Քեթրինը հիվանդանոցում մնաց ընդամենը 2 շաբաթ, և այս օրերի ընքացքում նրան ոչ մի անգամ չհաջողվեց քնել 3 ժամից ավելի: Ամեն անգամ, երբ աղջիկը փակում էր աչքերը, տեսնում էր սովի մատնված երեխաներին, հիվանդություններով տառապող մարդկանց, վերացման եզրին գտնվող կենդանիներին և մարդկանց կողմից բնությանը հասցրած վնասները... Արթնանում էր սրտի արագ բաբախյունով, ձեռքով փակում էր բերանը, կարծես ստիպելով իրեն անձայն լաց լինել, արցունքները թափվում էին աղջկա բյուրեղյա աչքերից: Ուտել չէր կարողանում, քանզի ամեն անգամ հիշում էր այն երեխաներին, որոնց իր մղջավանջներում էր տեսնում: Տառապում էր ուրիշների ցավերից: Զեյնը երբեմն գալիս էր Քեթրինին տեսակցության, և նրա աչքից ամենևին էլ չէր վրիպում աղջկա արտաքին տեսքը և ներքին անհանգստությունը: Մաշկը գնալով ավելի էր գունաթափվում, աչքերի տակ՝ կապտում, օրեցօր ավելի էր նիհարում... Աղջիկն ինքն էլ չէր հասկանում, թե ինչ էր իր հետ կատարվում:
Լրացավ երկրորդ շաբաթը, և բժիշկները աղջկան դուրս գրեցին: Հիվանդանոցի դռների մոտ Քեթրինին դիմավորեց Զեյնը և, զուսպ ժպիտով, աղջկան ուղեկցեց դեպի իր մեքենան՝ բացելով դուռը նրա համար:
Արդեն բավական հեռվացել էին հիվանդանոցից, երբ Մալիկը խոսեց.
— Դու ոչ մի տեղ չունես գնալու, այդպես չէ՞:
— ... Այդպես է, - Քեթրինն իրեն այսքան անհարմար երբևէ չէր զգացել:
— Գիտե՞ս, երկար եմ մտածել... Քեզ Քեմբրիջում պահող ոչինչ չկա, բացի համալսարանից, իհարկե: Արի Լոնդոն գնանք: Համալսարանդ կարող ես փոխել, իսկ եթե չես ցանկանում, ապա ես դեմ չեմ քեզ ամեն օր Լոնդոնից համալսարան բերել: Խնդրում եմ մինչև մերժելը լավ մտածես: Այն տունը, որտեղ ապրում էիր, ամբողջությամբ մոխրի է վերածվել: Քեզ խանգարող ոչ մի հանգամանք չկա, որպեսզի ինձ հետ Լոնդոն մեկնես և նոր կյանք սկսես, - փոքր-ինչ կոպիտ ստացվեց «հարազատ չունենալ» արտահայտությունը փոխարինել «խանգարող հանգամանք չլինել»-ով, սակայն տղան նախընտրեց ուղիղ չխոսել, որպեսզի Վիսթոնի մեջ արթնացող ցավը, թեկուզ աննշան կերպով, մեղմանա: Չվճռեց նայել արդեն հարազատ դարձած մուգ աչքերի մեջ՝ խուսափելով տեսնել դրանց մեջ կուտակված ցավը: Կենտրոնացած հետևում էր ճանապարհին, միայն թե իրեն մեղավոր չզգա այն բանի համար, որ հանդգնեց հիշեցնել այդ կորուստի մասին:
— Ես միայն մի բան չեմ հասկանում..., ինչու՞ ես ցանկանում օգնել ինձ, ո՞րն է քո օգուտը, եթե քեզ հետ Լոնդոն գամ: Մարդն այնպիսի արարած է, որ երբեք ոչինչ առանց շահի չի անում: Չփորձե՛ս անգամ ժխտել այդ փաստը:
