Part 5

42 2 0
                                    

֊Իմ աշակերտը տելեպատ* է...Դուք ծաղրում եք ինձ,֊Թեհյոնը քմծիծաղ է տալիս։
Ջունը մի քանի վայրկյան այդպես սառած է մնում և ուշքի է գալիս Ֆեյիի հարցից.
֊Ի՞նչ...Ի՞նչ է դա նշանակում,֊նա իջեցնում է ձեռքերը Լունայի աչքերից,բայց դրանք նայում են ամեն ինչին մակերեսորեն՝ ասես ինչ֊որ բանի ազդեցության տակ։
֊Դա նշանակում է,որ դու..,֊Թեն ուզում է շարունակել,բայց Ջունը կանգնեցնում է նրան.
֊Ոչինչ էլ չի նշանակում։
֊Դուք ստում եք։Ես այստեղ չեմ մնա,եթե դուք չասեք ինչ կրկես եք այստեղ կազմակերպել։
Լունան կտրուկ շրջվում է Ֆեյիի կողմ։
֊Ի՞նչ է այստեղ կատարվում։
֊Արթնացավ,֊Յունգին պտտում է աչքերը։
֊Ոչինչ։Մենք այլևս ոչինչ չունենք այստեղ անելու։Ամբողջ ձեր նկատմամբ տածած հարգանքով՝ մենք գնում ենք,ադիոս։
֊Դուք չեք կարող ոչ մի տեղ գնալ։Դուք նորեկ եք,և ձեր տարերքը օր֊օրի ավելի է զարգանում ու եթե չսովորեք այն կառավարել ,ապա կվնասեք ոչ միայն ձեզ,այլ նաև ձեզ շրժապատող մարդկանց։
֊Այդ դու՞ք եք խոսում մարդկանց վնասելուց։Դուք այսօր մեզ մանուպուլացիայի եք ենթարկում,միգուցե վաղն էլ փորձե՛ր անեք մեզ վրա,֊Ֆեյին բարձրացնում է ձայնի տոնը։
Ջունի նյարդերը վերջնականապես հանձնվում են և նա բղավում է.
֊Աղջի՛կ,սա քո իմացած կյանքը չէ և այստեղ ես եմ կանոներ թելադրում՝ ոչ թե դու։Իսկ հիմա,գնացեք ձեր սենյակ։
___________
Ֆեյիին այս ամենը դուր չի գալիս,և սենյակ վերադառնալուն պես՝ նա սկսում է վերլուծել Ջունի ասածները։
֊Ֆեյի,հասկանում եմ դու զայրացած ես,բայց փորձիր մի փոքր ավելի...
֊Ի՞նչ։
֊Դու ինձ ընդհանրապես լսու՞մ ես։
֊Այո այո իհարկե...,֊և լարվածությունը ցույց չտալու համար ժպտում է իր անկեղծ ժպիտով,որը կարծես մի փոքր թեթևացնում է Լունային։
______________________________________
֊Ինչո՞ւ Լունային և Ֆեյիին պահեցին։
֊Չգիտեմ Սեմ,երևի թիկնոցների համար,֊աղջիկը նստում է մահճակալի վրա և հենվում է գլխամասին։
֊Միա,իսկ...Կարո՞ղ եմ քեզ մի բան հարցնել
֊Իհարկե։
֊Քո և Լունայի միջև ինչ֊որ բա՞ն է տեղի ունեցել։
֊Այն հրաշամանուկի՞,֊Միան հարցական հայացքով նայում է ընկերուհուն։
֊Այո։
֊Դե,դեպքը շատ վաղուց չէր...Ես առավոտյան շտապում էի ծովափ, և նա դուրս եկավ մեքենայիս առաջ։Ես կարծում էի,որ չեմ հասցնի արգելակել։Արդյունքում,ես ուշացա ու բաց թողեցի առավոտվա լավագույն ալիքները։
֊Եվ դրա համա՞ր եք դուք վիճել։
֊Ոչ..Ամենավատը այն էր,որ երբ ես խոսում էի նրա հետ,նա ինձ չէր լսում,իսկ ես դա չէի նկատել։Իսկ հետո,նա հանեց իր ականջակալները մազերի տակից և ասաց,֊Միան մի փոքր փոխում է ձայնի տոնը,֊<<Ինչ֊որ բա՞ն ասացիր>>։
Սեմին սկսում է բարձր ծիծաղել,իսկ Միան զարմացած նայում է նրան։
֊Բայց ի՞նչ կա ծիծաղելի։
֊Ոչինչ,ոչինչ։Ուղղակի ես պատկերացրեցի քո դեմքը նրա պատասխանից հետո..,֊Սեմին դեռ շարունակում է ծիծաղել։
֊Սեմ դու ի՞մ կողմից ես,թե՞ նրա։
֊Լավ֊լավ,հասկացա։
_________________________
֊Չի կարող այդպիսի բան պատահել։
֊Ես այդպես էլ չհասկացա,թե ինչ կատարվեց,֊Հոսոկը մոլորված հայացքով նայում է տղաներին։
֊Այն կրակի մոգը կարողացավ բռնացնել առաջնորդին մտքեր ներարկելիս,֊Յունգին քմծիծաղով նայում է Ջունին,ով դեռ ուշքի չի գալիս կատարվածից։
֊Հնարավոր չէ...Երկրորդ մոգություն միայն երկու մոգերից ծնված երեխաներն են կրում։
֊Օրինակ մե՞նք,֊Թեն ժպտում է Հոսոկի բուռն ռեակցիային։
֊Օրինակ մենք։
Լսվում է Ջունի ցածր ձայնը.
֊Ես չգիտեմ ինչպես է հարցը մյուսների հետ,բայց...Այս մեկը հաստատ ունի երկրորդ մոգություն։
֊Որի մասին անգամ չգիտի։
֊Ճիշտ ես,Հոսոկ։Հարցը կրկնակի բարդանում է։Հիմա մենք պետք է անենք ամեն ինչ ,որպեսզի Հանսի ձեռքերը չհասնեն նրանց։
֊Նա միևնույն է ամեն ինչից տեղեկանում է և հաստատ դա էլ կիմանա։
֊Ես թույլ չեմ տա։
֊Եվ ինչպե՞ս։
Բոլորը նայում են Ջունին։
֊Ձեր օգնությամբ։Քանի որ ես վստահում եմ միայն ձեզ,դուք պետք է ուշադիր լինեք,որպեսզի նրանց տարերքները վերահսկողության տակից դուրս չգան։Եվ անմիջապես տեղեկացրեք ինձ,եթե որևէ մեկի երկրորդ մոգությունը նույնպես արթնանա։
֊Ես մեծ հաճույքով կաշխատեմ իմ աշակերտուհու հետ,֊Թեն ոգևորված ոտքի է կանգնում։
֊Իսկ ես չեմ ուզում աշխատել այդ կեղտոտ արյան հետ։
֊Յունգի,ես գիտեմ որ չես ուզում,բայց ես չունեմ որևէ այլ տարբերակ։Դու ինքդ էլ շատ լավ գիտես,որ միակ օդի մոգն ես խորհրդում։Եվ քիթդ մի ցցիր,֊Ջունը ժպտում է ընկերոջ ինքնահավան քմծիծաղին։
֊Լավ։Կփորձեմ։Բայց եթե չենթարկվի,կանցնեմ իմ մեթոդներին։
֊Ուղղակի աշխատիր պատերազմ չսկսել։
Յունգին գլխով է անում՝ որպես համաձայնության նշան.
