Արևը սկսեց պատմել երազը։
-Ես այդ երազս տեսել եմ մոտ 2 տարի առաջ։Աննան ամեն կերպ ուզում էր այնպես անել, որ Արևը չխոսի երազի մասին, պատմի ուրիշ պատմություն։ Բայց Արևը արեց այն ինչ ուզում էր։
Նա պատմեց այդ գիշեր տեղի ունեցած ամեն ինչ։ Դասարանում գտնվող ծնողները հուզվել էին։ Հուզվել էին նաև Աննան ու Տիգրանը։ Աննան և ժպտում և արտասվում էր Արևին գրկած։
-Մամ ես շնորհակալ եմ քեզ։
-Արև սիրում եմ քեզ փոքրիկս։
-Արև շատ ապրես։ Քո տարիքում նման մտքեր և հստակ խոսք, շատ ապրես։
-Շնորհակալություն ընկեր Հակոբյան։Թեև զանգն արդեն եղել էր և մնացած բոլոր աշակերտները դուրս էին եկել դասարանից' Աննան, Արևն ու Տիգրանը դեռ դասարանում էին։ Նրանք չէին էլ նկատել թե ինչպես է ավարտվել դասն ու նրանք լուռ մնացել էին դասարանում։
-Արև՞, չգնա՞նք
-Հա իհարկե մամ, բայց մենք ավտոբուսից արդեն վաղուց ուշացել ենք։
-Ինչպե՞ս կարող էի մոռանա՜լ, լավ taxi-ով կգնանք։
-Ոչ, ես ձեզ կտանեմ։
-Չէ, անհարմար է, կներեք մեզ, մենք կգնանք։
-Ինչու՞, տանը քեզ սպսում է խանդոտ ամուսինդ։
-Դե ոչ, ուղղակի հարկավոր չէ
-Մամ, ի՞նչն է անհարմար, ի՞նչը հարկավոր չէ ինձ համար մեծ պատիվ կլինի տուն գնալ դասղեկիս, և միաջամանակ մեր դպրոցի ամենագեղեցիկ տղամարդու հետ
Տիգրանն ու Արևը սկսեցին ծիծաղել։
-Արև, վերջ տուր, չէ որ նա քո ուսուցիչն է։
-Մայրիկ ինչ կա որ, չէ որ նա առաջարկեց
-Լավ, չենք քննարկում ես ձեզ կտանեմ։Աննան համաձայնվում է և նրանք մճասին տուն են գնում։ Տիգրանն այնքան ուրախ էր, որ Աննան Արևի մայրը չէր, դե այսինքն ամուսնացած չէր։ Ու դա շանս էր Տիգրանի համար։ Նա հավանել էր Աննային և նրանց կապը գնալով խորանում էր։ Նրանք դասերից հետո հանդիպում էին, զբոսնում, խոսում ու միասին լավ ժամանակ անցկացնում...
Արևը շատ էր կապվել Տիգրանին ու նրանք լավ լեզու էին գտնում...
ВЫ ЧИТАЕТЕ
Կիսատ Մնացած Երազ 2
PoetryԲարև Ձեզ։ Ես Սյուզին եմ։ 17 տարեկան։ Ձեզ եմ ներկայացնում իմ երկրորդ ստեղծագործությունը, որը երևի վերնագրից պարզ դարձավ, որ առաջինի շարունակությունն է։ Մի քանի ընթերցողների խնդրանքով, կամ էլ պահանջով ցանկացա շարունակել պատմվածքն ու ինձ թվում է ձեզ դո...