Դու ու մենակ քեզ

497 29 17
                                    

- Լիսա , քանի որ ժամանակս քիչ է ՝ կարճ կլինեմ և որքան հնարավոր է ՝ կոնկրետ:
Ինձ արդեն նյարդայնացնում էր տղայի խոսելը, բայց շարունակեցի լսել:
-Մենք մեկ ամսից ավել է ծանոթ ենք,իսկ անունս չգիտես... ներկայանամ ՝ ես Նիքն եմ և ես սովորում եմ քեզ հետ նույն կուրսում:
Ես իրոք զարմացա, ինչպես կարող էի նկատած չլինել նրան լսարանում:
-Ուզում եմ ներողություն խնդրել նախկինում արածներիս համար, ես մտադրություն չունեի քեզ նեղացնելու,պարզապես քեզ հանդիպելու առաջին օրից ինձ մոտ ցանկություն առաջացավ ընկերանալու: Գիտեմ, կարող է դու չցանկանաս ընկերանալ,բայց ամեն դեպքում ես կփորձեմ: Ես տեսնում եմ , որ դու փակ ես աշխարհի համար,պատճառը կարող ես ասել, կամ չասել, բայց ես ուզում եմ լինեմ այն մեկը,ով կճանաչի քեզ բոլորից լավ ու կօգնի քեզ: Խնդրում եմ մտածիր առաջարկիս մասին և ինձ պատասխան տուր, հուսով եմ ճիշտ կհասկանաս ինձ:
Նիքը շրջվեց ,որ գնա բայց մի քանի քայլ դնելուց հետո կանգնեց տեղում, պտտվեց ու նայելով իմ ոչինչ չհասկացող մարդու հայացքին ասաց.
- Լիսա սպասիր, - ապա մեծ քայլերով առաջ եկավ դեպի ինձ և գրկեց ,որքան հնարավոր է ուժեղ:
Որն էր այդ քայլի նպատակն ու իմաստը անհասկանալի էր, և այն ինձ ընդհանրապես դուր չեկավ:
Ես հրեցի նրան ու հանգիստ քայլերով դուրս եկա ճաշարանից:
Դասերից հետո որոշեցի տուն գնալ մետրոյով: Ոս ու եղբայրս հաճախ նստում էինք մետրոյի առաջին կայարանից և մինչև վերջին կայարան ուղղակի լուռ գնում էինք,ընթացքում հետևելով մարդկանց հայացքներին և նրանց տրամադրության փոփոխություններին. ես մինչև հիմա էլ կարող եմ ժամերով նայել մարդկանց ու լռել,ուսումնասիրել նրանց էությունն առանց բառերի... Զբոսանքը մետրոյում իմ կյանքի եզակի հաճելի հիշողություններից է ,որը մեծ հետք է թողել ներկայիս վրա:
Մետրոյի երրորդ կայարանում՝երբ դռները բացվեցին ,ներս մտավ այն տարօրինակ տղան,ով գրադարանում մոտեցել էր ինձ:
-Սա էր պակասում, իհարկե՜ ինձ արգելվա՛ծ է հանգիստ ու մենակ մնալը,չէ՞
-ՉԷ՜,արգելված չէ՛,- ասաց ինչ-որ հաճելի ձայնով տղամարդ:
Ես նայեցի կողքիս կանգնած տղային,և գուշակեք թե ով էր նա, դե իհարկե ,նա ,ում գալը ինձ նյարդայնացրեց:
-Ի՞նչ ես ուզում,- հեռախոսս գրպանիցս հանելով,առանց նրան նայելու ու սառը ձայնով ասացի ես:
-Քեզ ,- մի քանի վայրկյան կարծես պատասխան փնտրելուց հետո պատասխանեց այդ ինքնասիրահարված հիմարը:
-Ես քեզ հակացուցված եմ,- նույն սառը տոնով ասացի ես:
-Ես սիրում եմ ցուցումներին հակառակվել,
-Իմ դեպքում հնարավորություն չունես հակառակվելու,-քմծիծաղով ասացի ես ու միացրեցի ականջակալներս :
«Ինքն իր պատասխանը ստացավ, ի՞նչ հույսեր ուներ որ» մտածեցի ես ու քանի որ հասել էի վերջին կայարանին դուրս եկա վագոնից ու էսկավատրով բարձրացա դեպի գետնանցում : Արդեն երեկոյան ժամը 8ն էր,իսկ այդ ժամերին արդեն բավականին մութ է լինում՝հատկապես գետնանցումներում:
Դանդաղ քայլում էի և համարյա հասել էի փողոցին ,երբ ինչ-որ մեկը ձեռքը դրեց ուսիս և քաշեց ինձ հետ,դեպի գետնանցում:
Անկախ իմ ցանկությունից սիրտս սկսեց արագ բաբախել ու վախից ողջ մարմինս թուլացավ : Անծանոթը հրեց ինձ դեպի պատը , ազատվելու փորձերս ապարդյուն էին, նա ինձ շատ ուժեղ էր պահել:
Մի քանի քայլ մեզնից աջ լսվեցին ինչ-որ մեկի ոտնաձայները,որոնք այդ պահին ինձ համար փրկութուն էին թվում:
-ՕԳՆԵ...,- ես փորձեցի օգնության կանչել,բայց անծանոթը միանգամից ձեռքով փակեց բերանս. արցունքներս ակամա հոսեցին աչքերիցս...
Անկախ նրանից,որ բերանս փակել էր Անցորդը կարծես լսեց ձայնս և քայլերն ուղղեց դեպի մեր կողմ: Անկյունից լապտերի լույսը երևաց, և ես որոշեցի նայել անծանոթին ու հասկանալ թե ով է և ինչ տեսք ունի, բայց նա միանգամից փակեց աչքերս ու ամուր գրկելով սեղմեց պատին : Անցորդը այլևս ոչ մի բան չկասկածելով հետ գնաց և դուրս եկավ փողոց:
Արցունքներս դեռ հոսում էին, օդ չկար շնչելու, վախեցած էի ու թուլացած . Ի՞նչ է կատարվում, ո՞վ է այս մարդը,ի՞նչ է ուզածը...
Վերջապես երբ նա վստահ եղավ,որ անցորդը,ով այդքան շատ խանգարում էր իր նպատակի իրականացմանը՝գնացել է, հետ գնաց և բացեց բերանս ...
Այլևս անկարող էի ինչ-որ ձև կռվել,փորձելով ազատվել  վերջին ուժերովս հավաքելով ասացի.
-Ի՞նչ ես ուզում ինձանից:
-Քեզնից չեմ ուզում,այլ քեզ եմ ուզում ,- վերջապես լսվեց նրա ձայնը ու ես միանգամից ուշքի գալով հասկացա ինչ է կատարվում ու ով է անծանոթը: Փորձեցի դուրս պրծնել,բայց նա էլի սեղմեց պատին և առանց ձեռքը աչքերիցս հանելու դեմքով մոտենացավ ինձ, այնքան,որ ականջիս մոտ զգացի նրա շնչառությունը.
- Քեզ ու մենակ դու,- ականջիս շշնջաց նա, և նրա շնչառության պատճառով ամբողջ մարմինս փշաքաղվեց ,ապա նա գլուխն իջեցրեց ու պարանոցս հաբուրելուց հետո արագ անհետացավ գետնանցումի խավարում:

Вы достигли последнюю опубликованную часть.

⏰ Недавно обновлено: Jan 18, 2019 ⏰

Добавте эту историю в библиотеку и получите уведомление, когда следующия часть будет доступна!

Վերնագիրը վերջում Место, где живут истории. Откройте их для себя