Տղայի անակնկալ հայտնվելուց անցել է երեք օր, դրանից հետո ես նրան չեմ հանդիպել , երևի վիրավորվել է պահվածքիցս, կարևոր չէ, ինչ ուզում է թող մտածի: Եթե անկեղծ լինեմ ինքս էլ չհասկացա ինչու այդցօրը նման ձև պահեցի ինձ ու ինչի տրվեցի զգացմունքներին.շոկային էր,որ ինչ-որ մեկը իր կամքով փորձեց ծանոթանալ ինձ հետ...
Համալսարանում սկսվել էր քննությունների մեկ ամսյակը և զբաղվածության պատճառով ես մոռացել էի այդ դեպքի մասին:Եղանակը տհաճ էր՝ արևոտ ու շոգ, ավելի լավ կլիներ անձրև գար: Մանկուց սիրում եմ անձրևոտ եղանակները՝հանգստացնող ու հաճելի:
Որոշեցի քննության թեստերը սովորել գրադարանում, քանի որ այնտեղ լուռ էր ու համեմատաբար հով :
Հասա տեղ և նստեցի պատուհանից ամենահեռու ընկած պատի անկյունում ու սկսեցի կարդալ : Բավականին կարևոր քննություն էր սպասվում , հետևաբար անհրաժեշտ էր լավ պարապել:
Ամեն ինչ կարծես ընթանում էր իմ ծրագրածով , բայց հանկարծ գրադարան մտան այն երեք տղաները ,որոնցից մեկը տարօրինակ հայացքով ինձ էր նայում մի քանի օր առաջ: Որոշեցի չնկատել նրանց, սակայն հենց այդ տղան մոտոցավ ինձ ու նստելով կողքիս ասաց.
- Ինչպես հասկացա սովորել սիրում ես, հիանալի է:
Ես ոչինչ չպատասխանեցի և նա նույնպես ոչինչ չասաց, միայն ժպտաց ու հեռացավ :
-Ինչքան տարօրինակ մարդիկ կան այստեղ,- մտքում ասացի ես , և շարունակեցի կարդալ:
Երեկոյան ժամը ութն անց երեսուն էր, և ես որոշեցի դուրս գալ մի փոքր զբոսնել:
Գնացի մոտակա այգիներից մեկը, և սկսեցի նայել մայրամուտը, որն այնքան գեղեցիկ էր ու կախարդող: Առհասարակ մայրամուտները ապացույցն են նրա, որ ինչ-որ բանի ավաւտը նույնպես կարող է գեղեցիկ լինել:
*Հեղինակի կողմից*
Բայց սա դեռ սկիզբն էր, մայրամուտը աղջկա համար պետք է դառնա նոր սկիզբ, այլ ոչ ավարտ...***
Հուսով եմ հավանում եք պատմությունը...
Եղեք ավելի ակտիվ քանի որ հատվածները սկսելու եմ ավելի հաճախ տեղադրել :
ՄԻ ՄՈՌԱՑԵՔ ԱՍՏՂԻԿՆԵՐԻ ԵՒ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԹՈՂՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ (դրանք իրոք ինձ համար կարևոր են )...
Շնորհակալություն <3
ВЫ ЧИТАЕТЕ
Վերնագիրը վերջում
RastgeleՊատմությունը դրամա,դետեկտիվ և հոգեբանական ժանրերում է: Լինելու են նաև ԲՌՆՈՒԹՅԱՆ դրվագներ հետևաբար ցանկալի չէ տարիքով փոքրերի ընթերցումը , բայց եթե անգամ կարդում եք կցանկանայի նշել, որ պատմության բոլոր հերոսներն ու դեպքերը ՀՈՐԻՆՎԱԾ ԵՆ: Իսկ վերնագիրը...