֊Բայց Ֆեյին մի ամբողջ խնդիր է,֊Հոսոկը նայում է տղաներին։
֊Ի՞նչ խնդիր կա իմ աշակերտուհու հետ,֊Թեն միանգամից շրջվում է։
֊Դու մոռացա՞ր,թե ինչպես Ջունը բղավեց նրա վրա։Ինձ չի թվում,որ հիմա նա կգա պարապմունքներին։
֊Դա թող ինձ վրա։
֊Ինչպես ասես,֊Ջունը ոտքի է կանգնում,֊Եվ աշխատիր հասկացնել նրան,թե որտեղ է իր տեղը այս ակադեմիայում։
֊Լավ։
_____________________________________
Առավոտյան ժամը 6 է միայն,իսկ բարձրահասակ մեկը նրանց արդեն հանում է անկողնուց.
֊Արագացրեք, նախաճաշելու ժամանակն է։
֊Ի՞նչ ճաշ..,֊Լունան հազիվ է աչքերը բացում,֊Ես այս ժամին չեմ արթնանում,հանգիստ թողեք ինձ...,֊և մտցնում է գլուխը բարձի տակ։
Ֆեյին դժգոհ հայացքով նստում է մահճակալի վրա։
֊Ես ոչ մի տեղ չեմ գա,մինչև ձեր տերը ներողություն չխնդրի ինձանից։
֊Լավ ախորժակ ունես։Նա ոչ ոչքից ներողություն չի խնդրում։
֊Ուրեմն՝ ես կլինեմ առաջինը։
֊Փորձիր,֊և քմծիծաղով դուրս է գալիս սենյակից։
Ֆեյին հոգոց է հանում և սկսում է պատրաստվել։Նա դուրս է գալիս լոգարանից՝ արդեն համազգեստը հագած,և վերցնում է երեկ նրանց սենյակ բերված նոր թիկնոցներից մեկը՝ մոտենալով ընկերուհու մահճակալին.
֊Լու։Հեյ,Լու։Արթնացիր,ուշանում ենք։
Ֆեյին մեկնում է ձեռքը,որպեսզի թափ տա Լունային ուսից,բայց դռան փականի ձայնը ստիպում է շրջվել և քարանալ։Յունգին կանգնած է դժգոհ հայացքով և նայում է բարձի տակից երևացող մոխրագույն մազափնջին։
֊Լ֊Լունա...
֊Չեմ ուզում...Եվս 5 րոպե...
֊Լունա արթնացիր,խնդրում եմ,֊Ֆեյին նայում է սպառնալիքով լի աուրայով մոտեցող Յունգիին և սկսում է ավելի ակտիվ թափահարել Լունայի ձեռքը։
֊Ասացի,որ չե՛մ ուզում,զզցեցրի՛ր,֊Լունան կտրուկ նստում է մահճակալի վրա և ամբողջ ուժով նետում բարձը դեպի Ֆեյին,բայց Ֆեյին մի կողմ է ցատկում և բարձը ճշգրտորեն վայրէջք է կատարում Յունգիի դեմքին,ապա ընկնում է հատակին։
Սենյակում տիրում է կատարյալ լռություն։Ֆեյին աննկատ անցնում է միջանցք՝ հասկանալով,որ սպանության ականատես լինել չի ուզում,իսկ Յունգին կանգնած է հանգիստ դեմքով,և դա միայն ավելի սարսափելի է։
֊Ուսուցիչ,ես...,֊Լունան շփոթված ոտքի է կանգնում՝ մոտենալով մոգին,֊Ես չէի ուզում,կներեք,֊և դուրս է հանում սպիտակ բմբուլը Յունգիի մազերից։Սակայն չէր հասցրել նա այն դուրս քաշել,երբ Յունգին կտրուկ հետ է հրում նրա ձեռքը.
֊Ձեռքերդ։10 րոպեյից լինես ներքևում,֊և կտրուկ շրջվում է՝ դուրս գալով սենյակից ու մտքում կրկնելով.<<Անիծյալ կեղտոտ արյուն...Երբ եմ ազատվելու այս հոգսից>>։Յունգին դուրս է գալիս սենյակից և շարժվում է դեպի աստիճանները,բայց նրան կանգնեցնում է ինչ֊որ մեկի ձայնը ետևում։
֊Հե՛յ,մոգությու՛ն,սպասիր մի րոպե։
Յունգին տառապած հայացքով շրջվում է և նայում իր դիմաց կանգնած աղջկան։Ֆեյին զայրացած է և դա նկատելի է անգամ նրա աչքերից։
֊Ի՞նչ է քեզ պետք։
֊Նախ առաջին,որ դուք փոխեք քո վերաբերմունքը։
֊Ի՞նչ ես ուզում աս...
