Մաս 4

142 5 0
                                    

Յունան արդեն մի քանի ժամ արթնացել ու շարունակում է նայել առաստաղին: Արդեն հասցրել է անգիր սովորել իր պալատի առաստաղի ամեն մի ճաք: Յունայի համար չափազանց ցավոտ է: Ցավոտ է այնքան, որ կարծես թե նման ցավի չի դիմանա: Դժվար է: Ու հենց հիմա նա չգիտի ինչպես հաղթահարի այն։ Նա ամեն ինչ փորձում է անել, որպիսի չհիշի իր կյանքի ամենասարսափելի օրը։ Ամեն անգամ երբ այդ օրվա պատկերը գալիս է նրա աչքի դիմաց նա փորձում է ինքն իրեն կճմթելով ու ցավ պատճառելով ուշադրությունը շեղել: Նրան թվում է թե ամբողջությամբ ընկղմվել է սևի մեջ ու աչքերի առաջ բացի մոխրագույնից ուրիշ գույն չի երևում: Նա կորցրել է իր ապրելու իմաստը, ու այն միտքը թե ինչպես է նա շարունակելու ապրել այս ամենից հետո, նրան ավելի են կոտրում , շարունակում ցավ պատճառել ու թույլ չեն տալիս շնչել: Նա խեղտվում է։ Խեղդվում այն ամենից, ինչ իրեն շրջապատում է: Շնչում է, բայց չի կարողանում արտաշնչել, սկսվում է պանիկա ,հետո հիստերիկան և վերջապես նա սկսում է լաց լինել: Լաց լինել ու խեղդվել սեփական արցունքներով:  Եվս մի փոքր ու նա էլի պատրաստ է դիմել նույն քայլին:
Բայց ի ուրախություն( միգուցե ի տխրություն) Յունայի նրա մոտ եկավ իր հոգեբանը, ով գոնե մի փոքր, բայց հույս է տալիս Յունային, որ նա կարողանալու է այս ամենի միջով անցնել: Տեսնելով Յունային նման վիճակում նա արագ մոտեցավ ու  իր գիրկն առավ այդ փոքր էակին, սկսեց սփոփանքի խոսքեր ասել ու շոյել գլուխը որպիսի նա հանգստանա: Մի քանի րոպե նման դիրքով մնալուց հետո երբ արդեն Յունան մի փոքր հանգսացել էր հոգեբանը նստեց նրա մահճակալի կողքի աթոռին և սկսեց խոսել Յունայի հետ:  Նա փորձում էր Յուայի խոսելու ընթացքում որսալ նրա դեմքին հայտնվող ցանկացած էմոցիա: Ամեն անգամ նրա աչքերի մեջ նայելուց տեսնում էր այն կոտրված սիրտը, որը պետք է նա փշուր փշուր օգնի հավաքել, ու հասկանում է , թե ինչքան երկար ժամանակ է հարկավոր այս ամենը հաղթահարելու համար։ Չնայած իր այդքան փոքր տարիքի նա չափազանց մեծ դժբախտություն է ունեցել որը հաղթահարելու համար անգամ ամենաուժեղ մարդկան չափազանց երկար ժամանակ պետք կգար։
~~~~~~~~~~~~~~

Հոգեբանի գնալուց հետո Յունան մի փոքր հանգստացել էր։ Քանի որ հոգնել էր մենակ պալատում մնալուց  նա վեր կենալով իր անկողնուց և իր հետ վերցնելով կաթոցիկը(капельница) դուրս եկավ տանիք՝ մաքուր օդ շնչելու համար։ Որոշ ժամանակ տանիքից- քաղաքի շարժին նայելուց հետո, նա նորից գնաց իր պալատ, որտեղ նրան սպասում էր արդեն անհանգստացած քույրը իր ընկերոջ հետ: Յունային տեսնելով Միան հանգստացած
շունչ քաշելով անմիջապես մոտեցավ ու գրկեց նրան:
— Ես արդեն վախեցել էի, մտածում էի թե քո հետ էլի ինչ որ բան կարող է լինի։ Խնրում եմ խոստացիր, որ ոչ մի հիմարություն այլևս չես անի։
— Խոստանում եմ, —հանգիստ նրան պատասխանեց Յունան,— ես այլևս թույլ չեմ տա, որ դուք անհանգստանաք, այնպես որ հանգիստ եղիր:
— Լավ դե եկեք բժշկի հետ խոսենք,—առաջարկեց Չանը,— ու տեսնենք եթե նա համաձայն է արդեն կարող ենք գնալ տուն։
— Հա ճիշտ ես,— Յունային իր գրկից բաց թողնելով ասաց Միան ու դուրս եկավ միջանցք բժշկին գտնելու նպատակով։

Արդեն մեքենայի մեջ Միան որոշեց խոսել իր պլանների մասին.
— Փոքրս ես իմ ղեկավարի հետ խոսել եմ, այսուհետև դու կգաս իմ աշխատանքի վայր: Քանի դեռ դպրոցի հետ կապված հարցերը վերջնական չեն լուծվել դու կգաս ամբող օրը, իսկ հետո արդեն միայն դասերից հետո։ Ես կարծում եմ ,դու հասկանում ես , որ քեզ միայնակ հիմա ես չեմ պատրաստվում թողնել, հետո կարծում եմ քեզ էլ հետաքրքիր կլինի ինձ հետ: Դպրոցը նույնպես իմ աշխատանքի վայրին է ավելի մոտ էնպես որ դասերից հետո քեզ հարմար հեշտ կլինի արագ գալ:
—Լավ,—կարճ պատասխանեց Յունան,— եթե դու քեզ ավելի հանգիստ կզգաս նման կերպ, այդ  դեպքում ես այդպես էլ կանեմ։
—Որևէ բան կուզես ճանապարհից վերցնենք,— հարցրեց Չանը Յունային,— կարող ենք գնալ գնումների հետո նոր տուն։
— Ես մի փոքր թույլ եմ ինձ զգում ու ուզում եմ շուտ հասնել տուն ու քնել, կներեք, թող դա մնա մեկ ուրիշ անգամ։
—Լավ ինչպես կուզես:

Ճանապարհի մնացած մասը անցավ լիարժեք լռության մեջ: Յուրաքանչյուրը մտածում էր իր խնդիրների ու հետագայում անելիքների մասին: Տուն հասնելուն պես Յունան ներողություն խնդրելով բոլորից գնաց իր սենյակ և արագ մտնելով անկողին ու մի քանի րոպե մտածելով այն մասին, որ այսուհետև իր կյանքը ամբողջությամբ փոխելու է, սուզվեց իր քնի մեջ։

Շարունակելի💕💕💕

Հավերժ դու Место, где живут истории. Откройте их для себя