Գլուխ 6

299 18 5
                                    

Մոտ մի ամիս անցել էր արդեն երեկույթից և ես ու Մայքը չեինք հանդիպել այլևս: Այն սովորական առավոտներից մեկն էր, որ ես ու Օլիվը պայմանավորվել էինք Սայոմի այգու ցայտաղբյուրի մոտ, որպեսզի միասին գնանք դպրոց:
-Վերջապես եկար Հելլեն,- նա շնչակտուր էր լինում:
-Ինչ է պատահել Օլիվ: Ամեն ինչ կարգին է?
-Հելլեն, սիրելիս,- մի արցունք աշնանային ցողի պես' եկավ ու անցավ նրա այտի վրայով,- գրկիր ինձ:
Ես գրկեցի նրան: Նրա մեղմ ու բարալիկ ձեռքերը հպվեցին մեջքիս և ես զգացի նրա տաք շունչը:
-Հելլեն, շտապ ասա ինձ, դու քեզ լավ ես զգում?
Եվ հենց այդ պահին նստարաններից մեկի վրա աչքերս ուրվագծեցին հորս պատկերը: Ես ժպտացի: Նա նայում էր ինձ անչար ու բարի աչքերով: Ես էլ նայում էի նրան' անթարթ ու կարոտած աչքերով: Նրա նրբակերտ շրթունքների վրա խաղ էր տալիս մի մեղմ ժպիտ: Նրա հայացքը մեկ անգամ էլ  ծովի ալիքի պես' հանդարտ անցավ վրայովս և քնեցրեց ինձ ինչպես' մանուկ ժամանակ:
-Նա բացեց աչքերը,- մի հարազատ ձայն հնչեց հանկարծ,- իմ սիրելի հրեշտակ, դու մահու չափ վախեցրիր ինձ:
Հորաքույր, իմ չքնաղագեղ, ողորմած հորաքույր:
-Հորաքույր դու ես?
-Այո, ես եմ, սիրելիս: Լավ ես հիմա?
-Այդքան էլ չէ, կարծես գլխումս ամեն ինչ տակնուվրա է լինում:
Օլիվը նստած էր, խաղաղ հայացքը սառել էր ժամացույցին: Երանի թե այդ ժամանակն էլ սառեր և ես ընդմիշտ հիանայի հորս վառ դեռ նոր ծաղկող դիմագծերով:
Ես հիվանդանոցում էի և երևի թե այդ դրախտային տեսիլքը դեռ շատ թանկ արժեք ունենա:
-Հելլեն, դու արթնացել ես, չէի նկատել: Ես էլ քեզ պես ուշագնաց էի եղել երևի, բայց աչքերս բաց, միտքս տեղը:
-Օօ, ինչպես է մեր գեղեցկուհին,- ներս մտավ բժիշկը, մի տղամարդ' մոտ 40 տարեկան, տեղ-տեղ սպիտակ մազերով և հարթ, սափրված դեմքով,- ես քո արյունից մի քիչ կվերցնեմ եթե դեմ չես: Անալիզի համար:


You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jul 22, 2017 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Հելլեն Դին (Hellen Dinh)Where stories live. Discover now