Ձեզ եմ ուզում ներկայացնել իմ նոր ֆանֆիքը'"Ֆորտունան",ինչու՞ Ֆորտունա,այդ հարցը իր պատասխանը կգտնի ֆանֆիքի ամենավերջում🤫Իրականում սա չպլանավորված Ֆֆ էր,որը գրել եմ ինձ համար շատ թանկարժեք հետևորդի համար 😌🤞🏻Շնորհակալ եմ շատ ակտիվության համար,հուսամ կհավանեք։Իհարկե սկզբում փորձեցի ռոմանտիկ ինչ-որ մի բան գրել,բայց հասկացա որ այդ վարդագույն փսլինքները իմ համար չեն,դրա համար ահա դետեկտիվ և սպանություններ🙂✨ ես վաղուց եմ հետաքրքրվում էքստրասենսների գործունեությամբ,դրա համար որոշեցի տարբերվող թեմատիկա ընտրել։Բայց ռեյթինգ որոշել չեմ կարողանում,քանի որ այստեղ անկողնային տեսարաններ չեն լինի(դժվար ուրվականի ու կենդանի մարդու իրար հետ քնելը հետաքրքիր լինի😂),դրա համար ռեյթինգը դուք առաջարկեք 💛Հուսամ կհավանեք,անհասկանալի հարցերի դեպքում անպայման կգրեք✨🤞🏻
"Ֆորտունա"
Չիմինը արդեն մոտ 10 տարի է,ինչ կարողանում է ուրվականների տեսնել։Այդ հատկությունը թեև սկզբում սարսափելի էր,բայց հետագայում նրա կյանքի իմաստը դարձավ։Չիմինը արդեն մի քանի տարի է,ինչ պրոֆեսիոնալ էքստրասենս է,բայց չափից դուրս խավար անցյալով։Նա մարդ է,ով կարող է լույս փռել անծանոթի ամբողջ կյանքի վրա,բայց սեփական կյանքը նրա համար հանելուկ է մնացել։Նա ամեն օր տեսնում է մղձավանջներ,որտեղ սեփական մայրն անճանաչելիորեն կապտած մաշկով ու արյունոտ սպիտակ զգեստով ցանկանում է ինչ-որ բան ասել,բայց կտրված կոկորդի պատճառով նրա բերանից դուրս է գալիս միայն "նա կգա" արտահայտությունը։Չիմինը ոչինչ չգիտի անգամ հոր մասին,նա միայն գիտի որ հայրն էլ մահացած է։Բայց մոր մահվան առեղծվածը բացահայտելը հիմա նրա գլխավոր առաքելությունն է դարձել։
Նստած փոքրիկ տան խոհանոցում,նա սեղանին մեկը մեկի հետևից Տարո քարտեր է հանում,ու շարում ,պարբերաբար մտքում կրկնելով "ում մասին է խոսում մայրս?" Հարցը։Նա շատ անգամներ է օգնել այլ մարդկանց,դրա համար հիմա գիտի,որ ցանկացած փոքրիկ հուշում նրան կհասցնի իր վերջնական նպատակին։
Ահա սպասված քարտերի քանակը սեղանին է,և Չիմինը սկսում է կարդալ։
Առաջին քարտը արդեն իսկ գոհացնող չէր։"Ֆորտունա",այն էլ շրջված։Դա հաջողություն ցույց տվող քարտն էր,նշանակում է այս պահին հաջողությունը նրա հետ չէր,քանի որ քարտը շրջված էր դուրս եկել։Հաջորդ քարտը մահակը ձեռքին մահվան պատկերն է,իսկ նրանից հետո բաժակ լի արյամբ։Նման հաջորդականությունը ամենասարսափելիներից մեկն է,նախորդ անգամ նա նման կոմբինացիա դուրս բերեց քարտերից,ու վերջում պարզվեց,որ իր հետաքննության զոհը ծիսական արարողության պատճառով արնաքամ է եղել։Հաջորդ քարտը արդեն ասում էր նրա մտքերի ճշմարիտ լինելու մասին։Քարտի վրա պատկերված էր Լյուցիֆերը,կամ բոլորիս հայտնի Սատանան,իրեն բնորոշ այծի կերպարանքով,իսկ մեջքի ետևում պայծառ երևում էր պենտագրաման,նշան,որը ճանապարհ է հանդիսանում դեպի Դժողք։
Լավ չէր...դա ընդհանրապես լավ չէր։Չիմինը չգիտեր թե ինչ մտածել,ո՞վ պետք է գա,հրե՞շ,իսկ միգուցե՞ ավելի վատ։Հարցեր,հարցեր,քարտերը դրանք պակասեցնելու փոխարեն միայն ավելացրեցին։Չիմինը ևս մի քարտ հանեց տուփից։
Էլի լավ չէր...Ծաղրածու։Սա հասարակ ծաղրածու չէր,նրա մի ձեռքին կշեռք կար,մյուս ձեռքում ոսկե դրամներ,ու նա առանց բերանի ծռմռված կանգնել էր քարտի մեջտեղում,ցուցադրելով դրամների ծանրությունը արդարադատությունից։
Նշանակում է ինչ-որ կաշառք է եղել,ու հաստատ ի օգուտ չարագործ մարդկանց։
Չիմինը դուրս է բերում վերջին քարտը։
Այնտեղ պատկերված էր մի խեղճ ձիավոր,ում ճանապարհը անդադար շարունակվում էր,բայց արևը նրա մեջքի հետևում էր։Դա նշանակում է,որ ինչ-որ մեկը մի բան է փնտրում,բայց գտնել չի ստացվում։
Մտքում վերլուծելով այս ստացված տվյալները Չիմինը հավաքեց քարտերը,և պարկեց հյուրասենյակի բազմոցին։Գուցե երազները նրան օգնեն....
-Ես 3-րդն էի...
Առաջին տողը,որը նա լսեց մշուշում կանգնած պատանուց,ով նույնպես դժվար էր խոսում,քանի որ կոկորդը կտրված էր։
Չիմինը նայում էր այդ պատանուն,ու հանկարծ մեջքի հետևից մանկական լաց լսեց։
-Խնդրում եմ պետք չէ!
Կարմիր լիալուսինը իր վարդագույն շողերն էր ձգում նախապես փորված հողակույտի վրա,որի վերևում ծանրացել էր մի մերկ տղամարդ,երկու դաշույններով,ու ինչ-որ պար էր պարում։Ներքևում մերկ երեխա կար,բայց թե ով էր այդ երեխան Չիմինը չգիտի։Նա միայն նկատեց կորեացու համար անսովոր կապույտ աչքերը,և սպիտակ մազափունջը։Երեխան տղա էր,նշանակում է դժվար բռնաբարության զոհ լինի,ուրեմն այստեղ ուրիշ դեպքեր են տեղի ունենում։
Ի վերջո այդ տղամարդը ավարտում է իր ծիսական պարը,և դաշույններից մեկով կտրում է երեխայի կոկորդը,քթի տակ ինչ-որ բան շշնջալով,իսկ մյուս դաշույնը խրում է ծառի մեջ։Այդ տեսարանից սարսափած Չիմինը վեր է թռնում սառը քրտինքի մեջ,և որոշում է գտնել այն մարդուն,ով պիտի օգնի նրան,բացահայտելու մոր սպանության առեղծվածը։
Չիմինը պահարանից վերցնում է երկու կլոր հայելիներ,նրանց մեջտեղում մոմ է դնում ու այրում։Հետո վերցնում է առաջին հայելին,նայում հայելու մեջ,և ինչ-որ բան շշնջում քթի տակ,նույնը նաև երկրորդ հայելու համար է անում։
Իսկ հետո ձեռքը պահում է մոմի կրակի վերևում և բարձրաձայն ասում'
-Թող որ նա,ով ինձ պետք է օգնի օգտվի այս հայելային դարպասներից և թափանցի կենդանի աշխարհ։
Սառը մատները միանգամից ծածկեցին Չիմինի ձեռքը վերևից։ Տարօրինակ զգացում էր...ներքևից տաքացնում էր մոմի կրակը,իսկ վերևում մահվան պես սառը ձեռք էր ծածկել նրան։Չիմինի վախեցած ու արագ շնչառությունը կարգավորելու փորձերը ձախողվում էին։Թվում է թե նա այդքան անգամներ կրկնում է այս ծեսը,հազարավոր հոգիների հետ է շփվում,բայց միայն եզակիներն են ֆիզիկական կոնտակտ սկսում իրենց կանչած անձանց հետ։
Չիմինը դանդաղ շրջում է գլուխը,աչքերը դանդաղ բարձրացնում վեր,և տեսնում կիսաթափանցիկ տղայի,ով ուներ յուրահատուկ մազերի ու աչքերի գույն։
Ալբինոս,այդպես էն անվանում բնության սպիտակ հրաշագործություններին,նրա առաջ կանգնած պատանին ուներ ձյունաճերմակ մազեր և կապույտ աչքեր։Բայց դժբախտությունը և հիասթափությունը այդ աչքերի մեջ կարդացվում էր միանգամից։
-Ո՞վ ես դու...
ВЫ ЧИТАЕТЕ
Ֆորտունա
ParanormalՉիմինը փորձելով պարզել մոր սպանության առեղծվածը,սկսում է քննել սերիական սպանությունների փոքրիկ մի շարք,որտեղ սպանել էին նաև Յունգիին։ Իսկ Յունգիի ուրվականը օգնում է Չիմինին գտնելու գաղտնիքների լուծումը,և Յունգիի դին🎭 #696 yoonmin✨🎭 #668 yoonmin🪞�...