֊Ես լսեցի՛։Ամեն ինչ լսեցի՛։Դու ուզում ես ազատվե՞լ մեզանից։
Յունգին դանդաղ սկսում է կռահել և նախատում է ինքն իրեն՝ անզգուշության համար,մտածելով,որ արժե վերադարձնել գիտակցական պաշտպանությունը,որպեսզի այսպիսի մահկանացուն չունենա հասանելիություն իր մտքերին։
֊Ինչո՞ւ ձեզանից։Միայն այդ չստացված մոգից ազատվելը բավական կլիներ։
֊Նա իմ ընկերուհի՛ն է։
֊Իսկ ես թքած ունեմ։
֊Ի՞նչ ես ուզում անել նրա հետ։
֊Գրողը տանի,նման մահկանացուն ինձ ձրի անգամ պետք չէ։
Ֆեյիի համբերությունը հատվում է և նա բարձրացնում է ձեռքը՝ հավանաբար ապտակի համար,բայց այն միանգամից բռնում են։Յունգին քմծիծաղ է տալիս՝ բաց թողնելով աղջկա ձեռքը և բացում է սեփական ձեռքի ափը։Անհայտ է,թե որտեղից հայտնված քամին,հրում է աղջկան դեպի պատը և Ֆեյին մեջքով սեղմվում է պատին՝ ատելությամբ լի հայացքով նայելով իրեն մոտեցող մոգին։Յունգին կանգնում է նրա դիմաց,կռանալով նրա ականջի մոտ.
֊Գիտես,դու ճիշտ ես։Տանել չեմ կարողանում բոլորիդ էլ։Հատկապես ձեզ երկուսիդ,որովհետև այն երկուսը գոնե մեզանից են։Իսկ դուք...Ինչ֊որ երկրորդ սորտի խավարի մոգեր։Իսկ գիտե՞ս ով են խավարի մոգերը։Նրանք...
֊Խանգարու՞մ եմ։
Նրանք անգամ չէին էլ նկատել,թե ինչպես էր Թեհյոնը մոտեցել։
֊Ոչ իհարկե,֊Յունգին մեկ քայլ հետ է անում,֊Մինչ հանդիպում։
Թեհյոնը ուղեկցում է ընկերոջը հայացքով և նայում է՝ դեռ պատի մոտ կանգնած աղջկան։
֊Ամեն ինչ լա՞վ է։
֊Թեհյոն։Ասա անկեղծ։Դուք մեզ ատու՞մ եք։
Թեն նայում է աղջկա աչքերի մեջ,որոնցում այնքան հիասթափություն կա և արթնանում է տարօրինակ ցանկություն՝ գրկել նրան և ասել,որ այդպիսի բան չկա։Բայց կարծես թե Յունգին՝ ինչպես միշտ,պատվով է փչացրել ամեն ինչ։
֊Լսիր,ես գիտեմ,որ քեզ համար այս ամենը շատ տարօրինակ է։Դու 2 օր առաջ արթնանում էիր և միգուցե ստուգում սոցցանցերդ կամ դրա նման մի բան,իսկ հիմա դու ունես տարերք և...Դու պետք է գնահատես ինքդ քեզ ու չնեղանաս Ջունից,քանի որ դու չգիտես թե նա ինչերի միջով է անցնում՝ ձեզ այստեղ աննկատ պահելու համար...,֊հաջորդ վայրկյանին Թեն կզծում է սեփական լեզուն՝ հասկանալով,որ դա ավելորդ էր։
֊Այսի՞նքն աննկատ։Մենք ինչ֊որ վտա՞նգ ենք ներկայացնում։
֊Ոչ֊ոչ ,ուղղակի մենք մի փոքր տարբեր ենք։
֊Կձևացնեմ,որ հասկանալի է։Բայց ես մի հարց ունեմ։Ես կրակի մոգն եմ,ճի՞շտ է։
֊Այո։
֊Իսկ երեկ այնտեղ ես ի՞նչ արեցի,որ կարողացա հասկանալ պարոն Ջունի մտքերը ...,֊Թեն փորձում է ճիշտ բառեր գտնել,որպեսզի բացատրի,բայց Ֆեյին ցածր շարունակում է,֊Միայն չասես,որ ես կարողանում եմ մարդկանց մտքերը կարդալ ...
