,որովհետև ամեն վայկյանը հաշվված է,իսկ ուշանալ նա չի սիրում։Ինչը չի կարելի ասել իր կողքին կանգնած աղջկա մասին,ով ուշքի է գալիս միայն հետհաշվարկի 7֊րդ վայկյանի վրա և սկսում է անշտապ քայլերով անցնել փողոցը։Լունան բնությունից է այդպիսին։Միշտ անշտապ,միշտ մի փոքր քնաթաթախ և միշտ իր աշխարհում։Ճիշտ է նա չէր հաշվարկվել,որ միշտ իր աշխարհումը կարող է դառնալ "այն աշխարհում",բայց հասցրեց այդ մասին մտածել,երբ մեքենայի դիմամասը կտրուկ կանգ առավ իրենից մի քանի սանտիմետր հեռու։
֊Խելագարվե՞լ ես,֊վարորդը իջնում է մեքենայից և զայրացած մոտենում աղջկան։Լունայի դեմքը չի արտահայտում ո՛չ վախ,ո՛չ շփոթություն և նա հազիվ թե զարմացած էլ լինի։Եվ դրա հակառակ պատկերն է Միայի մոտ։Նա ուշանում է,իսկ այստեղ այս հրաշամանուկը ասես երկնքից ընկավ ուղիղ իր մեքենայի դիմաց։Ոչ նա դասից չի ուշանում,ուղղակի ցանկացած սյոռֆեր գիտի,որ առավոտյան ծովափը միշտ դատարկ է,իսկ ալիքները ավելի լսող,֊Դու կու՞յր ես։Չե՞ս տեսնում,որ արդեն մի քանի րոպե է,ինչ կարմիր է լուսաֆորին։Կա՛ր֊մի՛ր։Եթե քո կյանքը այդքան էլ թանկ չէ՝ ասեմ,որ մեքենաս՝ ի տարբերություն քո կյանքի, շատ ավելի թանկ է,այնպես որ եթե սեփական կյանքիդ վրա թքած ունես,ուրեմն ուրիշի գույքի մասին գոնե մտածիր։
Լունան նայում է նրան ինչ֊որ չհետաքրքրված հայացքով,ապա բարձրացնում է ձեռքերը,հանում ականջակալերը,որ մինչ այդ թաքնված էին մազերի տակ,ապա անգույն ձայնով հարցնում.
֊Ինչ֊որ բա՞ն ասացիր։
Միան այլևս ոչինչ չունի ասելու։Ոչ։Խելագարները նրա գծով չեն։Հիմա նա իհարկե կխեղդեր այս մոխրագույն մազերով անհեթեթությանը ինչ֊որ տեղ ծովի այլիքներում,բայց նա շտապում է,ուստի ուղղակի նայում է մի հոգնած հայացքով՝ նետելով "Գնա գրողի ծոց ը" ու վերադառնում է իր մեքենան։
Լունան վերադարձնում է ականջակալերը իրենց օրինական տեղը և շարունակում է քայլել դեպի ակադեմիա։Ոմանք տեսնելով նրա միշտ անտարբեր տեսքը անգամ չեն էլ ենթադրում,որ նա պարի ակադեմիայի սան է։Բայց փաստացի՝ դա այդպես է։
Միան ևս մի քանի անգամ առիթ է ունենում հիշելու այդ աղջկա դեմքը և հույս ունի,որ այդ նույն դեմքը կայրվի դժոխքի ամենաթեժ կրակներում,որովհետև մինչ նա հասնում է ծովափ՝ այն արդեն մարդաշատ է,ալիքները հանդարտ են,իսկ նա,բարև ձեզ իհարկե,թղթե նավակ չէր պատրաստվում թողնել այդ ալիքների վրա։Ուստի նա ուղղակի գնում է ծովափի ծայրամաս,հանում է պայուսակից գիրքը և սկսում սպասել մայրամուտին,երբ ծովափը նորից դատարկ կլինի,իսկ ծովը ալեխառն։
__________________
Լունան իհարկե ալարկոտ է և ամեն ինչին արձագանքում է ոչ այնքան գունեղ,որքան որ կարելի է ակնկալել,բայց այդ ամենը անհետանում է ստուդիայում։Ստուդիայում նա չի նստում և ոչ մի վայրկյան։Նա մարզվում է ստուդիայում,սնվում է ստուդիայում,երբեմն անգամ պատրաստ է քնել ստուդիայում։Ինչպես այսօր օրինակ,երբ նա հստակ որոշել է,որ հղկելու է պարը 99,9% ճշգրտությամբ։Ոչ մի հույս,որ տուն նա կվերադառնա կեսգիշերից առաջ։
_______________________
Ի միջի այլոց գիշերվա մասին։Ֆեյին սիրում է գիշերը։Իսկ բացի այդ նա սիրում է իր մասնագիտությունը,որովհետև պրակտիկայի բնույթով նա հաճախ է լինում անտառապատ կամ լեռնոտ տարածքներում,իսկ գիշերելը այնտեղ նրա համար կրկնակի հաղթանակ է։Ֆեյին սիրում է պեղումների,վրանները կապելու և խարույկը վառելու պրոցեսը։Վերջինը հատակապես,որովեհտև դա նրա մոտ հիասքանչ է ստացվում։Եվ զարմանալի չէ,որ պարտականությունները բաշխելիս՝ խարույկ վառել հանձնարարեցին հենց նրան։Իսկ նա սիրով։
___________________
Սեմին այդքան էլ չի սիրում մթություն ու գիշեր,ուստի անգամ ծաղկի խանութում մենակ մնալը՝ նրա համար փորձություն է։Բայց այսօր պատվերները շատ են,պետք է հասցնել ամեն ինչ վաղվա օրվան։Նա միացնում է ռադիոն,որպեսզի գոնե մի փոքր կենդանության շունչ տա խանութին և այդքան էլ մենակ չզգա իրեն։Երեկոյան թողարկումները պետք է որ հետաքրքիր լինեն։
<<Եվ այսօրվա լուրը,որը ցնցել է ամբողջ համացանցը։Աստղագետները հաշվարկել են,որ մենք կարող ենք ականատես լինել տիեզերքում հազվադեպ հանդիպող երևույթի,որը կրկնվում է ամեն 585 տարին մեկ։Բացի այն,որ Երկիր մոլորակի բնակիչները այսօր կկարողանան տեսնել լիալուսին,այդ լիալուսինը դասավորված է լինելու Արևի հետ նույն գծի վրա։Մագնիսական դաշտերը հզորանալու են մեկ քառորդ անգամով,ուստի սիրտ անոթային հիվանդություններով տառապող մարդկանց խորհուրդ է տրվում...>>։Թե ինչ է նրանց խորհուրդ տրվում Սեմին չլսեց,որովեհտև չի տառապում սիրտ֊անոթային համակարգի հիվամդությամբ,իսկ բացի այդ ծաղկեփնջի համար գերբերաներ են պետք,որոնք մյուս սենյակում են։
_____________________________
Աստղագետները չէին խաբում։Այսօր իրոք լիալուսին է։Միային դա մինայն ավելի ձեռնտու է։Ծովի ալիքները լուսնի լույսի տակ՝ աշխարհի 8֊րդ չհաստատված և ոչ մարդակերտ հրաշալիքն է։Միան վերցնում է սյոռֆինգի տախտակը և վազում է դեպի ծովը։Երբ ալիքները բարձրացնում են նրան վերև,իսկ տախտակը ոտքերի տակ սկսում է ենթարկվել նրա շարժումներին՝ Միան հասկանում է,որ այսքան վստահ նա իրեն անգամ ցամաքի վրա չի զգում։Նրա մտքերը անիծված չեն,ամենևին,բայց այսօրվա հաջողությունը կարծես թե այո,որովհետև մի քանի վայրկյան անց հսկայական ալիքը սկսում է ծածկել նրան,և այն ամենը ինչ Միան հասցնում է անել՝ դա արագությունը ավելացնելն է՝ հուսալով դուրս պրծնել ալիքի պարույրից,բայց այդ պլանը ևս անհաջողության է մատնվում։Միակ բանը,որը նա տեսնում է մինչ ուշաթափվելը,դա ալիքը ճեղքող արծաթյագույն լույսն է։Գիտակցություն նրան վերադառնում է ծովի ափին,երբ նա գտնում է իրեն ավազի շերտի տակ թաղված,մի շարք վնասվածքներով և կապտուկներով մամնի վրա։Միան դանդաղ բարձրանում է և գնում դեպի մեքենան։Տախտակի մասին անգամ մտածելն է աբսուրդ։Այն մնաց ծովի հատակին։Իսկ այսօրվա համար արկածները հերիք են։
