Part 1

362 13 0
                                    

Միգուցե մոլորակի 80%֊ի համար դա աննորմալ է՝ զարթուցիչը լարել կեսգիշերին,բայց Ջիմինի համար դա դարձել է նորմա։Նրա աշխատանքը սկսվում է այն ժամանակ,երբ մնացած բոլորինը արդեն մի քանի ժամ է,ինչ ավարտվել է։Ջիմինը՝ ով այդպես էլ չկարողացավ լիարժեք հանգստանալ,վեր է կենում անկողնուց,անջատում է զարթուցիչը և սկսում է հագնվել։Սպիտակ կարճաթև շապիկ,սև ջինս,մի քանի արծաթագույն թևնոցներ ձեռքին և կլասիկ,անտարբեր հայացք,որը ասես "լրացնում" է կերպարը։Ջիմինը կյանքից հոգնած չէ,ամենևին։Նա ավելի շատ հոգնած է այս անիծյալ ապրելակերպի ռեժիմից։Նա հասցնում է պտտել այդ միտքը գլխում,երբ դուրս է գալիս տանից,երբ փակում է դուռը,երբ իջնում է փողոցով ցած և երբ հայտնվում է ակումբի դռան մոտ։Նա խորը շնչում է և ներս մտնում։Ակումբում,ինչպես միշտ, հնչում է բարձր երաժշտություն,սեղաններին դրված են տարբեր գույնի,համի և ալկոհոլի տոկոսային հարաբերության կոկտեյլներ,իսկ սրահի ամենախորքում գտնվում են հատուկ առանձնացված սենյակներ,որտեղ սովորաբար կատարվում է այն ամենը,ինչը եթերային ցուցադրության համար չէ։Ակումբը հայտնի է լավագույն երաժշտությամբ,լավագույն ալկոհոլով,լավագույն մարմնավաճառներով և լավագույն թմրանյութերով։Թերևս,օրինականից այստեղ առհասարակ շատ քիչ բան կա։Ջիմինը դա հիասքանչ գիտի։Բայց հենց նրա հաշվին,որ ակումբը ծառայում է որպես՝ իր տեսակի մեջ,"սև շուկա",այստեղ աշխատավարձը շատ ավելի բարձր է։Կյանքը վտանգի տակ դնելու շանսերը՝ նույնպես։Որովհետև աշխատավարձը քեզ չի փրկի,եթե այստեղ նստած նախկին բանտարկյալներից որևէ մեկը ցանկանա քեզ սպանել կամ չի օգնի բանտից դուրս գալ,եթե պարզվի,որ դու՝ անգամ աչքի ծայրով, ականատես ես եղել թմրանյութի վաճառքին և հաստատ չի երաշխավորի քեզ,որ կկանգնի կողքիդ,եթե ինչ֊որ բան այնպես չգնա։Բայց Ջիմինը խիզախում է։Նրան հարկավոր է այդ գումարը,որովհետև այլ կերպ նա չի կարող ապրել։Երեխա,ով երբեք չի տեսել հորը,իսկ մայրը թողել է նրան,երբ նա ընդամենը 4 տարեկան է եղել՝ փախչելով ինչ֊որ անհայտ դաշնակահարի հետ։Դե իհարկե,ուրիշ ի՞նչ էր պետք սպասել մի մարդուց,ում երեխան ապօրինի ծնունդ էր։Ջիմինին մեծացնում էր տատիկը,ով 4 տարի առաջ մահացավ՝ թողնելով Ջիմինին իր հարմարավետ բնակարանը և ամենապայծառ հուշերը իր մասին։ Առհասարակ,Ջիմինի հոգեբանությամբ մարդու համար,պետք է որ,ընդհանրապես բարբարոսություն է այս ակումբում հայտնվելը։Բայց Ջիմինը հարմարվել է։Նա երբեք չէր պատկերացնի,որ իր հոգեբանությունը այդքան ճկուն է,բայց նա համոզվում է դրանում,երբ՝ ամեն անգամ,բարի սեղանի առաջ նստած հաճախորդին սպասարկում է ինչ֊որ թունդ բան և մի քանի բաժակից հետո՝ լսում է նրա պատմությունը։Ջիմինը մտովի քմծիծաղ է տալիս,երբ ամեն նոր լսած պատմությունից հետո,մտածում է այն մասին,որ արժե ստեղծել ինչ֊որ էջ սոցցանցերից մեկում և հրապարակել այնտեղ այս բոլոր հարդքոր պատմությունները։Պատրաստվելով գիշերվա հերթական խենթությանը՝ Ջիմինը գլխով է անում անվտանգության աշխատակցին,ով՝ ճանաչելով նրան,ներս է թողնում։Ջիմինը քայլում է մարդաշատ սրահի միջով և մոտենում բարի սեղանին՝ անցնելով դրա ետևը և բարևելով ընկերոջը։
֊Վերջապես։
֊Ես չեմ ուշացել,֊համոզվելու համար՝ Ջիմինը ևս մեկ անգամ նայում է ձեռքին կապված ժամացույցին,ապա վերցնում է փակ մետաղյա տարան,որը մինչ այդ ընկերոջ ձեռքում էր և սկսում է թափահարել այն։
֊Ոչ,ուղղակի ես եմ շտապում։Երևի դրա պատճառով էր ժամանակը դանդաղ անցնում։Հաճելի գիշեր քեզ,զգույշ կլինես,֊տղան ջերմ ժպտում է՝ սեղմելով Ջիմինը ուսը և դուրս է գալիս սեղանի ետևից,ապա նաև ակումբից։
֊Հաստատ հաճելի..,֊Ջիմինը հոգնած հայացք է նետում սրահի ամբոխի վրա՝ վերհիշելով,որ բոլոր միջադեպերը տեղի են ունենում հենց իր հերթափոխի ժամանակ։Ջիմինը լցնում է արդեն պատրաստի կոկտեյլը բարձր բաժակի մեջ և լրացնում է խմիչքի տեսքը լայմի մի շերտով,ապա դնում է այն բարի սեղանի վրա՝ սպասելով,որ պատվիրատուն կմոտենա։Սեղանի առաջ դրված բարձր աթոռներից մեկին նստում է շիկահեր մի աղջիկ,պայծառ կարմիր շրթներկով և մաքսիմալ կարճ կիսաշրջազգեստով՝ այն աստիճան,որ Ջիմինին անգամ թվում է,որ դրա կարիքը ընդհանրապես չկար։Բայց և այնպես,Ջիմինը պարտավոր է լինել բարեհամբյուր ցանկացած հաճախորդի հետ,ուստի նա ձգում է շուրթերի ծայրերը մի շարքային ժպիտով և մեկնում է կոկտեյլը աղջկան.
֊Ձեր պատվերը,֊Ջիմինը չի հասցնում հետ քաշել ձեռքը,երբ ուրիշի ափը ծածկում է այն։Ջիմինը բարձրացնում է հայացքը աղջկա վրա,իսկ վերջինս ժպտում է վերջին փողոցային գայթակղիչ ժպիտով։Ամեն դեպքում,նրան այդպես է թվում։Ջիմինը մեղմ ժպտում է և հանգիստ իջեցնում ձեռքը՝ առանց որևէ կտրուկ շարժման,որովհետև հաճախորդներին հարմարվելը նույնպես մարկետինգային ռազմավարություն է։Նրանք կզրուցեն,կարող են և առաջարկներ անել՝ անկախ սեռից ու տարիքից,հնարավոր է նաև՝ ինչպես նոր,կոնտակի գնան։Իսկ Ջիմինը պետք է լինի հնարավորինս հանգիստ,բարեհամբույր և համբերատար՝ փորձելով որքան հնարավոր է սահուն անցկացնել հաճախորդի համար այն սահմանը,որը չի կարելի հատել։Իսկ այս ակումբում "չիկարելի"֊ն հազվադեպ հնչող արգումենտ է։
֊Դու ազա՞տ ես աշխատանքից հետո,֊աղջկա շինծու ձայնը համապատասխանում է իր քաղցրիկ արտաքինին և միգուցե դրանով իսկ վանում է,որովհետև Ջիմինը սիրում է պարզություն,ոչ թե այս ամենը։
֊Ոչ,կներեք։
֊Իսկ վա՞ղը։
֊Վաղը նույնպես։
֊Մյուս շաբա՞թ։
֊Եթե ես կարող եմ ձեզ ինչ֊որ բանով օգնել հիմա,ապա...
