.1.

100 3 7
                                    

~10.10.2019 թվական~
Այդ օրը լրանում էր Կիռայի և Լիզայի հարաբերությունների մեկ ամյակը։Արդեն մեկ տարի,12 ամիս կամ էլ 365 օր նրանք միասին էին։Ոչ,Լիզան և Կիռան ծանոթ էին ավելի քան հինգ տարի,սակայն երկու աղջիկներն էլ հասցրել էին այդ ընթացքում բազմաթիվ զուգընկերների փոխել,մինչ հասկանալը,որ ունեն բազում ընդհանրություններ և կարող են միասին ապրել' առանց միմյանց սպանելու։
Լիզան հարմարվող բնավորություն ունի,ինչը չենք կարող ասել Կիռայի մասին,քանի որ վերջինս նման էր ջրով լցված փուչիկի'մեկ սուր ծակոց և նա պայթում է իր հետ խորտակելով ամեն ինչ և ամենքին։Լիզան պաշտում էր Կիռայի այդ լիդերությունը,նա սիրում էր,երբ անգամ անկողնում իր կտրված լեզվի (կտրված ասելով նկատի ունենք սպլիտ) միջոցով նրան լիզելիս,Կիռան նույն լիդերն ու ակտիվն էր մնում,ում կամքին հակասելու դեպքում կարող էիր զղջալ։Կիռան աշխատում էր բառում,որտեղ ուշադրության էր արժանանում մեծ մասամբ աղջիկների կողմից' կտրված լեզվի և դաջվածքների միջոցով։Կիռան սիրում է իր աշխատանքը,քանի որ հենց այստեղ էր Լիզայի հետ ծանոթացել,երբ վերջինս գալով ընկերուհու հետ միայն ջուր խնդրեց,չնայած, որ իր ընկերուհին ալկոհոլի մեծ երկրպագու դուրս եկավ։Հիշելով այդ օրը աղջկա շուրթերը միշտ ժպիտ էր պարուրում,քանի որ այդպիսի էակի նա առաջին անգամ էր տեսնում։Նա հիանում էր Լիզայի բնավորությամբ,խելքով և խորամանկությամբ,ով վզին դաջել էր Ինդիգո բառը,ասես ցույց տալով,որ այս մոլորակին չի պատկանում,այլ եկել է լրիվ ուրիշ իրականությունից,ինչի հետևանքով հիմա այստեղ նրան ոչ ոք չի հասկանում։Լիզան հանգիստ է,բարի,կարողանում է բոլորին ներել,բայց և ունի գերող խարիզմա,որի հետևում բավական հաջողված աղվես է թաքնվում։Աղջնակը կարողանում էր լեզու գտնել մարդկանց հետ,բայց շրջապատի մեջ երբեք չէր մտնում,այն թողնելով ուրիշների համար։Ինչպես ինքն էր սիրում ասել "-Ես օտար եմ հարազատների մեջ և անծանոթների"։Համենայն դեպս նրանք այդ երեկո ծանոթացան,երբ Կիռան ավարտելով աշխատանքը առաջարկեց օգնել Լիզային,որպեսզի տուն տանեն Լիզայի շիկահեր ընկերուհուն,ով ալկոհոլի մեծ քանակի հետևանքով ոչ միայն քայլել,այլ նաև խոսալ չէր կարողանում։
Այո,այդ երեկո Կիռան,ով երբեք նման զեղչեր չէր անում,հետաքրքրված լինելով տարբերվող աղջնակի ինքնությամբ,որոշեց օգնել նրան,քանի որ հետո հանդիպման շանս կարող էր չլինել։
Նրանք զրուցելով հասան մինչև շիկահեր աղջնակի տուն,որտեղից վերջինիս վերցրեցին մայրը և եղբայրը,իսկ հետո Կիռան ուղեկցեց նաև Լիզային,ճանապարհին իմանալով նրա մասին ամենատարրական նորությունները և բնակության վայրը նույնպես։
Ահա և այսպիսի հանգիստ ծանոթությունը վերածվեց հինգ տարի տևող ընկերության,որտեղ տեղ ուներ նաև հենց այդ շիկահեր ընկերուհին'Քրիստինան,սակայն Կիռան անկեղծ ասած այդ աղջկան այդքան էլ չէր հավանում,չնայած դա ցույց չէր տալիս,և նա վստահ էր,որ Քրիստինան էլ նույն զգացմունքներն ունի իր հանդեպ։Նրանք երկուսն էլ բավական խանդոտ և սեփականատիրոջ նման էին նայում Լիզային,ով կարծես անտեսում,կամ չէր նկատում այդ հայացքները(չէ,նա նկատում էր,բայց դրանք անտեսելը ավելի հեշտ էր)։
Եվ ահա այդքան տարի անց,երբ նրանք պետք է վերջապես նշեցին իրենց հարաբերությունների մեկ ամյակը, նրանց մեջ վեճ առաջացավ,որը անգամ հիմնավորում կամ լուրջ պատճառ չուներ ու եթե երկու աղջիկներին էլ հարցնեիք,ապա նրանք անգամ չէին հիշում,թե ինչ թեմայի շուրջ սկսեցին վիճել։Ամեն դեպքում այս ամենը ավարտվեց նրանով,որ Կիռան,ով մեկ տարի շարունակ դիմանում էր,հանկարծ չկարողացավ իրեն զսպել և զայրույթի պահին հարվածեց Ելիզավետային(կարճ'Լիզա),իսկ վերջինս բռնելով կարմիր այտը դուրս վազեց բնակարանից(նրանք երկուսով ապրում էին մի տան մեջ)։

WANTED -Живой или мертвой Место, где живут истории. Откройте их для себя