Մաս 5

75 10 0
                                    

— Եվ ինչպե՞ս ես դա պատկերացնում: Պե՞տք է հետևիցդ պոչի նման ման գամ ու տարօրինակ իրեր գտնե՞մ:
— Զե՛յն, կարգի՛ն խոսիր հորդ հետ:
— Հըմ, - քմծիծաղ տվեց տղան, - դե վե՛ր կաց, հարվածի՛ր ամբողջ ուժով, ինչպես միշտ ես սիրում անել: Ինչի՞ն ես սպասում:
Ավագ Մալիկը հանկարծակի տեղից վեր կացավ և կարծես ցանկանում էր ինչ-որ բան անել, բայց վերջին վայրկյանին զսպեց ինքն իրեն, խորը շունչ քաշեց և գնաց դեպի աշխատասենյակում գտնվող պահարանները: Երկու բաժակ հանեց և սկսեց սուրճ պատրաստել: 5 րոպե անց նա արդեն նստած էր Զեյնի դիմաց և սուրճ էր ըմպում: Իսկ Զե՞յնը: Նա զարմացած նայեց հորը, բայց մի քանի րոպե անց, ուշքի գալով, հետևեց Ավագ Մալիկի օրինակին:
— Ես որոշակի տեղեկություն ունեմ Քեթրինի մասին: 21 տարեկան է, ապրում և սովորում է Քեմբրիջում: Ծնողները 3 տարի առաջ են մահացել ավտովթարից: Այդ դեպքից հետո սկսեց ապրել տատիկի հետ, ով մահացավ նախորդ տարի: Ընկերներ չունի: Համալսարանում զբաղեցնում է 65-րդ տեղը լավ սովորողների ցուցակում: Առանձնահատուկ ոչնչով երբևէ չի տարբերվել տարեկիցներից:
— Հը՜մ... Եվ ո՞րն է իմ աշխատանքը:
Յասերն արդեն պատրաստվում էր պատասխանել որդուն, սակայն, առանց թակոցի, գրասենյակ մտավ բուժքույրներից մեկը և բացականչեց.
— Պարո՛ն Մալիկ, Քեթրին Վիսթոնը գիտակցության է եկել:
Յասերը շտապ դուրս եկավ իր գրասենյակից և շտապեց այն պալատը, որտեղ գտնվում էր աղջիկը, իսկ Զեյնը գնաց հոր ետևից:
Մահճակալի վրա պարկած էր մի մրահոն աղջիկ: Արեգակի շողերն ընկել էին նրա նուրբ դիմագծերի վրա, և, թվում էր, թե հրեշտակ է երկնքից իջել:
Երբ Մալիկները ներս մտան, աղջիկը հայացքն ուղղեց նրանց վրա, իսկ Զեյնը ապշած մեխվեց դռան շեմին. նման գեղեցկություն նա երբևէ չէր տեսել:
Վերջին ուժերով՝ Քեթրինը փորձեց ժպտալ, և այդ նուրբ ու թույլ ժպիտն իր մեջ այնքա՜ն փայլ և անկեղծություն էր պարունակում, որ Զեյնին թվաց՝ այն դարձավ նրա կյանքի ու ապրելու միակ իմաստը:
— Ամենինչ կարգին է, պարզապես փոքր-ինչ թույլ եք, - սկսեց խոսել, մեկ րոպե առաջ աղջկան հետազոտող, բժիշկը:
«Մի փո՞քր, - մտքում ծիծաղեց Վինսթոնը, - ինձ թվում է, որ մի քանի րոպե հետո ուժ չեմ ունենա անգամ շնչելու համար»։
Թուլությունը պատել էր նրա մարմինը, արտաբերել որևէ հնչյուն, ավա՜ղ, աղջիկը չէր կարող:
— Երկու օր հետո Դուք լիովին կվերականգնեք Ձեր ուժերը, - շարունակելով իր խոսքը՝ ժպտաց բժիշկը:
Քեթրինը տխուր, բայց կարճատև հայացք նետեց բժշկի վրա, իսկ Զեյնը վերջապես կարողացավ համարձակություն գտնել մոտենալու աղջկան:
— Ինչպե՞ս ես քեզ զգում, - հարցրեց նա:
— Պարոն Մալիկ, նրա հետ ամենինչ կարգ_
— Բժի՛շկ, հարցը Ձեզ չէր, կարծեմ, ուղղված, - փոքր-ինչ բարկացած՝ ասաց Զեյնը, քանզի իր տված հարցի պատասխանն ակնկալում էր Վիսթոնից լսել:
— Ինձ լավ չեմ զգում, - ցածր ձայնով պատասխանեց Քեթրինը, սակայն դա այնքան հանկարծակի եղավ, քանզի ոչ մեկը չէր սպասում, որ աղջիկը կխոսի, իսկ Զեյնին թվաց՝ երբեք չէր լսել այնքան չքնաղ մեղեդի, ինչպիսին Վիսթոնի ձայնն էր, - անյպիսի տպավորություն է, կարծես ինչ-որ բան ինձ թույլ չի տալիս հանգիստ շնչել:
— Զե՛յն, կարծում եմ՝ օրիորդին հանգիստ է հարկավոր, -խոսակցությանը խառնվեց Զեյնի հայրը:
Զեյնը հայացք գցեց աղջկա վրա, թեթև ժպիտ հայտնվեց նրանց երկուսի դեմքին, և Մալիկները բժշկի հետ դուրս եկան պալատից:
Երբ նրանց ետևից դուռը փակվեց, Զեյնը դիմեց բժշկին.
— Արեք հնարավոր ամեն բան Քեթրին Վիսթոնին հապճեպ բուժելու համար: Եվ կխնդրեի առանձնահատուկ ուշադրությամբ պատել նրան, քանզի անզեն աչքով էլ է երևում, թե որքան վատ է զգում իրեն: Այս հիվանդանոցում գտնվում են «քաղաքի լավագույն» բժիշկները, բայց իմ տեսածը ամբողջովին հակառակ պատկերն էր: Սովորաբար հիվանդի արթնանալուց հետո բժիշկները հարցնում են, թե ինչպես է իրեն զգում, բայց դուք ոչ միայն չհարցրեցիք, այլ նաև ինքներդ որոշեցիք՝ ինչ զգացողություններ ունի Քեթրինը: Կարծում եմ՝ Ձեզ փոխարինող գտնելու ժամանակն է, -այլևս չցանկանալով շարունակել խոսակցությունը՝ Զեյնը շրջվեց և գնաց բժշկին հակառակ ուղղությամբ՝ չփորձելով անգամ լսել նրա արդարացումները:

Մալիկը վերադարձավ հյուրանոց, սակայն նրան չափազանց դժվարությամբ հաջողվեց քնել, քանզի մտքերը ամբողջությամբ զբաղեցնում էր Քեթրինը և նրա նրբագեղ ժպիտը:
Սակայն իր անքնության պատճառը Զեյնը համարեց օդի փոփոխությունը. ի վերջո գտնվում էր Քեմբրիջում, որտեղ այսքան ժամանակ ընդամենը 2 անգամ է եղել: Իհարկե՝ նա միաժամանակ հասկանում էր, որ այդ ամենն իր հիմար արդարացումներն են: Հասկանում էր, որ պարզապես չէր ցանկանում ընդունել այն փաստը, որ մտածում է այն աղջկա մասին, ում ընդամենը մեկ անգամ է տեսել:

Ֆ Ե Ն Ո Մ Ե ՆWhere stories live. Discover now