Ձանձրույթի մեռյալ րոպեներին մարդը հոգեպես անկենդանանում է, իսկ նրա կենդանությունը կարող է վերականգնել միայն այն եզակին, ում տեսնելիս, նույնիսկ այդպիսի վիճակում ժպիտ է առաջանում: Կարելի է ասել, որ հոգեպես ես հիմա այդ նույն կարգավիճակում եմ, բայց դեռ ոչ անվերադարձ, մինչև վերոհիշյալ եզակիի հայտնվելը: Այս պահին նույնիսկ ամենափոքր խինդը կարող է զարթնեցնել ինձ:
Վերջապես մեր գրականության ուսուցչուհին տեքստը երկար ուսումնասիրելուց հետո որոշեց բաժանել տետրերը թելադրության համար: Նա փրկեց ինձ:
Թեման Մարկ Տվենի կենսագրությունն էր: Ինչու Տվենի? Քանի որ Միսիս Ուիլլը պաշտում էր այս հռչակավոր գրողին և մեր գրականության դասերը միշտ ողողված էին Տվենի մասին հիշատակող ամեն մի բառով:
Գրելու ընթացքում զգում էի, որ գլուխս պտտվում է, սիրտս' խառնում, բայց վախենում էի դուրս գալու թույլատվություն խնդրել, Միսիս Ուիլլը ատում էր դա: Անտանելի զգացողություն էր: Հանկարծ տետրիս էջին ինչ-որ կարմիր հետք հայտնվեց: Առանց մտածելու թե որտեղից դա փորձեցի մաքրել: Քիչ անց կարմիր հետքերը շատացան: Կողքիս նստած ընկերուհիս սկսեց անկանոն շարժումներով թափահարել ինձ, չհասկացա թե ինչու:
-Արյուն է: Արյուն է գալիս,- վերջին խոսքերը որ ես լսեցի այդ րոպեին:
Ես ուշագնաց եղա: Կարծես թե իրոք այդ ամենը ձանձրույթից էր: Հոգիս չդիմացավ այն տաղտկալի, ձանձրալի աղտ-աղարտին:
Աչքերս բացեցի: Էական չէր թե ինչպես էի զգում այդ պահին, կարևոր էր հասկանալ թե որտեղ եմ գտնվում, որովհետև դա ամենևին էլ նման չէր հիվանդանոցի:
YOU ARE READING
Հելլեն Դին (Hellen Dinh)
AcciónՄի դեռահաս աղջկա կյանքի պատմություն: Իրադարձությունները կատարվում են անգլիայում' XIX դարի կեսերին: Գլխավոր հերոսուհին' Հելլենը 17 տարեկան է: Հայրը Մահացել է երբ ինքն ընդամենը 7 տարեկան էր: