֊Նրանք խավարի մոգեր են,֊Յունգին չի բարձրացնում հայացքը սեփական ձեռքերից,֊Ենթադրում եմ՝ մենք կեղտի մեջ ենք,պարոնայք։
֊Դուք հիմա լու՞րջ եք խոսում։Վերջացրե՛ք,տղաներ,նայեք նրանց,նրանցից ի՞նչ խավարի մոգեր։Լավ,Լունան այդքան էլ ընկերասեր չէ,բայց Ֆեյին չի կարող լինել խավարի մոգ,֊Ջիմինը նայում է ընկերներին՝ փորձելով գոնե նրանց հայացքների մեջ փնտրել համաձայնություն իր խոսքերին։
֊Ջիմին,սիրելիս,կներես իհարկե,որ հիշեցնում եմ,բայց...Նա քո շորե՛րն էր այրել,֊Յունգին դժգոհ հայացք է նետում Ջիմինի վրա։
֊Այո,բայց դա դեռ ոչինչ չի ապացուցում և հետո...
Ջիմինին ընդհատում է Ջունի ձայնը,ով դեռ ինքն էլ մինչև վերջ չի մարսել նորությունը։
֊Լունա,Ֆեյի,լքեք սենյակը։
Լունան ուղղակի ուսերն է թափ տալիս՝ ցույց տալով,որ սրան էլ սպասում էր,բայց Ֆեյին կանգնեցնում է նրան։
֊Մի րոպե։Այսի՞նքն խավարի մոգեր։Ի՞նչ է դա նշանակում։
֊Ոչ մի այնպիսի բան,ինչի մասին դուք պետք է իմանաք։
֊Դա վերաբերում է մեզ,այնպես որ,մենք պետք է իմանանք։
֊Ահ,գրողը տանի,֊Ջունը հոգնած ընկնում է բազկաթոռի վրա և մատերով մերսում քունքերը,֊Ջիսա՛ն։
Մի քանի վայրկյան անց,սենյակ է մտնում բարձրահասակ,սևահներ երիտասարդ և կանգնում է դռան մոտ։
֊Կանչե՞լ էիք։
֊Այո։Կարո՞ղ ես աղջիկներին ուղեկցել իրենց սենյակ։
֊Իհարկե։
֊Հե՛յ,ես դեռ չե՛մ ավարտել,֊բայց Ֆեյիին թույլ չեն տալիս վերջացնել և ուղղակի դուրս են հանում սենյակից,իսկ Լունան դեմ է բռնությանը,ուստի հոժարակամ է լքում սենյակը։
֊Եթե նրանք նույնիսկ խավարի մոգեր ես՝ ես նրանց չեմ պատրաստվում տալ նրան։
Ջինը մոտենում է Ջունին՝ ձեռքը իջեցնելով նրա ուսին ու կամացուկ ասում է.
