«Փրկել մեզ չի լինի»
-Դու հիվանդ ե՞ս:
Հետաքրքրասեր մարդիկ, ովքեր շրջում են իրենց դատարկ, խոժոռված և հարցերով լի հայացքները երեք ընկերուհիների ուղղությամբ, ցանկանում են հայտնաբերել բղավող օրիորդին:
Անին, հանգստացնելով նյարդերը և քաշելով խորը շունչ, նայում է Լանային:Վերջինս նստած է դեմքի ոչինչ չասող արտահայտությամբ, ուսումնասիրում է երկար և նուրբ եղունգները:
Եվան կաշկանդված է, չգիտի ինչպես վարվել:-Դու հասկանում ե՞ս, որ խորտակում ես կյանքդ քո իսկ ձեռքերով, Լանա՛:
Դեղինաչյան ուղղում է երեսը, ընդունում հպարտ հայացք և պատասխանում հոգեբանի հարցին.
-Ես կորցնելու ոչինչ չունեմ:
Եվան մտածում է վայրկյաններ շարունակ, ապա հայտնում իր կարծիքը՝ ասելով.
-Խոստովանի, որ դու ուղղակի չես ցանկացել վախկոտ, հանձնվող ու պարտվող անձնավորության տպավորություն թողնել:
Երկու ընկերուհիները սպասում են օրիորդի դրական պատասխանին, որը չի հնչում:Լռությունը համաձայնության նշան է:
Անին պարզում է ձեռքերը երկու կողմերում և բարձր ձայնով հայտնում.-Դե իհա՛րկե, Լանա Տեր-Հովհաննիսյանը պետք ա ամեն հարցում շահած ու հաղթանակած դուրս գա:Լանա Տեր-Հովհաննիսյանը չի սիրում հետ կանգնել ամենահիմար մտքերի իրականացումից:Լանա Տեր-Հովհաննիսյանը չի կարող...
Լանան կոպիտ կերպով ընդհատում է ընկերուհուն.
-Վե՛րջ:Վերջ տուր:Դուք լավ գիտեք ինձ, իմ բնավորությունը:
Կապտականաչ աչքերով օրիորդը կիտում է ժանգագույն հոնքերը և ընդունում մեղավոր հայացք:Նա անհանգստանում է դեղինաչյայի համար, սակայն փորձում է լռել և խոսքերով չցավեցնել:Անին վարվում է հակառակ կերպ. նա դիտմամբ բարձրաձայնում է ճշմարտությունը և կատարած քայլի հետևանքները՝ բացելով մոտ ընկերուհու աչքերը:
YOU ARE READING
Միասին Միայնակ
RomanceԵրբ նա հեռացավ, չհասցրի տալ սրտիցս բխող միակ հարցը:Եվ այժմ ես գրում եմ այն թղթի վրա փետուրե թանաքով և հանձնում րոպեների ընթացքում իրենց փիրուզե գույնը կապույտի փոխած ալիքներին:Խնդրում եմ, ալիքնե՛ր, պատասխանեք հարցիս. «Մի՞թե մենք չենք հանդիպի»: