-Արև շատ ապրես, ես գիտեի, որ իմ արքայադուստրը պատվով կանցնի այս փորձության միջով։
-Դա ինչ է որ Մայրիկ։ Նույնիսկ կես րոպե չտևեց, և այո, ես չէի կաշկանդվում և մի գրամ անգամ չէի վախենում։
-Այ դու փոքրիկ սատանա, ամեն դեպքում միշտ չէ, որ ինքնավստահությունդ քեզ կօգնի։
-Լավ, լավ, լուռ եմ մայրիկ, արի գնանք տուն խնդրում եմ, ես այնքան եմ հոգնել
-Արև սպասիր, ես միջոցառման ամբողջ ընթացքում հայացքովփնտրում էի ուսուցչուհուդ, բայց այդպես էլ չհանդիպեցի նրան։
-Հետո էլ ինձ ես հիմարիկ անվանում
-Այսինքն Արև
-Դե այսինքն այն, որ մեզ միջոցառումից հետո տարան մեր դասարանի հետ ծանոթացնելու։ Եվ գիտես ի՞նչ եղավ հետո, անսպասելի…անկարագրելի…անհասկանալի…
-Արև վայ դե վերջացրու, ասա ինչ եղավ
-Շատ բան չէ, պարզվեց, որ նա ուսուցիչ է
-Արև այսինքն, հասկանալի խոսիր
-Վաայ մայրիկ, մեր դասղեկը բարետես արտաքինով, գեղեցիկ, շագանակագույն աչքերով, բարձրահասակ, միջին կազմվածքի տեր տղամարդ է։
-Ա փաստորեն ձեր դասղեկը կին չէ։
-Օ, վերջապես մայրս ամեն ինչ հասկացավ։
-Հերիք է ծաղրես։ Հիմականում ուսուցիչները կանայք կամ օրիորդներ են լինում։
-Դե բայց մենք բացառություն ենք։
-Լավ դե ուրեմն գնանք։
-Բարև ձեզ։Հանկարծ ինչ-որ մեկը դիմեց Աննային։ Տղամարդ էր և որքան, որ Աննային թվաց նա Արևի ուսւխուցիչն էր
-Բարև ձեզ։
-Շնորհավոր ուսումնական տարին։
-Շնորհակալություն, ձերը նույնպես։
-Արևի մայրն ե՞ք։
-Այո
-Բարի։ Ես նրա ուսուցիչն եմ։ Տիգրան Հակոբյանը։
-Հաճելի է, ես Աննան եմ։
-Ձեր երեխան բոլորի մեջ տարբերվում է ամեն ինչով, նա յուրահատուկ աղջիկ է։
-Օ, շնորհակալություն, նա ամեն տեղ է այդպիսին։
-Դա լավ է, նա տարբերվում է բոլորից, ու դա գրավում է բոլորի ուշադրությունն ու ձգում իրեն։
-Այո։ Լավ, հաջողություն։ Բարի օր ձեզ։
-Ձեզ էլ Աննա ջան։Աննան ժպտաց ուսուցչին ու Արևի ձեռքը բռնած դուրս եկավ դպրոցից։
Հ.Գ. Շնորհակալություն։ Փորձեցի էքսպերիմենտներ անել, պատմությունն էլ ավելի հետաքրքիր դարձնելու համար։ Հուսամ ձեզ դուր կգա
ВЫ ЧИТАЕТЕ
Կիսատ Մնացած Երազ 2
PoesíaԲարև Ձեզ։ Ես Սյուզին եմ։ 17 տարեկան։ Ձեզ եմ ներկայացնում իմ երկրորդ ստեղծագործությունը, որը երևի վերնագրից պարզ դարձավ, որ առաջինի շարունակությունն է։ Մի քանի ընթերցողների խնդրանքով, կամ էլ պահանջով ցանկացա շարունակել պատմվածքն ու ինձ թվում է ձեզ դո...