Մաս 4

24 4 0
                                    

-Օհօ՜, չեմ հավատում։ Դու արդեն պատրաստ ե՞ս։ Չլինելու բան է։
-Այո մայրիկ, և սովորիր, այսուհետ միշտ այսպես է լինելու…իսկ ու՞ր է իմ նախաճաշը։
-Այնտեղ, սեղանին։
-Շնորհակալոըթյուն օրիորդ Աննա։

Արևի սարկա՜զմը…դա ուղղակի անտանելի-զվարճալի է։ Նա կարծես առաջի օրվա անփութորեն պատրաստված աղջիկը չլինի։ Հիմա կոճակները ճիշտ են կոճկված, իսկ փողկապն էլ տեղում է։ Հետաքրքիր է, ինչպե՞ս
-Արև՞
-Լսում եմ օրիորդ
-Քեզ վրա ինչ-որ մեկը ազդե՞լ է, որ դու ինքնուրույն հագնվես։ Չէ, դա շատ լավ է ստացվել, ուղղակի դու սկզբում չէիր կարողանում։
-Ահ, փաստորեն չեղավ նույնիսկ սա թաքցնել։
-Դու ինձնից ինչ-որ բան ես թաքցնու՞մ
-Դե չէ մամ, բանն այն է, որ դասարանում բոլորը խոսում էին, թե ով ինչ է արել առաջին օրը, և մեծամասնությունն ասում էր, որ ինքնուրույն է հագնվել, երեկ ես մտածեցի, որ էլ քեզ չեմ դիմելու, և որքան էլ դժվար էր, ես կարողացա
-Ապրես փոքրիկս, բայց եթե մայրիկներն օգնում են իրենց փոքրիկներին, դա վատ չէ։ Մայրիկները միշտ պետք է իրենց երեխաների կողքին լինեն և օգնեն նրանց։
-Սիրում եմ քեզ Մամ, դուրս գա՞նք։
-Լավ փոքրիկս։ Գնացինք։

Առաջին դասաժամ։ Մաթեմատիկա։ Երեխաները սովորում են թվերն ու դրանց կետ և զույգ լինելը։ Աննան մի քանի ծնողների հետ նստած է դասարանում։ Երեխաներն այնքան աշխույժ ու ճարպիկ են, որ խլում են ընկեր Հակոբյանի ամբողջ էներգիան։
Դասաժամն ավարտվեց. մայրենի։
Երեխաները պետք է իրենց հետ կատարված ամենալավ պահը ներկայացնեին ուսուցչին։
Երեխաներից ոմանք խոսեցին իրենց հանգստից, որ անցկացրել էին երկրից դուրս, ոմանք խոսեցին իրենց մրցույթներից ու հաղթանակներից. հերթը հասավ Արևին
-Ես այսօր կպատմեմ իմ երազը

Աննան մի պահ քարացավ։ Հիշեց այդ գիշերն ու փորձում էր շեղել Արևին, որ նա մի ուրիշ բան պատմի։ Շեղե՞լ, Արևի՞ն։ Իզուր է, նա անում է մտքին դրածը։

-Երա՞զ,- ասացին աշակերտներն ու սկսեցին ծիծաղել։
-Այո, երազ։ Աւդ երազը 2 տարվա պատմություն ունի։ Ու այդ երազը փոխեց ամեն ինչ իմ կյանքում։
-Երեխաներ լուռ, Արև խոսիր փոքրիկս,-ասաց Ընկեր Հակոբյանը

Հ.Գ. կներեք շարունակությունը ուշ հրապարակելու համար

Կիսատ Մնացած Երազ 2Место, где живут истории. Откройте их для себя