Սենյակում տարածվել էր երաժշտության մեղմ հնչյունները և երգի ինձ համար այնքան սիրելի խոսքերը.
"Hes got the fire and he walks with fame
Hes got the fire and he talks with fame,
Hes Bonnie on the side, Bonnie on the side makes me so sad, girl
Hes money on the side, money on the side
makes me so sad, girl..."
* * *
. . . Մորս հեռանալուց անցել է արդեն ինը տարի, ինը երկար ու դաժան տարիներ: Նախնական շրջանում ինձ համար աներևակայելի մեծ ցավ էր պատճառում նրա բացակայությունը : Ամեն անգամ դպրոցից վերադառնում էի տուն այն հույսով, որ դուռը կբացի ու միայն իրեն հատուկ փայլուն աչքերով ու լայն ժպիտով կդիմավորի ինձ, ընթրիք կպատրաստի և կրկին իր գիրկն առած կերգի ինձ համար:
Բայց տարիներն անցնում էին և ամեն անգամ տուն վերադառնալով (եթե այն կարելի է տուն համարել, քանզի տունն այն տեղն էր , որտեղ քեզ սպասող կա, իսկ ինձ, ավաղ, ոչ ոք չէր սպասում) ,տեսնելով դատարկ սենյակներն ու միջանցները հոգուս մեջ խոր վերքեր էին բացվում, որոնք օր-օրի ավելի ու ավելի խորանում, արյունահոսում էին ու սարսափելի ցավ էին պատճառում ինձ: Ժամանակը անցնում էր ու չնայած այն փաստին, որ վերքերն լավացել էին , միևնույն է դրանցից մնացած անջնջելի սպիերը դեռ կային և ամեն անգամ ինձ հիշեցնում էին իմ կործանված մանկությունը ու ստիպում էին վերապրել անցած տարիները:
Անցան տարիներ. կարծես թե սպիերը իրենց մոռացնել տվեցին, կամ ես ինքս ինձ ստիպեցի մոռանալ դրանց գոյության մասին. իր տարիքից շուտ մեծացած իննամյա Լիսային փոխարինեց անտարբեր մի 15-ամյա դեռահաս աղջիկը, ում դեմքից մեկընդմիշտ հեռացավ ժպիտը, թողնելով միայն արցունքներից կարմրած աչքերը,որոնք իր զգացմունքներից զուրկ հայացքին փոխանցում էին սառնասիրտ մարդու տեսք: Բոլոր մարդկանց համար նա հենց այդպիսին էր'սառնասիրտ ու անտարբեր, և ոչ ոք անգամ չէր էլ կասկածում ,որ《անտարբերության》 դիմակի տակ դեռ ապրում է այն իննամյա աղջնակը, ով ամեն վայրկյան նայում է դռանն ու սպասում մայրիկի գալուն, բայց արդյունքում հուսահատվում է ու անքուն գիշերներ անցկացնում: Ամեն ինչ այդպես էլ կշարունակվեր , բայց լավ թե վատ ամեն ինչ անցողիկ է(համենայն դեպս այդպես են ասում), և
այժմ ամեն ինչ այլ է. դիմակները կրկին փոխել են իրենց էությունը և անտարբերությանը փոխարինելու է եկել եսասիրությունը:
. . .Նոր դիմակ, նոր կյանք նոր էջից. . .* * *
Երաժշտության հնչյուններով ուղեկցվող հաճելի մթնոլորտը խախտվեց երբ թույլ թակոցից հետո սենյակիս դուռը բացվեց. հայրս էր.
-Լիս ճաշելու ժամն է, սպասում եմ քեզ խոհանոցում, շուտ արի քանի չի սառչել,- ասաց հայրս և ինչպես աննկատ եկավ այնպես էլ գնաց:
Ես միանգամից գնացի խոհանոց, քանի որ իրոք քաղցած էի, իսկ հորս պատրաստածից հրաժարվելը աններելի հանցագործություն է:
Ճաշի սեղանի մոտ տիրում էր ճնշող լռություն, որը առաջինը խախտեց հայրս.
-Արդեն պատրաստ ես համալսարանական կյանքին?- առանց հայացքը ափսեյից շեղելու ասաց նա:
-Պատրաստ եմ,- կարճ ու հստակ պատասխանեցի ես:
* Համալսարան ընդունվելուն և առհասարակ ուսանողական կյանքին ես սպասում էի շատ վաղուց. մինչև հիմա չեմ կարողանում հավատալ որ երազանքիս կատարվելուն մնացել են հաշված ժամեր:Այսօր կիրակի է, դա նշանակում է, որ վաղվանից ամեն ինչ կփոխվի, չնայած ես չեմ կարծում որ իմ բնավորությունը թույլ կտա ինձ ընկերներ գտնել, ինչևէ . . .*
Ճաշն ավարտվեց և ես որոշեցի գնալ զբոսնելու, իսկ եթե անկեղծ լինեմ, պարզապես ուզում էի սպանել ժամանակը, բայց այն ասես ինձ հակառակ անտանելի դանդաղ էր անցնում, ժամացույցի րոպեյի սլաքի դանդաղ շարժը խաղում էր նյարդերիս հետ, և ցանկություն էր առաջացնում ժամացույցը կոտրելու:
Ժամը 16:37 էր, քանի որ օրը արևոտ էր ես հագա մոխրագույն ջինսե տաբատ, մուգ կանաչ ու մոխրագույն վերնաշապիկ, սև կեդեր: Միացրեցի իմ սիրելի երաժշտությունը և դուրս եկա տանից, ուղևորվեցի մոտակա այգիներից մեկը որը գտնվում էր փակ տարածության մեջ(այնտեղ համեմատաբար քիչ են լինում մարդիկ), սակայն հասնելով այգի ու տեսնելով մարդկանց զարմանալի մեծ բազմությունը փոխեցի ճանապարհս, սկսեցի փնտրել համեմատաբար դատարկ ու ազատ տարածություն: Ոչ թե նրա համար, որ մարդկանց չեմ սիրում կամ նյարդայնանում եմ, այլ փոքր տարիքից ինձ մոտ նկատել եմ դեմոֆոբիայի նշաններ. լինելով բազմամարդ տարածքներում ինձ ճնշված ու շղթայված եմ զգում, կարծես ինձնից տանում են իմ ազատությունը. սկսում եմ թույլ ու անուշադիր դառնալ: Դա վտանգավոր է, թե ոչ' չգիտեմ, բայց փաստը փաստ է:
. . .Մի քանի մետր քայլելուց հետո ես հայտնվեցի երկար ու նեղ ծառուղում, որտեղ ոչ ոք չկար: Մարդիկ թողել էին մաքուր օդն և գնացել փակ ու անօդ տարածություն զբոսնելու: Նախկինում դա ինձ կզարմացներ կամ տարօրինակ կթվար, իսկ հիմա պարզապես անկարևոր է. . .
Չնկատեցի թե ինչպես ժամանակն անցավ, շուրջս արդեն մթնել էր,իսկ ծառուղին կրկին դատարկ էր: Ժամը 20:13 էր, թույլ քամի էր բարձրացել և մեղմ օրորում էր ծառերի տերևներին: Այն մի պահ ստիպեց մարմնիս փշաքաղվել ու թեթև դող զգալ: Ես շրջվեցի ու քայլերս ուղղեցի դեպի տուն: Արդեն անցել էի ճանապարհիս կեսը, երբ հեռախոսս անջատվեց, թողնելով ինձ առանց երաժշտության այս դատարկ փողոցներում:
-Ոչինչ, ստիպված եմ դիմանալ,- բարձր մտածեցի ես ու շարունակեցի ճանապարհս:
Ծառուղին վերջացել էր և իմ դիմաց դեպի երկինք բարձրացել էին կիսակառույց շենքեր, որտեղ ոչ մի կենդանի շունչ չկար, ո'չ մարդ, ո'չ բնություն' բացարձակ ոչինչ :
