.2.

53 2 0
                                    

Լիզան վիրավորված էր,այո,նա շատ էր նեղվում,երբ իր վրա ձեռք են բարձրացնում,ինքը նույնպես ուժեղ մարտիկ էր,սակայն նախընտրում էր թշնամուն վերացնել խոսքերով,իսկ այստեղ իր սիրելին  եղավ հարվածողի դերում,ում ինքը անգամ վիրավորել չէր ցանկանում,այնպես որ ժամանակավոր դադար տալը երկուսին էլ ձեռնտու կլիներ։
Մեկ ժամ դրսում անցկացնելուց հետո Լիզային զանգ եկավ,դա Քրիստինան էր....

-Այո՞,-Առաջինը խոսեց Լիզան փորձելով մաքսիմալ նեյտրալ ձայն ընդունել,ի վերջո սեփական մտածմունքները պետք է պահել ներսում,-Քրի՞ս,-Երբ դադարը մի քիչ շատ ձգձգվեց Լիզան որոշեց նորից խոսել։

-Լիզա՞,-Քրիստինան  թեթևակի հազաց,որպեսզի խրպոտ ձայնը կարգի գա,-Ազատ ե՞ս,-Քրիստինան անգամ չգիտի,որ այսօր Կիռայի և Լիզայի հարաբերությունների մեկ ամյակն է,-Ես ուզում էի միասին մի փոքր իմ տանը ժամանակ անցկացնենք,եթե իհարկե դեմ չես։

Լիզան համաձայնեց առանց մտածելու,ի վերջո ավելի լավ է Քրիստինայի հետ ժամանակ անցկացնելը,քան այս ժամին դրսում սառելը,սակայն նրա հոգու խորքում մի ինչ-որ տարօրինակ և քրքրող զգացում կար,որը ամեն քայլի հետ ավելի ուժեղ էր բռնում Լիզայի կոկորդը,ասես փորձելով կամ խեղդել նրան,կամ մատնահետքերը դաջել մաշկին։Քրիստինան ապրում էր ոչ այնքան էլիտար թաղամասում,չնայած որ նրա ֆինանսական վիճակը նրան թույլ էր տալիս լավ փողոցում առանձնատուն վարձել,բայց նա նախընտրում էր այդ թաղամասը,որը ընդհամենը 10 րոպեի ճանապարհով էր բաժանվում սիրահար զույգի տանից։Այստեղ տեսախցիկներ չկան ճանապարհներին,իսկ երբեմն էլ տանը լույս չէր լինում վաղուց հնացած լարային համակարգի պատճառով,որը պետությունը ամեն տարի խոստանում էր փոխարինել նորով,սակայն անգամ մատը մատին չէին տալիս։
Լիզան դանդաղ քայլերով մոտեցավ երկաթյա  դռանը և մի քանի անգամ թեթև թակեց,տան տիրուհին կարծես այդ ամբողջ ընթացքում կանգնած լիներ դռան հետևում,քանի որ նա միանգամից բացեց այն լայն ժպիտով ներս հրավիրելով հյուրին։
Լիզան ներս մտավ միանգամից հանելով կոշիկները,բայց նա չհասցրեց հյուրասենյակ անցնել,քանի որ Քրիսը  ուժեղ բռնվեց նրա ուսերից ու զայրացած նայեց նրա աչքերին.

-Աչքերդ կարմիր են...այտդ էլ...ամեն ինչ կարգին է՞,-Քրիստինան չէր խնդրում,որ իրեն պատասխանեն,նրա տոնը արդեն իսկ հրամայում էր,-Սա Կիռան է արել՞։

Լիզան ապշած նայում էր նախ Քրիստինայի մթագնած աչքերին,իսկ հետո ասեց այն,ինչը առաջինը եկավ մտքին.
-Օհ,չէ,-Նա անգամ ծիծաղեց,-պատկերացնում ե՞ս,այստեղ գալու ճանապարհին մի պահ շեղվեցի և անզգուշությամբ հարվածեցի ծառի բնին,-Նա ձեռքը դրեց կարմիր այտին,որտեղ բացահայտ մատնահետքեր էին երևում,-ցավոտ էր ի դեպ,այնպես որ զգույշ կլինես։
Քրիստինան ձևացրեց,թե հավատում է Լիզային ներս հրավիրելով.
-Ինչ կխմե՞ս,-Քրիստինան գիտեր,որ Լիզան ալկոհոլը և ընդհանրապես առողջության վրա բացասաբար ազդող կախվածությունները տանել չէր կարողանում,դրա համար նրա հարցը վերաբերում էր թեյին,սուրճին,հյութին ու մյուս ոչ ալկոհոլային ըմպելիքներին,-Ես այստեղ նոր թեյերի տեսականի եմ գնել,գրազ գանք երբեք չես փորձել,ի՞նչ կասես,-Նա նայում էր Լիզայի աչքերին,բայց Լիզան չգիտես ինչու սկսեց պատկերացնել,թե այդ հայացքը նայում էր նրա հոգու խորքը,բայց հետո ինքն իրեն մտովի ապտակեց և վերջապես պատասխանեց.

-Իհարկե,թեից չեմ հրաժարվի,դրսում բավականին ցուրտ էր,-Նա վերցրեց բազմոցին հանգիստ դրված բարձը և այն դրեց ծնկներին,-Նաև եթե շոկոլադ ունես...
Քրիստինան ծիծաղեց ու հաստատեց նրա հարցը,առանց մինչև վերջ լսելու,այս աղջիկը շատ մեծ քաղցրակեր էր,ինչի հետևանքով երբեմն բողոքում էր,որ քաշ է հավաքում,չնայած ակտիվ սպորտով զբաղվելու շնորհիվ նա մնում էր նույն ձիգ կազմվածքով,թեկուզ եթե մեկ օրում մեկ դույլ շոկոլադե մածուկ էր ոչնչացնում։Քրիստինան ատում էր քաղցրավենիքները ընդհանուր առմամբ,բայց տանը միշտ թողնում էր շոկոլադե սալիկներ հատուկ Լիզայի համար։

Թեյնիկը ագրեսիվ գոռում էր,ցույց տալով,որ արդեն պատրաստ է իր պարունակությունը մատուցելու ու եթե մի փոքր էլ ուշացնեն իրեն կրակի վրայից վերցնելը,ապա նա ուղղակի գոլորշու տեսքով դուրս կթքի իր պարունակությունը,և դրա համար Քրիստինան արագ վերցրեց խոտաբույսերը,որոնք պատրաստել էր նախապես,ինչպես նաև թմրանյութի մեկ կոճակ,որը նա պահում էր հատուկ այս օրվա համար,նա այն արագ գցեց թեյի մեջ ու խառնելուց հետո բաժակը դրեց սկուտեղին,որպեսզի մատուցի։

-Ահա և ես,-խոհանոցի շեմին հասնելով հայտնեց Քրիստինան,ով ամեն կերպ փորձում էր զսպել ներքին դողը մեծ սպասումներից,նա այնքան էր երազում այս օրվա մասին,բայց միշտ Կիռան խանգարում էր,ամեն անգամ գալով Լիզայի հետ միասին,իսկ այսօր այնքան լավ շանս է,որը բաց թողնել ուղղակի չի կարելի,-վերցրու թեյը,նաև շոկոլադ եմ բերել,կարծեմ կաթնայինն էիր սիրում,-Քրիստինան իհարկե  գիտի,թե Լիզան ինչ շոկոլադ էր սիրում,նա գիտեր Լիզայի ճաշակի մասին ամեն ինչ,սկսած միջադիրների կաթիլների քանակից, մինչև սիրելի հագուստի բրենդ,բայց ամեն դեպքում ձևացնելը անհրաժեշտություն էր։

Լիզան միայն դրական գլխի ժեստով և ժպիտով ցույց տվեց,որ Քրիսը ճիշտ է և անհամբեր վերցրեց հյուրասիրությունը սկուտեղից։Նա անգամ չէր սպասում,որպեսզի թեյը սառչի,այլ միանգամից կծելով շոկոլադը մի մեծ կում արեց,և տաք ու քաղցր ըմպելիքը հաճելի ջերմացնելով կոկորդը գնաց ստամոքս,սակայն իր հետևից թեթևակի դառնություն թողնելով,ինչը Լիզան ի սրտե առհամարեց,մտածելով,որ մրսելու հետևանք կարող է լինել։Քրիստինան նույնպես վերցրեց իր թեյը,բայց չէր շտապում խմել,այլ միայն ջերմությամբ ու հիացմունքով նայում էր շտապող աղջկան,ասես ինչ-որ մեկը պատրաստվում է նրա ձեռքից գողանալ սնունդը։
Լիզան ընդհամենը մի քանի կում էր խմել,երբ տարօրինակ գլխապտույտը պատեց նրան,և նա շտապեց նորից ցած դնել բաժակը և կիսով չափ կերված սալիկը։Քրիստինան քմծիծաղ տվեց,սակայն արագ ինքն իրեն հավաքելով հետաքրքրվեց.
-Ամեն ինչ կարգին է՞,-Նա անհանգիստ հայացքով նայում էր Լիզային,ով կարծես ամեն վարկյանի հետ ավելի էր թուլանում,-Վատ տեսք ունես,-Քրիստինան արդեն չէր թաքցնում ժպիտը,այլ բացահայտ ծաղրում էր դրանով Լիզային։
Լիզան չէր կարողանում կենտրոնանալ մի կետի վրա անգամ, գլխապտույտը թույլ չէր տալիս հասկանալ,որ նա բազմոցին է նստած,այլ ոչ թե սավառնում է երկնքում,աչքերի տեսադաշտը մթագնել էր և ամեն ինչ կարծես կրկնապատկվել էր,ինչից ուժեղ սրտխառնոց էր սկսվում....Կիռան կարծես թե պատմել էր այս զգացողության մասին,այպես լինում էր,երբ...երբ թմրադեղ ես օգտագործում....
Լիզան վախեցած նայեց այնտեղ,որտեղ իր հաշվարկով պետք է որ Քրիստինան նստած լիներ և փորձեց հարց տալ,սակայն լեզուն չէր ենթարկվում իրեն....

WANTED -Живой или мертвой Место, где живут истории. Откройте их для себя