∆5/?∆

107 9 0
                                    

Յունգին վերջին հայացքը գցեց քնած Չիմինի վրա,և թեքվելով հանկարծակի կանգի առավ։
Այնտեղ կանգնած էր հանգուցյալ աշխարհի պահապաններից մեկը,իսկ թե ինչ պատճառով հայտնի էր միայն Յունգիին։
Չիմինը քնի մեջ անգամ զգաց պահապանի ներկայությունը,բայց Յունգին ուժեղացնելով սեփական էներգետիկ դաշտը փորձեց թաքցնել օտար արարածի սենյակում գտնվելու փաստը,և դա հաջողվեց,քանի որ Չիմինը չարթնացավ։
-Հարգանքներս Պահապան,ինչու էք այստեղ?,-Յունգին չնայած ներսից եկող վախի մեկ է հանգիստ խոսեց,-Ձեզ ես եմ անհրաժեշտ?
Պահապանը կենդանակերպ դեմքը շրջեց դեպի մահճակալը և  խորը ձայնով արձագանք տվեց։
-Ես դեռ կվերադառնամ քո հոգու հետևից,և քանի որ դու մնացել ես երկու աշխարհների արանքում,ապա ստիպված կլինես վճարել ինձ զոհաբերությամբ,իսկ հիմա ես եկել եմ իմ հաջորդ "հյուր"-ի հետևից։
Յունգին շոկի մեջ էր,հաջորդ հյուր արտահայտությունը միայն մահ էր նշանակում։Նա սակայն երկար մտածելու շանս չուներ,պահապանը իր ամեն շնչով ավելի ու ավելի էր ներծծում Չիմինի էներգիան,ինչից տղան գնալով թուլանում ու գունաթափվում էր,բայց որպեսզի այդ ընթացքը խախտվեր Յունգին շեղեց պահապանի ուշադրությունը։Նրա այդ քայլը պահապանի զայրույթի առիթ դարձավ,բայց փոխարենը Չիմինը հիմա թեկուզ գունատ է,բայց հանգիստ։
-Դու հասկանու՞մ ես ,թե ինչ ես անում,-չնայած բարկացած վիճակի,միևնույնն է նրա խոսքերը մաքսիմալ զուսպ հնչեցին։
-Պահապան,այդ ինչպե՞ս է,որ դուք սպիտակ մոգին սպանել եք ուզում,ես արդեն շատ անգամներ եմ լսել,որ ընտրյալների թիվը պակասում է,իսկ դուք ևս մի ընտրյալի տանում եք այն աշխարհ,նա ախր սև կախարդությամբ չի զբաղվում,ոչ 33 տարեկանի շեմը հատելուց միանգամից մահանա,-Յունգիի կիսաթափանցիկ պատկերը ավելի էր խամրել էներգիայի մեծ կորստից,որը նա օգտագործել էր հանուն Չիմինի,սակայն նա դիմանում էր հանուն նրա,-Նա արժանի չի մահվան,Աստված այդքան անսի՞րտ է դարձել իր երկրային ծառաների հանդեպ։Անգամ ընկած հրեշտակներին էն իրենց դժողք գնալու մասին միանգամից տեղեկացնում,իսկ դուք նրան դանդաղ սպանում եք քնած ժամանակ,անգամ պատճառ չասելով....
Յունգիի խոսքը չշարունակվեց,քանի որ պահապանը սկսեց խոսել.
-Հետևիր քո բառերին,դու չես կարող դատել Նրա որոշումների և քայլերի մասին,մենք լավ գիտենք թե’ նրա կախարդական կյանքի մասին,և թե’ նրա  հոգևոր ու ֆիզիկական մաքրության մասին,սակայն այդպիսին է որոշումը։Տղան պետք է մահանա,ու նա կմահանա երկու կլոր լուսիններ հետո,մահվան հետ խաղերն ընդունված չեն,դրա համար կախարդները շատ ժամանակ չեն կարող իմանալ սեփական մահվան մասին,միայն ընտրյալները դա իմանալու բախտ ունեն։Չիմինը պետք է մահանա,այդպիսին է նրա մասին ընդունված որոշումը,իսկ ես անում եմ իմ աշխատանքը,որպեսզի հետո նրան ճանապարհել հանդերձյալ աշխարհ,իսկ մինչ այդ խնդրիր նրան նաև քեզ այնտեղ ուղարկել։Եթե դու Չիմինին ասես այս մասին,ապա նա առանց հետաձգման կմահանա,հուսամ պարզ է քեզ...,-կենդանակերպ հայացքը հարցում առաջացնող դիրք ընդունեց,և Յունգին միայն թեթև հաստատող գլխի շարժում ցույց տվեց նրան։
"2 օր անց"
Չիմինը թուլություն էր զգում,ու հասկանում էր,որ էներգետիկ դաշտը գնալով վնասվում էր,սակայն նա մտածեց,որ դա իր հանգուցյալ սիրեցյալի ներկայության հետևանքն է։Ամեն դեպքում նա այսօր պետք է դուրս գար հետաքննության,քանի որ մարդասպանը դեռ ազատության մեջ էր։
Գնալով մոտակա լճակի մոտ,որտեղ ազատ դաշտային տարածք կար(քանի որ ամայի դաշտ էր տեսել նա երազների ու տեսիլքները մեջ) նա գրպանից հանեց Տարո քարտերը,և կռանալով առանց նայելու սկսեց հանել մեկը մյուսի հետևից քարտերը։Սակայն չէր հասցրել անգամ երկու քարտ հանել,երբ ձեռքերից բոլորը թափվեցին,ու ափի մեջ մնաց միայն մեկ հատ քարտ,որտեղ  թևերը կտրված հրեշտակ էր պատկերված։Այդ քարտը Չիմինի ամենասիրելին էր,դա էր բոլորի մեջ ամենատպավորիչը։Այնտեղ սպիտակ ու այրվող հանդերձներով հրեշտակ էր պատկերված(ասես կրակը պղծում էր ձյունից ճերմակ հանդերձը) հրեշտակը վախեցած հայացք էր ուղղել դեպի երկինք,դեպի Փրկություն,իսկ ներքևում այրվելով ընկնում էին իր կտրված թևերը,որոնց հետքերը մեջքի վրա արյունահոսում էին,իսկ ներքևից չարքերը ձեռքերը պարզած նրան իրենց շարքերն էին ընդունում։Նայելով քարտին Չիմինը փորձեց հասկանալ դրա իմաստը այս պատմության մեջ։Նրան այս մի քարտը ի՞նչ պետք է ասեր,եթե լոգիկայով մտածեն,ապա հրեշտակը դա նախկին սուրբ անձ էր խորհրդանշում։Այս աշխարհում սրբերը շատ քիչ էն,և շատ մտավոր կարողությունները պետք չէին հասկանալու,որ այս պիղծ հրեշտակը երկրում դեռևս սուրբ համարվող ինչ-որ մեկին է խորհրդանշում։Քրիստոնեության մեջ(քանի որ Չիմինը քրիստոնյա էր,ու կախարդների մեծ մասն են քրիստոնյա) երկրի վրա սուրբ համարվում էն Ամենակարողի խոսքը մարդկանց փոխանցողները,այսինքն եկեղեցու սպասավորները։Հասկանալով այս մտքերի իմաստը Չիմինի դեմքը գունազրկվեց։
Հիմա պարզ էր դառնում նաև ծիսական սպանությունների թաքուն իմաստը,բայց չշտապելու համար Չիմինը որոշեց Յունգիից հարցնել,ի վերջո նա որպես հանգիստ չգտած հոգի հաճախ է լինում սեփական մարդասպանի կողքին,այնպես որ կարող է կասկածները հաստատել կամ հերքել(ուրվականները միայն կարող էին օգնել գտնելու մարդասպանին,այլ ոչ թե ասել թե կոնկրետ ով է նա)։
-Յունգի...,-սեղմելով մատների մեջ եկեղեցում օրհնված մոմը արտաշնչեց Չիմինը,ու արդեն շունչ քաշելիս զգաց գերեզմանին հատուկ սառնություն,նա այստեղ է...
-Յունգի!,-Չիմինը բացելով աչքերը և թեթև դողալով շարունակեց,-Ես կարծում եմ,որ գիտեմ մարդասպանի իրական "Ես"-ը։Յունգի,նա եկեղեցու սպասավոր է?
Յունգիի շուրթերը տխուր և մի քիչ ծուռ ժպիտի ձև ընդունեցին,և նա գլխով հաստատող շարժում ցույց տվեց,քանի որ էներգետիկ դաշտի թույլ լինելու հետևանքով խոսել չէր կարող։
-Աստված իմ...նա...եթե դա իրոք այդպես է,ապա առաջին սպանությունը եղել է  հանուն ինչ-որ նպատակի,այսինքն մորս սպանել են,ինչ-որ բանի հասնելու համար,իսկ քեզ ու երեխային....Ձեզ կարող էին սպանել հանուն հոգու ազատման։Յունգի, քեզ ու այդ երեխային կարող էին սպանել հանուն այդ անձի հանգիստ կյանքի։"Ներքևում" փոխանակման մասին կանոն կա,բայց մարդիկ այնքան հիմար են,որ Սատանայի կողմից սահմանած խաղերին միշտ խաբնվում են և ահա արդյունքը,եթե նա Ձեզ չպսաներ,ապա ինքը արդեն դժողքում կլիներ,մնում է գտնել նրան։
Նայելով Յունգիին Չիմինը հասկացավ,որ Յունգին դեռ մտքերի մեջ է,դրա համար որոշեց մանրամասնել։
-Յունգի,նա մորս սպանել էր ինչ-որ նպատակի համար,իսկ նրա հոգու էներգիան վերցնում էր Սատանան,այնպես որ նա կարծել է,թե այսքանով նրանք կսահմանափակվեն,բայց Սատանան շատ ավելի խորամանկ է դուրս եկել։Նա կարող էր սպառնել նրան,որպեսզի էլի անձանց հոգիներ ստանա,ու քանի որ քահանան պայմանագիր չէր կնքել Սատանայի հետ,ապա ստիպված է եղել նրա կանոններով "խաղալ"։Վերջին պայմանագրի օրինակը անհետացել է 17-րդ դարում,դրանից հետո միայն ընտրյալ սև մոգեր  են տիրապետում այդ պայմանագիրը գրելու ձևին,այն էլ նրանք 33 տարեկանում մեկ է մահանում են։Մենք պետք է գտնենք այդ հիմարին,և վերջ տանք այս ամենին,միայն թե ես չգիտեմ ինչպես վար....
Կարծես այդ մտքի հետ նրա աչքերի առաջ մի տեսիլք հայտնվեր,տեսիլքի մեջ նա պարանից կախված տղամարդու տեսավ,և մի աղջկա ով նրա դիմաց կանգնած էր աչքերը և ականջները ամուր փակած,աղջկա ճակատին կարմիր խաչ էր նկարված,կարծես մատնահետք լիներ,իսկ նրանց ոտքերի ներքևում պենտագրամա ու ինչ-որ տարօրինակ նշաններ.....

Ֆորտունա Место, где живут истории. Откройте их для себя