Գլուխ 2

317 14 5
                                    

Վեր կացա և դանդաղ քայլերով մոտեցա պատուհանին, մերթ ընդ մերթ' շուրջս ուսումնասիրելով: Սենյակի պատերը ծածկաված էին մուգ կարմիր պաստառով: Լապտերի լույսը թույլ էր և լիարժեք չէր լուսավորում մութ անկյունները: Մահճակալի կողքին դրված էր մի փոքրիկ սեղան, վ...

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Վեր կացա և դանդաղ քայլերով մոտեցա պատուհանին, մերթ ընդ մերթ' շուրջս ուսումնասիրելով: Սենյակի պատերը ծածկաված էին մուգ կարմիր պաստառով: Լապտերի լույսը թույլ էր և լիարժեք չէր լուսավորում մութ անկյունները: Մահճակալի կողքին դրված էր մի փոքրիկ սեղան, վրան' մի ձեռագործ: Սեղանի մոտ դրված էին երկու աթոռներ: Հատակին փռված էր մի մեծ գորգ, որն ավելի լավ տեսք ուներ քան մնացած կահույքը: Սենյակը հասարակ էր բայց գեղեցիկ: Կանգնեցի պատուհանի մոտ: Անձրևում էր: Սիրում եմ զբոսնել անձրևի տակ, բայց ոչ նայել դրան հեռվից: Շրջվեցի և հանկարծ աչքերս գտան աթոռներից մեկի վրա դրված մի գիրք: Մոտեցա աթոռին: Գիրքը բաց էր: Հավանաբար ինչ-որ մեկը քիչ առաջ կարդում էր: Գրքի վրա կարմիր, մեծ տառերով գրված էր վերնագիրը' "Ինչպես կանխել մահը": Հետաքրքիր էր թե ով էր տան տերը և ինչու էր կարդում այդ գիրքը:
Հանկարծ սենյակի դուռը բացվեց: Ես շունչս պահած հետևում էի բռնակի իջնելուն և ապա' թե ինչպես է դուռը դանդաղորեն բացվում: Երկար դարեր թվաց մինչ սենյակ մտավ այն անձը, ով հավանաբար տերն էր այդ սենյակի:
-Տիկին Ուիլլ?- աչքերս սառեցին:
-Հելլե~ն, ինչու ես վեր կացել անկողնուց?- և մոտենալով ինձ' հանգիստ բռնեց ձեռքս,- այստեղ արի: Պառկիր, հիմա ջերմաչափ կտամ:
Ես նրան երբեք չէի տեսել այդքան հոգատար և ուշադիր, որքան այդ պահին:
-Հելլեն, հիմա լավ ես? Հիշում ես թե ինչ կատարվեց? Դու ինչ-որ խնդիրներ ունես, որոնց մասին ես չգիտեմ?- ասաց ջերմաչափը ինձ մեկնելով:
-Լավ եմ: Միայն հիշում եմ որ քթիցս արնահոսում էր: Ոչ մի խնդիր Տիկին:
-Կարծում էի մայրդ կանհանգստանար քեզ համար: Նա մինչև հիմա ոչմի անհանգստություն չի ցուցաբերել:
-Մենք շատ վատ հարաբերությունների մեջ ենք: Ավելի լավ, որ ուշադրություն չի դարձրել այս բանին:- չէի ուզում մանրամասնել իմ և մորս հարաբերությունները, այդ պատճառով որոշեցի թեման փոխել,- Ես պետք է տուն գնամ Տիկին Ուիլլ:
-Օրիորդ Դին, դու քեզ լիակատար առողջ ես զգում? Չեմ կարծում, որ մայրդ կխնամի քեզ:
-Այո, ես իրոք լավ եմ:
Վերցրեցի պայուսակս, որը դրված էր մահճակալի ծայրին և Միսիս Ուիլլը ճանապարհեց ինձ լինչև դուռը:
-Շնորհակալ եմ, Միսիս Ուիլլ, ձեր հոգատարության համար:
Իսկ նա առանց խոսք անգամ ասելու դուռը փակեց: Այս ամենը այնքան արագ կատարվեց, որ ես մոռացա հարցնել գրքի մասին:

Հելլեն Դին (Hellen Dinh)Where stories live. Discover now