∆6/?∆

69 8 0
                                    

Կարծես այդ մտքի հետ նրա աչքերի առաջ մի տեսիլք հայտնվեր,տեսիլքի մեջ նա պարանից կախված տղամարդու տեսավ,և մի աղջկա ով նրա դիմաց կանգնած էր աչքերը և ականջները ամուր փակած,աղջկա ճակատին կարմիր խաչ էր նկարված,կարծես մատնահետք լիներ,իսկ նրանց ոտքերի ներքևում պենտագրամա ու ինչ-որ տարօրինակ նշաններ.....
-Վել...
Յունգին տեսնելով Չիմինի դադարը խոսքի մեջ որոշեց մի փոքր սպասել,մինչև տղան շոկից դուրս կգա,և ինքը այդ ամենի մասին կպատմի։
-Յունգի,ես հենց նոր մի կնոջ տեսա,ով ավելի հավանական է,որ հիմա խելագարվել է...միայն թե պետք է հասկանալ թե դա ով էր,նա այնքան վախենալու ու դատարկ էին,ես անգամ չեմ էլ կասկածում,որ այդ կինը խելագար էր։Ի դեպ,մենք արդեն երկար ժամանակ է այս ամայի դաշտում ենք գտնվում,բայց ես չեմ կարողանում հասկանալ,այստեղ էս դու ֆիզիկապես,թե ոչ։Այս  տարածքի ինձ էներգիան ինձ դուր չի գալիս,ես այստեղ կարծես աշխատել չկարողանամ։
Նրանք որոշեցին հետ վերադառնալ տուն,և արդեն երեկոյան մի քիչ հանգստանալուց հետո Չիմինը սկսեց մտածել իր նոր ինֆորմացիայի մասին։
"Օրեր անց"
Չիմինը այսօր պետք է մի դիվահար կնոջ հետ հանդիպեր,այդ կինը իմանալով Չիմինի կարողությունների մասին գրեթե ծնկաչոք սկսեց օգնություն խնդրել,ու ահա Չիմինը նրանց տան դիմաց էր։
-Յունգի...,-զգալով մահվան էներգիան իր մեջքի հետևում նա շարունակեց,-Ինձ չգիտես ինչու թվում է,որ այստեղ ես կարևոր ինչ-որ բանի ականատես կլինեմ....
Յունգին մի քիչ տանջվելով (վնասված կոկորդի պատճառով) միևնույնն է պատասխանեց։
-Կարող ես հանգիստ լինել,ես քո կողքին եմ։
Չիմինը մտավ տուն,որտեղ բազմոցին նստած էր 60-անց կինը ու  ոչ մարդկային աչքերով նայում էր իրեն,իսկ նրա դիմաց նեղսրտած նստել էր կնոջ միակ աղջիկը։
-Այսպես-այսպես,-ասեց Չիմինը հյուրասենյակ անցնելով,-Փաստորեն ես պետք է Ձեզ օգնեմ։Տվեք ինձ ձեր ձեռքը։
Վերցնելով մի քիչ անհանգիստ շարժումներ կատարող  կնոջ դողացող ձեռքը Չիմինը փակեց աչքերը,և նրա աչքերի առաջ միանգամից քահանայի պատկեր հայտնվեց,այդ քահանան ինչ-որ բան էր ընդունում կնոջ ձեռքից,իսկ հետո քթի տակ ինչ-որ բաներ ասում,որից այդ կինը սկսում էր ոչ մարդկային ու կոպիտ ձայնով գոռգոռալ։
Չիմինը միանգամից բացեց աչքերը,շոկով նայելով կնոջ աղջկան։
-Ձեր մայրը...դուք նրան էլի ինչ-որ մեկի մոտ էք տարել?
-Այո պարոն,մենք արդեն ութ տարի է,ինչ եկեղեցի ենք գնում,բայց ոչինչ չի ստացվում։Դա Սուրբ Մարիամ կոչվող եկեղեցին է,այնտեղի քահանան համաձայնել էր մեզ օգնել։
Չիմինը նորից աչքերը թեքեց դեպի կինը։
-Ձեզ անգամ այս տունը կարծես չընդունի...ես ճիշտ եմ?
Այսքան ժամանակ լուռ կինը հանկարծ սկսեց խոսել։
-Այո,պատահում է,որ երբ երեկոյան միայնակ եմ լինում,ապա պատերի վրայից սրբապատկերներ են ընկնում,երբեմն սև ստվերներ եմ տեսնում....նրանք անգամ ինձ հետ են խոսում,ու այստեղ...,-Նա ցույց տվեց իր մեջքի,-Ես զգում եմ թե նրանք ինչպես են շարժվում իմ ներսում։
Կինը լռեց,իսկ Չիմինը մի պահ մտածելուց հետո խնդրեց,որ իրեն մեծ հայելի տան։
Նա այդ հայելին դրեց կնոջ առջև,և եկեղեցական  օրհնված մոմը այրելով ու պահելով արտացոլվող կնոջ պատկերի առաջ բարձրաձայն սկսեց խոսել։
-Հիսուսի անունից քեզ եմ հրամայում,Դու'Սատանայի ենթակա,դուրս արի,և ցույց տուր ինձ քո դեմքը։
Այս խոսքերի հետ մեկտեղ նրա կողքին նստած կինը սկսեց տարբեր անկյունների տակ ծալվել,դժվար շնչել,և գոռալ,կարծես նրան ողջ-ողջ այրեն։
-Ես չեմ վերադառնա այնտեղ,ներքև,այստեղ ինձ դուր է գալիս,-ասեց "կինը" տղամարդկային ձայնով,և սկսեց բարձրաձայն ծիծաղել:
Չիմինը հասկանալով դիվահարի վիճակը որոշեց նրան շատ չտանջել,այլ միանգամից պայուսակից մի պղնձե աման վերցնելով դրա մեջ խոտաբույսեր լցրեց,ու սկսեց այրել։Երբ կրակը արդեն երևում էր նա այնտեղ օրհնված աղ լցրեց և ստիպեց որ կինը շնչի այդ ծուխը,իսկ հետո վերցնելով օրհնված ջուր պարունակող շիշը մոտեցրեց դիմադրություն ցույց տվող մարմնին,և կում-կում լցրեց նրա բերանը,և կանգնելով նրա գլխավերևում ռուսերեն լեզվով(ենթադրենք նա ռուսերեն մի քանի աղոթքներ գիտի) սկսեց քթի տակ շշնջալ,"молю тебя моими свечами,моими речами..." ,իսկ վերջում վերցրեց իր պայուսակից մաքուր բրդյա սև թել սկսեց դրանից տիկնիկ պատրաստել։Նա տիկնիկի ներսում ինչ-որ բան գրեց,և այն այրեց պղնձե ամանի մեջ,որից հետո կինը կարծես ամբողջ թոքերով շունչ քաշեց։
-Շնորհակալ եմ պարոն,դուք ինձ շատ օգնեցիք,իրոք շնորհակալ եմ,ասեք,ինչ կուզեք ձեզ համար անեմ?ես կարծես նորից ծնված լինեմ,կարծես մարմինս կրկին իմը լինի։,-Երջանիկ կինը վերցնելով Չիմինի ձեռքը իր արդեն ծեր ձեռքերում,և հույսով նայելով Չիմինի աչքերի մեջ շարունակեց,-Ես կիրագործեմ ձեր ցանկացած խնդրանք,ես կարող եմ անգամ վճարել,ինչպես քահանային էի վճարում....
Չիմինը թույլ չտվեց կնոջը շարունակել նրան միանգամից ընդհատելով։
-Քահանային վճարում էիք?ինչպես թե?Դուք նրան գումար էիք տալիս?
-Ոչ միայն գումար,նա երբեմն նաև կենցաղային պարագաներ էր խնդրում մեզանից։....

Այսօր մի քիչ մինի է,կներեք👻🤍

Ֆորտունա Место, где живут истории. Откройте их для себя