— Եվ չեմ էլ փորձի: Ցանկանում եմ քեզ լավ ճանաչել... - կարճատև դադար տալով՝ փորձեց խորհին մի բան մտածել կամ հասկանալ ինքն իրեն, ավա՜ղ, հստակ ասել չեմ կարող, քանզի միայն Զեյնը գիտե, թե ինչ էր այդ պահին կատարվում իր ներքին աշխարհում, որտեղ միայն ինքն էր և այլևս ոչ մեկ - սակայն շուտով ստիպված եմ վերադառնալ մայրաքաղաք: Բացի այդ իսկապես ցանկանում եմ օգնել... Ա՜հ, - տղան հանկարծակի կանգնեցրեց մեքենան և, մազերը ձեռքի օգնությամբ խառնելով, նայեց ուղիղ Վիսթոնի աչքերի մեջ, - անկե՞ղծ ասեմ, ինքս էլ չեմ հասկանում, թե ինչու է քեզ օգնելու ցանկություն առաջացել: Ես իսկապես այն մարդը չեմ, ով օգնում է մյուսներին, առավել ևս անծանոթներին կամ ոչ մտերիմներին: Ուղղակի..., խնդրում եմ միայն չծիծաղես, բայց այնպիսի տպավորություն է, կարծես թե ինչ-որ մի ուժ ինձ հրամայի, որ օգնեմ քեզ: Ես ինքս ինձնից անգամ չէի սպասում, որ երբևէ կփորձեմ օգնել որևէ մեկին, սակայն խնդրում եմ քեզ, որ չմերժես և թույլ տաս՝ հագեցնեմ իմ մեջ առաջացած օգնություն մեկնելու ծարավը:***
— ...Դավի՞թ, ինչու՞ ես դու ինձ այսքան ծանոթ թվում:
— Փորձիր հիշել ինձ:
— Ես վստահ եմ, որ քեզ առաջ չեմ տեսել, սակայն քո կերպարը... ահա՛, հենց քո կերպարն է ինձ ծանոթ թվում:
— Միայն դու կարող ես փրկել աշխարհը: Ես առայժմ քո դեմ եմ կռվում, բայց ցանկացած պահի պատրաստ եմ խոնհարվել Ձեր առաջ, Թա...— Քեթրի՛ն, մենք արդեն Լոնդոնում ենք, արթնացի՛ր:
Երկու հարկանի առհելի մի առանձնատուն, ահա թե ինչ տեսավ Վիսթոնը աչքերը բացելուն պես:
«Դղյակ է, ոչ թե տուն... Եվ Զեյնն այստե՞ղ է ապրում», - թեև նոր էր արթնացել, բայց արագ կողմնորոշվեց, թե որտեղ է գտնվում:
Քամին նրբորեն և կարծես զգուշորեն շոշափեց Քեթինի դիմագծերը: Մանկուց է քամի սիրել...
«Երազս... Տարօրինակ էր: Ընդանրապես սկսել եմ տարօրինակ երազներ տեսնել...»։
Նրանք հավասարաչափ քայլերով մոտենում էին հսկայական դռանը, որը ցանկացած պահի պատրաստ է ներս թողնել Մալիկների տան յուրաքանչյուր անդամի:
«Հը՜մ... Դավիթ, Դավիթ... և նրա կերպա՞րը: Ը՜մ... Ահա՛, հիշեցի, - և մեղմ ժպիտ հայտնվեց աղջնակի կարմրավուն շրթունքներին, - Կարծեմ Անգլիայում ոչ հայտնի ստեղծագործության մեջ եմ հանդիպել այդ հերոսին, և նրա կերպարը ինձ առանձնահատուկ կերպով էր գրավել: Սակայն ցանկություն եմ հայտնում հասկանալու, թե ինչու՞ նրան երազումս տեսա, և ինչու՞ հենց նրա կերպարը երևակայությանս մեջ կենդանացավ... Քեթրի՛ն, բավական է, մի՛ խորացիր: Պարզապես մոռացի՛ր, քանզի այն ընդամենը մի երազ էր...»։— Զե՛յն, որդի՛ս, - միջին տարիքի մի կին մոտեցավ ու իր գիրկն առավ սիրելի զավակին:
«Անգամ չնկատեցի, թե, երբ ներս մտանք»։
YOU ARE READING
Ֆ Ե Ն Ո Մ Ե Ն
Fantasy*** -Չէի սպասում, որ այսքան շուտ տեղ կհասնես: -Ինչ արած, սիրելի հայրիկս ինձ զանգահարեց և շտապ իր մոտ կանչեց՝ կտրելով ինձ իմ գործերից: *** -Եվ: -Ի՞նչ «և»: -Նկատի ունեմ, որ ժամանակն է ասել, թե ինչու ես ինձ այստեղ կանչել, և ինչու դա չէիր կարող այնտեղ կ...