∆2/?∆

116 10 0
                                    

Չիմինի հարցը հնչեց ցածր,բայց ձայնը չէր դողում,նա միանգամից նկատեց տղայի վնասված վիզը,ու դա իրեն հերիք էր հասկանալու համար,որ նախ'նա մարդ է,այլ ոչ հրեշ,երկրորդ'նրան սպանել են։
Յունգին ձեռքը տարեց դեպի կոկորդը,և այն ինչքան ուժ ուներ սեղմեց,մի քանի բառ արտասանելու համար։
-Մ-Մին Յուն-Գի։
Չիմինը մի քայլ մոտեցավ Յունգիին,ինչին ի պատասխան Յունգին ձեռքերը դրեց Չիմինի աչքերին,նրան ցույց տալով այն ամենը,ինչը ինքը բառացի ասել չէր կարողանում։
Չիմինի աչքերը փակվելու պես նրան ցույց տվեցին  մի անմարդաբնակ դաշտավայր,որտեղ մարդու գերեզմանափոսին համապատասխան հող կար փորված։Գետնին դրված էր Յունգիի արդեն անկենդան մարմինը,որը ամբողջությամբ մերկ էր,իսկ լուսնի լույսերից հեռու կանգնած էր նույն մերկ տղամարդը։Նա ձեռքերից մեկի մեջ պահել էր ինչ-որ թղթի կտոր,իսկ մյուսի մեջ  սկիհ,Նա այդ սկիհը ուղղում է դեպի լուսինը,և սկսում անհասկանալի բառերով երգ երգել,իսկ հետո կռանում է դեպի Յունգիի մարմինը,դաշույնով կտրում նրա կոկորդը,ու արյունը լցնում սկիհի մեր,իսկ Յունգիի մարմինը դաշույններից մեկի հետ թաղում է գերեղմանափոսում,մյուս դաշույնը խրում ծառի մեջ։Յունգիի ուրվականը ձեռքով ցույց է տալիս իր մարմինը,շուրթերի համր շարժման միջոցով ասում "օգնեցեք" ու Չիմինի աչքերից վերցնում է ձեռքերը։
Չիմինը բացում է աչքերը,և մեկ րոպե մտածելուց հետո ասում։
-Դու տառապում ես,ճիշտ է?Անգամ մահանալուց  հետո չես կարողանում լքել այս աշխարհը,քանի որ քեզ ինչ-որ ծեսի զոհ են դարձրել։Դու ու մայրս նույն ձևով էք մահացել,ուրեմն ձեզ նույն մարդն է սպանել, ճիշտ է?
Յունգին այդ հարցերին թեթև գլխի շարժով էր պատասխանում,քանի որ ամեն նոր բառը նրան տանջում էր։
Չիմինը մոտեցավ սեղանին,որտեղ թողել էր Տարո քարտերի տուփը,այն բաց անելով սկսեց ձեռքի մեջ խառնել դրանք։Նա միանգամից հիշեց մյուս զոհին,այդ երեխան,որի մասին նա ոչինչ չգիտի։
"Ով էր այդ երեխան" հարցը կրկնելով նա խառնում էր քարտերը,և նորից պատահականության սկզբունքով քարտ հանում։
Առաջին հանված քարտը կարծես միանգամից պատասխաներ բոլոր հարցերին,բայց միևնույն ժամանակ նոր հարցեր առաջացներ։
Նկարում արաբական տարազով մի տղամարդ էր պատկերված,պարային դիրքով կանգնած նա մի ձեռքում պենտագրաման էր պահել,իսկ մյուս ձեռքում հինավուրց մի մագաղաթ,որի վրա գրված էր "վաճառված է",սակայն այդ վաճառքը ոչ թե ինչ-որ առարկայի մասին է խոսում,այլ մարդկային հոգու,որը շատերս անարժեք ենք թողնում։Քարտի ներքևի հատվածը ամենից հետաքրքիրն էր,այնտեղ դիմակներ էին նկարված,ի նշան մարդկային երկերեսանիության։Վերևում կիսալուսին էր պատկերված,ու քարտին որպես խորագիր տրված էր "Խելագար Լուսնի պարը"։Քարտը արդեն մատնանշում էր Չիմինի վարկածը,ու սպանությունների մոտավոր նպատակը։Նշանակում է մարդկանց որպես զոհ են ընդունել սպանության ժամանակ,այն էլ ծիսական,բայց կար մեկ փաստ ևս....
Բոլոր զոհերը ալբինոսներ են եղել։Լուսնի պես ճերմակ էր նաև երեխայի վարսերի փունջը այն երազում,որը Չիմինը տեսավ,ալբինիզմ ուներ նաև Չիմինի մայրը,և ահա նրա առաջ նախկին ալբինոս է կանգնած։
Հաջորդ քարտը(և վերջինը),որը հանում է Չիմինը նույնպես սպանությունն է մատնանշում։Քարտում պատկերված էր հրեշտակ,որին օձի պես իր գիրկն էր առել մթության պես սև մի չարք,ու ագահաբար կրծում էր նրա վիզը,խմելով Աստվածային արարածի արյունը։Յունգին հետևում էր Չիմինի մտամոլոր դիմագծերի շարժին,և ուշադրությամբ զննում նրա ամեն մի էմոցիա։
Յունգին կարծես թափառեր աշխարհների մեջ,նա այնպես էլ իր տեղը չէր գտնում ոչ կենդանիների և ոչ էլ մեռյալների մեջ։Նրա մահը նրա համար շատ անսպասելի ու անհեթեթ էր,որպեսզի նա կարողանար հանգիստ գտնել։
Յունգին ի վերջո որոշեց կտրել Չիմինի միայնակ մտածմունքները,ամբողջ ուժով մեկ տող արտասանելով'
-Օգ-նիր ինձ,գ-գտնել իմ մար-մինը....
Չիմինի համար Յունգիի խնդրանքը շատ պարզ էր,նրան պետք էր նորմալ թաղել,որպեսզի նա ազատվի ծիսական նզովքից։
Չիմինը լուրջ դեմքը փոխեց ժպիտով,և վստահ ու հաստատակամ գլխի շարժով վստահեցրեց,որ կգտնի պատանու մարմինը։
-Յունգի,իսկ ե՞րբ ես դու մահացել։Մայրս մահացել էր 10 տարի առաջ,բայց դու երրորդ զոհն ես,այնպես որ ինձ հետաքրքիր է սպանությունների միջև ժամանակային ինտերվալը։
Յունգին ձեռքով ցույց տվեց չորս թիվը։Նա մահացել էր 4 տարի առաջ,և այս բոլոր տարիներում փնտրում էր սեփական մարմինը,և մարդու,ով նրան արժանավայել գերեզման կնվիրեր։Չիմինը տխուր ժպտաց հասկանալով սպանությունների միջև կապը,փաստորեն երեք տարին մեկ նոր զոհաբերություն է սկսում,իսկ զոհերի հաշվարկը սկսվել է նրա մայրիկից։
"Ժամեր անց"
Արդեն գիշերվա տասներկուսն է,Չիմինը չափից շատ մտքեր էր ունեցել ամբողջ օրվա ընթացքում,դրա համար հիմա հոգնած գնում է քնելու,այն հույսով,որ վատ երազներ չի տեսնի։
Յունգին ձևացրեց որ հեռանում է հանդերձյալ աշխարհ,սակայն Չիմինի քնելուն պես նա նորից հայտնվեց նրա սենյակում։Յունգին Չիմինին առաջին անգամ տեսել էր,երբ հանդիպել էր Չիմինի մորը(հանդերձյալ աշխարհում)։Յունգիի համար շատ գեղեցիկ էին Չիմինի աչքերը։Այդքան մուգ,այդքան խորիմաստ,այդքան չարչարված,բայց կյանքի դժվարությունների հետ մեկտեղ միևնույնն է բարի են մնացել։Չիմինի աչքերը Յունգիի համար սեփական մոր աչքերի պես չքնաղ էին,ու չնայած հիմա նա քնած է,բայց Յունգիին դա չէր խանգարում նրանով հիանալ։
Յունգին ալբինոս հանդիսանալով նույնպես գեղեցիկ աչքեր ուներ,բայց դրանք անընդհատ շարժվում էին,չէին կարողանում կանգնել մի տեղում,այսպիսինն էն բոլոր ալբինոս անձանց աչքերը։Սակայն Յունգին երբեք դրանից չէր նեղվում,նա անգամ ուշադրություն չէր դարձնում։Մարդկային այդ երկու փոքրիկ տեսողական սարքերին(այդպես էր մտածում նա մինչ մահը) նա ուշադրություն դարձրեց միայն մահվանից հետո,երբ հայտնվելով որպես ուրվական մոր դիմաց,նա տեսավ մայրական այդ կենսուրախ աչքերում հայտնված հիասթափությունը ու դատարկությունը։Իսկ ահա Չիմինի աչքերը այդպիսին չէին,չնայած դատարկության մեկ է բարի էին։
Իսկ հիմա նրա մութ սենյակում,որտեղ միակ լույսի աղբյուրն էր գիշերային լամպը,նա հիանում էր իր առջև պարկած պատանու արտաքին տեսքով,ու ափսոսում,որ հիմա նա չի կարող Չիմինի կողքին որպես մարդ լինել։Եթե նա ֆիզիկական մարմին ունենար,գուցե և ստացվեր Չիմինի հետ համատեղ կյանք ունենալը։Բայց հիմա կարող է միայն հիանալ այնպես'ինչպես փոքրիկ երեխան շուկայում վաճառվող լավագույն քաղցրավենիքը տեսնելիս կհիանար։
Յունգիին դուր չէր գալիս լամպի դեղին լույսը,և նա քամի ստեղծելով մի քիչ այն կողմ հրեց պատուհանի վարագույրը,իսկ լամպի լույսը անջատեց։Այդպես նա հիանում էր լուսնի արծաթափայլ շողերով,որոնք գեղեցիկ պատանու դիմագծերն էին ընդգծում։
Նայելով Չիմինի դեմքին պարզ էր դառնում,որ նա մղձավանջ է տեսնում,դրա համար նա որոշեց ներթափանցել Չիմինի երազներ,և տեսնել թե ինչն է նրան այդքան տանջում։

Ֆորտունա Место, где живут истории. Откройте их для себя