Արդեն 2 շաբաթ է Ադելան ապրում է ինձ հետ։Գերագույն հաճույք եմ ստանում նրա հետ անցկացրած ամեն րոպեից։Սթիվի հետ մենք նորից մտերմացանք։
Ամեն օր արթնանում էի Ադելայից շուտ և նախաճաշ պատրաստում նրա համար։Այսօր աչքերս բացեցի և տեսա նրա սիրած շոկոլադե թխվածքը հյութի հետ իմ սեղանին էին։Օրս սկվեց ժպիտով։
Ինչպես միշտ Սթիվը եկավ և ես գնացի համալսարան։
Մոտ մեկ շաբաթ կլինի ինչ Ջեյսոնին չեմ հանդիպել։Գնացի նրա լսարանը,ասացին,որ նոր է դուրս եկել։Ես նույնպես դուրս եկա համալսարանից և տեսա Սթիվին ու Ադելային այնտեղ։
Ադելան նստած էր մեքենայի վրա, իսկ ձեռքին մեծ վարդերի փունջ էր։Ես մոտեցա նրանց։
-Սա քեզ ,-ասաց Ադելան։
Իսկ Սթիվը հանեց գրպանից տուփը...բացեց այն և առաջարեկց ամուսնանալ։Ես վարդերի փունջը վերադարձիր Ադելային և գրկեցի Սթիվին։
-Հիմա մենք կամուսնանք,Ադելան կդառնա մեր աղջիկը և մենք կլինենք ամենաերջանիկ ընտանիքը։
Ես նկատեցի Ջեյսոնին հեռվում, նա նայում էր մեզ,բայց Սթիվի կողքին ինձ վստահ էի զգում։
-Գնանք նշելու?
-Իհարկե,-ասաց Ադելան։
Մենք գնացինք Սթիվի ընտրած ռեստորանային համալիրը։Այստեղ ամեն ինչ գեղեցիկ էր։
Ինձ զանգ եկավ Ադելայի դաստիրակչուհուց, ես հեռացա սեղանից և պատասխանեցի։
-Ողջույն Մեյսի Ադելային որդեգրել են,այսօր կգանք նրա հետևից։
-Ես ինքս պետք է շուտով որդեգրեմ նրան։
-Դու հնարավոր է շուտով,իսկ նրանք արդեն որդեգրել են։
Աստված իմ,հենց նոր այս կինը սև ներկ լցրեց այն ամենի վրա ինչ Ադելան նկարել էր իր գույնզգույն գույներով։Սթիվին հասկացրեցի,որ մոտենա և պատմեցի նրան։Մենք վերադարձանք սեղանի մոտ մեր տեղերը։
-Լսիր Ադելա...դու հիմա ծնողներ ունես,-ասաց Սթիվը։
-Գիտեմ,ու ես ձեզ շատ եմ սիրում,-ասաց նա ժպիտը դեմքին։
-Մենք էլ քեզ ենք շատ սիրում,բայց մեզնից առաջ ուրիշներն են քեզ որդեգրել։
Ադելաի դեմքից ժպիտը կորավ։Բայց նա ոչինչ չասաց։
Մեն գնացինք տուն և հավաքեցինք Ադելայի իրերը։Նա ամբողջ ընթացքում չէր խոսում։
Երեկոյան եկան նոր ծնողները Մանկատան տնօրենի և դաստիրակչուհու հետ։Ադելան ծանոթացավ նրանց հետ,բայց հեռու էր մնում նրանցից։
Երբ եկավ հրաժեշտի պահը ես նրան բերցի իմ դիմաց և ասացի.
-Ես ուզում եմ,որ դու երջանիկ լինես,ու կապ չունի ինձ հետ,թե առանց ինձ։Ուղակի խնդրում եմ,որ քո փոքրիկ սրտում ու հիշողությունների մեջ ինձ պահես։Լա՞վ։
Իմ կոկորդը արդեն լցվել էր,բայց ես չէի ուզում,որ ծանր լինի այս բաժանումը նրա համար,այդ իսկ պատճառով փորձում էի չլացել։
-Չէ՛,ես չեմ ուզում գնալ,մի թող։Եթե թողնես ես նորից կսկսեմ չխոսել։
-Ադելա խնդրում եմ խելոք աղջիկ եղիր,հիմարություններ մի արա,ուղակի խոստացիր,որ ես կմնամ քո հիշողությունների մեջ և սրտում,-ասացի ես ձեռքս դնելով նրա գլխին,այնուհետև սրտին։
-Խոստանում եմ։
-Իսկ ես քեզ շուտ-շուտ կայցելեմ,- ասացի ես սրբելով արցունքներս։
-Իսկ իմ նոր տանից աստղերը կերևան?
-Իհարկե։______________
ВЫ ЧИТАЕТЕ
Ադելան Իմ Սրտում⭐
Kısa HikayeԲոլոր հեքիաթները չեն,որ ունենում են բարի ավարտ։ *** Ես գիտեմ,որ ես էլ շուտով կդառնամ աստղ երկնքում։Դու երեկոյան կնայե՞ս ինձ քո պարտեզից,ինչպես մենք անում էինք առաջ։