«Տե՛ս»
-Ես չեմ հավատում, որ դու գողացել ես Ռոբերտի մեքենան ու գնացել տուն:
Կարմիր Chevrolet Blazer-ը սլանում է երևանյան, գրեթե դատարկ փողոցներով, քանի որ ժամը կեսգիշերնանց է:
Լանան, երթևեկելով ժանգագույն մազերով ընկերուհուն և լսելով ժամեր առաջ կատարված դեպքի մասին, ծիծաղում է:-Ես չեմ գողացել, ուղղակի վերցրել եմ:
Եվան կիտում է հոնքերը և մեծացնում շուրթերը՝ ընդունելով փոքր երեխայի հայացք:Օրիորդը պտտեցնում է դեղին բիբերը, ժպտում, ապա հնչեցնում հետաքրքրող հարցը.
-Իսկ Ռոբերտը տեղյակ ա՞, որ «վերցրել ես» մեքենան:
Աղջիկը շեշտում է «վերցնել» բառը և մատների միջոցով օդում ստեղծում չակերտներ:Կապտականաչ աչքերի տիրուհին քաշում է խորը շունչ՝ պատասխանելով ընկերուհու հարցին.
-Ռոբերտը էկավ մեր բակ, սկանդալ սարքեց, նստեց մեքենան ու գնաց:Բախտս բերել էր. Տիգրանը տանը չէր, թե չէ կկապեր Ռոբերտին մեր նկուղում ու մի քանի օր բաց չէր թողնի:
Ընկերուհիները ծիծաղում են, իսկ ավտոմեքենան հասնում է անհրաժեշտ շինությանը և կանգ առնում:Աղջիկները ազատվում են ամրագոտիներից, այնուհետև Լանան նետում է հայացքը ռեստորանի մուտքի ուղղությամբ և նկատում երկու երիտասարդներին:Նա կիտում է հոնքերը և սառչում, իսկ Եվան, տեսնելով ընկերուհու արձագանքը, նույնպես բարձրացնում է երեսը, նայում պատկերին:Օրիորդը մեկնում է ձեռքը դեպի դեղինաչյան և բռնում նրա ափը՝ դիմելով.
-Լա՛ն, իրանք ուղղակի զրուցում են:
Հեռվում գտնվում են Արեգը և Սիրենան:Ընկերները կանգնած են դրսում և աշխուժորեն փոխանակվում են արտահայտություններով, կատակներով և ժպիտներով:Սևահեր երիտասարդը տեղափոխում է ձեռքը սև, դասական տաբատի գրպանը և խոսում.
-Ես կծերանամ, մինչև Լանան գա:Ինքը, իհա՛րկե, պետք ա ուշանա, որ բոլորի ուշադրությունը գրավի սեփական անձի վրա:
YOU ARE READING
Միասին Միայնակ
RomanceԵրբ նա հեռացավ, չհասցրի տալ սրտիցս բխող միակ հարցը:Եվ այժմ ես գրում եմ այն թղթի վրա փետուրե թանաքով և հանձնում րոպեների ընթացքում իրենց փիրուզե գույնը կապույտի փոխած ալիքներին:Խնդրում եմ, ալիքնե՛ր, պատասխանեք հարցիս. «Մի՞թե մենք չենք հանդիպի»: