∆10/10∆

72 8 2
                                    

Չիմինը միանգամից վեր կացավ,գնալով դեպի ավտոմեքենան և այնտեղից հանեց վանդակը,որի մեջ կչկչում էր սև փետուրներով կենդանին։
Նա վանդակը դրեց ծառի կողքին(այն ծառը,որի մեջ քահանան մտցրել էր դանակը) և ծառի վրա սկսեց կարմիր թելեր կապել։Այդ թելերը արդեն ամուր շերտով պատել էին ծառի բունը,ու վերջին պտույտը անելիս Չիմինը խոսեց.
-Ինձ մոտ եկեք,մարդիկ,ովքեր գտնվում են սատանայի ճանկերում քահանայի պատճառով։
Նրա դիմաց հայտնվեցին բոլոր չորս ուրվականները,ամեն մեկի կոկորդին կարմիր արյան հետքեր,որը և ցույց էր տալիս մահվան ձևը։
-Հիշեք մահվան մասին,հիշեք թե ինչպես եք մահացել,աղոթեք,որպեսզի Աստված բացի իր դռները Ձեր առաջ։Խնդրեք ամենակարողին ազատել Ձեզ և միայն աղոթքից հետո ես կայրեմ կարմիր թելերը ու կմորթեմ աքաղաղին։
Հեռվում կանգնած ոստիկանները զգում էին օտարների ներկայությունը և չէին համարձակվում մոտենալ։
Առաջինը սկսեց աղոթել Չիմինի մայրը,ում ձայնը շատ չնչին էր,քանի որ կոկորդը վնասված էր։Սակայն աղոթքը վերջացնելուց հետո նրա արյունոտ հանդերձանքը սկսեց արևի պես լուսավորվել,իսկ մարմնի վնասվածքները անհետացան։Դա նշանակում էր,որ Աստված ընդունել էր նրան,քանի որ նրա խոսքը անկեղծ էր,քանի որ նա արժանի էր Վերև գնալուն։Նրա օրինակին հետևեցին մյուսները,և շուտով Յունգին ու երեխաները նույնպես ազատվեցին մաշված ու արյունոտ հագուստից և մարմնական վնասվածքներից։Չիմինը ժպտալով մոտեցավ վանդակին և բռնելով թփրտացող աքաղաղի ոտքերից ասեց.
-Կներես ինձ,աքաղաղ։Ես չեմ ուզում սա անել,բայց սև կախարդության համար պետք է գին վճարել։Դու կլինես նրանց հանգստության գրավականը։
Նա զգուշությամբ լցրեց աքաղաղի արյունը կրակի մեջ,որով և այրեց կարմիր թելերը։
Ի վերջո այդ տեղանքից նա դուրս եկավ միայն երեկոյան,երբ արդեն մթնշաղն էր պատում աշխարհը։Սակայն նա միանգամից տուն չգնաց,այլ որոշեց մի փոքր զբոսնել մոտակա բուսականության գրկում։
Հենց այդ զբոսանքի ընթացքում էլ նրան ընկերակցում էր Յունգին։Նրանք լուռ շրջում էին,մինչ Չիմինը որոշեց խախտել լռությունը.
-Ըստ քեզ ինչու՞ Ադամին ու Եվային չներեց Աստված....,-Նրա ձայնը լուռ էր,կարծես նա ամենածանր հարցերից մեկը ասեց։
-Չգիտեմ,ինձ թվում է,որ նրանք ուղղակի արժանի չէին։Դա ուղղակի հիմարություն էր,ունենալ ամեն ինչ,սակայն մեկ է ձգտել անհասանելիին։Դա ախր միակ պայմանն էր,իսկ նրանք այդքան հեշտությամբ այն խախտեցին։,-Յունգին լռեց,իսկ Չիմինը չէր շտապում խոսել,սակայն մեկ րոպե անց միևնույնն է խոսեց.
-Նրանք հիասթափեցրել էին Նրան։Իզուր չէր,որ Աստված հարցրեց,թե  "ո՞վ կերավ" արգելված պտուղը։Նա սեփական հարցերի պատասխանը շատ լավ գիտեր,իսկ Ադամն ու Եվան միայն միմյանց էին մեղադրում։Դա հիմարություն էր,իրոք... այնինչ պետք էր միայն ներողություն խնդրել,Աստված մեծ էր,Նա կներեր,-Չիմինը սկսեց ծիծաղել,-Գիտես,փոքր ժամանակ մայրս վատ արտահայտություն արեց առ Աստված,ես այդ օրը մի ժամ կամ էլ ավել,դա կապ չունի,նստած էի սրբավայրում,լաց էի լինում ու ծնկաչոք ներողություն խնդրում։Ու նա ներեց մեզ,այո,ներեց,իսկ այդ հիմարները անմիջական կապ ունեին Աստծու հետ,սակայն ոչինչ չասեցին։
Նրանք կրկին լռեցին,մինչև մթության պարուրված ճանապարհով անցնելով հասան լուսնի լույսերը անդրադարձնող լճի մոտ։
-Յունգի,դու ինձ ինչ-որ բան պետք է ասեիր,ճի՞շտ եմ։
-Այո,-Նա մի վարկյան կանգ առավ,կարծես խորը շունչ քաշելով,և շարունակեց,-Քեզ շատ ժամանակ չի մնացել,դու շուտով...
-Գիտեմ,քեզ թվում է ես այդքան հիմար ե՞մ,որ անդրշիրիմյան պահապանին չճանաչեմ։,-Նա ժպիտով շարունակեց,-Ես մահանալուց չեմ վախենում,ես վախենում եմ այնտեղ,Վերևում ձեզ չգտնելուց։Ես գիտեմ,որ հենց այսօր էլ կմահանամ,վերև նայիր,լիալուսին է,ավելի հարմար ժամանակ չկա մահանալու,-Նա հայացքը թեքեց դեպի լիճը,-ու ես գիտեմ,թե որտեղ եմ կնքելու մահկանացուս։Նայիր լճին,գեղեցիկ է,չէ՞։Այն կարծես քեզ հիշեցնի,այդպես ճերմակ...այդպես լուսավոր։Ես ուզում եմ հավերժ ընկղմվել դրա մեջ,ասես գտնվեմ քո գրկում,ես ուզում եմ,որ այն իմ ջերմությունը վերցնի իրեն,փոխարենը ինձ տա քո սառնությունը։Մահվանից առաջ ես այնքան շատ բան եմ ուզում...Հիշի,որ այս պահը ամենակարևորն է իմ կյանքում,ես պատրաստվում եմ միաձուլվել հավերժության հետ,պատրաստվում եմ միանալ քո հոգու հետ,միանալ մորս,գտնել իմ տեղը երկնքում,կանգնել Ամենակարողի առաջ,և պատասխան տալ ապրածս կյանքի համար,ի վերջո շնորհակալ լինելով,որ ինձ բախտ է վիճակվել տեսնել քեզ,լսել,զգալ....ես հանգստություն եմ տվել քեզ,որպեսզի այն վայելենք միասին,այնպես որ շատ մի վշտանա իմ մահվան համար։Այս պահը անդարձելի է ու ես ուզում եմ մի բան անել...
Չիմինը պտտվեց դեպի Յունգին և կես քայլ առաջ գալով փորձեց համբուրել նրան,սակայն շուրթերին միայն սառնություն զգաց։Նա բացեց համբույրից առաջ փակված աչքերը և տխուր ժպիտով շարունակեց.
-Ես ուզում եմ զգալ քո շուրթերը,այնպես որ իրոք արժանի զոհ կմատուցեմ,չնայած ես պատրաստ եմ ևս մեկ անգամ վերածնվել ու մահանալ հանուն քո մեկ համբույրի....իրական համբույրի։
Այդ խոսքերով նա քայլերը ուղղեց դեպի լիճը,այլևս հետ չնայելով,այլևս չլսելով Յունգիի կանչը և ամեն քայլով սկսեց սուզվել փայլող մթության մեջ։Նրան պարուրում էր սառնությունը,որը կարծես քաշեր դեպի անդունդը,սակայն Չիմինը կանգ չէր առնում,նրան պետք էր այդ անդունդը,քանի որ այնտեղ էին նրա իրական հարստությունները,քանի որ այնտեղ էր Յունգին։Նա արդեն ամբողջ մարմնով անցավ ջրի տակ,մարմինը փորձում էր դուրս բարձրանալ ևս մեկ շունչ քաշելու համար,սակայն գիտակցությունը թույլ չէր տալիս։ԵՒ ի վերջո մեկ րոպե տևող պայքարը ավարտվեց գիտակցության հաղթանակով։Չիմինի մարմինը սկսեց սուզվել,քանի որ թոքերում արդեն ջրի մեծ քանակ կար։
Սակայն Չիմինը վերջին շնչում միայն տեսավ Լուսնին,որը այդքան նման էր իր սպիտակափայլ Յունգիին։Լուսինը կարծես նրան վերջին ճանապարհում ուղեկից լիներ և օգներ հանգիստ հրաժեշտ տալ երկրային կյանքին։
Սակայն սա իրոք արժանի զոհողություն էր,քանի որ մահվանից հետո նրանք միասին էին։Նրանք քայլ կատարեցին դեպի անհուն հավերժություն։Ֆորտունան,որը մինչ այդ շրջված էր,ժպտաց նրանց։
Վերջ🕯️🪞
Ահա և ավարտվեց ևս մեկ պատմություն,որը ես նվիրել էի իմ ամենալավ հետևորդին,խորին շնորհակալություն եմ հայտնում Ձեզ💛🤍Շնորհավոր Սուրբ Ծնունդ✨

🎉 Вы закончили чтение Ֆորտունա 🎉
Ֆորտունա Место, где живут истории. Откройте их для себя