Մաս 1

295 17 0
                                    

_____________________
Ես Քեթրին Վիսթոնն եմ: 21 տարեկան, սովորում եմ Քեմբրիջի համալսարանում: Ինչպես հասկացաք՝ ապրում եմ Մեծ Բրիտանիայում: Ծնողներս երեք տարի առաջ ավտովթարից են մահացել: Նրանց մահից հետո ես սկսեցի ապրել տատիկիս հետ միասին, ով մահացավ անցած տարի: Հիմա ես մենակ եմ: Իմ արյունակիցներից ոչ մեկը ողջ չէ:
Երբևէ զգացե՞լ եք, որ տարբերվում եք մյուսներից, որ... յուրահատուք եք: Հավանաբար՝ այո: Բայց չեմ կարծում, որ երբևիցե մարդկության փրկությունը ձեր ձեռքերում եղած լինի...
_____________________

Առաջին հայացքից' սովորական երեկո էր: Նստած էի բազմոցին և նորություններն էի դիտում:
— «Հերթական գողությունը Նյու Յորքում, որի ընթացքում երկուսը մահացել են, իսկ մեկը գտնվում է կոմայում: Հանցանքի վայրը հետախուզվում է, բայց առայժմ ոչինչ չի պարզվել: Տեսախցիկի միջից վերջին մեկ ամսվա տեսանյութերը ջնջված են: Քանզի հանցագործը գտնվում է ազատության մեջ, խնդրում ենք լինել զգույշ և ուշադիր, - կրկին սպանություններ, որքա՞ն կարելի է: Սպանե՞լ փողի համար... փը՜ֆ, անհեթեթություն: Մարդիկ շատ են չարացել միմյանց հանդեպ..., - Որոշ գիտնականներ տարօրինակ շարժեր են նկատել Երկրի ընդերքում: Անհասկանալի է, թե դա ինչ է, և ինչն է դրա առաջացման պատճառը, սակայն նրանք պնդում են, որ այն կարող է վտանգավոր լինել: Դրա հետևանքով՝ մոտակա օրերին դասերը և աշխատանքները դադարեցվում են: Բոլորին խնդրում ենք մնալ տանը և ոչ մի դեպքում դուրս չգալ», - հեռուստացույցի մեջ գտնվող հաղորդավարուհու փոքրացրած տարբերակը շարունակ խոսում էր, հայտնելով վերջին ժամերի լուրերը, բայց այլևս կենտրոնանալ չէր հաջողվում:
  Երևում է՝ մոլորակն էլ է խելագարվել: Օ՜ֆ, ինչ արած... կմնամ տանը:

***

Ես կանգնած եմ ինչ-որ միջանցքում: Ամենուրեք դռներ են, իսկ միջանցքում գտնվող միակ լամպը մերթ՝ վառվում, մերթ անջատվում է: Վախը սրտումս անում եմ առաջին քայլը, սակայն անծանոթ կնոջ ճիչը կանգնեցնում է ինձ: Նա օգնություն է խնդրում, իսկ ես քարացել եմ տեղումս և չեմ կարողանում ստիպել ինձ ևս մեկ քայլ անել: Ձայնը գալիս է դռներից մեկի ետևից, բայց թե որ մեկի՝ անհասկանալի է: Հանկարծ աղաղակները շատացան: Ձայները գալիս են բոլոր կողմերից, օգնություն են խնդրում, ինձ են կանչում... Սարսափելի է:
Ընկնում եմ գետնին, կուչ եմ գալիս և ձեռքերով փակում եմ ականջներս: Սակայն ձայները դրանից չեն նվազում ու ցածրանում: Ես լսում եմ նրանց շատ ավելի պարզ, քան...

  Ես արթնացա զարթուցիչիս ձայնից: Երազ էր... Իրականում ես հազվադեպ եմ երազներ տեսնում, բայց ամեն անգամ տեսնելուց ինչ-որ մի բան է պատահում: Հետաքրքիր է, թե ինչ է այս անգամվա երազիս մեջ թաքնված: Հը՜մ, լավ, կսպասեմ: Պետք չէ կենտրոնանալ այդ ուղղությամբ: Վեր կացա և սկսեցի հագնվել: Դրսում անձրև է: Դրան գումարենք այն փաստը, որ տանից դուրս գալ չի կարելի: Բայց ի՞նչ կարող է պատահել:

***

[Հեղինակի տեսանկյունից]

— Այո, պարոն... այո՛, ինձնից կարճ ժամանակ կպահանջվի դա կազմակերպելու և իրականացնելու համար: Խոստանում եմ Ձեզ հուսախափ չանել, - ալեհեր և խստահայաց տղամարդը, ով վաղուց հասցրել էր հագնել իր համազգեստը, անջատեց հեռախոսը ու մտորումների մեջ ընկավ։
— Ներեցեք, ես գիտեմ, որ դա ինձ չի վերաբերում, բայց միևնույն է կցանկանայի հարցնել՝ ինչու՞ եք ցանկանում նրան դատել: Նա մեր փրկությունն է և... - վերը նշված մարդու հպատակներից մեկը խոսեց, թեպետ նրան իսկույն ընդհատեցին։
— Ձա՛յնդ: Գործովդ զբաղվի՛ր: Եթե հաջորդ անգամ էլ քիթդ խոթես քեզ չվերաբերող հարցերի մեջ...
— Հասկացա, պարո՛ն, ներողություն եմ խնդրում:

***

[Նախորդ օրը Լոնդոնում]

— «Որոշ գիտնականներ տարօրինակ շարժեր են նկատել Երկրի ընդերքում: Անհասկանալի է, թե դա ինչ է, և ինչն է դրա առաջացման պատճառը, սակայն նրանք պնդում են, որ այն կարող է վտանգավոր լինել: Դրա հետևանքով մոտակա օրերը դասերը և աշխատանքները դադարեցվում են: Բոլորին խնդրում ենք մնալ տանը և դուրս չգալ», - չդիմանալով լուրերի ահռելի ցայտին՝ դարչնագույն մազերով, բայց բարի դիմագծեր կրող կինը, որ փոքր-ինչ անհանգստացած էր վերջին դեպքերով, փոխեց ալիքը։
— Տեսնես ի՞նչն է պատճառը... - երևի թե անգիտակցաբար մտքերը վեր բարձրացրեց, բայց նույնիսկ չհասցրեց ավարտել խոսքը, քանզի որդին իսկույն ընդհատեց մոր մտորումները։
— Մամ, մի՛ կենտրոնացիր. մի քանի օր հետո կասեն, որ սարքերն են սխալ ցույց տվել կամ գիտնականներն են հաշվարկը սխալ արել:
— Զե՜յն, հուսով եմ՝ այդպես էլ կլինի: Օ՜ֆ, տղաս, աշխարհն էլ է խառնվել իրար:
— Մամ, ամեն ինչ լավ կլինի, - մեղմ ժպտալով՝ տղան գրկեց մորը՝ փորձելով հանգստացնել նրան:

Ֆ Ե Ն Ո Մ Ե ՆWhere stories live. Discover now