__________________
Լունան հազիվ է հիշում,թե ինչ է այսօրվա մեջ տեղի ունեցել,իսկ մի քանի ժամ տևացող անդադար պարապունքներից հետո՝ առավել ևս։Եթե նա հիշի սեփական անունը,դա արդեն ողջունելի կլինի։
Լունան անջատում է երգը և վերցնում գետնից շշով ջուրը։Արդեն մի քանի ժամ է,ինչ բոլորը գնացել են,բայց նա չի կարողանում։Զգացողությունը,որ ամեն անգամվա հետ ինչ֊որ մի շարժում չի ստացվում այնպես,ինչպես որ նա ցանկանում է,ստիպում է նրան կրկնել է այդ շարժումը նորից ու նորից։Օդը չափից ավելի տաք և ծանր է ստուդիայում,ուստի Լունան մոտենում է պատուհաններից մեկին և բացում է այն։Լունան հաշվարկներում երբեք էլ տաղանդավոր չի եղել,բայց անգամ նա կարող է ասել,որ այն,որ քամին այդքան մեծ ուժով հետ հրեց պատուհանը,երբ դրսում եղանակը ամենևին էլ քամոտ չէ՝ոչ մի ֆիզիկա չի բացատրի։Նա մի քանի քայլ հետ է անում՝ հաջողությամբ չընկնելով և նեղացած նայում է պատուհանին,որի ապակու արտացոլանքի մեջ փայլում է լուսնի լույսը։
_____________________
Եթե Ֆեյիին հարցնեյին,թե ինչն է ամենահետաքրքիրը պեղումների գնալիս,նա անպայման կասեր,որ դա արշավախմբի մասնակիցների հետ գիշերը խարույկի կողքին հավաքվելն է։Ինչը և նրանք անում են հիմա։Ոմանք պատմում են ինչ֊որ լեգենդներ կապված այս տարածքների հետ,ոմանք տեղում հորինում են սարսափ պատմություններ և այս աշխարհը այնքան է տարբերվում այն թվայնացվածից,որ կա քարե ջունգլիներում։Երբ բոլորը հավաքվում են և սկսում առանձնանալ իրենց վրաններում՝ Ֆեյին միակն է,ով մնում է խարույկի կողքին,մինչև դրա հանգչելը։Երբ կրակը դառնում է ավելի փոքր,նա մոտենում է և սկսում հող լցնել դրա վրա։Անտառը այն տեղը չէ,որտեղ արժե վառվող խարույկ թողնել։Լսվում է ինչ֊որ աղմուկ և Ֆեյին շրջվում է՝ դեռ պահելով ձեռքը խարույկի կողքին,որը ըստ երևույթին չէր հանգչել ամբողջովին։Կրակը միանգամից այրում է նրա մաշկը և Ֆեյին ինչ֊որ անեծքներ է շշնջում ինքն իրեն՝ պահելով ձեռքը լուսնի լույսի տակ,որպեսզի գնահատական տա աղետին։Ամեն ինչ այդքան էլ լուրջ չէ,ապրելու շանսեր կան,ուստի նա վերջին անգամ ստուգում արդյոք ամբողջովին հանգչել է կրակը և մտնում է իր վրան։
__________________________
Սեմին շտապում է։Այնպես ինչպես շտապում են փրկվել փլվող շենքում գտնվողները,որովեհտև ժամացույցը,որը հուշում է,որ արդեն կոսգիշեր է՝ ոչ մի լավ բան չի խոստանում։Սեմին դեռ մանկուց էր վստահ,որ բոլոր անհաջողությունները տեղի են ունենում գիշերով։Շտապելու արդյունքում նա ուղղակի սկսում է քաոսային շարժումներով տեղավորել ծաղիկները՝ րոպե առաջ գործը ավարտելու և տուն վերադառնալու համար։Նրա խառնաշփոթը մի պահ դադարում է,երբ նա անզգուշությամբ ծակում է ձեռքը՝ դիպչելով վարդի փշերին։Կարծես թե վարդերը պետք է սպասեն վաղվան։
__________________________
Երեքշաբթի առավոտը նույնքան կենցաղային և սովորական է,որքան երկուշաբթի առավոտը և ուրբաթ երեկոն։Կամ էլ ոչ...Սեմին արթնանում է սովորականից ավելի վաղ և չգիտես որտեղից հայտնված տարօրինակ զգացությունը ստիպում է նրան վեր կենալ և սենյակում գտնվող ծաղիկները ջրել։Տարօրինակ է ոչ միայն ցանկության հանկարծակի ծագումը այլ նաև զգացողությունը դաստակի վրա,ասես ինչ֊որ բան ցավեցնում է։
Սեմին իջեցնում է հայացքը և ապակե տարան,որով նա ջրում էր կակտուսը,հանկարծակի ընկնում է և բաժանվում մանր մասերի։Սեմին սարսափած նայում է գունավոր խարանին։Խարանը հիշեցնում է վարդ...Ոչ։Վարդ է որ կա։Նա հաստատ չի գնացել տատու֊սալոն։Անգամ մոտ չի քայլել։
___________________
Միայի առավոտը սկսվում է ինչպես բոլոր ստանդարտ առավոտները։Նա միացնում է սրճեփը և գնում հիգիենայի պրոցեդուրաները անցկացնելու։Եթե Միային մի օր ասեյին,որ նա վախենալու է ջրից,նա կծիծաղեր այդ մարդու դեմքին։Բայց նրա դեմքը իրոք արտահայտում է վախ,երբ նա հետ է ցատկում լվացարանից և սեղմում է դաստակը,որը ասես կտրում են հազարավոր շեղբեր։Նա մի կողմ է տանում ձեռքը և տեսնում դաստակին հայտնված խարանը։Նա իհարկե շատ է սիրում ծովը,բայց երբեք չէր պատկերացնի,որ այն աստիճան,որ դաջվածք աներ ալիքների տեսքով։Այս ամենն նման է ցնդաբամության...
__________________
Լունան արդեն համակերպվել է իր կյանքում տեղի ունեցող տարօրինակությունների հետ,ուստի երբ առավոտյան պատուհանը բացելիս նա տեսնում է մոխրագույն խարան դաստակին՝ նա անգամ ռեակցիա չի տալիս։Երևի որովհետև մինչև վերջ չի ընկալում իրականությունը կամ էլ ուղղակի գիտի,որ իրենից սպասել էր նման բան։
______________________
Ֆեյին ինչպես միշտ արթնանում է առաջիններից,որովհետև նախաճաշի պատասխանատուն է։Կրակը վառվում է հանդարտ,իսկ վաղ առավոտվա արևի շողերը ջերմացնում են անտառի ծառերի ծայրերը,անցնելով տերևների միջով և լուսավորելով մթությունը անտառի խորքում։Ֆեյին հիշում է երեկվա այրվածքը և մտածում այն մասին,որ լավ կլիներ մշակել վերքը,բայց երբ նա նայում է սեփական ձեռքի ափին՝ չի տեսնում այնտեղ ոչինչ։Ոչ մի նշան այն բանի,որ նա երեկ բավականին զգալի այրվածք էր ստացել։Բայց փոխարենը մի փոքր ավելի ներքևում իր ամբողջ հմայքով երևում է խարան։Նման ինչ֊որ կրակի կամ...
֊Ֆեյի,ամեն ինչ լա՞վ է։
֊Ա...Այո։Պրոֆեսո՛ր,֊Ֆեյին մոտենում է ուսուցչին,ձեռքը պահելով մեջքի ետևում։
֊Այո՞։
֊Երեկ դուք պատմում էիք լեգենդների մասին...Իսկ կա՞ այնպիսի լեգենդ ըստ որի մարկանց մարմիններին ոչ ոք չգիտի թե որտեղից հայտնվում են...Դե,չգիտեմ։Ենթադրենք սիմվոլներ։
֊Աղջիկս,դու ինչ֊որ բա՞ն ես նկատել։
֊Ոչ֊ոչ։Ուղղակի գիտական հետաքրքրասիրություն,֊Ֆեյին ժպտում է մեղմ՝ ոչ մի կասկածանք չթողնելով։
֊Դե...Սիմվոլները լինում են տարբեր։Լինում են կլանների սիմվոլներ,հավատքների,կուռքերի,տարերքների...
