Մաս 1

129 8 4
                                    

-Արև, քնկոտս դե արթնացի, արդեն ուշանում ենք։
-Մաամ, խնդրում եմ մի քիչ էլ ու վերջ
-Արև մի բարկացրու, ես գնում եմ ներքև նախաճաշի սեղանը պատրաստելու համար։ Արագ հագնվիր և արի։
-Լավ մայրիկ, լսում եմ և հնազանդվում։

Ահա և այսպես։ Երևի բոլորի մոտ հարց առաջացավ թե ինչից էր ուշանում Արևը, կամ ինչ է պատահել այսքան ժամանակ։ Շտապեմ ձեզ տեղեկացնել.
Արևն արդեն 7 տարեկան է և այսօր նա առաջին անգամ գնալու է դպրոց։ Սեպտեմբերի 1-ն է այսօր։ Դե ինչպես բոլոր դպրոցականներն, այնպես էլ Արևը առավոտյան դժվարությամբ արթնացավ։ Լվացվեց, փորջեց հնարավորինս կոկիգ հագնվել, հավաքեց մազերն ու վազեց խոհանոց։
-Մամ, բարի լույս։
-Ախ այդպես, արթնացար հա՞: կարծում էի մի ամբողջ հավերժություն է ինձ հարկավոր քեզ արթնացնելու համար
-Մամ դե դժվարը ոտքերս հատակին դնելն էր։ Իսկ դրանից հետո ամեն ինչ ավելի հեշտ ու արագ է լինում։
-Արև՞, այս ինչպես ես հագնվել։
-Այնպես ինչպես կարողացա, վատա՞ ստացվել մամ։
-Դե, Արև, արի մի փոքր ուղղեմ հագուստդ լավ։
-Մի փո՞քր։ Ես գիտեմ, որ հագուստս ահավոր է։ Ես առաջին անգամ եմ հագնում այս կիսաշրջազգեստն ու այս վերնաշապիկը, այս գիտրիներն ու փողկապը։ Այնքան անհարմար է մամ։
-Հա երևում է։ Դե եթե ես ել փողկապս կապեի մեջքիս ու վերնաշապիկիս կոճակներն էլ անհավասար կոճկեի բնականաբար անհարմար կլիներ։
-Է դե մա, մի ծաղրիր ինձ, ես չգիտեմ ինչպես կրել դրանք։
-Արի ինձ մոտ, ես քեզ կոգնեմ փոքրիկս։
-Մաամ, ես էլ փոքրիկ չեմ։
-Դու միշտ ես իմ փոքրիկը, լա՞վ։
-Դե ինչպես ասես Մամ։

Արևն ու Աննան երկար ծիծաղեցին։ Իսկ հետո Արևը նախաճաշեց և նրանք միասին դուրս եկան տնից ու շտապեցին ծաղիկ գնելու ( դե որպես կանոն առաջին դասղեկին ծաղիկներ են նվիրում)։ Ծաղկի խանութից դուրս գալուց հետո նրանք գնացին դպրոց։
Արևը երբ հասավ դպրոցի մուտքի մոտ մի պահ կանգնեց։ Ուղղեց փողկապը, պայուսակը, մազերն ու հարցրեց Աննային։
-Դե ի՞նչ, ինչպիսի՞ն է տեսքս։
-Արև դու ուղղակի փայլում ես,-քմծիծաղ տալով ասաց Աննան։
-Ուրիշ տարբերակ չէր կարող լինել։

Աննան այքան էր սիրում Արևի ինքնավստահությունը։
Հա չմոռանամ նշել, որ այսքան ժամանակ նրանք ապրել են միասին ու երջանիկ։ Աննան այնքան հուզված է հիմա։ Մտածում է Արևի միասին։
-Հանկարծ չշփոթվի ու հանկարծ չխառնի բանաստեղծությունը։ Աստված իմ Արևի կողքին եղիր և աջակցիր նրան։

Օհ, Արևն ասեց իր բանաստեղծությունն առանց կաշկանդվելու ու հուզմունքի։
-Ապրի իմ աղջիկը, ես գիտեի, որ նա կարդարացնի իմ սպասումները։

Աննան հուզված նայում էր Արևին։ Եվ երբ Արևն էլ բեմի վրայից էր նայում Աննային, նա սկսում էր լուսանկարել և օդային համբույրներ ուղարկել Արևին։ Նա իսկապես փայլում էր աշակերտական համազգեստով։

Հ.Գ հարգելի ընթերցողներ, ինչպես որ խոսք էի տվել երկրորդ պատմքւթյունզ եղավ առաջինի շարունակությունը։ Եվ այստեղ ինձ թվում է միայն ուրախալի և ծիծաղելի դրվագներ կլինեն ավելի շատ։ Շնորհակալություն

Կիսատ Մնացած Երազ 2Место, где живут истории. Откройте их для себя