֊Կարծում եմ,ստելն անիմաստ է։Այո,դու ունես այդ տաղանդը և դրանով իսկ տարբերվում ես ի ծնե որպես մոգեր ծնվածներից։Բայց այս ամենի մասին ոչ ոքի չասես,֊Թեն կանգնում է մի փոքր մոտ և ցածր ավելացնում,֊Թող լինի մեր փոքրիկ գաղտնիքը։
֊Լավ,֊Ֆեյին խորը շնչում է՝ փորձելով հանգիստ ռեակցիա տալ այս նորությանը,֊Գնամ Լունային ետևից։
֊Այո իհարկե։
___________________________
[Միևնույն ժամանակ]
֊Աղջիկներ,վեր կացեք,նախաճաշի ժամն է։
֊Օօօ ոչ,ի՞նչ նախաճաշ,֊Միան բացում է աչքերը,֊Ես այս ժամին չեմ ուտում ,այնպես որ հաջողություն։
֊Իսկ մյուս աղջիկն ու՞ր է։
֊Ինչպես թե,֊Միան կտրուկ ոտքի է կանգնում՝ գզգզված մազերը աչքերից մի կողմ տանելով,֊Նա երևի լոգարանում է,֊նա մոտենում է լոգարանի դռանը և թակում է,֊Սե՞մ,֊լսվում է ջրի ձայն,սակայն արձագանք չկա։
֊Նա վաղու՞ց է այնտեղ։
֊Չգիտեմ...Սե՛մ։Սեմի՛,֊Միան հրում է դուռը,բայց այն կողպված է,֊Իսկ եթե նրա հետ ինչ֊որ բա՞ն է պատահել,֊Միան սարսափած հայացքով նայում է կողքին կանգնածին,ապա նորից է հրում դուռը և խնդրում է կանչել որևէ մեկին։Աղջիկը,ով եկել էր նրանց նախաճաշի կանչելու,դուրս է գալիս սենյակից՝ մի քանի րոպե հետո վերադառնալով խորհրդի մոգերից մեկի հետ,չնայած որ անսպասելի էր տեսնել նրան ակադեմիայի հյուսիսային թևում։
֊Ի՞նչ է պատահել,֊Չոնգուկը կանգ է առնում միջանցքում,որտեղ դռներից մեկին հենված է Միան և ամեն ձև փորձում է բացել այն։
֊Սեմին ներսում է և չի արձագանքում,֊Միան մի կողմ է անցնում,երբ մոգը մոտենում է դռանը։Չոնը կռանում է՝ հպվելով բռնակին,որը սկսում է հալչել մոգի մատերի տակ։Ապա՝ համոզվելով,որ կողպեքը բաց է,հրում է դուռը դեպի ներս և քարանում։Սեմին նույնպես քարանում է՝ պահելով ձեռքում սրբիչը,որով չորացնում էր մազերը։Հաջորդ վայկյանին Սեմին ճչում է,և ինչ֊որ անտեսանելի ուժ նետում է Չոնգուկին դեպի դիմացի պատը։Մոգը ցավոտ հարվածում է մեջքը պատին և սահում ցած։
֊Ի՞նչ էր դա..,֊Միան սարսափած նայում է ընկերուհուն,ապա մոգին,ով դանդաղ ոտքի է կանգնում և թափ տալիս հագուստը։
֊Էներգետիկ ալիքներ*,֊<<Երկրորդ մոգություն>>։
__________________
Նախաճաշից հետո աղջիկներին ուղեկցում են ակադեմիայի հետնամասում գտնվող ինչ֊որ շրջանաձև պարսպապատ տարածք։
Հոսոկը,ում Ջունը խնդրել էր ուղղակի հետևել պարապմունքներին,կանգնած է դաշտի մեջտեղում,իսկ նրա կողքին կանգնած չորս մյուս մոգերը և ակտիվ քննարկում են ինչ֊որ բան։Երբ աղջիկները մտնում են դաշտ,նրանք շրջվում են,և Հոսոկը մտովի շնորհակալություն է հայտնում տիեզերքին,որ գոնե այս անգամ եկել են ինչպես հարկն է։Աղջիկները մոտենում են իրենց ուսուցիչներին՝ ով ուրախությամբ,իսկ ով՝ ոչ այնքան։
