Մաս 4

95 7 0
                                    


      Այ սա ուրիշ բան։ Ես արդեն հոգնել էի դպրոցից։ Ինձ լիցքաթափվել էր պետք։ Առանց այն էլ Իսիլի հետ շփվելիս կարծես ողջ էներգիաս սպառվում էր։ Իսկ երբ Իսիլը կողքիս չէր, ես մտածում էի Իսիլի մասին։ Ես արդեն խելագարվում էի այն մտքից, որ ուղեղս ու գլուխս չեն ենթարկվում ինձ։ Որքան փորձում էի փախչել այդ մտքերից, գիտակցությունս զիջում էր սրտիս, ու ես նորից սկսում էի մտածել նրա մասին։ 

        Ակումբում ամեն ինչ այնքան հեշտ էր թվում։ Շուրջ բոլորս երիտասրադներ էին, որոնց, ինչպես ինձ, պետք էր ցրվել առօրյա հոգսերից։ Բարձր երաժշտությունը, վառ լույսերը կտրում էին մեզ իրականությունից։ Սա մի ուրիշ աշխարհ էր և այստեղ ծանոթ ու անծանոթ չկար։ Բոլորն էին իրար ճանաչում այստեղ։ Աղջիկները լավ գիտեն, որ տղաները հենց այնպես չեն նրանց խմիչք հյուրասիրում։ Տղաներն էլ գիտեն, որ աղջիկների գալու նպատակը նույնն է, ինչ իրենցը։ Բոլորն էին եկել մի բանի համար՝ լիցքաթափվել, կտրվել իրականությունից ու մոռանալ մի պահ ամեն ինչ՝  տրվելով իրենց կենդանական բնազդներին ու էմոցիաներին, իսկ հետո նորից ներգրվել հասարակության մեջ, նորից ապրել նախկին կյանքով։ Իհարկե ոմանց մոտ այդ լիցքաթափվելը մի ամբողջ կյանք է տևում, և միայն վերջում են հասկանում, որ ամբողջ մի կյանք միայն 《լիցքաթափվել 》 են, իրենք էլ չգիտեն, թե ինչից։ Հիմա էլ ակումբում այդպիսինները շատ են։ Բոլորն են անմոռաց պարում, առանց երկար-բարակ մտածելու համբուրվում առաջին պատահած մարդու հետ ու ծիծաղում, կարծես այդպես էլ պիտի լիներ։ Դա սովորական է այստեղ։ Եվ ես ինքս էլ նման արկածներ ունեցել եմ, բայց այժմ դրանք մանկական չարաճճիություններ են թվում։ 

-Թեհյոն, եղբայրս, մենք մտածեցինք չես գա։

-Ես չէի կարող բաց թողնել հանգստանալու իմ շանսը,- պատասխանեցի ես Կուկին, որ Հոսոկի հետ արդեն մի սեղան էր վերցրել վերևում։ Այնտեղից հետաքրքիր էր նայել ներքևում պարող ամբոխին։ 

Ես տանել չեմ կարողանում չխմած մարդկանց, երբ հարբած եմ, և հարբած մարդկանց, երբ ես խմած չեմ։ Այսօր առաջին դեպքն էր։ Ես պատրաստվում եմ այնպես խմել, որ անունս մոռանամ, որ մտիքցս գոնե մի գիշեր կորչի Իսիլը՝  իր կերպարով և  սևուկ աչքերով։ 

-Դե մի՞գուցե դու նորից 《Երկաթե լեդի》-ի հետ լինեիր։ Ու քեզ չհետաքրքրեր մեր շրջապատում,- քմծիծաղ տվեց Հոսոկը՝  գարեջրի շիշը բերանը տանելով։ Սրան շատ քիչ է մնացել։ Մի քանի կում էլ, և խոր անդունդ կբացվի Հոսոկի և իրականության միջև։

-Ալկոհոլն արդեն խելքդ քամել է,- ասացի ես ու նստեցի նրա դիմաց՝  նոր նկատելով, որ Հոսոկի կողքին մի աղջիկ է նստած։ Նա էլ ոչ պակաս հարբած էր ու ապուշի նման անընդհատ ժպտում էր։

Երկաթե լեդին/ The Iron LadyDonde viven las historias. Descúbrelo ahora