֊Ջուն,բայց դու չես կարող,վաղ թե ուշ նա կիմանա այդ մասին,և նրանց այստեղ գտնվելն էլ սխալ է։Նրանք վտանգ են ներկայացնում ամբողջ ակադեմիայի համար։
֊Նրա իմանալը ինձ քիչ է հետաքրքրում ,ես պետք է պաշտպանեմ նրանց,եթե նրանք նույնիսկ խավարի մոգեր են։Նրանք դեռ նոր են հայտնաբերել իրենց տարերքը,և մենք կարող ենք այնպես անել, որ նրանք դառնան մեզանից մեկը։Ես հաստատ գիտեմ,որ նրանց տարերքները ավելի հզոր են,քան ի ծնե որպես մոգեր ծնվածներինը...Ես անգամ վախենում եմ մտածել,թե ինչեր կարող է անել Հանսը,եթե այդ ուժը հայտնվի իր ձեռքերում։
֊Եվ դու կարծում ես,որ այդ կեղտոտ արյունները կարող են մեզանից մեկը լինե՞լ,֊Յունգին հարցական հայացքով նայում է Ջունին։
֊Յունգի,նրանք կեղտոտ արյուն են,բայց դու չես կարող հերքել,որ նրանք չեն զիջում մեզ տարերքի ուժով։Միակ բանը,որ մեզ տարբերում է՝ դա հմտությունն ու փորձն է։
֊Իսկ ես թքած ունեմ,ինձ համար նրանք մնում են կեղտոտ արյուն։
֊Քեզ ինչ֊որ բան համոզելը անիմաստ է։
֊Իսկ ես դեմ չեմ,որ նրանք մնան,֊բոլորը միանգամից շրջվում են Թեհյոնի կողմ՝ արդեն լավ ծանոթ լինելով այդ ձայնի տոնին։
֊Թե,դու չպետք է մոռանաս,որ նա քո աշակերտն է,ոչ թե հերթական խաղալիքներից մեկը։
֊Ջուն...Մի՞թե դու իմ մասին այդ կարծիքին ես,֊Թեն դրամատիկորեն սրբում է գոյություն չունեցող արցունքը։
֊Իհարկե ոչ։Ուղղակի ես ինքս կհետևեմ ձեր չորսից յուրաքանչյուրի պարապմունքին։
֊Լավ,֊Թեյի շուրթերին հայտնվում է թեթև քմծիծաղ։
֊Իսկ հիմա բոլորդ գնացեք և հանգստացեք։Վաղվանից սկսվում են պարապմունքները և մի մոռացեք,որ նրանք սկսնակ են։Չէ,այդպես չէ։Սկսնակ ու ամենից անտեղյակ։Ջին,զգույշ կլինես այդ գիշատիչ բույսերի հետ,համոզվիր,որ նա բավականաչափ լավ է տիրապետում տարերքին,այնուհետև նոր թույլ տուր ինչ֊որ բան ինքնուրույն աճեցնել։Թեհյոն։Ոչ։Մի։Սիրավեպ։Պարապմունքների։Ժամանակ։Ջիմին,քեզ ես ասելու ոչինչ չունեմ։Լիովին վստահում եմ։Իսկ դու Յունգի...Յունգի, չկոպտես աղջկան։
Յունգին ոչինչ չասող հայացքով նայում է նրան և հեռանում,իսկ նրա ետևից՝ մյուսները։
_________________________________
Ֆեյին և Լունան նստած են սենյակում,որը հիշեցնում է սովորական բուհական հանրակացարան՝ տարբերությամբ,որ այն հայ֊թեք ոճի մեջ չէ։Սենյակում կա երկու մահճակալ,որոնց վրա էլ և տեղավորվել են աղջիկները՝ ամեն մեկը մտածելով ինչ֊որ բանի մասին։
֊Իսկ միգուցե,փորձենք նորի՞ց ծանոթանալ..,֊Ֆեյին մոտենում է Լունայի մահճակալին՝ մեկնելով ձեռքը և լայն ժպտալով։
Լունան ուշադիր նայում է նրա մեկնված ձեռքին, հետո ժպրտին,որը այնքան անկեղծ է թվում,և զգուշությամբ մոտեցնում է ձեռքը։
֊Լունա։
֊Ֆեյի,ուրախ եմ ծանոթանալ ։Փաստորեն՝ դու օդի մոգ ես:Շատ հրաշալի է,֊Ֆեյին խորամանկ ժպտում է։
Լունան չի հասցնում պատասխանել ,երբ դուռը թակում են և ներս է մտնում այն նույն երիտասարդը՝ մահճակալին դնելով ինչ֊որ հագուստ։