֊Տարերքների՞։
֊Դա քեզ ծանոթ է՞։
֊Ոչ...Ուղղակի,֊Ֆեյիի մտքում պտտվում են 1000 և 1 ֆանտաստիկ գաղափարներ,֊Լավ,շնորհակալ եմ պրոֆեսոր,֊բայց նա ուղղակի մի փոքր խոնարհվում է և վերադառնում իր վրան։
___________________
[Միևնույն ժամանակ]
֊Եվ այսպես,֊Նամջունը ժպտալով մոտենում է քառակուսի սեղանին,որի կողմերից ամեն մեկի վրա փորագրված են պատկերներ,իսկ սեղանի մեջտեղում դրված է գնդի տեսքով լուսնաքար,֊Հարգելիներս։Ես ուրախ եմ ձեզ տեսնելու։Դուք բոլորդ ի ծնե եղել եք ավելին,քան ուղղակի սովորական մարդիկ։Կռահում եմ,ձեր ծնողները պատմել են ձեզ այն մասին,որ դուք ի ծնե շնորհված եք եղել,որովհետև այդ շնորհը փոխանցվում է միայն ծնողից կամ ծնողներից։Սակայն տաղանդը արթնացնում է միայն լիալուսինը...Շնորհավորում եմ։Երեկ ձեր տաղանդներն արթնացան և այսուհետ դուք համարվում եք Ակադեմիայի սաներ։Դասավանդելու և ձեզ ձեր տաղանդները կառավարել սովորեցնելու են լավագույն մոգերը,֊Նամջունը նայում է սեղանի շուրջ նստած տղաներին,ովքեր կարծես թե այդքան էլ լցված չեն էնտուզիազմով,ինչքան Նամջունը։Բայց առաջնորդի նկատմամբ հարգանքը ստիպում է ոտքի կանգնել։
֊Շնորհակալ եմ պարոնայք,֊Նամջունը գլխով է անում և շրջվում դեպի նոր աշակերտները,֊Քանի որ դուք արդեն տեղյակ եք,թե ինչի համար եք այստեղ,կարծում եմ,ժամանակն է բացատրելու,թե ինչպես է գործում հաստատման ծիսակարգը։Բոլորդ մոտեցեք ձեր տարերքին համապատասխանող սիմվոլին և դրեք ձախ ձեռքը սեղանի վրա։Քանի որ բոլոր նոր արթնացած տաղանդներով մոգերին մենք արդեն գտել ենք, լուսնաքարը պետք է լուսավորվի՝ հաստատելով ձեր տարերքները։Սկսենք,֊Նամջունը է հետ է քայլում սեղանից,իսկ լուսավորությունը սենյակում խավարում է՝ կենտրոնանալով միայն սեղանի վրա։Աշակերտները մոտենում են սեղանին և գտնում իրենց տարերքները՝ ձեռքերը դնելով դրանց սիմվոլների կողքին։Դաստակների խարանները սկսում են լուսավորվել և լուսավոր գիծը ձգվում է մինչև սեղանի կենտրոն՝ դեպի լուսնաքարը։Նամջունը տեսել է սա այնքան շատ անգամ,բայց ամեն անգամ լարվածությամբ է հետևում։Վերջին լուսավոր գիծը ձգվում է դեպի լուսնաքարը,որը...Չի լուսավորվում։
֊Չհասկացա..,֊Հոսոկը առաջինն է մոտենում սեղանին՝ ստուգելու "տեխնիկական խնդիրները",որոնք մոգական աշխարհում չեն գործում։Բայց դե՝հավաստիության համար,գոնե պետք է ստուգել։
֊Նամջու՞ն,֊Յունգին կանգնում է ընկերոջ կողքին՝ սպասելով բացատրության,բայց Նամջունը ուղղակի քարացած նայում է սեղանին։
__________
֊Եվ ինչպե՞ս կբացատրեք սա,պարոնայք,֊Թեհյոնը ընկնում է բազկաթոռի մեջ և նայում սենյակում արագ քայլերով պտտվող Նամջունին։
֊Հնարավոր չէ։Ուղղակի հնարավոր չէ,֊Նամջունը,կարծես թե, նյարդային խանգարման եզրին է,֊Ես գտա բոլոր էներգետիկ կետերը և բոլորին բերեցին այստեղ։Բոլորը այստեղ են։
֊Իսկ դու համոզվա՞ծ ես։
֊Երեկ լիալուսինը արթնացել է ընդամենը 8 մոգի տաղանդ,որոնիցից չորսը մեզ մոտ են,իսկ մյուս չորսը...
֊Խավարի մոգերի՞,֊Յունգին քմծիծաղ է տալիս՝ հասկանալով,որ Նամջունին անգամ այդ կլանի անվանումն է դժվար տրվում։
֊Իսկ ինչ,եթե ոչ բոլորին ենք մենք գտել...,֊Հոսոկը նայում է Նամջունին,ով կարծես թե գտավ թելի ց կծիկի ծայրը