Ցանկալի է ընկերներ ձեռք չբերել ու չկապվել ոչ ոքի հետ, քանի որ ցանկացած կապվածություն ու կախվածություն ապագայում կարող է արցունքների պատճառ դառնալ ,իսկ իմ դեպքում դա անխուսափելի է:
Հասա համալսարան և արհամարհելով բոլորին հասա լսարան ու նստեցի ամենավերջում , որտեղ մարդ չկար , որպեսզի ցանկանար ծանոթանալ:
Ես կարծում էի , որ համալսարանում կյանքն ավելի ակտիվ է , բայց օրս անցավ այնքան ձանձրալի , որքան դպրոցում էր . ոչ մի տարբերություն: Տուն վերադառնալիս իմ առաջ դուրս եկան երեկվա տղային ծեծողները: Պատրաստվում էի անտարբեր անցնել նրանք կողքով, բայց երեքից մեկը նկատելով ինձ սկսեց նայել խորը հայացքով, ինչպես նայում են նրան ում ուզում են հիշել, բայց դժվարանում են: Հայացքների փոխանակությունը ընդհատվեց , երբ նրան կանչեցին մյուս երկուսը և նրանք երեքով կորան փողոցի մյուս կողմում : Տարօրինակ է, թվում է երկար նայեցի նրան, բայց դիմագծերը չտպավորվեցին իմ մեջ , երբեք չէի հանդիպել այդպիսի մարդու, ինչևէ: Ես հասա տուն ու որոշեցի ֆիլմ դիտել : Խոհանոցից բերեցի չիպսեր, Կոլա ու միացրեցի « Who am I ?» թրեյլերը: Ֆիլմի 10րդ րոպեյին դուռը ծեծեցին : Անսպասելի է, հայրս աշխատանքի է իսկ բարեկամներ չունենք, տեսնես ո՞վ կլինի :
Կանգնեցրի ֆիլմը ու գնացի դռան մոտ.
-Ո՞վ է
-Բացիր խնդրում եմ , երեկվա տղան է,ում դու օգնեցիր,ես քաղցրավենիք եմ բերել:
Զարմացած բացեցի դուռը ու հարցական հայացքով նայեցի տղային՝ակնկալելով նրանից բացատրություն:
-Մի նայիր այնպես , կարծես մեղք եմ գործել , պարզապես եկել եմ շնորհակալություն հայտնել օգնության համար, առանց քեզ հնարավոր է մինչև հիմա էլ անգիտակից լինեի:
Չգիտեի ինչ ասել, միայն ուզում էի, որ նա հեռանա, ինձ պետք չեն նրա շնորհակալությունները, ոչ էլ ընկերությունը:
- Այդքա՞նը, - սառը տոնով ասացի ես,
-Ըմմմ...ահա, իսկ ինչի՞ ես այդքան կոպիտ, ես քեզ ինչ-որ բանով նեղացրել կամ վիրավորե՞լ եմ ,
- Դու չես կարող ինձ վիրավորել ու նեղացնել, իսկ հիմա գնա , - ասացի ես ու պատրաստվում էի դուռը փակել ,բայց տղան ոտքով պահեց այն.
-Ի՞նչ ես ուզում,գնա ես չեմ ուզում ընկերներ ունենալ ,- առանց մտածելու ասացի ես, իսկ երբ հասկացա ասածս բերանս ձեռքով փակեցի ու գլուխս կախելով փակեցի դուռը տղային թողելով դրսում :
* Տղայի անունից*Երեկվա դեպքից հետո , երբ ինձ աչքերս բացեցի ու տեսա անծանոթ աղջկան միանգամից ցանկություն առաջացավ նրա հետ ընկերանալու , տարօրինակ է բայց վերջին 4տարվա ընթացքում առաջին անգամ իմ մեջ հայտվեց այդ զգացումը, ես զգացի որ նրա հետ ընկերանալ է պետք: Գնեցի կոնֆետներ ու որոշեցի գնալ նրա տուն ու շնորհակալություն հայտնել օգնության համար, բայց նրա կոպիտ խոսքերը տարօրինակ թվացին, ապա երբ նա ասաց, որ չի ուզում ընկերներ ունենալ ամեն ինչ պարզ դարձավ... նա միայնակ է ինչպես և ես ու վախենում է կապվածությունից կամ ավելի ճիշտ է ասել կապվածության հետևանքներից... Ինչպե՞ս իմացա այս մասին, քանի որ ես ինքս էլ այդպիսին եմ, բայց զգում եմ , որ նրա հետուրիշ կլինի, ես կանեմ ամեն ինչ վստահություն ձեռք բերելու և նրա հետ ընկերանալու համար...
ՀԵՂԻՆԱԿԻ ԿՈՂՄԻՑ
3րդ հատվածը պատրաստ է, հուսով եմ հավանեցիք ...
Գրեք կարծիքներ և փորձեք գուշակել, թե ինչ կլինի հետո... Մի մոռացեք աստղիկների մասին^^
ВЫ ЧИТАЕТЕ
Վերնագիրը վերջում
RandomՊատմությունը դրամա,դետեկտիվ և հոգեբանական ժանրերում է: Լինելու են նաև ԲՌՆՈՒԹՅԱՆ դրվագներ հետևաբար ցանկալի չէ տարիքով փոքրերի ընթերցումը , բայց եթե անգամ կարդում եք կցանկանայի նշել, որ պատմության բոլոր հերոսներն ու դեպքերը ՀՈՐԻՆՎԱԾ ԵՆ: Իսկ վերնագիրը...