Ես երա՞զ եմ տեսում։ Տեր Աստված, արդեն երևի խելագարվել եմ։ Ինչպե՞ս է հնարավոր այս ամենը։ Թեհյոնը... Նա այնքան հանգիստ է, կարծես ոչ մի արտասովոր բան չկա։ Իհարկե, նա պարզապես ինձ իր ուսին է գցել ու քայլում է ողջ դպրոցի առաջ։ Գրողը տանի , ի՜նչ ամոթ է։ Ես հիմա ինչպե՞ս եմ նայելու աշակերտների, ուսուցիչների աչքերին։ Ես խայտառակ եղա ողջ դպրոցով։ Փորձում եմ աչքերս փակել և մի փոքր հանգստանալ, բայց ինչպե՞ս... Ինչպես հանգստանամ, եթե այս անխելքը տակնուվրա է անում ողջ կյանքս... Այնպես էլ ժպտում է, կարծես շքանշան ու պատվոգիր պետք է տան իր քայլի համար։ Ես տեսնում եմ բոլորի հայացքները։ Աղջիկները քիչ է մնում հարձակվեն ու ինձ ցած գցեն գետնին։ Նրանք կատաղած կենդանիներ են ինձ հիշեցնում։ Իսկ քրոջս ապշած հայացքը։ Նրան ոչինչ չի կարող հունից հանել, բայց հիմա ես տեսնում եմ՝ նրա աչքերում հրդեհ է բռնկվել։ Տղաներն էլ ծափահարում են ու սուլում կարծես ներկայացում են դիտում։ Գրողը տանի...
-Թեհյոն, մի՞գուցե ցած դնես ինձ,- տեսնելով, որ ուժով չեմ կարողանում արդյունքի հասնել՝ խնդրեցի ես, երբ արդեն քիչ էր մնացել նրան աստիճաններին հասնել։
-Հաշիվն էլ չէ՞իր ուզի, փոքրիկս,- ծիծաղեց նա ու շարունակեց քայլել։ Ես մտածում էի, թե նա կիջնի առաջին հարկ, բայց խորամանկ աղվես դուրս եկավ։ Երբ թեքվեց դեպի աջ և բոլորի աչքից, կարելի է ասել, անհետացանք, նա ոչ թե ցած իջավ, այլ մտավ այն դասարանը, որ երկար ժամանակ էր չէր օգտագործվում։ Նա կարծես ամեն ինչ հաշվարկել էր։ Ես այլևս չեմ կարող կասկածել նրա հնարավորությունների վրա։ Ես լսեցի ինչպես մի քանի ուսուցիչ, մտածելով, որ մենք ցած ենք իջել, շտապեցին ներքև, նրանց ետևից քույրս . նրա ձայնը ես շփոթել չեմ կարող։
Երբ մենք դասարան ներս մտանք նա ինձ ցած իջեցրեց և միանգամից փակեց բերանս ձեռքերով։ Նա չափից շատ մոտիկ է ինձ։ Ես առաջին անգամ այսքան մոտ եմ Թեհյոնին։ Նա այնքա՜ն գեղեցիկ է, որ անգամ Ապոլոնը կնախանձեր նրան։ Ձայնդ կտրիր, Իսիլ։ Ի՞նչեր ես դուրս տալիս։ Նա հենց նոր քեզ ամոթով թողեց բոլորի մոտ։ Բայց ինչու ես չե՞մ զայրանում։ Այս ամեն այնքան զվարճալի է թվում ինձ։ Դպրոցում ես համեստ ու կարգապահ աշակերտուհի եմ եղել, երբեք աչքի չեմ ընկել իմ արարքներով, բայց հիմա... Իմ ձանձրալի կյանքից հետո այս ամենը ֆանտաստիկ ու տպավորիչ էմոցիաներ է տալիս։ Ադրենալինը սկսկում է եռալ արյանս մեջ։ Եվ այդ պահին ես նորից հանդիպում եմ Թեհյոնի աչքերին։ Նրա երկար թարթիչները... Նուրբ շրթունքները, դրանք կարծես մատիտով գծած լինեն... Ես դողում եմ ողջ մարմնով, և զգում եմ, որ նա կարող է տեսնել իմ հոգու մերկությունը։ Նա կարող է թափանցել սրտիս այն մութ անկյունները, որտեղ թաքնված են իմ վախերը... Նա կարող է կռահել՝ ինչքան խղճուկ եմ ես ու ճկվող...
ВЫ ЧИТАЕТЕ
Երկաթե լեդին/ The Iron Lady
ФанфикԵրբ վախը կլանում է քեզ, ողջ մարմինդ ու էությունդ, ամեն ինչ անհնարին է թվում: Իսկ հանգիստ սրտով ապրելը դառնում է երազանք, որի մասին մտածելն անգամ չափից շատ մեծ երջանկություն է թվում: Այլևս չկա ցանկություն պայքարելու, այլևս ուզում ես տրվել ծովի ալիքնե...