«Նեղացրել ես ինձ»
Արյունը եռում է, ուղեղը՝ անջատվում, գլուխը, մուգ շագանակագույն մազերի հետ հանդերձ, հանգրվանում է սևահեր երիտասարդի թիկնեղ ուսին, դեղին աչքերը փակվում են ճիշտ ժամանակին, գեղեցիկ մատները շոյում են տղայի կոպիտ և մեծ ձեռքերը:Փաստ է՝ Լանան զղջալու և անիծելու է ինքն իրեն՝ վայրկենական թուլակամություն և բերկրանք ցուցաբերելու պատճառով:
-Երբեք ոչ մի աղջկա բույրը չէր դաջվել ուղեղումս:
Արեգը բարձրացնում է քիթը օրիորդի պարանոցի երկարությամբ վեր, կանգ առնում ականջի ներքո, քաշում խորը շունչ, որը ուղեկցվում է հաճելի և անսպասելի դողով:
Աղջիկը սեղմում է իր մարմինը հսկայական ափերում մարգարտի պես պահող ձեռքերը, արտաբերում.-Նույնիսկ՝ ընկերուհու՞դ:
Երիտասարդը դեղինաչյայի ականջի ներքո թողնում է անմեղ և կարճ համբույր և պատասխանում.
-Նույնիսկ՝ նախկին ընկերուհուս:
«Նախկին» բառը հասնում է Լանայի լսողական համակարգին, կարծես շոյում է նրա ականջները և գցում հաղթանակի կամարի կենտրոնում, քանի որ նա այժմ ունի առավելագույն հնարավորությունները՝ հարգարժան Արեգի կողպված սիրտը գրավելու համար:
Դեղինաչյան պաշտում է սև գույնը, սակայն պետքարանի սև սալիկները սկսում են ճնշում գործադրել և ազդել ինքնազգացողության վրա:
Փաբում լսվող երաժշտության ձայնը հասնում և խլանում է պատերի ներսում՝ առաջացնելով հաճելի գլխացավ:
Երիտասարդը իջեցնում է ձեռքերից մեկը ներքև և սահեցնում օրիորդի կոնքով՝ կաշվե զգեստի ծայրը բարձրացնելով վեր:-Երգելուդ ընթացքում մտածում էի ոտքի կանգնել ու փախցնել քեզ բեմից:
Լանան հնչեցնում է հազիվ լսելի քմծիծաղ և շշնջում.
-Հետո որոշեցիր, որ պետք ա սպասես մինչև ելույթի վերջանալը:
-Չէ, հետո որոշեցի, որ ականջներս անչափ հավանում են կատարումդ, որ թույլ տան ինձ ընդհատել հիասքանչ ձայնիդ ելևէջները:
YOU ARE READING
Միասին Միայնակ
RomanceԵրբ նա հեռացավ, չհասցրի տալ սրտիցս բխող միակ հարցը:Եվ այժմ ես գրում եմ այն թղթի վրա փետուրե թանաքով և հանձնում րոպեների ընթացքում իրենց փիրուզե գույնը կապույտի փոխած ալիքներին:Խնդրում եմ, ալիքնե՛ր, պատասխանեք հարցիս. «Մի՞թե մենք չենք հանդիպի»: