֊Պարոն,հյուր ունեք։
Նամջունը հաստատ ոչ ոքի չի սպասում։Ոչ այսօր։
֊Ներս հրավիրեք։
Մի քանի վայրկյան անց դուռը դանդաղ բացվում է՝ ներս թողնելով բարձրահասակ մոգին,ում հագուստի սև գույնը կտրուկ շեշտում է գունատ մաշկը։
֊Բարի երեկո,պարոնայք։
Տղաները կանգնած են լուռ և միայն իրար մեջ փոխանակվում են դժգոհ հայացքներով՝ պարզ ցույց տալով,որ ուրախ չեն անկոչ հյուրին։
֊Բարև Հանս։Ինչո՞վ եմ արժանի նման պատվի,֊Նամջունը մոտենում է մոգին և կանգնում նրա դիմաց։
֊Ձևացնում ես,որ չգիտե՞ս,թե ինչու եմ այստեղ,֊Հանսը քմծիծաղ է տալիս՝ ուղղելով մի քանի մատանիներից մեկը։
֊Ես կասեյի,որ կարոտել ես ինձ,բայց չափից ավելի ցինիկ կհնչեր դա։Այնպես որ,ես սպասում եմ քո տարբերակին։
֊Ես եկել եմ վերցնելու այն,ինչը ինձ է պատկանում։
֊Չեմ հասկանում,թե ինչի մասին ես խոսում։
֊Կարծես թե,դու մոռացել ես,որ միայն դու չես,որ զգում ես էներգետիկ դաշտերը,Նամջուն։
֊Իհարկե չեմ մոռացել։Ե՞վ։
֊Եվ այն,որ ես գիտեմ,թե դու ում ես այսօր բերել այստեղ։Լուսնից շնորհված չորս մոգերի,ճի՞շտ է։
֊Ախ դա։Այո,դա այդպես է։
֊Ոչինչ չունե՞ս ասելու։
֊Նրանք բոլորը մեզ են պատկանում։
֊Բետոնե տրամաբանություն է,իհարկե։Թույլ տուր հիշեցնել քեզ,իմ հին ընկեր,որ լուսինը արթնացնում է միշտ զույգ թվով մոգերի տաղանդ,որոնց կեսը լուսնի լուսավոր կողմից է,իսկ կեսը՝ խավարի։Այս անգամ արթնացել էր ութ մոգի տաղանդ,ճի՞շտ է։Ճիշտ է։Չորսին վերցրեցիք դուք,իսկ մյուս չորսին՝ մենք։Իսկ հիմա ևս չորսը։Դե,ընկերս,սա պարզ մաթեմատիկա է։Երկուսը ձեզ,երկուսը՝ մեզ։
֊Ոչ,Հանս,նրանք բոլորն էլ լուսավոր կողմի ծնունդ են։
֊Մի՞թե։Դա նույնն է,թե ասես,որ լուսինը ունի միայն մի երես։Դա աբսուրդ է։
֊Ոչ։Նրանք ուղղակի լուսնից չեն ծնվել,այլ լուսնի լույսից։Սա ավելին է,քան դու կարող ես մտածել և հենց դա էլ դարձնում է նրանց լուսավոր կողմի մոգեր։
֊Իսկ եթե պարզվի հակառա՞կը,֊Հանսի շուրթերին հայտնվում է խորամանկ ժպիտ։
֊Չեմ կարծում։
֊Կփորձեմ հավատալ քեզ,Նամջուն։
֊Ես դեռ կզրուցեյի քեզ հետ,բայց մենք խիստ կարևոր գործեր ունենք,այնպես որ ներիր,Հանս,֊Ջունի ձայնը հնչում է վստահ՝ առանց որևէ կասկածանքի իր ճշտության մեջ։
֊Դե ինչ։Մինչ հանդիպում,պարոնայք,֊մոգը շրջվում է և դուրս գալիս սենյակից՝ թողնելով իր ետևից ծանր մթնոլորտ։Տղաները լուռ են,իսկ Ջունը փորձում է հանգստացնել իրեն՝ դուրս մղելով վատագույնի մասին մտքերը։
֊Նրանք պետք է արդեն արթնացած լինեն,֊Ջինի ձայնը խախտում է լռությունը։
___________________
֊Հեյ։Արթնացիր։
֊Եվս հինգ րոպե...Հիմա...Կարթնանամ...
֊Ինչպե՞ս դու կարող ես,գրո՛ղը տանի,քնել,երբ փակված ես սատանան գիտի թե որտեղ։
Լունան արդեն ատում է իրեն արթնացնող մարդուն,իսկ Ֆեյին չի կարողանում հասկանալ,թե ով է այս անհեթեթությունը,ում անգամ չի հուզում այն,որ հիմա նրանք ինչ֊որ անիծված ու անծանոթ սենյակում են։
֊Ինչո՞ւ ես բղավում..,֊Լունան նստած դիրք է ընդունում և նայում շուրջը։Սենյակը տեսքից նկուղ է հիշեցնում,իսկ պատերը ինչ֊որ անբնական քարից են։Համոզվելով,որ անհեթեթությունը արթնացել է,Ֆեյին ոտքի է կանգնում է և սկսում ուսումնասիրել սենյակի պատերը՝ փորձելով գոնե շոշափելով հասկանալ,թե քանի տարեկան է այս սենյակը և թե որքան հեռու են նրանք հիմա քաղաքակրթությունից։Հանկարծ սենյակի դուռը բացվում է՝ ներս թողնելով ինչ֊որ երիտասարդի,ով աղջիկներին՝ իրենց իսկ անվտանգության համար, խնդրում է ուղղակի լուռ հետևել իրեն։
____________
[Միևնույն ժամանակ]
Միան արդեն 10 րոպե է,ինչ փորձում է կոտրել այս անիծյալ սենյակի դուռը,բայց՝ ինչպես և ակնկալվում էր,չի ստացվում։
֊Ես կասկած չունեմ,որ դու ուժեղ աղջիկ ես,բայց կարո՞ղ ես ուղղակի դադարել աղմկել,֊Սեմիի մոտ արդեն գլխացավ է առաջ գալիս։
֊Իսկ քեզ դու՞ր է գալիս այստեղ նստել։
֊Ոչ,բայց ես իրատես եմ։Դու չես կարողանա կոտրել այդ դուռը։Այնպես որ,ուղղակի հանգիստ թող այն ու սպասիր։
֊Ինչի՞ն։
֊Հրաշքի։
֊Ես տեսնում եմ՝ դու քեզանով իսկ հրաշք ես։Հանգստության մարմնացում։
֊Իսկ դա քեզ ինչ֊որ ձև խանգարու՞մ է։
֊Ոչ իհարկե։Սիրում եմ հանգիստ մարդկանց,֊Միան մեղմ ժպտում է,֊Բայց քո հանգստությունը մեզ այստեղից դուրս չի հանի։
Միայի խոսքերին հաջորդում են ոտնաձայներ և դուռը բացվում է։
___________________
֊Եվ ինչպես որոշեցինք...Բնության տարերքը դու,Ջին։Ջրի տարերքը Ջիմինը։Կրակը և օդը...Թեհյո՞ն,Յունգի՞։
֊Իհարկե՛։Սիրով,֊Թեն ժպտում է ամբողջ 32֊ով։
֊Ոչ։Երբեք,֊Յունգին խուճապահար նայում է Ջունին։
֊Ես չէի կասկածում,Թե։Իսկ դու,Յունգի,ստիպված ես՝ ուզում ես դու դա,թե ոչ։
֊Այդ խելագարի հե՞տ։Ոչ։
֊Յունգի,խորհրդում դու միակ օդնի մոգն ես։Ուրիշ տարբերակ չկա։
֊Ես չեմ դիմանա։Դու կկորցնես ընկերոջդ,դու դա ուզու՞մ ես։
֊Ես գնահատում եմ քո դերասանական տաղանդը,բայց հարցը փակված է,֊Ջունը շրջվում է մյուսների կողմ։
֊Եվ այսպես...Ես արդեն ասացի ձեզ,որ նրանց պետք են անհատական պարապմունքներ։Ես գիտեմ,որ ձեզ համար դժվար է,բայց ես չունեմ ոչ ոքի,ում կվստահեյի ավելի շատ,քան ձեզ։
֊Պարոն,նրանք արդեն այստեղ են։
֊Թող ներս գան։
Չորսին ուղեկցում են սենյակ։Նրանք անշարժ կանգնած են և զննում են իրենց առաջ կանգնած մոգերին,ովքեր այդքան էլ թշնամաբար տրամադրված չեն,որքան որ ակնկալվում էր։Բացառությամբ մեկի.
