Փրկարարներից մեկը, արագ կողմնորոշվելով, շտապ օգնություն կանչեց:
Շիկահեր և կապուտաչյա տղան, ով բավական երիտասարդ էր, բայց արդեն իսկ բավականաչափ ուժեղ և քաջ, արդեն հասցրել էր դուրս գալ «մոխիր դարձած» շենքից: Մարդիկ, նկատելով երիտասարդին, ապա նրա ձեռքերում գտնվող աղջկան՝ շտապեցին շրջապատել նրան չորս կողմից:
— Ի՞նչ է պատահել:
— Նա ո՞ղջ է:
— Ես կարծում էի՝ նա այրվել է:
— Անհնար է: Այդ հրդեհից հետո ուղղակի անհնար էր ողջ մնալը:
— Ոչ միայն ողջ մնալը: Նա պետք է մոխիր դարձած լիներ նման հրդեհից հետո:
— Ապշեցուցիչ է:
— Ես ասում էի, չէ՞, որ նա շենքում է:
— Նա է՛ ուսանողուհին:
— Խե՜ղճ երեխա:
Տարբեր կողմերից խոսում էին միաժամանակ, հարցեր տալիս, իրենց կարծիքներն ասում: Դա էլ հանդիսացավ տղայի բարկության պատճառը: Սակայն նա չհասցրեց սաստել մարդկանց, քանզի շտապ օգնության մեքենան ժամանեց:Քեթրինին տեղափոխեցին հիվանդանոց: Ալեքսը՝ երիտասարդ փրկարարը, նույնպես հիվանդանոցում էր: Նա միջանցքում էր և բժիշկներից որևէ լուրի էր սպասում: Նրա մտքերը խառն էին՝ տարբերվում էին մեկը մյուսից: Մեկ մտածում էր թողնել գնալ, մեկ՝ սպասել մինչև վերջ, մեկ՝ որ աղջիկը շատ գեղեցիկ էր, մեկ՝ թե ինչու է անհանգստանում անծանոթի համար...
Մեկ ժամ է ինչ Քեթրինին հիվանդանոց են տեղափոխել, բայց այդ մեկ ժամվա ընթացքում Ալեքսին երևի հարյուրավոր լրագրողներ են մոտեցել, սակայն տղան հրաժարվել է որևէ բան ասելուց: Ինչու՞: Ուղղակի անհանգստությունը ներսից այրում է իրեն: Անգամ մեկ բառ ասելն է դժվարությամբ ստացվում:Տղան, մտածմունքների գիրկն ընկած, նստած էր սպասասրահում, երբ գլուխը շրջեց դեպի աջ և նկատեց պարոն Մալիկին, ով մոտենում էր այն պալատին, որտեղ գտնվում էր անծանոթուհին: Նրա հետևից մի շարք լրագրողներ էին քայլում և փորձում ինչ-որ բան իմանալ վերջին տեղեկություններից:
— Հե՜յ, տղա՛, - դիմեց ավագ Մալիկը Ալեքսին, - ես քեզ մի քանի հարց պետք է տամ:
Ալեքսը, գիտակցելով՝ ով է իր դիմաց կանգնած, ստիպված եղավ համաձայնել, քանզի իր կողմից մերժումը կարող էր վատ հետևանքների պատճառ դառնալ:
— Շատ լավ։ Պատմի՛ր ամենինչ՝ ամենասկզբից: Պատմի՛ր մանրամասնորեն՝ առանց որևէ մանրուք բաց թողնելու:
Եվ տղան սկսեց։ Պատմեց ամբողջը: Սակայն Մալիկը շարունակում էր սպասողական հայացք գցել դեպի տղան, ինչը վերջինիս գցում էր անհարմար վիճակի մեջ:
— Սա է ամենը:
— Հը՜մ, պարզ է։ Անչափ հետաքրքիր է և տարօրինակ:
— Համաձայն եմ:
— Ապրե՛ս, տղա՛ս: Ես պետք է շտապ զանգ կատարեմ, - սա ասելով՝ Մալիկը դուրս եկավ սպասասրահից և հավաքեց անհրաժեշտ հեռախոսահամարը:— Լսում եմ, պա՛պ:
— Զե՛յն, երկար չեմ կարող խոսել: Հենց հիմա վերցրու՛ միայն անհրաժեշտ իրերդ և եկ Քեմբրիջ:
— Ի՞նչ: Բայց ինչու՞:
— Երկրորդ անգամ չեմ պատրաստվում կրկնել: Պատճառը հետո կիմանաս:
— Լավ:[Այդ ժամանակ Մալիկների տանը]
— Զե՞յն, հայրի՞կն էր, - մինչ իրենց հոր զանգը, Սաֆաան և Զեյնը գտնվում էին առանձնատան հյուրասենյակում, բայց զանգի հետ մեկտեղ, Զեյնն իր ննջասենյակ ուղևորվեց, իսկ Սաֆաան, լսելով, թե ինչպես է Զեյնը դիմում զանգահարող անձին, հասկացավ, որ վերջինս իրենց հայրն է, և գնաց Զեյնի ետևից։ Իսկ այժմ Սաֆաան մեկ ուսը հենել էր ննջասենյակ տանող դռանը, մինչ հայացքը զննում էր եղբոր ամեն մի քայլը։
— Ըհը, - դժգոհ պատասխանեց՝ իրերը ճամպրուկի մեջ անփույթ դնելով:
— Ի՞նչ էր ասում, ինչու՞ տրամադրությունդ ընկավ:
— Չգիտեմ թե ինչու, բայց ինձ Քեմբրիջ կանչեց:
— Լավ, բա իրերդ ինչու՞ ես քեզ հետ վերցնում:
— Երևում է՝ մի քանի օրով եմ այնտեղ լինելու:***
Մոտավորապես մեկ ժամ անց Զեյնն արդեն կանգնած էր հիվանդանոցի դիմաց: Նա արդեն հասցրել էր հյուրանոցում համար վարձել և իրերն այնտեղ թողնել:
Մի քանի րոպե անց Զեյնն արդեն սպասասրահում էր: Յասերը, տեսնելով որդուն, շտապեց մոտենալ նրան:
— Չէի սպասում, որ այսքան շուտ տեղ կհասնես:
— Ի՜նչ արած, սիրելի հայրիկս ինձ զանգահարեց և շտապ իր մոտ կանչեց՝ կտրելով ինձ իմ գործերից:
— Վերացրու՛ հեգնանքդ: Արի՛ իմ հետևից:Նրանք կանգ առան որևէ դռան առջև, ապա Յասերը բաց արեց դուռը, և նրանք ներս մտան: Այնուհետև նա կողպեց դուռը ու նստեց աշխատասենյակում գտնվող բազմոցին, իսկ Զեյնը հետևեց նրա օրինակին:
— Ե՜վ:
— Ի՞նչ «և»:
— Նկատի ունեմ, որ ժամանակն է ասել, թե ինչու ես ինձ այստեղ կանչել և ինչու դա չէիր կարող այնտեղ կամ հեռախոսով ասել:
— Հը՜մ: Ավելորդ ականջները շատ էին: Լա՛վ: Դու հավանաբար տեղյակ ես հրդեհից փրկված աղջկա մասին: Այսպես։ Սա չափից դուրս տարօրինակ դեպք է. նրա վրա ոչ մի քերձվածք անգամ չկա: Զե՛յն, դու եթե հիմա տեսնես նրան, նրա հագուստը, դու պարզապես չես կարողանա հավատալ, որ նա եղել է այդ շենքում: Հագուստը կատարյալ մաքուր է մնացել: Ոչ մի վնասվածք չունի: Նրան ոչինչ չի պատահել, բայց նա դեռ գիտակցության չի եկել: Կոտրվածք չունի, սիրտը նորմալ է գործում, օրգանները առողջ են... Այստեղ ինչ-որ բան այն չէ, իսկ քեզ կանչել եմ, որ օգնես ինձ հասկանալ, թե ինչը:
YOU ARE READING
Ֆ Ե Ն Ո Մ Ե Ն
Fantasy*** -Չէի սպասում, որ այսքան շուտ տեղ կհասնես: -Ինչ արած, սիրելի հայրիկս ինձ զանգահարեց և շտապ իր մոտ կանչեց՝ կտրելով ինձ իմ գործերից: *** -Եվ: -Ի՞նչ «և»: -Նկատի ունեմ, որ ժամանակն է ասել, թե ինչու ես ինձ այստեղ կանչել, և ինչու դա չէիր կարող այնտեղ կ...