֊Դե՞։Ինչի՞ց ենք սկսում,֊Միան բարձրացնում է ձեռքերը իր դիմաց՝ պատրաստ արդեն աջ և ձախ ջուր թողնել,բայց Ջիմինը վերցնում է նրա ձեռքերի իր ափերի մեջ և մեղմ ժպիտով ասում.
֊Տարերքի համար դեռ շուտ է։
֊Ինչպե՞ս թե,֊Սեմին նայում է հարցական հայացքով՝ չհասկանալով,թե այդ դեպքում ինչ են նրանք այստեղ անում,բայց Հոսոկը ամեն ինչ բացատրում է.
֊Եվ այսպես աղջիկներ։Ձեր տարերքը՝ դա ձեր ներքին ուժն է,որը կառավարելը շատ ավելի դժվար է,քան ֆիզիկականը։Ուստի,եթե դուք ուզում եք սովորել կառավարել ձեր ներքին ուժը,պետք է նախ սովորեք կառավարել ֆիզիկականը։
֊Կներես իհարկե,բայց մենք բոլորս էլ զբաղվում ենք սպորտով,֊Լունան թափ է տալիս ուսերը։
֊Հարցը վազելը կամ ցատկելը չէ։Ձեր տարերքի աղբյուրը ձեր ձեռքերն են։Դրանք դուք պետք է մարզեք։
֊Ես չեմ պատրաստվում քարեր տեղափոխել,֊Սեմին մեկ քայլ հետ է անում։
֊Ոչ իհարկե,֊Հոսոկը ժպտում է և կանգնում մի կողմ՝ թույլ տալով մոգերին մոտենալ իրենց աշակերտներին։Մոգերից ամեն մեկը մեկնում է նրանցից յուրաքանչյուրին...
֊Ծաղրու՞մ եք։Նետ ու աղե՞ղ,֊Լունան նայում է իր ձեռքերի մեջ իջեցված զենքին։
֊Ես այսպիսին պատմության դասագրքում եմ տեսել...,֊Միան ափով անցկացնում է կատանայի* շեղբի վրայով։
֊Իսկ ինձ դուր է գալիս,֊Ֆեյին պտտում է ձեռում բոդզյուցուն*։
֊Սա ինքնասպան լինելու համա՞ր է,֊Սեմին զարմաված ուսումնասիրում է ձեռքում գտնվող կաշվե պարանը,որը ավելի շատ ճիպոտ է հիշեցնում։
֊Ոչ։Սրանք ձեր առաջին պարապմունքի ատրիբուտներն են։Ձեր ուսուցիչները կսովորեցնեն ձեզ օգտվել դրանցից և եթե դուք կարողանաք դրանք կառավարել ձեր ձեռքերում՝ հետևաբար,ի զորու կլինեք նաև տարերքի հետ գլուխ հանել։
֊Սա ավելի հեշտ է,քան ես կարծում էի,֊Սեմին քմծիծաղ է տալիս։
___________________
֊Դժվար է..,֊Միան գետնին է գցում կատանան և նստում է խոտերի վրա։
֊Դադար,֊Ջիմինը նույնպես իջեցնում է սեփական զենքը,֊Դու լավ ես աշխատում,համոզված եմ,որ կստացվի։Ես հիմա ջուր կբերեմ,֊Ջիմինը ժպտում է իր հմայիչ ժպիտով և Միան մի քանի վայրկյան կորցնում է իրականության զգացողությունը։Երբ նա ուշքի է գալիս,Ջիմինը արդեն գնացել է ջրի ետևից։
֊Անիծյալ կատանա,միայն թե անհետանայիր...,֊Միան հոգնած նայում է զենքին,որը հաջորդ վայրկյանին անհետանում է։
Ջիմինը վերցնում է ջրի երկու շիշ և վերադառնում է,երբ մեջքի ետևում լսում է Հոսոկի ձայնը.