֊Սա ձեր համազգեստն է։Ըստ թիկնոցի և վերնաշապիկի կրծքավանդակի վրայի սիմվոլի՝ կարծում եմ,որ կտարբերեք,թե որն է ձերը։Դասընթացները սկսվում են վաղ առավոտյան,դասասենյակ ներկայանալ միայն համազգեստով։Հարցեր ունե՞ք։
֊Ես ունեմ մեկը,֊Լունան մոտենում է և նայում համազգեստին,֊Ու՞մ հանճարեղ գլուխն է դիզայնավորել այս անճաշակությունը։
֊Դուք այստեղ գտնվում եք այլ բանի համար,֊Ջիսանը դժգոհ հայացքով նայում է աղջկան։Ֆեյին մոտենում է և ձեռքերը կրծքավանդակին ծալած նայում է հագուստին։
֊Գիտե՞ս ինչի հոտ է գալիս։1600֊ականների։
֊Սա ձեր համազգեստն է,և դուք պարտավոր եք այն կրել։Բարի գիշեր եմ մաղթում,֊սեղմված ատամների արանքից նետում է երիտասարդը և դուրս գալիս սենյակից։
______________
֊Իսկ ես սիրում եմ կանաչ գույնը..,֊Սեմին խնամքով դնում է համազգեստը անկողնու կողքին՝ հետևելով,թե ինչպես է Միան փորձում իր կապույտ թիկնոցը,որը ձգվում է մինչև ծնկները և վրան կրում է ջրի տարերքի սիմվոլը։
֊Ինձ նույնպես դուր է գալիս,չնայած որ այս ամենը խեղկատակության է նման։
֊Ի՞նչ ես ուզում ասել։
֊Դե,քեզ այս ամենը չի՞ թվում շատ...Ֆանտաստի՞կ։Դեռ երեկ առավոտյան ես սովորական սյոռֆեր էի,իսկ այսօր մո՞գ։Ես կարծում էի՝ միայն ֆիլմերում կամ գրքերում է այդպես լինում։
֊Իսկ ես այդքան էլ զարմացած չեմ։Ես միշտ էլ գիտեյի,որ իմ մեջ ինչ֊որ կախարդական բան կա։
֊Օրինակ՝ երևակայությունդ,֊Միան քմծիծաղ է տալիս և հանում է թիկնոցը։
֊Պատկերացրու,արթնանում ես և այս ամենը երազ էր...
֊Չեմ ուզում արթնանալ։Ինձ այսպես դուր է գալիս։Մի՞թե սա հիասքանչ չէ։Չլինել ինչպես բոլորը։
______________________
֊Ինչո՞ւ չէր կարելի ուղղակի լինել ինչպես բոլորը,֊Լունան տառապած հայացքով նայում է համազգեստին։
֊Ես սա չեմ հագնի ,կարծես տատիկս լինեմ,կամ էլ Էլիզաբեթ II ֊ը,֊Լունան թեթև ծիծաղում է,երբ կարմիր թիկնոցը հագած աղջկան իրոք նմանեցնում է թագուհուն։
֊Ես նույնպես։Այս հագուստը այնքան սպիտակ է,որ աչքերս ծակծկում է։Չէ անկեղծ,ո՞վ է մտածել տաբատը և վերնաշապիկը անել սպիտակ,իսկ թիկնոցը մոխրագույն։Քոնը դեռ կարմիր է։Իսկ ես սրանով ընդհանրապես դիակի կնմանվեմ։
֊Վաղը կփորձես,այն ժամանակ էլ կտեսնենք։
________________________
[Հաջորդ առավոտ]
֊Աստվածներ..,֊Լունան կյանքից հոգնած հայացքով նայում է սեփական արտացոլանքին։
Ֆեյին դուրս է գալիս լոգարանից՝ արդեն կապելով իր թիկնոցը։
֊Ի՞նչ։
֊Դու սա տեսնու՞մ ես,֊Լունան ցույց է տալիս թիկնոցը,որը իջնում է մինչև ծնկները։
֊Այո։
֊Ոչինչ չունե՞ս ասելու։
֊Դե...Անհարմար է մի փոքր։
֊Այո՛,հենց դա՛։Անհարմա՛ր է,գրողը տանի,֊Լունան հանում է թիկնոցը և նետում մահճակալին,֊Քայլելն է անգամ անհարմար։
Ֆեյին մի քանի րոպե նայում է մահճակալին նետված թիկնոցին,ապա հանում է իրենը և դնում դրա կողքին։
֊ Ես առաջարկ ունեմ...,֊և խորամանկ հայացքով նայում է Լունային,ով զգուշավորությամբ հարցնում է.
֊Հիմա ի՞նչ։
֊Անհարմար է։Երկար է։Ի՞նչ է պետք անել։Ճիշտ է։Կտրել։
֊Հիասքանչ միտք է,բայց ինչպե՞ս ենք այս քարանձավում մկրատ գտնելու։
֊Հնարամտությամբ,֊Ֆեյին քմծիծաղ է տալիս և մոտենում թիկնոցներին՝ պահելով ձեռքերը դրանց վրա,իսկ Լունան նայում է սպասողական հայացքով։Ֆեյին ստեղծում է մի փոքր կայծ ափերից յուրաքանչյուրի մեջ,այնուհետև վերածում է կրակի և փորձում է այն կենտրոնացնել իր ձեռքերում՝ ուղղելով հագուստի վրա,և փորձելով մի փոքր "կարճացնել"՝ այրելով ավելորդ սանտիմետրերը։ Առաջին մի քանի վայրկյանը, կարծես թե,ստացվում է,բայց հանկարծ տարերքը դուրս է գալիս կառավարման տակից, և կրակը սկսում է այրել հագուստի մեծ մասը։ Լունան հասկանում է,որ ինչ֊որ բան պլանով չգնաց և փորձում է հանգցնել,սակայն օդը ավելի է բորբոքում կրակը ու ամբողջ սենյակը լցվում է ծխով։
֊Գրողի տարած,անջատվի՛ր,֊
Ֆեյին հարվածում է սեփական ձեռքին՝ ասես դա ինչ֊որ վահանակ է, որ պետք է անջատվի։
֊Ֆեյի,մի՛ արա,ձեռքդ կվնասես։
Լունան մի կողմ է տանում նրան,իսկ մինչ այդ՝ հագուստը արդեն լրիվ այրվում է։
֊Կարճացրեցինք,կոչվում է։
Դուռը թակում են մյուս կողմից և զգուշացնում,որ դուրս գալու ժամանակն է։Նրանք նայում են իրար և հասկանալով,որ այլ ելք չկա, հենց այնպես իջնում են ներքև՝ առանց թիկնոցների։Լսարան նրանք մտնում են վերջինը և պատրաստվում են զբաղեցնել իրենց տեղերը,երբ.
֊Աղջիկներ,իսկ որտե՞ղ է ձեր համազգեստի մյուս մասը։
֊Պրոֆեսոր,հասկանում եք,մենք ուղղակի...Ոնց որ...Փորձում էինք...
֊Պրոֆեսոր,դուք պետք է որ իմանաք,որ առողջ մարմնում է միայն առողջ հոգի։Մենք երեկ երեկոյան մարզվում էինք և երկուսիս մկաններն էլ հիմա ձգված են...
֊Հեյ,ես պարող եմ,իմ մկանները երբեք...
Ֆեյին արմունկով հարվածում է Լունայի ձեռքին,ապա շարունակում.
֊Իսկ այդ թիկնոցները ծանր են,ուստի մենք որոշեցինք այսօր չկրել դրանք և թողնել,որպեսզի օրգանիզմը վերականգնվի։
֊Դե...Կարծում եմ,որ այս անգամ ներելի է,բայց մյուս անգամ,առանց համազգեստ չներկայանալ։
Աղջիկները գլխով են անում և անցնում լսարանի վերջը՝ նստելով նույն սեղանի մոտ։
֊Օ,այնտեղ այն աղջիկն է նստած,որ երեկ ուզում էր սպանել ինձ։
֊Ես հիմա հասկանում եմ նրան։
֊Ի՞նչ։
֊Ի՞նչ։Մենք գրեթե բռնվում էինք։
֊Ես սուտ խոսել չգիտեմ,֊Լունան թափ է տալիս ուսերը։
֊Եվ այսպես։Սա առաջին դասն է և քանի որ դուք դեռ ամբողջությամբ,իսկ ոմանք ընդհանրապես,ծանոթ չեք ձեր տարերքիներին՝ առաջարկում եմ անել մի այսպիսի հետաքրիր բան։Ձեզանից յուրաքանչյուրի դիմաց դրված է մեկական փոքր սրվակ։Ձեր առաջադրանքն է՝ ստեղծել սեփական տարերքի փոքր օրինակ և փակել այն սրվակի մեջ։Այնուհետև,փոխանակել սրվակները միմյանց հետ։Դրանք կլինեն որպես նվերներ և ձեր առաջին փորձը լսարանում։Սկսեք։
________
[Որոշ ժամանակ անց]
Միան զգուշությամբ՝ ափից սրվակի մեջ իջեցնում է փոքրիկ և բյուրեղյա մաքուր կաթիլ։Կաթիլը հայտնվում է սրվակի մեջ,սակայն չի ընկնում հատակին,այլ ուղղակի մնում է սրվակի մեջտեղում՝ ասես ինչ֊որ անտեսանելի ուժ պահում է այն։Գոհ մնալով իր աշխատանքից՝ նա փակում է սրվակը։Սեմին փորձում է աճեցնել փոքրիկ վարդեր սրվակի ներսում,և դա,գրողը տանի,այնքան գեղեցիկ է,որ Միան մի քանի րոպե հիացած հետևում է այդ պրոցեսին։
Ֆեյին՝ այսօրվա "փոքրիկ" հրդեհից հետո,զգուշավորությամբ է ստեղծում փոքրիկ կայծը և իջեցնում սրվակի մեջ՝ դանդաղ վերածելով այն կրակի,և սրվակը նմանվում է փոքրիկ ջահի։Լունան անտարբեր հայացքով հետևում է բոլորին,ապա նայում է իր դիմաց դրված սրվակին և դանդաղ հրում է այն դեպի սեղանի եզրը,իսկ հաջորդ վայրկյանին այն ընկնում է և կոտրվում։
֊Օի,ինչպիսի դժբախտություն,պրոֆեսոր,իմ սրվակը կոտրվեց։
֊Կարող ես նորը վերցնել այստեղից,֊տղամարդը սեղանի դարակից հանում է մի ամբողջ տուփ՝ լցված այդ անիծյալ սրվակներով,և Լունան զզված հայացքով գնում և վերցնում է նորը։
֊Ասում ես,ստե՞լ չգիտես։
֊Դա նույնպես ստում էի,֊Լունան քմծիծաղ է տալիս և հասկանալով,որ այլ ելք չկա,ափի մեջ է հավաքում մինի֊փոթորիկ և իջեցնում է սրվակի մեջ։Այն շարունակում է պտտվել սրվակի ներսում,և Լունան անգամ մի պահ մտածում է,որ այս տարերքը գեղեցիկ է,սակայն հաջորդ վայրկյանին դուրս է քշում այդ մտքերը,որովհետև այստեղ մնալը նրա երազանքը չէ։
֊Եթե բոլորը պատրաստ են,կարող եք փոխանակվել։Բայց։Ոչ ձեր կողքին նստող ընկերոջ հետ։
Բոլորը ոտքի են կանգնում և սկսում քայլել մեկը մյուսի սեղանի մոտ՝ փոխանակվելով նվերներով և միայն այս չորսին ոչ ոք չի մոտենում։Միգուցե մյուսները գիտեն ինչ֊որ բան,որ չգիտեն նրա՞նք։Բայց և այնպես,այդ նվերները պետք էր տալ որևէ մեկին և նրանք ավելի լավ տարբերակ չեն գտնում,քան իրար մեջ փոխանակելը։
֊Վերցրու,֊Միան մեկնում է Լունային ջրով սրվակը։
֊Օհ,ինչպիսի գեղեցկություն..,֊Լունան մատով անցկացնում է սրվակի վրայով և ջուրը դրա ներսում վերածվում է փաթիլի,֊այսպես ինձ ավելի շատ է դուր գալիս։
֊Իսկ չէ՞իր կարող չփչացնել աշխատանքս։
Լունան նրա ափի մեջ է իջեցնում իր պատրաստած սրվակը և քմծիծաղ տալիս.
֊Ավելի վատը լինելու տեղ այն այլևս չուներ։
֊Դու շատ ես բարձրանում,գիտե՞ս։Ցավոտ կլինի,երբ ընկնես։
֊Մի՞թե։Իսկ չե՞ս կարծում,որ...
֊Դու այրեցի՛ր ծաղիկներս,գրողը տանի,֊Սեմիր ձայնը ընդհատում է բոլորին և ստիպում մի պահ լռել։
֊Ես դիտմամբ չարեցի,֊Ֆեյին նայում է սրվակի մեջ մոխրացած վարդերին և հազիվ է զսպում ծիծաղը։
֊Ստու՛մ ես։
֊Դիտմամբ Լունա՛ն ջուրը սառույցի վերածեց,իսկ ե՛ս...
֊Բավակա՛ն է։
Պրոֆեսորը մոտենում է աղջիկներին։
֊Դուրս դասասենյակից։
_______________
֊Հիասքա՛նչ է։Ա՞յս էր ուզածդ։
Աղջիկները կանգնած են միջանցքում,իսկ մթնոլորտը ծայրահեղ լարված է։
֊Իսկ ես ի՞նչ մեղավոր եմ,որ դու չափից ավելի սենտիմենտալ ես։
Հերթական վեճը ընդհատվում է։
֊Աղջիկներ։
֊Օ,Ջիսան,֊Սեմին միանգամից շրջվում է երիտասարդի կողմ,֊Կարո՞ղ ես այնպես անել,որ մեզ թողնեն վերադառնալ դասի։
֊Ոչ,ես հենց նրա համար եմ եկել,որ ձեզ տանեմ։Առաջնորդը ուզում է ձեզ տեսնել։
___________________
Նամջունը նստած է այնպիսի հայացքով,որ կարծես թե, պատրաստ է ստրկության վաճառել այս չորսին էլ։
֊Դե՞։Պատմեք։
֊Օքեյ,մի քանի օր առաջ ես դեռ այստեղ չէի,ես ամենասովորական երիտասարդն էի,ում կյանքում տեղի էին ունենում ամենասովորական իրադարձությունները,իսկ հետո ես ընկա այս կեղտի մեջ...
֊Ֆեյի՛։
֊Ի՞նչ։Դուք ինքներդ խնդրեցիք պատմել։
֊Ինչո՞ւ եք վիճել ընդհանուր գիտելիքների լսարանում։
֊Ես չեմ վիճել։Ես լուռ հետևում էի նրա հիստերիային։
Սեմին կանգնած է ամբողջ աշխարհից նեղացած հայացքով։
֊Նա այրե՛ց իմ ծաղիկները։
֊Օի այրեց ծաղիկները,աշխարհը փլուզվե՛ց,֊Յունգին կարծում էր,որ աղջիկները սովորաբար վիճում են շրջազգեստների համար,ոչ թե որովհետև ինչ֊որ մի ծաղիկ է այրվել,որից հենց հիմա Ջինը կարող է նրան մի ամբողջ ծաղկեփունջ նվիրել։
֊Յունգի,ծաղիկներ աճեցնելը այդքան էլ հեշտ չէ։
֊Մի՞թե։Հոսոկ,֊Հոսոկը կռահելով ընկերոջ մտացածը՝ օդ է բաց թողնում ջրի մի քանի շիթ,որոնք դասավորվում են վարդի կառուցածքով։Յունգին բացում է ձեռքի ափը և հաջորդ վայրկյանին ջուրը ամբողջությամբ սառչում է՝ վերածվելով սառցե վարդերի։Յունգին ոտքի է կանգնում,վերցնում է վարդերից մեկը և մոտենում է աղջկան՝ դնելով այն նրա ափի մեջ։
֊Ահա քեզ ծաղիկ,֊և քմծիծաղով վերադառնում է իր տեղը։
֊Ես դրանք ամբողջ հոգով էի աճեցրել..,֊Սեմին նայում է ձեռքերում հալչող ծաղկին։
Ֆեյին խորը շնչում է և մոտենում է Սեմիին։
֊Լսիր...Ես ափսոսում եմ,որ այդպես ստացվեց...Ես իրոք չէի ուզում,ուղղակի հասկացիր՝ կրակից կյանք չի ծնվում,բայց միևնույն է,եթե դու ցանկացաս նորը այդպիսին պատրաստել...
֊Հիմա համբույրի տեսարանն է լինելու,֊Միան քմծիծաղ է տալիս՝ հետևելով աղջիկներին,իսկ կողքին կանգնում է Լունան,ով այդ ամբողջ ժամակահատվածի ընթացքում հասցրել էր մոտենալ տղաների դիմաց դրված սեղանին և խնձոր վերցնել՝ Յունգիի մարդասպան հայացքի տակ,իսկ հիմա ակտիվ զբաղված է խնձորի ոչնչացմամբ։
֊Ես կփորձեմ,֊Սեմին իհարկե նեղացած է,բայց տրամաբանորեն,նա իրոք կարող է հազարավոր այդպիսի վարդեր ստեղծել։
֊Հարցը լուծված է։Կարող եք գնալ,֊Նամջունը անկեղծ շնորհակալ է աստվածներին,որ ստիպված չեղավ խառնվել այս ամենին։
Աղջիկները մի փոքր խոնարհվում են և գնում դեպի դուռը։
֊Սպասեք։Ֆեյի,Լունա մեկ րոպեյով։
Նրանք փոխանակվում են տառապած հայացքներով և վերադառնում են հետ՝ կանգնելով Ջունի դիմաց։
֊Ու՞ր է ձեր համազգեստը։
֊Այրել ենք։
֊Կատակու՞մ ես։
֊Ոչ։
֊Լավ,իսկ դու ի՞նչ կասես, Լունա։
֊Ես...Հասկանում եք..,֊Ջունը նայում է ուղիղ աղջկա աչքերի մեջ՝ ասես փորձելով ինֆորմացիա քաշել։
֊Դե՞։
Լունան նայում է ի պատասխան և միգուցե,մեկ այլ դեպքում,նրան ճնշեր նման տեսողական կոնտակտը,բայց նա զգում է,որ ուղղակի չի կարողանում թեքել հայացքը։Հաջորդ վայրկյանին ինչ֊որ մեկի ձեռքերը փակում են նրա աչքերը։
֊Մանիպուլացիա՞,֊Ֆեյին չի թողնում Լունային բաց անել աչքերը,֊Դուք խելագարվե՞լ եք։Էլ ի՞նչ եք դուք անում այս պատերից ներս,որ մենք տեղյակ չե՛նք։
Ջունը ապշած նայում է աղջկան՝ չհավատալով այն ամենին,ինչ կատարվում է։
֊Իմ աշակերտը տելեպատ է...Դուք ծաղրում եք ինձ,֊Թեհյոնը քմծիծաղ է տալիս։