Մաս 3

163 6 0
                                    

Միան պատրաստվում էր աշխատանքի և մտածում հոգեբանի խոսքերի մասին։

Մի քանի ժամ առաջ.
— Յունան խնդրել է մեր խոսակցության մասին ոչ ոչի հետ չխոսել։ Ես պարզապես ուզում եմ տեղեկացնել, որ ճիշտ կլինի, որ ես նրա հետ շարունակեմ աշխատել։ Միայն թե առաջիկա շրջանում լավ կլինի, որ նրան միայնակ չթողնեք, քանի որ մենակությունը նրա մտքերը կենտրոնացնում են իր խնդիրների վրա և թույլ չի տալիս դեպրեսիայից դուրս գալ: Եվ կարծում եմ ճիշտ կլինի նրան տեղափոխել մեկ այլ դպրոց: Նոր միջավայրը կարող է դրական ազդեցություն ունենալ:
~~~~~

— Մամ, պապ ես այսօր իմ ղեկավարին կխնդրեմ, որ թույլ տա Յունան դասերից հետո ինձ հետ աշխատանքի վայրում անցկացնի: Կարծում եմ իմ հետ նրան ավելի հետաքրքիր կլինի: Դե ես արդեն գնացի թե չէ կուշանամ: Աշխատանքից հետո կգամ հիվանդանոց, որպիսի միասին Յունային տուն բերենք:
— Լավ աշխատանքային օր աղջիկս, չմոռանաս ընդմիջել:

Այսօր BTS ի նոր տեսահոլովակի նկարահանումներն են սկսվում, հենց այդ պատճառով Միան չէր կարող բացակայել: Բացի այդ նա լուրջ տրամադրվել էր իր ղեկավարի հետ զրուցել: Երբ Միան հասավ աշխատանքի վայր, տղաները դեռ չէի եկել: Դրա համար նա անմիջապես մոտեցավ իր ղեկավարին.
—Ներեցեք,  կարո՞ղ եմ ձեզ հետ առանձին զրուցել:
—Իհարկե մի րոպե սպասիր, հիմա կմոտենամ:

Երբ Միան բացատրեց իրավիճակը և այն, որ քրոջը միայնակ չի կարող թողնել, ղեկավարը դժվարությամբ, բայց համաձայնվեց թույլ տալ Յունային գալ աշխատանքի վայր, միայն թե նրան արգելվում էր լուսանկարել և այդ նկարները տեղադրել սոցյալական կայքեր, ինչպես նաև խմբի տղաների հետ նա պետք է փորձի կոնտակտի մեջ չմտնել, որի հետ իհարկե Միան համաձայնվեց:
~~~~~~~~~

Միային դուր է գալիս աշխատանքը տղաների հետ քանի որ նրանք շատ պարզ և հանգիստ բնավորություն ունեն, կատակասեր են ու ըմբռնումով են մոտենում ամեն ինչի: Նա արդեն մեկ անգամ աշխատել է մեկ այլ խմբի հետ, սակայն նրանց հետ շատ ավելի բարդ էր աշխատելը և մի քանի անգամ թեթև կոնֆլիկտներից հետո նա որոշեց թողնել այդ աշխատանքը: Սակայն այս աշխատանքում նրան ամենից շատ դուր էր գալիս այն փաստը, որ նա կարողանում է տեսնել և ժամանակ անցկացնել Չանի հետ:
Չանը աշխատում է որպես օպերատոր:Դեռ ուսանողական տարիներից ծանոթացել է տղաների հետ և աշխատելով նրանց հետ դարձել է իր գործի մեջ լավագույններից մեկը։ Նա է առաջարկել Միային աշխատել այստեղ երբ նախկին դիմահարդարը շատ հանկարծակի որոշել էր դուրս գալ աշխատանքից: Չանի հետ Միան ծանոթ է դեռ ավագ դպրոցի տարիներից: Սակայն ընկերություն նրանք սկսել են անել 2 տարի առաջ կազմակերպված շրջանավարտների հավաքույթից հետո, հասկանալով, որ փոխադարձ համակարանք կա միամյանց հանդեպ։
Սկզբում գեղեցիկ ժամադրություններ, անմոռանալի օրեր, անկեղծ ու հաճելի զրույցներից հետո երկուսն էլ հասկացան, որ զգացմունքները իրենց սրտում խորը արմատներ են գցում, ու սիրահարվել են արդեն անվերադարձ:
Չանի համար չափազանց զարմանալի էր Յունայի քայլը, բայց նա հիմա շատ ավելի անհանգստանում էր Միայի համար, քանի որ գիտի թե որքան է նա քրոջ հետ կապված: Նա ամեն կերպ փորձում էր ձեռք մեկնել ու մխիթարել ընկերուհուն, ու երբ Միան նրան պատմեց իր մտադրության մասին՝ Յունային աշխատանքի վայր բերելու վերաբերյալ, անմիջապես համաձայնվեց և խոստացավ օգնել այդ ամենը կազմակերպել, եթե հանկարծ Միայի ղեկավարը չհամաձայնվի, քանի որ Չանը չի ուզում անհանգիստ տեսնել իր սիրելիին:
Աշխատանքից հետո Չանը դրսում սպասում էր Միային, որպիսի երկուսով գնան Յունային իր դուրս գրումից հետո տանեն տուն:
Միան մի քանի րոպե հետո եկավ ու նրանք շարժվեցին.
—Յունային այս շաբաթ ՝ օրվա սկզբից , հետս եմ վերցնելու մինչև դպրոցի թղթաբանության հարցերը լուծվի: Շատ եմ անհանգստանում իր համար:
—Հա ես էլ եմ անհանգստանում, բայց միշտ իմացիր որ հետդ եմ...............

~~~~~~~~~
Կներեք դեռ կարևորին չեմ հասել բայց շատ շուտով😘

Հավերժ դու Место, где живут истории. Откройте их для себя