Ժամանակը կանգ էր առել, լուսնի լույսը այնքան թույլ էր, որ երկինքը նմանվել էր հոգուս մեջ սփռված խավարին, իսկ քամին քարշ էր գալիս կիսաքանդ շինությունների արանքներով, անցնում էր խավարի մեջ ննջող շենքերի նրբանցքներով ու հասնում էր ինձ պես միայնակ մնացած ու դատարկ փողոցներին: Շուրջս ու ներսումս խավար է: երկու տեղերից էլ թվում է, թե ուր որ է հրեշներ կհայտնվեն ու վերջ կտան իմ անիմաստ գոյությանը, բայց ավաղ~, ես այլևս չեմ վախենում նրանցից: Հոգուս մեջ տեղ գտած հրեշները վաղուց ինձ հետ դաշինք են կնքել ու իմ մի մասնիկն են դարձել, իսկ դրսում թափառող հրեշների գոյությանը վաղուց է որ չեմ հավատում: Ինձ համար երկրի վրա գտնվող ամենասարսափելի ու գիշատիչ հրեշը ոչ այլ ով է քան հենց ինքը' մարդը: Դրանում համոզվելու համար բավականին շատ հնարավորություններ եմ ունեցել ու դեռ կշարունակեի բացահայտել մարդ արարածի սարսափելի էությունը , եթե մի օր ամեն ինչ իր գագաթնակետին չհասներ...
* * *
Մինչ պատմությանն անցնելը կցանկանայի ներկայանալ.
ես Լիսան եմ' 18 տարեկան: Ապրում եմ ինձ համար ատելի դարձած Գերմանիայի Բեռլին քաղաքում' հորս հետ (Թե ինչու է Գերմանիան ինձ համար ատելի երկիր կբացատրեմ ավելի ուշ): Երբ ինձ խնդրում են պատմել իմ մասին, ես ոչինչ չեմ կարողանում ասել: Ես չեմ կարող նկարագրել, թե ինչ բնավորություն ունեմ, քանի որ ամեն մարդ տեսնում է այն, ինչ ուզում է տեսնել, և եթե անգամ ես ասեմ, որ խելացի եմ, ունեմ բարի ու համեստ բնավորություն, միևնույն է ամեն մեկը իմ մեջ կտեսնի այն, ինչը ինքն է ուզում: Բնավորությանս մասին կարծիք կկազմեք պատմության ընթացքում, իսկ այժմ սկսենք պատմությունն ամենասկզբից...
* * *
Ծնողներս բաժանվել են, իսկ ավելի կոնկրետ մայրս մեզ լքել է, երբ ես վեց տարեկան էի: Չնայած այն փաստին, որ փոքր էի, միևնույն է այսօրվա նման հիշում եմ մորս կարդացած հեքիաթները: Հիշում եմ, թե ինչպես էր ինձ իր մեջքին բարձրացնում և սկսում երգել միաժամանակ ընթրիք պատրաստելով: Ես գլուխս դնում էի մորս մեջքին ու պարզ լսում էի նրա սրտից բխող երգի յուրաքանչյուր հնչյուն: Մայրս շատ ժամանակ էր տրամադրում ինձ ու անում էր ամեն ինչ, որ միայնակ չզգամ ինձ, քանի որ ընտանիքի միակ զավակն էի արդեն երկու տարի շարունակ: Ինչու երկու տարի? Որովհետև Ես ունեցել եմ նաև եղբայր'Սթիֆը.նա ինձնից մեծ էր 9 տարով, և ինչպես բոլոր քույրերն ու եղբայրները մենք էլ հաճախ վիճում էինք իրար հետ, բայց դա ոչ մի կերպ չէր անդրադառնում մեր փոխադարձ սիրո վրա: Անկախ այն փաստից, որ մի քանի րոպե առաջ իրար վիրավորում էինք ու կռվում, միևնույն է ցանկացած նման դեպք ավարտվում էր լայն ժպիտով ու երջանիկ հայացքների փոխանակությամբ:
Մեր ընտանիքը երջանիկ էր, երբ կար Սթիֆը , բայց ամեն ինչ գլխի վայր շրջվեց , երբ մի անգամ նա կռվեց հայրիկիս հետ ու հեռացավ տանից իր հետևից փակելով իր մոտ տանող բոլոր դռները: Այդ օրվանից նրա մասին մենք լսեցինք միայն իր մահվան լուրը, սակայն ես այդպես էլ չիմացա թե որն էր եղբորս մահվան պատճառը: Սթիֆի մահը չէր կարող չազդել ինձ վրա: Ես չնայած իմ փոքր տարիքի ընկա ծանր սթրեսային վիճակի մեջ և հորս պատմելով մեկ ամիս բացարձակ ոչ մի բառ չխոսեցի( սակայն ես նման բան չեմ հիշում), ինչևէ . . .
Սթիֆի գնալը մեր ընտանիքի կործանման առաջին քայլը հանդիսացավ: Այդ դեպքից հետո հայրս սկսեց ուշ գալ տուն ու օրվա մեծ մասը լինում էր հարբած ու 《անգիտակից》: Մայրս ծանր հոգեկան վիճակում էր. . . դա բնական էր առաջնեկ որդուն կորցրած ծնողի համար: Նա օր օրի ավելի քիչ ուշադրություն էր դարձնում ինձ, օրվա հիմնական մասը փակվում էր իր սենյակում և դուրս էր գալիս միայն նախաճաշ կամ ընթրիք պատրաստելու համար(հաճախ նաև դա չէր անում, և ես ստիպված էի լինում մնալ սոված):
Ինչպես նշեցի ես այդ ժամանակ վեց տարեկան էի և զարմանալի կլիներ, եթե ընտանեկան ծանր մթնոլորտը
չազդեր իմ հոգեկան առողջության վրա: Չեմ կարող ասել, թե ձեռք բերեցի լուրջ հիվանդություն, բայց չեմ էլ կարող ասել որ իմ տարեկիցների նման մնացի անխելք ու մանկամիտ: Ես ամենևին չեմ ուզում վիրավորել երեխաներին, դա բնական է, որ 6 տարեկան երեխան մանկամիտ է, ընդհակառակը' անբնական է երբ
սույն տարիքի երեխան գիտակցում է, որ աշխարհը այնքան էլ 《վարդագույն》 ու լուսավոր չէ ինչպես որ նկարագրված է շատ ու շատ գրքերում. . .
. . .Անցնում էին տարիները(երեք անտանելի տարիներ), բայց տանը շարունակում էր տիրել նույն դատարկ ու ճնշող մթնոլորտը: Ամեն ինչ այդպես էլ կշարունակվեր, եթե մի օր ծնողներս չվիճեին:
Առավոտյան ժամը 11ն էր, ես արթնացա մորս բղավոցից.
- դու ես մեղավոր, դու ստիպեցիր նրան դիմել այդ քայլին!
Վախեցած անսպասելի ձայնից ես դուրս եկա սենյակից ու գնացի մորս բղավոցի ուղղությամբ: Չցանկանալով որ ինձ նկատեն ես պատի հակառակ կողմում կանգնած սկսեցի լսել ծնողներիս խոսակցությունը.
-Դա Սթիֆի առաջին խնդրանքն էր քեզ ամբողջ տարիների ընթացքում!Իսկ դու ինչ արեցիր???,-լսվեց մորս ձայնը արդեն ցածր տոնով.
-Հերիք է բոլոր մեղքերը բարդես ինձ վրա! դու
ինքդ էլ էիր դեմ նրա որոշմանը!,- բարկացած ասաց հայրս:
- Ես երբեք չեմ արգելել նրան! Կյանքում առաջին անգամ ընտանիքիդ ճակատագիրը քո ձեռքում հայտնվեց, և ինչ եղավ? դու սպանեցիր մեր որդուն!
-Դու ինքդ ես մեղավոր, որ դաստիարակել էիր այդպիսի կամակոր ու թուլամորթ տղայի!
-վերջ տուր! Բավական է, ես այլևս չեմ կարող լսել քեզ! Ես հեռանում եմ!!. . .
Ես շունչս պահած լսում էի նրանց , բայց ոչ մի բան չէի կարողանում հասկանալ, ամեն ինչ անորոշ էր:
Մորս վերջին խոսքերը ինձ շոկի ենթարկեցին, թվում էր թե ես կանգնած էի անդունդի եզրին ու մի քայլ էր մնում, որպեսզի գլորվեմ այդ հսկայական բարձրությունից: Մորս խոսքերը ինձ համար հենց այդ քայլի դերը տարան:
Ես ներս մտա սենյակ ու տեսա մորս, ով ճամպրուկի մեջ էր դնում իր հագուստները, իսկ հայրս պատի կողմը շրջված ինչ-որ բան էր խոսում:
Առաջինը ինձ նկատեց հայրս, մոտեցավ ու փորձեց հանգստացնել , բայց ես այլևս անզոր էի զսպել արցունքները, դրանք հավաքվել էին իմ կոկորդում ու խեղդում էին ինձ ներսից... շուտով դրանք մեխանիկորեն սկսեցին հոսել աչքերիցս.բայց ամեն ինչ ավելի վատացավ, երբ մայրս դուրս եկավ սենյակից, ու դիմեց դեպի ելքի դուռը.
-Մա~մ մի գնա~ մա~մ տար ինձ քեզ հետ~ մա~մ,- սկսեցի լացելով գոռսլ մորս հետևից: Բայց
նա անտեսելով իմ աղաչանքները դուրս եկավ տանից անգամ հետ չնայելով. մորս դեմքից սառնությունն էր քարացել: Ես հետևեցի նրան փողոցում, կրկնելով նույն խոսքերը, որոնք այդ պահին ինձ համար հույս էին հանդիսանում, որ մայրս կկանգնի:
-մա~մ մի գնա~,- կրկին կանչեցի ես, փորձելով մաքրել արցունքներս:
Ամեն ինչ ապարդյուն էր, նա չէր արձագանքում: Ես հուսալքված վերջին ճիգերս գործադրեցի ու բարձր գոռալով փորձեցի գրավել մորս ուշադրությունը և կարծես դա ստացվեց ինձ մոտ: Նա շրջվեց, մոտեցավ ինձ , կռացավ ու նայելով աչքերիս մեջ ասաց այն , ինչը վերջ դրեց իմ մանկությանը, ամեն լավ ու գունավոր բան, որը ասոցացնում են այդ տարիքի հետ մահացան իմ մեջ այդ խոսքերից հետո.
-դու էլ մայր չունես. . .Հ ե ղ ի ն ա կ ի ~ կ ո ղ մ ի ց
Շարունակությունը շուտով~
. . . Հուսով եմ Ձեզ դուր եկավ. . .
. . . Գրեք կարծիքներ . . .
ВЫ ЧИТАЕТЕ
Վերնագիրը վերջում
RandomՊատմությունը դրամա,դետեկտիվ և հոգեբանական ժանրերում է: Լինելու են նաև ԲՌՆՈՒԹՅԱՆ դրվագներ հետևաբար ցանկալի չէ տարիքով փոքրերի ընթերցումը , բայց եթե անգամ կարդում եք կցանկանայի նշել, որ պատմության բոլոր հերոսներն ու դեպքերը ՀՈՐԻՆՎԱԾ ԵՆ: Իսկ վերնագիրը...