Անձրևում էր, իսկ ես քայլում էի գորշ երկնքի տակ: Ինչքան ավելի էր ոռնում կատաղի երկինքը, այնքան' ավելի էի դանդաղեցնում քայլերս: Հայրս մահացել էր երբ ես դեռ 7 տարեկան էի: Անիծյալ քաղծկեղը տարավ նրա մարմինը, բայց հոգին' երբեք: Ես նրան շատ եմ կարոտում: Նա միշտ ասում էր.
-Սիրելի փոքրիկ Հելլեն, երբ Աստված որոշի մեզ բաժանել իրարից, միշտ հիշիր, որ հայրիկը հետևելու է քեզ, և անյպես արա որ մի մեղմիկ խաղիկ քամու նման գա և թառի իմ շրթունքներին:
Չէի ուզում գնալ տուն, տեսնել մորս և մեկ անգամ ևս առնչվել նրա հետ: Սիրելի ընթերցող, հավանաբար դու զարմանում ես մոր և աղջկա այդպիսի հարաբերությունների մասին մտածելիս, բայց դա իրոք այդպես է:
Մայրս' Լիզա Դինը, շատ վատ օրինակ է ինձ համար: Թերևս ես այդպես եմ կարծում: Այդ վատը այնքան ընդգծված է, որ ես նույնիսկ շատ տարիներ ապրած լինելով նրա հետ, գիտակցում եմ դա: Նա բուժքույր է աշխատում Անգլիայի հիվանդանոցներից մեկում: (Չեմ ուզում նշել հիվանդանոցի անվանումը): Նա զբաղվում էր նորածինների առքուվաճառքով' գումարի դիմաց գողանում էր նորածին երեխաների և տալիս անպտուղներին: Նա նույնիսկ այդ մեղքի համար դատապարտվել էր 5 տարվա ազատազրկմամբ: Այդ ժամանակ իմ և քրոջս խնամակալը հորաքույրս էր: Ես ախոթում էի Աստծուն, որ այդ 5 տարին թվա դարեր: Իրոք ես ուրախ էի, որ դա եղավ: Այո, ուրախ էի: Կյանքս եդեմ էր թվում հորաքրոջս խնամակալության տարիներին: Ճիշտ է, ամեն օր միս չէինք ուտում և սահմանափակվում էինք մի կտոր հացով, բայց ստիպված չէի լինում հանցագործների հետ սեղան նստել:
Եվ այսպես վայելում էի անձրևը, նույնիսկ չէի էլ մտածում տուն գնալու մասին, երբ հանկարծ, դիմացս կտրեց ընկերուհիս' Օլիվիա Ֆայրֆաքսը: Նա 17 տարեկան է: Սովորում ենք նույն դասարանում: Անչափ ուրախացա նրան տեսնելով և միանգամից խնդրեցի ինձ հետ զբոսնել անձրևի տակ: Նա ատում է անձրևը, այդ պատճառով առաջարկեց գնալ հետը իր ընկերոջ տուն երեկույթի:
YOU ARE READING
Հելլեն Դին (Hellen Dinh)
AcciónՄի դեռահաս աղջկա կյանքի պատմություն: Իրադարձությունները կատարվում են անգլիայում' XIX դարի կեսերին: Գլխավոր հերոսուհին' Հելլենը 17 տարեկան է: Հայրը Մահացել է երբ ինքն ընդամենը 7 տարեկան էր: