Մաս 3

29 5 0
                                    

1 օր անց։ ԴեԱրևն արդեն պիտի նորմալ հաճախի դպրոց, իսկ Աննան նորից պայքարում էր Արևի քնի դեմ։

-Արև...Արևիկ...Արեգակ...
-Նորիից, ես արդեն չեմ ուզում գնալ դպրոց։
-Արև չեղավ, դու պիտի գնաս։ Եվ հիշում ես երեկ ուսուցիչդ քեզ գովեց։
-Դա ուղղակի քո աչքին լավը երևալու համար ասաց մամ։
-Արև՞, ինչե՞ր են անցնում մտքովդ։
-Ոչինչ-ոչինչ։ Նախաճաշս պատրաստա՞ մամ։
-Հա, օգնեմ հագնվիր ու գնանք։

Աննան օգնեց Արևին, հետո հարդարեց մազերը։ Նրանք միասին դուրս եկան տնից ու գնացին դպրոց։
Արևն ուրախ էր, բայց քնահարամ...)
Աննան ամբողջ ճանապարհին մտածում էր Արևի ու իր դասընկերների հետ ունեցած հարաբերությունների մասին։ Այո նրանք փոքր են, բայց այս փոքրիկ գյուղաքաղաքում լուրերն այնքան արագ են տարածվում։
Թեև Արմինեի մահից անցել է 5 տարի, բայց մարդիկ խոսում են նրա ու Աննայի մասին։ Այն մասին, որ Արմինեն բաժանվեց ամուսնուց ու դժբախտացավ հերիք չէր, հիմա էլ երեխային թողել է Աննային ու նրա կյանքն է խորտակում։ Ճիշտ է այս ամենը չէր ազդում Աննայի վրա, բայց նա վախենում էր Արևի համար, քանի որ նա երեխա է ու ամեն ինչ կընդունի սրտին մոտ ու դա կազդի նրա վրա։
Ինչևէ, նրանք հասան դպրոց։ Առաջին ժամը մայրենի էր։ Զանգը դեռ չէր եղել, բայց Հակոբյանն արդեն դասարանում էր։
-Բարև ձեզ
-Օհո, բարև ձեզ
-Բարի օր,- ասաց Աննան։
-Ինչպե՞ս ես քեզ զգում Արև
-հոգնած
-Առաջին օրո՞վ։ Լավ չէ
-Ավելի վատ կարող էր լինել
-Լավ։ Շուտով ամեն ինչ կանցնի։ Կանցնենք դասին և կցրվես։
-Հուսանք
-Արև ես քեզ դրսում կսպասեմ լավ,-ասաց Աննան
-Ոչ, ինչու՞։ Կարող եք դասարանում նստել։
-Լավ, շնորհակալություն։

Զանգը հնչեց ու բոլոր առաջին դասարանցիները մտան դասարան. դասը սկսվեց։ Բացի Աննայից ևս մի քանի ծնողներ կային դասարանում։
Տիգրանը սկզբում ծանոթացավ երեխաների նախասիրություններին։
Բայց Տիգրանը համարյա թե հայացքը չէր կտրում Աննայից։ Նա ամեն խոսքից հայացքը գցում էր Աննայի գեղեցիկ ու խոշոր աչքերին։ Աննան բնականաբար դա նկատում էր, և որքան էլ նրան դուր չգար, նա չէր ուզում խանգարել դասն ու լուռ "դիմանում էր"։
Առաջին դասն ավարտվեց, և ինչպես սա, այդպես էլ մյուս երկու առարկաներն էլ ավարտվեցին " բարեհաջող"։
Աննան ու Արևը վերադարձան տուն։
-Մա՞մ, ինչպե՞ս ես
-Լավ, դու՞
-Ես լավ եմ, եթե չհաշվենք թերությունները։ Դու ինձ մի բան ասա։ Նկատեցիր ինչպե՞ս էր քեզ նայում Տիգրանը։
-Ընկեր Հակոբյանը Արև։ Եվ հետո բոլորն էլ խոսելուց իրենց շուրջն են նայում։
-Ոչ, դա ուղղակի նայել չէր, ինձ չես հիմարեցնի։
-Արև քաղցած չե՞ս
-Լավ, հասկացա, որ չպիտի խառնվեմ
-Հիմարիկ, խառնվելու ոչինչ չկա, ուղղակի անհեթեթություններ էս խոսում։
-Լավ լավ, քաղցած եմ։
-Դե վազիր լվացվելու ու արի խոհանոց...

Երեկո։ Արևն արդեն վերջացրել է դաաերը։ Չնայած որ հանձնարարված էր ուղղակի խոսել այն թեմայից, որը նրանք են ուզում պատմել։ Իսկ Արևը պատմելուց ու պատկերացումից շատ լավ է...)

-Մամ
-Ասա Արև
-Ուզում եմ քնեմ
-Լավ, գնամ անկողինդ պատրաստեմ։
-Չէ, ուզում եմ քո կողքին քնել այսօր։
-Շատ լավ, ուրեմն գնացինք։

Նրանք գնացին քնելու։ Աննան ամբողջ գիշեր մտածում էր Տիգրանի խորհրդավոր հայացքի մասին։ Դե նրան հետաքրքրում էր, թե ինչու՞ էր Տիգրանը նրան այդպես նայում։
Աննան ժպտաց։ Կարծես թե նրան դուր եկավ այդ ամենն...)

Հա ի դեպ. Աննան 24 տարեկան է, ավարտել է օտար լեզուների գծով համալսարան, բայց չի աշխատում, իսկ Տիգրանը 26 տարեկան է, ու նա դպրոցում աշխատում էր իր մոր փոխարեն։ Մայրը վատառողջ է և մինչև ապաքինվի նրան կփոխարինի տղան։

Աննան ու Արևը քնել էին շատ անուշ քնով։ Իրար գրկած, իրար գրկում...)

Կիսատ Մնացած Երազ 2Место, где живут истории. Откройте их для себя