Մաս 2.

179 5 0
                                    

—Բժիշկ ասացեք խնդրում եմ ինչպե՞ս է հիմա Յունան:
—Մենք ինչ անհրաժեշտ էր արել ենք, Յունան հիմա ստաբիլ ծանր վիճակում է քանի որ բավականին շատ արյուն է կորցրել,—ուղղելով ակնոցները բժիշկը շարունակեց,—մեզ մնում է հուսալ, որ բարդություններ չեն առաջանա և քանի որ օրգանիզմը երիտասարդ է, նա արագ կապաքինվի: Ցանկալի է, որ սկզբնական շրջանում, երբ նա կարդնանա նրան շատ չճնշեք հարցերով և բացատրություններ պահանջելով: Եվ ես կարծում եմ ավելի ճիշտ կլինի դիմել հոգեբանի:
—Շնորհակալություն անչափ բժիշկ, իսկ մենք արդեն կարող ենք տեսնել Յունային,—տոնայնության մեջ պարզ անհանգստությամբ հարցրեց աղջիկների մայրը։
—Դեռ ոչ քանի որ Յունային հիմա հանգիստ է պետք, երբ նա արթնանա բուժքույրը ձեզ կտեղեկացնի և դուք արդեն կկարողանաք նրան այցելել,—պատասխանեց բժիշկը:
—Եվս մեկ անգամ շնորհակալություն,— այս լսելուց հետո բժիշկը խոնահվեց և լքեց իր պացիենտի հարազատներին:

  Ընտանիքը հիվանդանոցում մնաց ամբողջ գիշեր, բայց բուժքույրը այդպես էլ չմոտեցավ նրանց: Հաջորդ օրը առավոտյան ժամը 7ին մոտ բուժքուրը եկավ և ասաց, որ Յունան արդեն արթնացել է ու իրեն կարելի է արդեն տեսակցել: Միան ծնողների հետ անմիջապես մտան հիվանդասենյակ, ու իրենց առաջ եկած պատկերը նրանց ևս մեկ անգամ ցավ պատճառեց: Յունան գունատ էր, ձեռքերը փաթաթված բինտերով, իսկ աչքերից արցունքներն էին կաթկթում:  Մայրը մոտեցավ ու քնքշաբար գրքելով իր աղջկան նույնպես սկսվեց արտասվել՝ ականջին շշնջալով հանգստացնող խոսքեր: Փոքր ինչ անց գրկախառնություններին միացան նաև հայրն ու Միան: Որոշ ժամանակ նման դիրքում մնալուց հետո բոլորով նստեցին Յունայի շուրջ... ևս մի քանի րոպե անց մայրը սկսեց խոսակցությունը.
—Յունա, անուշս չե՞ս ուզում կիսվել թե քեզ հետ ինչ է կատարվում: Ինչի՞ համար ես դու նման քայլի դիմել: Պատկերացնու՞մ ես, եթե քրոջդ երեկ աշխատանքից շուտ չթողնեին , ու քո հետ ինչ որ բան պատահեր, մենք ոնց էինք շարունակելու ապրել:

Մի քանի վայրկյան մեր աչքերի մեջ նայելուց հետո Յունան գլուխը մյուս կողմ պտտելով տխուր ձայնով ասաց.
—Կներեք ինձ, կներեք, որ նման ցավ եմ ձեզ պատճառել, բայց ես չեմ ուզում խոսել այդ թեմայով, ու խնդրում եմ, եթե կարող եք մոռացեք ու այլևս ինձ այդ հարցը մի տվեք: Ես չեմ ուզում ինքս հիշել ու խոսել այդ մասին, այնպես որ խնդրում եմ ,չփորձեք իմնանալ ինչն է պատճառը ,լա՞վ: Իսկ հիմա, եթե դժվար չի թույլ կտաք ես մի փոքր մենակ մնամ:

Միան ուզում էր առարկել, երբ մայրը նրան բացասական գլխով արեց ու Յունայի հետ համաձայնվելով ընտանիքի մյուս անդամների հետ դուրս եկավ:  Արդեն միջանցքում նա հիշեցրեց բժշկի խոսքերը, և ասաց, որ ճիշտ կլինի հենց հիմա էլ դիմել հոգեբանի:

Մի քանի ժամ անց Յունայի մոտ մտավ գեղեցիկ մի կին և մոտենալով նրան նստեց աթոռին և սկսեց ներկայանալ.
—Ողջույն Յունա, ես հոգեբան Պակ Մին Սուն եմ,  ինձ քո ծնողներն ասացին, որ դու նրանց հետ չես ցանկանում խոսել թե ինչ է կարատրվել քեզ հետ, բայց կարծում եմ դու կընդունես ճիշտ որոշում, և կփորձես գոնե իմ օգնությամբ հաղթահարել քո խնդիրները , եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե մեծամասնությունը:

—Ինձ համար այդ ամենը շատ ծանր է, ու խոսելը էլ ավելի:—մի քանի րոպե լռությունից հետո սկսեց Յունան,—Ես կընդունեմ ձեր օգնությունը, բայց խնդրում եմ այն ինչ ես ձեզ կպատմեմ ու այն ամենով ինչով որ կկիսվեմ թող մնա միայն մեր մեջ:
— Իհարկե եթե նման կերպ դու քեզ ավելի ազատ կզգաս ես խոստանում եմ մեր, խոսակցությունների մասին ոչ ոք ոչինչ չի իմանա։

~~~~~~~~
Շարունակելի~

Հավերժ դու Место, где живут истории. Откройте их для себя