•Մաս 3'

154 18 0
                                    

Ես նրան գտա պատուհագոգին նստած։
-Բարև,-ասացի ես։
Նա անգամ երեսիս չնայեց։
-Գիտես մենք ինչքան նման ենք։
Նա տարօրինակ հայացքով նայեց ինձ։
-Ահ, ես ի նկատի չունեմ արտաքինով։Նայիր քո կարմիր մազերին ու իմ։Մենք նման ենք մի ուրիշ ձև։
Նա սկսեց ավելի տարօրինակ ի ձ նայել։
-Ես էլ չունեմ ծնողներ,ես էլ եմ ապրել այստեղ ժամանակին ու քո նման երազում էի դուրս գալ այստեղից,գոնե մի որոշ ժամանակով։
Նրա հայացքը փոխվեց։
-Ես ուզում եմ դուս գալ այստեղից ու այլևս չվերադառնալ,-ասաց նա։
Ես անակնկալի եկա,երբ նա խոսեց։
-Անունտ ինչպես է?
-Ադելա։
-Լսիր Ադելա,եթե ցանկանում ես կարող ենք միասին գնալ իմ տուն մի քանի օրով։
-Դու տուն ունե՞ս,-զարմացած հարցրեց նա-Իհարկե ուզում եմ։
-Դրա համար դու պետք է խոսես, երբ քեզ հարց տան լավ?
Նա գլխով դրական պատասխան տվեց։
Մենք մոտեցանք տնօրինությանը և ես թույլտվություն խնդրեցի Ադելային ինձ հետ տանելու համար։
-Իսկ հնարավոր է նա չի ուզում գալ,ինչպես կարող ենք թողնել։
-Հարցրեք նրան։
-Ուզու՞մ ես գնալ,-պատասխանի ակնկալիք չունենալով սառը տոնով ասաց նա։
-Ուզում եմ,-ասաց Ադելան քնքուշ ձայնով։
-Կարող է մնալ քեզ մոտ մինչև ծնողներ կգտնենք։
Դուրս գալուց դաստիրակչուհին հարցրեց.
-Ինչպես կարողացար ստիպել խոսել նրան։
-Կարող է կոպիտ հնչի,բայց եթե ծաղիկին ստիպես չի աճի,իսկ եթե ջրես ինքն իրեն կաճի։
Ես գրել էի Սթիվենին և նա արդեն եկել էր։
-Մեյսի նա քո վարո՞րդն է,-զարմացած հարցրեց Ադելան։
-Արդեն նաև քո,-ասացի ես ուղղելով նրա մազերը։
-Դե ուրեմն մեզ տար ուրախ տեղ։
-Ձեր տրամադրության տակ եմ,-ասաց Սթիվը աչքով անելով Ադելային։
Նա մեզ տարավ «ատրակցիոնների աշխարհ»։Ադելան այնքան երջանիկ էր,որ նրա դրական էմոցիաները փոխանցվեցին մեզ և մենք նույնպես սկսեցին խաղալ նրա հետ հավասար։
Ես և Ադելան գնացինք միասին ընթրելու,իսկ Սթիվը զբաղված էր այդ ժամին։
-Իսկ ինչ է լինում մարդկանց հետ,երբ նրանք մահանում են։
-Դու դեռ շատ փոքր ես մի մտածիր այդպիսի բաների մասին։
-Ասա՛,-պնդեց նա։
-Դե նրանք բարձրանում են երկինք։ Կեսօրին որպես արևի շող,իսկ գիշերը որպես պայծառ աստղ երկնքում։
Նա չպատասխանեց մենք գնացինք տուն։Երբ մտանք ներս Ադելան իր զարմացած աչուկներով սկսեց ուսումնասիրել տունը։Բավականին ուշ էր,երբ խնդրեց դուրս գալ տանից։
Մենք դուրս եկանք տան հետևի պարտեզը։Ադելան վազեց և պարկեց խոտերի մեջ։Երկար նայեց աստղերին և ասաց.
-Իսկ,որ աստղն է իմ մայրիկը?
Ես ժպտացի,որոշեցի պարկել նրա կողքին։
-Երկար Նայիր աստղերի և կզգաս։
-Ես գտա նրան,-ասաց նա ցույց տալով գլխավերևի աստղը,-իսկ ու՞ր է քո մայրիկը։
Ահա նա,-ասացի ես ցույց տալով։
Մենք բարձրացանք Ադելաի սենյակը,բայց նա հրաժարվեց մենակ քնելուց և ես նրան տարա իմ սենյակ։Անջատեցի զարթուցիչը,որպեսի  չարթնացնեմ նրան վաղ առավոտյան։

Ադելան Իմ Սրտում⭐Место, где живут истории. Откройте их для себя