Հիմա ես արդեն չափահաս եմ և ստացել եմ հորեղբորս թողած ժառանգությունը։Իսկ ինչ է պատահել հորեղբորս?
Նրան սպանեցին նրա գումարների համար,նա օգնում էր գրեթե բոլոր հիմնարկություններին։
Մերժվածներից մեկը որոշեց ամեն գնով կանգնել հորեղբորս ճանապարհին…սպանեց նրան իմ ներկայությամբ։Ես մեծացա մանկատանը։
***
Հիմա,երբ չափահաս եմ՝ երեկոյան հավաքույթներն ակումբներում դարձել են առօրյաիս մի մասը։
Ինչպես միշտ խմել էի հարբելու աստիճան։
Մի կերպ դուրս եկա և մոտեցա մեքենայիս։Մի տղա ձեռքը դրեց մեքենայիս դռան վրա և ես չկարողացա բացել։
-Ինչ ես անում,թո՛ղ։
-Այս ինչքան ես խմել Մեյսի։
-Մեյսի՞,մենք ծանոթ ենք՞,,-հարցրեցի ես զննելով նրա դիմագծերը-Օ՜ Սթիվեն եկել ես որպեսզի ևս մեկ անգամ փչացնես կյանքս?
-Ես քեզ տուն կտանեմ։
Նա խլեց բանալիները և նստեց մեքենայիս ղեկին։Դրսում մութ էր,անգամ փողոցային շներն էին իրենց համար շքամուտքերը բնակատեղի սարքել և քնել ձագերի հետ,իսկ իմ հսկայական տանը անգամ ինձ սպասող մրջյուն էլ չկար։
-Ո՞վ կա տանը Մեյսի։
Ասես դիտավորյալ վերքիս վրա աղ լցներ։
-Ոչ ոք։
-Ինչ մասնագիտություն ես ձեռք բերել?
-Ես մանկական հոգեբան եմ,-ասացի ես սպասելով,թե ինչպես կարձագանքի նա։
-Ինձ թվում է քեզ է հոգեբան պետք։
***
Չեմ էլ հիշում թե ինչպես մտա տուն,ինչպես քնեցի։Առավոտյան արթնացա ուժեղ գլխացավով։
Սառը ցնցուղը հաստատ կօգնի։Եվ միայն որից հետո պատրաստ էի դուրս գալ տանից։
Բայց ուր են մեքենայիս բանալիները?
Միգուցե վրան եմ թողել։Ես դուրս եկա տանից և տեսա Սթիվին,իսկ ինձ թվում էր,թե այդ ամենը երազ էր միայն։
-Օ՜ Սթիվ ցավում եմ,բայց այս անգամ դու իմ կյանքին չես խառնվի։
-Միթե մինչև հիմա չես ներել ինձ?
-Ես շտապում եմ։
-Ես կվարեմ,-ասաց նա։
Երբ հասանք տեղ ես ասացի.
-Ժամը երկուսին կլինես այստեղ։
-Սպասիր,ես գործեր ունեմ,բացի այդ ինչու…
Ես դուրս եկա մեքենայից,մտա համալսարան և բարձրացա մեր լսարանը։
-Այսօր ես ձեզ ուղարկում եմ փորձաշրջան անցնելու։Մանկատան վրա փորձել են հարձակում կատարել,բարեբախտաբար տուժողներ չկան,բայց երեխաները վախեցած են։Այս պրակտիկան շատ կարևոր է ձեր գնահատականի և կարիերայի վրա,-ասաց դասախոսը։
Ես չսպասեցի Սթիվին և գնացի աղջիկների հետ։
Մենք հասանք Մանկատան դռների մոտ։Հենց ներս մտա ,մարմնովս սարսուռ անցավ,հիշեցի իմ այստեղ անցկացրած օրերը։
Ամենքիս տվեցին մի երեխայի նկար ում հետ պետք է աշխատեինք։
Ես երկար նայում էի նկարին։
-Արև,-ասացի ես ժպտալով։Իսկ նկարի հետևում գրված էր նկարագրությունը։
«Յոթ տարեկան,մայրը մահացել է հիվանդությունից,իսկ հայրը թողել է նրանց։Մոր մահվանից հետո այլևս չի խոսել»։

ВЫ ЧИТАЕТЕ
Ադելան Իմ Սրտում⭐
Short StoryԲոլոր հեքիաթները չեն,որ ունենում են բարի ավարտ։ *** Ես գիտեմ,որ ես էլ շուտով կդառնամ աստղ երկնքում։Դու երեկոյան կնայե՞ս ինձ քո պարտեզից,ինչպես մենք անում էինք առաջ։