Հանկարծ հեռվից լսվեցին անհասկանալի ձայներ, ես փորձեցի կարևորություն չտալ ու հեռանալ, բայց հետաքրքրությունս տեղի տվեց, ես սկսեցի շարժվել ձայնի ուղղությամբ: Ամեն քայլիս հետ ձայնն ավելի բարձր էր դառնում, որին շուտով միացավ նաև ինչ-որ մեկի ծիծաղի ձայնը: Քայլերս դանաղեցին և ես կանգնեցի ' գտա ձայնի աղբյուրը: Շենքերից մեկի կողքին աղոտ երևացին չորս մարդու ստվերներ: Մթության պատճառով ես չկարողացա տեսնել թե ովքեր են և որոշեցի պարզապես հեռվից դիտել և
ու հասկանալ ինչ է կատարվում:
Լսվեց նրանցից մեկի կոպիտ ձայնը և միանգամից պարզ դարձավ, որ անծանոթները այնքան էլ 《լավ》առիթով չեն հավաքվել: Ես թաքուն սկսեցի հետևել իրադարձության զարգացմանը: Նրանցից մեկը բռունցքով ուժեղ հարվածեց տղաներից մեկին'(չորսն էլ տղաներ էին),վերջինս ընկավ և սկսեց իր դեմքին ուժեղ հարվածներ ընդունել: Ես ոչ դիտավորյալ բղավեցի(դա ավելի շատ զարմանքից առաջացած ին-որ ձայն էր): Որպեսզի ինձ չնկատեն ես արագ գլուխս հետ տարա և թաքնվեցի շենքի հակառակ կողմում:
-Ֆուֆ~ կարծես թե հասցրեցի,- ցածր ասացի ինքս ինձ:
Սկսվեց ծեծկռտուք,որը ուղեկցվեց մյուս երկու տղաների բարձր բղավոցով, որին հաջորդեցին ոտքի հարվածները ընկածի կողերին: Լռության ու խավարի մեջ լսվում էին միայն ձեռքով հարվածողի հոգոցները, որոնք շուտով դադարեցին: Կարծես թե ծեծկռտուքը ավարտվեց, և տղաներից երեքը հեռացան, թողնելով չորրորդին ընկած:
Շուրջբոլորը լռություն էր, ես դանդաղ մոտեցա տղային, ով ամբողջությամբ արյան մեջ թաթախված էր, նրան նայելն անգամ ցավոտ էր:
-հէ~յ,- ես ձեռքով թեթև հրեցի նրան , որպեսզի հասկանամ արթուն է արդյոք նա, թե ուշաթափվել է:
Տղայի փակ աչքերը շուտով կիսաբաց դարձան: Զգալով, որ տղան ցավից անկարող է խոսել, բարձացրեցի նրան, մի ձեռքով բռնեցի գոտկատեղից, իսկ մյուս ձեռքով ուսից և քանի որ հեռախոսիս մարտկոցը նստել էր, իսկ մոտակայքում հիվանդանոց չկար' ճանապարհ բռնեցի դեպի տուն:Հ ե ղ ի ն ա կ ի ~ կ ո ղ մ ի ց
Բարև Ձեզ, հուսով եմ, որ Լիսայի պատմությունը ձեզ դուր է գալիս~ Պատմության երրորդ հատվածը արդեն պատրաստ է, բայց կտեղադրվի մի փոքր ուշ(երբ որ ակտիվությունը բարձր լինի):
Եթե ցանկանում եք կարդալ շարունակությունը մի մոռացեք աստղիկների մասին և մեկնաբանեք հատվածը: Հարցեր տվեք պատմության վերաբերյալ, գրեք ինչն է Ձեզ դուր գալիս, կամ հակառակը' դուր չի գալիս:
Վերևում նշված բոլոր կետերը ինձ համար մոտիվացիա կհանդիսանան և հատվածները կսկսեն ավելի շուտ հրատարակվել :
Շնորհակալություն ուշադրության համար:
~Շարունակությունը շուտով~
ВЫ ЧИТАЕТЕ
Վերնագիրը վերջում
عشوائيՊատմությունը դրամա,դետեկտիվ և հոգեբանական ժանրերում է: Լինելու են նաև ԲՌՆՈՒԹՅԱՆ դրվագներ հետևաբար ցանկալի չէ տարիքով փոքրերի ընթերցումը , բայց եթե անգամ կարդում եք կցանկանայի նշել, որ պատմության բոլոր հերոսներն ու դեպքերը ՀՈՐԻՆՎԱԾ ԵՆ: Իսկ վերնագիրը...