Յուրաքանչյուրի կյանքում էլ գալիս է մի պահ, երբ հոգնում է ամեն ինչից: Հոգնում է վախերից, ուժեղ լինելուց: Ուզում է հանել դիմակը, դուրս գալ պայքարից գոնե մի քանի րոպե, հանգստանալ կյանքից, իսկ հետո ետ գալ՝ նորից դիմակը դեմքին, նորից ուժեղ:
Այդ պահն իմ կյանքում երեկ էր եկել, որովհետև այլևս հնարավոր չէր ամեն ինչ ներսում պահել: Պետք էր պայթել ու դուրս թափել ներսում կուտակվածը, որպեսզի նոր ուժերով մտնել պայքարի: Այդ եղավ ինձ մոտ երեկ: Այժմ այլևս իրավունք չունեմ հանձնվելու: Այժմ սկսում եմ ամեն ինչ սկզբից՝ նորից միայնակ: Կյանքում կարող ես վստահել միայն ինքդ քեզ, բայց երբեմն սեփական եսդ էլ է քեզ դավաճանում, ինչպես իմ դեպքում է: Ես ուզում եմ ցույց տալ Թեհյոնին, որ նրա խաղը ինձ չի կոտրել, ուզում եմ կանգնել նրա դիմաց և այդ փսլնքոտի քիթը գետնին քսել: Իսկ մյուս կողմից իմ էության ամենամութ մասն ուզում է նորից շփվել նրա հետ, լսել նրա երբեմն անհամ կատակները ու ծիծաղել՝ չհասկանալով՝ ինչի համար: Բայց այդ մասն այնքան փոքրիկ է, որ ես կարողանում եմ խեղդել նրան ուժեղ դիմակիս տակ ու դուրս գալ հաղթած: Բայց մի՞գուցե ես արդեն պարտվել եմ, որովհետև կա այդ փոքրիկ մասը, որն ամեն գնով պայքարում է: Ես երևի արդեն պարտվել եմ... Հոգու խորքում գիտակցում եմ դա, բայց ինչ պետք է,որ դրա մասին Թեհյոնն իմանա: «Երկաթե լեդի»-ի համար դա մատ կլինի, իսկ ինձ համար գուցե ոչինչ չփոխի:
Առավոտյան արթնացա այնպես կարծես ոչինչ չի եղել, կարծես իրականությունն այլ էր: Միայն քիչ հետո սիրտս արթնացավ քնից ու հիշեց իր վերքը,որից ներսում մռայլ ու անհասկանալի զգացում ծնվեց: Մի՞թե այն միշտ ինձ հետ է մնալու: Շուրջս նայեցի՝ փորձելով գտնել իմ օրագիրը, բայց դրա փոխարեն մեկ ուրիշ բան նկատեցի: Կաթնային շոկոլադը աղի կարամելով հուշեց, որ երեկ անկոչ հյուրեր եմ ունեցել: Գրողը տանի, ով է թողել, որ նա ներս մտնի իմ սենյակ:
-Մաաամ.... Մաաաամ....- բղավեցի ես մահճակալիս նստած: Բարկությունս կուրացրել էր ինձ այդ պահին, և ես ուզում էի ամեն ինչ ջարդուփշուր անել: Բայց ի՞նչ կփոխի դա:
-Իսի՞լ,- քնից արթնացավ քույրս ու իր անխոս հայացքով նայեց ինձ,- ի՞նչ ես ձենդ գլուխդ գցել առավոտ-լուսով:
-Այս ո՞վ է բերել,- հարցրի ես՝ նրա քթին դեմ տալով շոկոլադը:
-Աա՜, դրա համար ես դեռ չարթնացած բղավում: Մայրիկն ասում է, որ երեկ Չիմինն էր եկել մեր տուն: Մի՞գուցե ուզում է այդպես ներողություն խնդրել,- գզգզված մազերը էլ ավելի գզգզելով հարցրեց Սունհին և նորից ընկավ մահճակալին՝ ականջները բարձով փակելով:
-Չիմի՞նը...
Ա՜յ, քեզ իրադարձություն: Անձամբ Չիմինը ինձ շոկոլադ է բերել: Չեմ հասկանում Աստված պարա՞պ է ու իմ կյանքի վրա փորձարկումներ է անում: Բայց որտեղից գիտի, որ այս շոկոլադը շատ եմ սիրում: Բայց... Թեհյոնն էլ չգիտեր...Մի՞գուցե սա էլ է պարզապես պատահականություն: Երևի այդպես էլ կա: Ամեն դեպքում առավոտը սկսել շոկոլադով ամենալավ տարբերակներից մեկն է:
YOU ARE READING
Երկաթե լեդին/ The Iron Lady
FanfictionԵրբ վախը կլանում է քեզ, ողջ մարմինդ ու էությունդ, ամեն ինչ անհնարին է թվում: Իսկ հանգիստ սրտով ապրելը դառնում է երազանք, որի մասին մտածելն անգամ չափից շատ մեծ երջանկություն է թվում: Այլևս չկա ցանկություն պայքարելու, այլևս ուզում ես տրվել ծովի ալիքնե...