֊Ջիմին զգու՛յշ։
Ջիմինը կտրուկ շրջվում է և քարանում,երբ նրա դեմքից մի քանի սանտիմետր այն կողմ կատանան խրվում է հողի մեջ։Ջիմինը դուրս է քաշում զենքը գետնից և նայում Միային։
֊Ու֊ուսուցիչ,ես դիտմամբ չարեցի,֊Միան միանգամից ոտքի է կանգնում,֊Այն այստեղ էր դրված,իսկ հետո...
֊Տելեպարտացիա՞*,֊Հոսոկը նայում է տարածությանը,որը բաժանում է Միային և զենքին ու հասկանում,որ հենց այնպես այն անհնար էր շպրտել։
_______________
֊Ձեռքերը ուսերի բարձրության,կզակը բարձր,առաջնորդող աչքով* նշան բռնիր թիրախի վրա,ձգիր դեպի քեզ և բաց թող։
Լունան նայում է մոգին "ծաղրու՞մ ես" հայացքով։
֊Եվ անգամ ցույց չե՞ս տա։
֊Ոչ։Լավագույն ուսուցիչը՝ դա պրակտիկան է։Ես սպասում եմ։
Լունան հոգոց է հանում՝ չցանկանալով նորից վիճել մոգի հետ և փորձում է անել ամեն ինչ այնպես,ինչպես ասվել էր։Գրեթե ստացվում է։Լունան ձգում է դեպի իրեն նետը,փորձում է կենտրոնանալ թիրախի վրա և բաց է թողնում։Սա այն չէ,որ նետը չկարողացավ 10֊բալանոց թիրախի մեջտեղն ընկնել։Նետը ընդհանրապես անգամ մոտ չանցավ թիրախին,այլ անհետացավ հետևի ծառերի մեջ։
֊Հիասքանչ է...Ուսուցիչ,֊Լունան փորձում է ժպտալ,֊Իսկ նոր նետ ինձ չէի՞ք տա։
֊Չէի տա։Ես քեզ ասացի,որ բաց թողնես նետը միայն այն ժամանակ,երբ կբերես զենքը հավասարակշռության։
֊Դու նման բան չե՛ս ասել։
֊Դուք։
֊Ի՞նչ։
֊Դուք։Նման։Բան։Չեք։Ասել։
֊Չափից ավելի շատ պատիվ կլինի։
֊Զվարճալի է լսել պատիվ բառը կեղտոտ արյուն ունեցողից։
֊Դա արգումենտ չէ։
֊Այն էլ ինչպիսին։Իսկ հիմա։Բարի եղիր և գնա նետի ետևից։
֊Բայց այնտեղ մի ամբողջ կա՛պ կա։Ինչու՞ չի կարելի...