֊Կարող ես։Ես ինձ միայնակ եմ զգում...Այդ սրիկան թողե՛ց ինձ,֊աղջիկը մի կողմ է հրում կոկտեյլը և խնդրում ինչ֊որ ավելի թունդ մի բան։Ջիմինը՝ առանց ավելորդ հարցերի, սեղանին է դնում տեկիլայով բաժակը,որը աղջիկը միանգամից դատարկում է և խնդրում նորը։Ջիմինին այս պատկերը արդեն ցավոտ ծանոթ է։Այստեղ միայն զվարճանալու չէ,որ գալիս են։Այստեղ գալիս են նաև տխրությունը բաժակի մեջ խեղդելու,պատահական մեկի հետ զրուցելու և անկողինը մի գիշերով կիսելու համար։Ջիմինը հոգոց է հանում՝ վերցնելով սրբիչը և կատարյալ մաքրության հասցնելով՝ սեղանի վրա շարված,արդեն իսկ կատարյալ մաքուր,բարձր բաժակերից մեկը և պատրաստվելով լսել հերթական դժբախտ սիրո պատմությունը։Աղջիկը արդեն հասել էր այն տեսարանին,որտեղ նա գտավ իր սիրեցյալին հյուրանոցային համարում ուրիշի հետ,երբ սեղանի մոտ նստեց մեկ այլ հաճախորդ և ձեռքով մոտ կանչեց Ջիմինին։Ջիմինը նրան անկեղծ շնորհակալ է։Նա ներողություն է խնդրում՝արդեն բառերը խառնելու աստիճան արբած աղջկանից և պատրաստվում է մոտենալ մյուս հաճախորդին,բայց աղջիկը կանգնեցնում է նրան և մեկնում թղթի կտոր,որի վրա՝ ըստ երևույթին,հեռախոսահամարն է։
֊Զանգիր,եթե փոշմանես,լա՞վ։Դու լավիկն ես..,֊աղջիկը ժպտում է արբած ժպիտով և ոտքի է կանգնում՝ հեռանալով բարի սեղանի մոտից։Ջիմինը նայում է թղթի կտորին և գցում է սեղանի տակ դրված աղբամանի մեջ։Սա երևի թվով 50֊րդ հեռախոսահամարն էր այս ամսվա մեջ։Այս ամենին ուշադիր հետևում էր նոր այցելուն,ում մի քանի վայկյան անց մոտենում է Ջիմինը։
֊Ի՞նչ կցանկանաք։
֊Մոխիտո։
Ջիմինը ուշադիր նայում է անծանոթին,որովհետև սովորաբար աղջիկներն են պատվիրում նման կոկտեյլներ,բայց Ջիմինը դեմ է գենդերային խտրականությանը,ուստի սկսում է պատրաստել կոկտեյլը՝ նկատելով,որ հաճախորդը չափից ավելի լարված է և նստած է այնպիսի հայացքով՝ ասես սպասում է ինչ֊որ աղետի։
֊Ձեր պատվերը,֊Ջիմինը սեղանին է դնում մոխիտոն՝ խմիչքի վերևում տեղավորելով նանայի մի քանի տերև։
֊Դու Փաք Ջիմինն ես,ճի՞շտ է։
Ջիմինը քարանում է,ապա շրջվում դեպի հաճախորդը։
֊Որտեղի՞ց դուք գիտեք իմ անունը։
֊Դա հիմա էական չէ։Ես չեմ կարող ամեն ինչ բացատրել քեզ հիմա,բայց..,֊տղան ակնհայտորեն ավելի է լարվում և սկսում է ինչ֊որ բան փնտրել գրպաններում,ապա հանում է թղթի մի կտոր և մեկնում Ջիմինին։Ջիմինը հոգոց է հանում՝ արդեն որոշելով,որ այս թուղթը նույնպես կհայտնվի այնտեղ,որտեղ և հայտնվել են մնացած բոլորը։Եվ միայն մեղմ ժպտում է՝ ափի մեջ սեղմելով թուղթը,որպեսզի գոնե ձևականորեն ցույց տա հետաքրքրվածություն։
֊Ես կմտածեմ։
֊Ոչ,սպասի՛ր,֊տղան ոտքի է կանգնում՝ առաջ մեկնվելով և բռնելով Ջիմինը ձեռքը,֊Դա հեռախոսահամար չէ։Դեն չնետես այն ոչ մի դեպքում։Խնդրում եմ,կարդա ինչ է այնտեղ գրված,բայց ոչ մի տեղ այլևս չարտագրես դա։Ուղղակի փորձիր հիշել,իսկ հետո՝ վերացրու թուղթը,֊Ջիմինը նայում է հաճախորդին այնպես,ասես վերջինս ինչ֊որ խելագար է,բայց դիմացինի աչքերում այնքան շատ վախ կա այս պահին։Տղան բաց է թողնում Ջիմինի ձեռքը,սկսում է կծել սեփական շուրթերը և սպասում է Ջիմինի ռեակցիային՝ մերթ ընդ մերթ նայելով ձեռքին կապված ժամին,ապա մուտքի կողմ։Ջիմինը ուղղակի համակերպված հոգոց է հանում և բացում է թղթիկը։Ինչ֊որ տարօրինակ հասցե և թվեր։Եվ չնայած նրան,որ Ջիմինը վստահ է այս ինֆորմացիայի աբսուրդ ու անպետք լինելուն՝ նա մտովի մի քանի անգամ կրկնում է հասցեն ու թվերը և համոզվելով,որ վերջնականապես մտապահեց,վերցնում է սեղանից կրակայրիչը և այրում է թուղթը՝ իջեցնելով այն մոխրամանի մեջ,որտեղ այն շարունակում է դանդաղ վառվել.