֊Ես մտածում էի միայն իմ բերածն է երեխա,իսկ նրանք բոլորը գրեթե երեխաներ են..,֊Յունգին մինչև կոկորդը կուշտ է այս ամենից։
֊Հեյ,այդ ու՞մ անվանեցիր երեխա,դու ընդհանրապես...Գրո՛ղը տանի,֊Միան կտրուկ քարանում է՝ նկատելով աղջիկներից մեկին,ում դեմքը ցավոտ ծանոթ է։
֊Դու՛։Այդ դու՛ էիր այն օրը։
֊Կներե՞ս,֊Լունան հարցական հայացքով նայում է Միային։
֊Դու՛,անիծված այլմոլորակին։Քո՛ պատճառով այն օրը ես ուշ հասա ծովափ,֊Միան զայրացած մոտենում է Լունային,ով ձեռքերը պահում է իր դիմաց և հետ քայլում։
֊Լսիր,ես ցավում եմ,բայց իրականում...
֊Ես այդ օրը ստիպվա՛ծ էի նստել ծովափին մինչև ուշ երեկո։Քո՛ պատճառով։
Լունան իհարկե տրամադրված է խաղաղ դիվանագիտական բանակցությունների,բայց կարծես թե,նրա դիրքորոշումը չեն կիսում։
֊Ես արդեն ասացի,որ ցավում եմ։
֊Ցավում ես,բայց ցավ չես զգում,չէ՞։Կուղղենք դա։
Միան ինքն էլ չի հասցնում հասկանալ,թե որտեղից հայտնվեց ջրի շիթը,որը՝ կամարձև տեսքով պտտվելով,պատրաստ էր թափվել Լունայի վրա։
Լունան իներցիայով բարձրացնում է ձեռքը գլխի վերևում՝ սպասելով,որ հիմա սանրվածքը կփչանա,բայց...Ոչինչ տեղի չի ունենում։Երբ աղջիկը զգուշավորությամբ բացում է աչքերը և բարձրացնում է հայացքը,նա տեսնում է սառցե կամար,որը ձգվում է գետնից և կախված է օդում՝ իր և Միայի միջև։Առաջինը կատարվածից ուշքի է գալիս Միան և արդեն պատրաստ է երկրորդ անգամ մերկ ձեռքերով խեղդել այս ներվայն խանգարման պատճառին,երբ իր դիմաց հայտնված ձեռքը կանգնեցնում է։
Յունգին բավականաչափ երկար դիտեց այս թատրոնը։
֊Հայր սուրբ,ես համոզված էի,որ դուք կփրկեք ինձ,֊Լունան թեթևացած արտաշնչում է և բաց թողնում Յունգիի մարդասպան հայացքը։
֊Լսիր այստեղ,եթե դու ևս մեկ անգամ ես...,֊Յունգին չի հասցնում խոսքը ավարտել,երբ սառցե կամարը՝ կտրուկ հալչելով,միանգամից վերածվում է ջրի և թափվում նրա վրա։
Հոսոկը ծածկում է շուրթերը ձեռքով,որովհետև նա այսպես չէր պատկերացնում երրորդ համաշխարհայինի սկիզբը։
Յունգին վերադառնում է իրականություն՝ հետ տանելով թաց մազերը և շրջվելով։
֊Այդ դու էիր։