֊Որովհետև չի կարելի։Նետը ինքն իրեն չի գա հետ քեզ մոտ։
֊Իսկ եթե գա՞։Իսկ ի՞նչ եթե...,֊Լունան չի հասցնում ավարտել խոսքը,երբ Յունգին կտրուկ մի կողմ է քաշում նրան,իսկ հաջորդ վայրկյանին նրանց կողքով սլանում է չգիտես,թե որտեղից հայտնված նետը և խրվում է պատի մեջ։Լունան ուշքի է գալիս,երբ Յունգին արդեն դուրս է քաշում նետը և ուշադիր նայում է նետին,իսկ հետո աղջկան։
֊Երդվում եմ,ես չէի ուզում վնասել քեզ,չնայած նրան,որ դու վաստակել ես դա..,֊Լունան վախեցած նայում է նետին՝ չկարողանալով բացատրել կատարվածը։
֊Արի ետևիցս,֊Յունգին քայլում է դեպի դաշտի մեջտեղ,իսկ միևնույն ժամանակ այդ կողմ են քայլում տղաները՝ իրենց աշակերտների հետ։
֊Մենք ձեզ ասելու բան ունենք,֊Հոսոկը նայում է տղաներին։
֊Մենք նույնպես,֊Յունգին գլխով է անում։
֊Միայի երկրորդ մոգությունը նույնպես արթնացել է։
֊Սրանն էլ,֊Յունգին հայացքով ցույց է տալիս կողքին կանգնած աղջկան։
֊Ինչ ափսոս,որ նետը...
֊Ի՞նչ։
֊Ոչինչ։Ասում եմ՝ եղանակը լավն է։
֊Գոնե հիմա մի վիճեք,֊Ջիմինը նայում է ընկերոջը հոգնած հայացքով։
֊Միայի մոտ տելեպարտացիա է։
֊Իսկ նրա մոտ տելեկինեզ*,֊Յունգին նայում է ձեռքի նետին։
֊Եվ...Ի՞նչ ենք անելու։
֊Կհաղորդենք Նամջունին։
֊Գրո՛ղը տանի,֊մի փոքր հեռվից լսվում է Ֆեյիի ձայնը և բոլորը շրջվում են այդ կողմ։Նրա զենքը՝ լինելով փայտից,ամբողջությամբ բռնկվել է և Ֆեյին ուղղակի չի կարողանում հանգցնել այդ կրակը։
֊Ես հիմա կօգնեմ,֊Միան միանգամից վազում է Ֆեյիի կողմ և Ջիմինը անգամ չի հասցնում կանգնեցնել նրան։
֊Օ ոչ..,֊Հոսոկը արդեն գիտի,թե ինչ է կատարվելու,եթե բախվեն ջուրն ու կրակը։Հաջորդ վայրկյանին տիրում է լռություն և դաշտը ամբողջությամբ պատվում է մշուշով։
֊Դե...Գոնե կրակը հանգչեց,֊Միան նայում է իր շուրջ և հասկանում,որ սրա վրա աչք չեն փակելու։
֊Մի՞թե այդքան դժվար էր անցկացնել ընդամնեը մեկ պարապմունք՝ առանց միջադեպերի,֊Ջունի դժգոհ ձայնը ստիպում է բոլորին սթափվել,֊Բացատրեք այս ամենը։

(Տելեպատ/Տելեպացիա_ այն մեկը,ով կարողանում է մտքեր կարդալ։
Էներգետիկ ալիքներ_ մոգական էներգիայի վրա հիմնված երևութ,որի օգնությամբ կարելի է ստեղծել պաշտպանական էներգետիկ դաշտեր կամ գմբեթներ։
Կատանա_ ճապոնական երկար սուր։
Բոդզյուցու_ չինական երկար փայտ՝ մոտ կռվի համար։
Տելեպարտացիա_ ունակություն,որի ժամանակ կարելի է իրը անհետացնել մի տեղում և տեղափոխել այն մեկ ուրիշ տեղ մի քանի վայկյանի ընթացքում
Տելեկինեզ_ մտքի ուժով իրերը տեղաշարժելու ունակություն
Առաջնորդող աչք_ այն մեկը,որը օգտագործվում է նշան բռնելու համար։Ամեն մեկի մոտ ինդիվիդուալ է և կարող է լինել կամ աջը կամ ձախը՝ անկախ աջլիկ կամ ձախլիկ լինելուց)

MOONLIGHTTempat cerita menjadi hidup. Temukan sekarang