֊130613՞։
֊Այո։
֊Եվ ի՞նչ է դա նշանակում։
֊Դա ձեր հորն է վերաբերում,նա...
Հաջորդ վայրկյանին տեղի է ունենում այն,ինչին ոչ ոք չէր սպասում։Թերևս՝ բացի Ջիմինի դիմաց նստած տղայից,ով,կարծես թե,գիտեր մոտալուտ վտանգի մասին։Ջիմինը չի հասցնում ընկալել անգամ այն,թե ինչպես ինչ֊որ ոչ մի տեղից հայտնված երիտասարդ կարող է ինչ֊որ բան իմանալ իր հոր վերաբերյալ,երբ լսվում է կրակոց և այդ նույն երիտասարդի ճակատի ճիշտ մեջտեղում հայտնվում է շրջանաձև անցք,իսկ արյունը ծածկում է սեղանը և ցայտում անգամ Ջիմինի վրա՝ կարմիր հետքեր թողնելով նրա ձյունաճերմակ շապիկին։Ջիմինը սարսափած մեկ քայլ հետ է անում և մեջքով հպվում է բարին,երբ կրակոցները դառնում են ավելի շատ և սրահը լցվում է ճիչերով։Ջիմինը փորձում է քայլ անել դեպի գաղտնի մուտքը՝ հույս ունենալով,որ կկարողանա դուրս գալ աննկատ,սակայն հաջորդ վայրկյանին փամփուշտը անցնում է ճիշտ նրա կողքով և պատի մեջ հավաքված պահարանում դրված ալկոհոլային խմիչքներից մեկի շիշը ջարդվում է,իսկ պարունակությունը թափվում է Ջիմինի վրա՝ թրջելով մազերը և շապիկը,որը այնուհետև կպչում է ռելիեֆային մարմնին։Ջիմինը փակում է ականջները ձեռքերով և փակում է նաև աչքերը՝ հուսալով, որ գոնե այդպես կկտրի կապը այս սարսափ իրականության հետ և ուղղակի կսպասի իր հերթին ու իր բաժին փամփուշտին։Մի քանի րոպե անց՝ ամեն ինչ ընկղմվում է մեռյալ լռության մեջ։Ջիմինը դանդաղ բացում է աչքերը՝ հասկանալով,որ դեռ ողջ է,որովհետև նա հույս ուներ ընկնել դրախտ,իսկ հիմա նրա աչքերի առաջ բացված տեսարանը հիշեցնում է դժոխք։Կամ էլ ուղղակի դժոխք է,բայց երկրի վրա։Մարմիններ,որ ողողված են սեփական և ուրիշի այրունով։Ջիմինը շնչում է ծանր՝ ասես հիմա֊հիմա և կխեղդվի,նայում է իր դիմաց կանգնած մի քանի անծանոթներին,ովքեր լիցքաթափում են ատրճանակները և նոր փամփուշտներով լցնում դրանք։Նրանցից մեկը մոտենում է այն տղային,որ մինչ այդ Ջիմինի հետ էր զրուցում և շրջելով նրա մարմինը,սկսում է ինչ֊որ բան փնտրել նրա գրպաններում։Ջիմինը կանգնած է գունատ և փորձում է ավելորդ անգամ չշնչել,որպեսզի չմատնի իր ներկայությունը։Լռությունը խախտում են ինչ֊որ մեկի ոտնաձայները,որոնց տակ խռթխռթում են ջարդված բաժակների ապակե կտորները։Բարձրահասակ,գունատ և խորաթափանց աչքերով,որոնք,թվում էր,թե կարող են հոգուդ մեջ նայել։Անծանոթը սև տաբատով է,սպիտակ վերնաշապիկով,սև պիջակով և կատարյալ փայլեցբած սև կոշիկներով,որոնք հիմա կեղտոտվում են ուրիշի այրունով։Անծանոթի արտաքինի մեջ չկա ոչ մի ագրեսիա և անգամ դիմագծերն են չափազանց գեղեցիկ,բայց նրանից ուղղակի փչում է վտանգի աուրա՝ այնպես,որ ուզում ես կուչ գալ այդ դաժան հայացքի տակ։Նա մոտենում է տղաներին,ովքեր դեռ ինչ֊որ պեղումներ են կատարում մահացածի մարմնի վրա։
֊Ոչինչ չկա։
֊Համոզվա՞ծ եք։
֊Այո։
Անծանոթի հայացքը էլ ավելի դժգոհ է դառնում։Նա աչքերով սահում է սրահի վրայով՝ հավանաբար մտածելով,որ այսքան զոհերը իզուր են(չնայած իրականում,նա թքած ունի) և որ նա այդպես էլ չգտավ այն,ինչ֊որ ուզում էր։Նրա հայացքը կանգ է առնում Ջիմինի վրա և նա քմծիծաղ է տալիս՝ տեսնելով տղայի գունատ դեմքը։Նա դանդաղ մոտենում է Ջիմինին և կանգնում նրանից երկու քայլ հեռու։
֊Ինչո՞ւ ես այդքան վախեցած,֊անծանոթի ձայնը ցածր է և մի փոքր խռպոտ,ինչից մաշկը պատվում է փշերով։֊Այդպես էլ լռելու՞ ես։Ես քեզ հենց այնպես չէ,որ ողջ թողեցի։Պատմիր ինձ,թե այս դիակը,֊նա գլխով ցույց է տալիս մահացած երիտասարդի կողմ,֊ի՞նչ էր անում այստեղ և ու՞մ հետ է զրուցել։
֊Նա...Ես...,֊Ջիմինի գլխում շիլա է և նա հազիվ է կապում բառերը։
֊Նա ինչ֊որ մեկին ինչ֊որ բան տվե՞լ է։
Ջիմինը սեղմում է ատամները և գխլում պտտում տարբերակները։Ասել,թե ոչ։Ասել,որովհետև դա կարող է փրկել սեփական կաշին և չասել,որովհետև դա միակ ինֆորմացիան է,որ նա ունի իր հոր մասին,չնայած որ անգամ չգիտի,թե այդ հասցեն ու թվերը ինչպես պետք է օգնեն նրան։
֊Նա...Ոչ ոքի չի հանդիպել։Նա ուղղակի...Մոխիտո պատվիրեց և անգամ չհասցրեց խմել,իսկ հետո...,֊Ջիմինը չի նայում անծանոթի աչքերի մեջ։Ջայնը մի փոքր դողում է և նա ցնցվում է,երբ անծանոթի մատերը եզրագծում են նրա կզակը և բարձրացնում հայացքը՝ ստիպելով նայել աչքերի մեջ։
֊Դա ամե՞նն է։
֊Ա֊այո...
Անծանոթը մոտ է կռանում և նրա ջերմ շուրթերը հպանցիկ դիպչում են Ջիմինի այտին։Նա մեկ քայլ հետ է անում՝ բաց թողնելով Ջիմինին և լեզվով սահելով սեփական շուրթերի վրայով՝ ըմբռնելով խմիչքի համը,որ մինչ այդ թափվել էր Ջիմինի վրա։
֊Վիսկի...,֊նա քմծիծաղ է տալիս,վերջին անգամ նայում Ջիմինի աչքերի մեջ և շրջվում է դեպի դուռը։
֊Ի՞նչ անենք նրա հետ,Շուգա։
֊Մեզ պետք չեն ավելորդ վկաներ։Ազատվեք նրանից,֊և դուրս է գալիս ակումբից։

DANGERWhere stories live. Discover now