•Մաս 4'

122 17 0
                                    

Որոշել էի այսօր չգնալ համալսարան և ողջ օրը անցկացնել Ադելաի հետ։Բայց նա ինձ արթնացրեց ճիշտ ժամանակին։
-Ադելա ես այսօր ողջ օրս կնվիրեմ քեզ։
-Չէ Ես կմնամ Սթիվի հետ, իսկ դու մի բացակաիր։
Ես խնդրեցի Սթիվին մնալ Ադելայի մոտ,իսկ ես գնացի համալսարան։
Ուզում էի մտնել լսարան,երբ Ջեյսոնը քաշեց ձեռքիցս։
-Ու՞ր էիր երեկ,ինչու՞ չէիր եկել,այն էլ առանց զգուշացնելու։
Ջեյսոնը հենց այն մարդն է,ով ինձ ներքաշել է այդ վատ շրջապատի մեջ։Երբ հասկանում ես,որ կյանքը կորցնում է իր գույները, սկսում ես փնտրել մեկին,կամ ինչ-որ մի բան,որ կգունավորի քո կյանքը։ Ես փնտրեցի այդ գույները Ջեյոնի մեջ,ալկոհոլի մեջ,բայց գտա միայն Ադելայի շնորհիվ։
-Այսօր կգաս!
-Չէ՛ Ջեյսոն ես որոշել եմ վերջ տալ վատ սովորույթներին։
-Դու չես կարող այդքան հեշտ հրաժարվել,չի՛ ստացվի։
-Ես կարող եմ։
-Իսկ ես քեզ այդքան հեշտ բաց չեմ թողնի,խոստանում եմ։
Երբ դուրս եկա համալսարանից  Ադելան և Սթիվը եկել էին իմ հետևից…այնքան հաճելի էր։
-Ադելա այսօր ի՞նչ ենք անելու,-հարցրեցի ես գրկելով նրան,-գնանք գնումների?
-Ու շորիկներ գնենք?
-Ինչքան որ կուզես։
Այն փաստը,որ նա ինձ հետ այսքան երջանիկ է ,դարձնում էր ինձ ավելի երջանիկ։
Ես հազար անգամ ներողություն խնդրեցի հորեղբորիցս,որ այս կերպով եմ վատնում նրա գումարները,բայց ես գնեցի այն ամենն ինչ  դուր էր գալիս Ադելաին։
Իսկ երբ քաղցած էինք որոշեցինք մեղմել մեր քաղցը։Մինչ մեր պատվերը կբերեին Ադելան ուսումնասիրում էր նոր խաղալիքները։
-Իսկ դու Սթիվին դեռ սիրում ես?
-Այսինքն?
-Սթիվն ասաց,որ մի ժամանակ դուք իրար Շատ-Շատ էիք սիրում,իսկ ինչ է պատահել,միթե կարող ես այդքան հեշտ չսիրել։
-Ադելա վերջացրու!
Նա նեղացած հայացք գցեց վրաս։Մենք ճաշեցինք ու վերադարձանք տուն։
-Իսկ ինչու՞ մենք տանը չենք ճաշում և ընթրում,-հարցրեց Ադելան։
-Որովհետև ես պարտաստել չգիտեմ։
Սակայն այս երեկո ես որոշեցի պարտաստել։Ադելան ու Սթիվը ոգևորված սպասում էին մինչև կպատրաստեի։Այնուամենայնիվ մենք այսօր էլ ընթրեցինք սննդի կետերից մեկում։
-Ոչինչ մյուս անգամ կստացվի,-ասաց Ադելան։
-Ինձ թվում է Դրսում ընթրելն ավելի ապահով է Ադելա,-ասաց Սթիվը։
Մինչև տուն մտնելը ես և Ադելան նորից գնացինք պարտեզ։
Նա երկար նայում էր իր աստղին,իսկ ես նրան։

Ադելան Իմ Սրտում⭐Место, где живут истории. Откройте их для себя