Ֆեյին մոլորված նայում է շուրջը,որովհետև չնայած նրան,որ նա իրոք ուզում էր դա անել,նա չէր կարծում,որ կստացվի։Յունգին դանդաղ քայլում է աղջկա ուղղությամբ,իսկ հայացքը ներշնչում է դաժան վախճան։
֊Յունգի,պետք չէ՛,սպասի՛ր։
Թեհյոնը,ով հասկանալով,որ հիմա արյուն է լինելու,միանգամից նետվում է առաջ՝ փակելով աղջկան իր մեջքի ետևում։
֊Թեհյոն,մի կողմ գնա։
֊Հյոն,նա դիատավորյալ չարեց դա։Նա անգամ կառավարել չգիտի իր տարերքը,նա ուղղակի չէր կարող։
֊Թեհյոն։
֊Դու չես անի ոչինչ։Ես թույլ չեմ տա։
Նամջունը մոտենում է Յունգիին և իջեցնում ձեռքը նրա ուսին։
֊Թեհյոնը ճիշտ է վարվում։Որպես ուսուցիչ՝ արդեն նա է կրում պատասխանատվությունը իր աշակերտի համար։Նույնը խորհուրդ եմ տալիս նաև քեզ,Յունգի։
Յունգին դժգոհ հայացքով նայում է Թեյին,ապա նրա մեջքի ետևում թաքնված Ֆեյիին,ապա շրջվում է դեպի սեփական աշակերտը՝ հասկանալով,որ Նամջունի խոսքին դեմ գնալ չի կարող։
֊Դե ինչ։Կարող եք ծանոթանալ ձեր ուսուցիչների հետ։
Ջինը և Ջիմինը մոտենում են համապատասխանաբար Սեմիին և Միային։Սեմին ընդհանրապես այս ամբողջ ժամանակ սարսափած էր հետևում այն ամենին,ինչ որ տեղի էր ունենում և աշխատում էր ավելորդ անգամ չթարթել աչքերը։Ուստի,երբ Ջինը մոտենում է,նա մի փոքր վախեցած է մեկնում ձեռքը և ներկայանում։
֊Չգիտեմ որքանով ես դու ուրախ,որ հենց ես եմ քո ուսուցիչը,բայց...Ջին,֊մոգը ժպտում է սեղմելով աղջկա ձեռքը։
֊Սեմի...
___________________
֊Ջիմին,֊մոգը մեկնում է ձեռքը Միային,և վերջինս սեղմում է այն։
֊Միա։
֊Թեպետ ես չեմ քեզ այստեղ բերել և ընդհանրապես ծանոթ չենք,բայց հուսամ,որ լեզու կգտնենք։Չնայած այն հրդեհից հետո..,֊Ջիմինը վերհիշում է լճակի մոտ տեղի ունեցածը,֊Կարծում եմ ավելի վատ էլ չի կարող լինել։
֊Մի թերագնահատիր իմ հնարավորությունները,֊Միան քմծիծաղ է տալիս։
______________
Իսկ նրանց կողքին, հարաբերությունները պարզում են կրակի մոգերը։
֊Եվ ի՞նչ էր դա,կբացատրե՞ս,֊Թեհյոնը նայում է աղջկան՝ սպասելով պատասխանի։
֊Ես դիտմամբ չարեցի։
֊Դու առնվազն պետք է պատկերացնեյիր դա այստեղ,֊Թեն ձեռքը դնում է աղջկա գլխին,֊Որպեսզի այն տեղի ունենար։Եվ դու պատկերացրել ես։Չստես։
֊Դե...
Թեհյոնը մոտ է կռանում աղջկան.
֊Ինձ դուր եկավ,֊և խորամանկ ժպտում է,֊Բայց աշխատիր աննկատ անել նման բաները։
֊Առաջին անգամ եմ հանդիպում այսքան ձեռքից գնացած ուսուցչի։
֊Ու դու լու՞րջ ընդունեցիր այդ ուսուցիչ֊աշակերտ կոդեքսը։Վերջացրու,մենք կարող ենք ընկերներ լինել։Չեմ սիրում պաշտոնական հարաբերությունները։Թեհյոն։
֊Ֆեյի։
Ֆեյին ժպտում է՝ սեղմելով մոգի ձեռքը։
________________
Եվ ամեն ինչ կարծես թե նորմալ է ընդհանում։Կարծես թե։Լունան՝ տեսնելով,թե ինչպես են մյուս աշակերտները ծանոթանում իրենց ուսուցիչների հետ,մտածում է այն մասին,որ վատ չէր լինի նույնպես մի փոքր ավելի ցիվիլ տարբերակով շփվել։Ու նա ամենին էլ չի սպասում,որ Յունգին դադարի շորերը քամել,ուստի ուղղակի մոտենում է և մեկնում ձեռքը։
֊Լունա։
֊Ոչ։
֊Ի՞նչը ոչ...
֊Ոչ թե Լունա,այլ կեղտոտ արյուն,֊Յունգին կտրուկ շրջվում է և քայլում հակառակ կողմ՝ այդպես էլ չսեղմելով աղջկա ձեռքը։
֊Հե՛յ,ես կատարյալ առողջ եմ և անգամ չե՛մ ծխում,ինչու՞ ես դու ինձ անվանում...
֊Ներիր նրան,նա այդքան էլ ընկերասեր չէ։
֊Ես դա նկատեցի։
֊Հոսոկ։
֊Կներես,չեմ կարող ասել,որ հաճելի է,բայց Լունա։
֊Ինչո՞ւ չես կարող։
֊Ես գտնվում եմ ինչ֊որ անծանոթ վայրում,ինչ֊որ անծանոթ մարդկանց հետ,որոնցից մեկը ինձ ուզում էր սպանել,իսկ մյուսը կոպտեց։Հիմնավո՞ր պատճառ է։
֊Քեզ դուր կգա այստեղ,ես վստահ եմ։
֊Իսկ ես ոչ։Հարց։Դու այս ֆոկուսներից գաղափար կազմու՞մ ես։
֊Տարերքների՞ց։Այո,իհարկե։Ես նույնպես մոգ եմ,֊Հոսոկը պարզում է ձեռքի ափը,որի մեջ միանգամից հավաքվում է ջուր։
֊Իսկ այն ինչ֊որ մի փոքր առաջ տեղի ունեցավ...
֊Ես իհարկե քո ուսուցիչը չեմ,բայց...Տեսնում ես,կան չորս տարերքներ և դրանց բախումը ստեղծում է ինչ֊որ նոր բան,֊Հոսոկը վերցնում է աղջկա ձեռքը և անցկացնում սեփական ափի վրայով,որի մեջ ջուրը վերածվում է սառույցի,֊Ջուր և օդ։Արդյունքում սառույց։
֊Քխմ։
Լունան կտրուկ շրջվում է և բախվում Յունգիի դժգոհ հայացքին։
֊Կներեք,որ ընդհատում եմ ձեր ջերմ զրույցը,բայց մեզ սպասում են։
֊Փորձիր հարմարվել նրան,֊ցածր ասում է Հոսոկը և հետևում ընկերոջը։
֊Հենց հիմա,ինչպես չէ...
___________________
Աղջիկները կանգնած են մեծ սրահում,որտեղ ևս տասնյակ մոգեր են հավաքված և սպասում են սատանան գիտի,թե ինչի։Սրահը ամբողջությամբ դատարկ է և միայն մեջտեղում գտնվող քառակուսի սեղանն է,որ գրավում է ամբողջ ուշադրությունը։Նամջունը մինչ այդ արդեն զգուշացրել էր տղաներին,որպեսզի նրանցից յուրաքանչյուրը տեղյակ պահի իր աշակերտին,թե ինչ է պետք անել։Ու թեպետ բացատրել էին նրանք շատ լավ,բայց աղջիկները միևնույն է կանգնած են ինչ֊որ աքսորված տեսքով՝ ասես անկոչ եկել են ուրիշի խնջույքին։Ուստի նրանց ստիպված են լինում ուղեկցել սեղանի մոտ և կանգնեցնել ամեն մեկին իր տարերքի սիմվոլի դիմաց։
֊Սա արդեն երկրորդ երեկոն է,երբ մենք անցկացնում ենք հաստատման ծիսակատարությունը և ես ցանկանում եմ ներողություն խնդրել,որ դա չհաջողվեց անել նախորդ անգամ։Մենք գտել էինք ոչ բոլոր մոգերին,ինչպես մեզ թվացել էր։Բայց հիմա,վերջիններս նույնպես այստեղ են և մենք համարձակորեն կարող ենք սկսել,֊Նամջունը ժպտում է մեկ քայլ հետ կանգնելով սեղանից։Մյուս մոգերը,որոնց լուսինը չէր հաստատել նախորդ անգամ՝ նույնպես մոտենում են սեղանին և դնում են իրենց ձախ ձեռքը սիմվոլի կողքին։Իսկ մյուս չորսի համար այս ամենը նման է ինչ֊որ հեթանոսական հավաքույթի,բայց և այնպես,նրանք կրկնում են նույնը,ինչ մնացած։
Լուսավոր գծերը նորից ձգվում են դեպի լուսնաքարը և այն դանդաղ սկսում է լուսավորվել՝ հաստատելով մոգերի տարերքները։Նամջունը թեթևացած արտաշնչում է և մտածում,որ վատագույնը արդեն ետևում է,բայց.
֊Հեյ,ես էլ եմ այդպես ուզում..,֊Ֆեյին նեղացած նայում է մյուս մոգերի դաստակներին,որոնց խարանները լուսավորվում են,իսկ իրենը ոչ։
Նամջունը քարանում է մի պահ,իսկ հետո միանգամից մոտենում է աղջկան՝ բռնելով նրա ձեռքը և շրջելով իր կողմ։Խարանը։Չի լուսավորվում։
֊Սա այսպես էլ պե՞տք է աշխատի,֊Լունան նայում է Ֆեյիի ձեռքին,ապա սեփական խարանին,որը նույնպես չի լուսավորվում։Ջունը բաց է թողնում աղջկա ձեռքը և շրջվում՝ տագնապով լի հայացքով փնտրելով տղաներից գոնե մեկին։
֊Թեյո՛ն։Մոտեցիր։
֊Ինչ֊որ բան այնպես չէ՞,֊Թեն մոտենում է սեղանին։
֊Ֆեյիին և Լունային։Տար այստեղից։Հենց հիմա,֊Ջունը չի տալիս ոչ մի բացատրություն,բայց Թեհյոնը գիտի,որ եթե նա ասում է՝ ուրեմն այդպես է պետք։
Բոլորը ուշադիր հետևում են սեղանի մեջտեղում դրված լուսավորվող քարին,ուստի ոչ ոք չի նկատում,երբ սեղանի մոտից երկուսը հեռանում են։
____________
Պատկերը արդեն շատ ծանոթ է։Ջունը նյարդային քայլերով չափում է սենյակը,մինչ մյուս մոգերը ով նստած է բազմոցին,ով կանգնած է ինչ֊որ տեղ,իսկ աղջիկները կանգնած են սենյակի մեջտեղում և սպասում են։Ինչի՞։Սատանան գիտի։
֊Ցույց տվեք ձեր խարանները,֊Ջունը մոտենում է աղջիկներին,և Ֆեյին ու Լունան ուղղակի լուռ ցույց են տալիս իրենց դաստակների վրայի սիմվոլները,որոնք...
֊Չհաստատվեցին։Լուսինը չհաստատեց,֊Ջունը խճճում է սեփական մազերը և ձեռքերով հենվում սեղանին՝ փորձելով մարսել ստացած ինֆորմացիան։
֊Դա նշանակում է,որ..,֊Հոսոկը սարսափած նայում է Ջունին։
֊Նրանք խավարի մոգեր են,֊Յունգին չի բարձրացնում հայացքը սեփական ձեռքերից,֊Ենթադրում եմ՝ մենք կեղտի մեջ ենք,պարոնայք։