Առավոտյան Սթիվը եկավ Ադելայի մոտ։
-Մենք Ադելայի հետ գնալու ենք ծովափ, կգաս?
-Չէ Ես զբաղված եմ։
-Լավ։
"*"
-Այսօր կստանաք երեխաների բնութագրեր,իսկ վաղը պետք է ներկայացնեք ձեր կարծիքը,թե ինչպես պետք է օգնել նրանց,-ասաց դասախոսը։
Ադելայի շնորհիվ ես դարձել էի ամենալավ ուսանողներից մեկը։
Ընդմիջման ժամանակ Ջեյսոնը հայտնվեց։
-Ինչպես կարող ես այդքան հեշտ մոռանալ ամեն ինչն։Եթե այսօր էլ չգաս, ես դեռ չեմ որոշել բայց մի բան կանեմ։Ես քեզ այսքան հեշտ բաց չեմ թողնի…
Նա անգամ ուզում էր հարվածել, բայց ձեռքը բռունցք արած հետ պահեց։
Հիմա եմ միայն նկատում,որ նա խնդիրներ ունի լուրջ։Ես էլ եմ այդպես եղել առաջ։
Երբ դուրս եկա Սթիվի մեքենան չգտա,իսկ հետո հիշեցի,որ նրանք ծովափին են։Ես մտա տուն և սկսեցի ուսումնասիրել երեխաների բնութագրերը։Փնտրում էի լուծումներ և չնկատեցի թե ինչպես անցավ ժամանակը։Ադելան ու Սթիվը ներս մտան։
-Ինչպե՞ս ես,ի՞նչ ես անում,-հարցրեց Ադելան վերցնելով դրված բնութագրերից մեկը։
-Բարձրացիր և հագուստտ փոխիր։
Նա բարձրացավ իր սենյակը։Սթիվը նստեց բազմոցին։
-Ի՞նչքան կարելի է այսպես շարունակել,ե՞րբ ես վերջապես ներելու ինձ?
-Ինչպես կարող եմ ներել,եթե չթողնեիր ինձ ու հեռանայիր գուցե կներեի։
-Իսկ դու հիշիր,թե ես ինչու հեռացա։
Այդ պահին Ադելան իջավ ներքև և մենք ճանապարհեցինք Սթիվին։
Մենք դուրս եկանք պարտեզ և պարկեցինք խոտերի մեջ,ինչպես միշտ։
-Մեյսի խնդրում եմ պատմիր քո ու Սթիվի մասին,վերևից ամեն ինչ Լսվում էր։
Ես չպատասխանեցի։
-Խնդրում եմ։
Որոշեցի գոնե մեկին պատմել։
-Երբ ապրում էի հորեղբորս հետ ես ունեի վոկալի ուսուցչուհի,ես շատ լավ էի երգում,հորեղբայրս ցանկանում էր,որ իմ սեփական կարիերան սկսեմ մի օր։Իսկ երբ նրան սպանեցին իմ աչքերի դիմաց ես խոստացա,որ նրա ցանկությունը կկատարեմ։Մանկատանը ես միշտ երգում էի,իսկ երբ ստացա հորեղբորս ժառանգությունը ընդունվեցի ստուդիա։Այդտեղ էլ ծանոթացա Սթիվի հետ։Աննկարագրելի մեծ սեր առաջացավ մեր մեջ։
-Իսկ ինչու այլևս չսիրեցիր նրան?
-Հետո կյանքումս առաջին անգամ բախտը ժպտաց ինձ։Փարիզից՝իմ մայր քաղաքից,ինձ հրավիրեցին այնտեղ ստեղծելու իմ կարիերան։
Երբ պայմանագրերը ստորագրված էին և տոմսերը իմ ձեռքում էին,ես վերջապես կարող էի իմ և հորեղբորս երազանքը կատարել, Սթիվը պատռեց դրանք։
Հովանավորող ստուդիան հրաժարվեց կրկին ստորագրել պայմանագիրը։Իսկ հետո պատճառաբանեց,թե մեծ սիրուց դրդված է անում,որ չի կարող կորցնել ինձ…
-Բայց դու հրավերը ստանալով արդեն իսկ կատարել էիր հորեղբոր ցանկությունը,դու պետք է մնաիր Սթիվի հետ։
-Քեզ որտեղից այդքան խելք,հն՞։
-Սթիվը հիմա էլ է քեզ սիրում։
Մենք շարունակեցինք նայել աստղերին։
ВЫ ЧИТАЕТЕ
Ադելան Իմ Սրտում⭐
Cerita PendekԲոլոր հեքիաթները չեն,որ ունենում են բարի ավարտ։ *** Ես գիտեմ,որ ես էլ շուտով կդառնամ աստղ երկնքում։Դու երեկոյան կնայե՞ս ինձ քո պարտեզից,ինչպես մենք անում էինք առաջ։