Մաս 20

98 7 7
                                    

Յունան նայում էր շուրջ բոլորը ու չէր հասկանում, թե ուր է գտնվում։ Նա մի փոքր ուշքի գալով, հասկացավ,  որ պայուսակը մնացել է խոհանոցում իսկ հեռախոսը բարեբախտաբար գրպանում էր ու հնարավորություն ուներ վճարում անելու։ Արագ մսքերը իմի բերելով, տաքսի պատվիրեց ու գնաց տուն։

Այդ օրվանից հետո Յունան տանից դուրս չէր գալիս ու անգամ ընկերների հետ չէր շփվում։ Սոկջինին անընդհատ ասում էր, որ հարմար չի խոսել քանի որ զբաղված է քննությունների պարապմունքներով։ Չնայած գիտակցում էր , որ նման կերպ միայն կանհանգստացնի նրան։ Նա երկար մտածելուց հետո որոշեց որ այլևս ցանկություն չունի երկրում մնալու, քանի որ ինչքան երկար է այստեղ գտնվում, այնքան վախը ավելի է մեծանում։
Երբ դեռ նա պարում էր, առաջարկ էր ստացել Լոս Անջելեսից պարային կարիեռան շարունակելու, որը դեռ ուժի մեջ էր գտնվում, այնպես որ Յուննան անմիջակես կապնվեց կազմակերպչի հետ ու իր համաձայնությունը տվեց։
  Նա հասկանում էր որ նման կերպ ցավ կարող է պատճառել իր հարազատներին, բայց ամենից առաջ մտածում էր ՍոկՋինի մասին, ում հանդեպ նա զգում էր անսահման սիրահարվածություն և կապվածություն։ Սակայն գիտակցում էր, որ շատ ավելի լավ կլինի հեռանալ քանի դեռ շուտ է ու իրենց հարաբերությունները էլ ավելի չեն խորացել։ Նա գիտակցում էր, որ միայն իր համար չի լինի ճիշտ։ Խումբը օր օրի ավելի մեծ հայտնիություն է ձեռք բերում ու որքան մեծ է այն այնքան ավելի դժվար է լինելու միասին լինել ,ու դրա խոչնդոտ լինելու են թե՛ ֆանատները թե՛ զբաղվածությունը։

Յունայի համար շատ դժվար էր կատարել նման քայլ, բայց ետ դարձի ճանապարհ չուներ։ Այնպես որ նա իր որոշման մասին հայտնեց ծնողներին։ Պատմեց նրանց թե ինչ է եղել մոտ մեկ տարի առաջ ու ինչպիսի հարաբերությունների մեջ է եղել Ջինի հետ։ Բացատրեց թե ինչու է նման որոշում կայացրել։ Ծնողները միայն սրտի ցավով իմանալով եղելությունը ընդունեցին նրա որոշումը և ասացին, որ ինչ էլ լինի կաջակցեն նրան ինչ էլ որ լինի։  Այդ օրը շատ էմոցիաներով ու հույզերով լի օր էր նրա համար։ Բայց հենց խոսելուց ու իր գլխում կուտակված խնդիրնեով կիսվելուց հետո նա զգած մի մեծ թեթևություն։ 

   Երբ հասավ իր մեկնելու օրը նա իր հետ վերցնելով Նիկին հրաժեշտ տվեց ծնողներին և դուրս եկավ ։ Նա արդեն մոտ մեկ ամիս դադարել էր իր շփումը Ջինի հետ, բայց գիտեր որ տղաները մեկնել են Տոկիո իրենց համերգին որից հետո պետք է վերադառնաին Սեուլ։ Այնպես որ նա փորձում էր օր առաջ շուտ հեռանալ հարազատ քաղաքից քանի դեռ իրեն Սեուլում պահող միակ պատճառը չի վերադարձել ու չի փոխել որոշումը։

Անտանելի ցավով նա նստեց ինքնաթիռ ու հեռացավ դեպի անորոշ նոր կյանք.......

Շարունակելի....
չգիտեմ երբ կլինի շարունակությունը բայց հուսամ դուք կսպասեք նրան❤️ Չմոռանաք գրել ձեր կարծիքները💫💕

Вы достигли последнюю опубликованную часть.

⏰ Недавно обновлено: Feb 14, 2022 ⏰

Добавте эту историю в библиотеку и получите уведомление, когда следующия часть будет доступна!

Հավերժ դու Место, где живут истории. Откройте их для себя