Part 4

166 9 0
                                    

[Օրեր անց]
Ջիմինը ամեն ձև փորձում է մոռանալ այն մղձավանջը,որին ականատես եղավ օրեր առաջ։Եվ դա նրա մոտ,կարծես թե,ստացվում է։Նա անգամ անտեսում է այն միտքը,որ հանձնեց իր հոր մասին ունեցած միակ ինֆորմացիան՝ վստահեցնելով ինքն իրեն,որ հիասքանչ ապրում էր մինչ այդ,ուրեմն կշարունակի հիասքանչ ապրել նաև դրանից հետո։Որքան էլ որ Ջիմինը փորձում է գտնել "անվտանգ", ցերեկային աշխատանք,որպես վերջին տարբերակ՝ նորից մնում է մի ակումբ,որը սակայն ավելի ապահով է,քան նախորդը։Ջիմինը անգամ ինչ֊որ տեղ ուրախ է դրան,որովհետև նա արդեն սովորել էր գիշերային կյանքի ռեժիմին։Եվ բացի այդ,ակումբը գտնվում է քաղաքի կենտրոնում,ինչը միայն ավելի ձեռնտու է։Այս մասին նա մտածում է՝ մինչ կոճկում է վերնաշապիկը և վերցնում է բանալիները ու ակնոցները,ապա դուրս է գալիս տանից։
_____________
Այո,այս ակումբը ակնհայտորեն տարբերվում է նախորդից։Մուտքի մոտ կայանած մեքենաներից էլ անգամ կարելի է կռահել,որ այստեղ սիրում են ժամանակ անցկացնել էլիտաները՝ ոչ թե կյանքից նեղացած ակլոհոլիկները։Ջիմինը մտնում է ակումբ և միանգամից մոտենում է բարին,որտեղ նրան դիմավորում է մենեջերը և ծանոթացնում է Ջիմինին ակումբի հետ՝ բացատրելով նաև մի շարք կանոններ,որոնցից հետո Ջիմինը հասկանում է,որ այստեղ աշխատելը կրկնակի բարդ է լինելու,որովհետև՝ ինչպես և ակնկալվում էր,հասարակ խավ ասվածը այստեղի համար չէ։Ջիմինը խորը շնչում է և գլխով անում՝ խոստանալով անել իր լավագույնը։Աշխատանքային առաջին մեկ ժամը անցնում է բավականին հաջողված։Ոչ մի միջադեպ,ոչ մի դժբախտ սիրո պատմություն,ոչ մի հարիր և ոչ այնքան առաջարկներ։Ակումբի մշտական այցելուները միանգամից նկատում են նոր աշխատողին և մերթ ընդ մերթ մոտենում են ծանոթանալու,ինչ֊որ բան պատվիրելու կամ ուղղակի մի քանի բառ փոխանակելու։Ջիմինը երբեք ուշադրության պակաս չի ունեցել,բայց նա կարծում էր,որ այստեղ իրեն չեն էլ նկատի՝ չէ որ նա նույն ստատուսի չէ,ինչ այս մարդիկ։Բայց նրա հաշվարկները սխալական էին,և նա գրավում է ուշադրություն՝ այն էլ շատ։Միգուցե անգամ հենց ինքը՝ Ջիմինը,չգիտի դրա մասին,բայց իրականում,նրան ուղղակի անհնար է չնկատել։Կա ինչ֊որ բան նրա մեջ...Որ ձգում է։Երևի պատճառը հենց դա է,որ բարի մոտ հավաքված հաճախորդներին շրջանցելով՝ մոտենում է մենեջերը և կատակելով ասում,որ Ջիմինը ասես թալիսման լինի։Ջիմինը գոհ է։Թե՛ ինքն իրենից,թե՛ ակումբից և թե՛ հաճախորդներից։Որոշ ժամանակ անց,մոռացվում է անգամ կաշկանդվածությունը,և Ջիմինը ազատ զրուցում է բոլոր հաճախորդների հետ,եթե պետք է՝ անգամ ներկայանում է և ծանոթանում։Հերթական հաճախորդը մոտենում է բարին,պատվիրում է կոկտեյլ և մինչ Ջիմինը պատրաստում է այն՝ տարօրինակ կերպով,աղմուկը հանդարտվում է։Երբ Ջիմինը շրջվում է,որպեսզի դնի պատվերը հաճախորդի առաջ,բարի սեղանի շուրջ դատարկ է։Միայն մեկն է նստած բարի դիմաց և թափ է տալիս ծխախոտի մոխիրը մոխրամանի մեջ։
֊Մեկ լոնգ֊այլենդ։
֊Ի՞նչ ես անում այստեղ։
֊Իսկ դու՞։
֊Ես աշխատանքի եմ։
֊Իսկ ես հաճախորդ եմ։Սպասարկիր,֊Շուգան հանգցում է ծխախոտը և արտաշնչում է ծխի վերջին ամպերը։
֊Այդ քո՞ պատճառով մյուսները հեռացան բարի մոտից։
֊Շատ ես հարցեր տալիս։Եվ ես պատվեր կատարեցի։
֊Ոչ,ես նախ կսպասարկեմ մյուս հաճախորդին,ով քեզանից առաջ էր կանգնած,֊Ջիմինը սեղանին է դնում է կոկտեյլով բաժակը՝ սրահում հայացքով փնտրելով երիտասարդին։Շուգան անտարբեր հայացքով վերցնում է կոկտեյլը և Ջիմինի աչքերի մեջ նայելով՝ բաց է թողնում։Բաժակը կոտրվում է՝ թողնելով հատակին իր պարունակությունը։
֊Ուփս։
֊Դու դա դիտմամբ արեցի՛ր։
֊Չի ժխտվում։Իսկ հիմա,զբաղվիր իմ պատվերով։
֊Ոչ։
Շուգան բարձրացնում է մի ունքը և հարցական հայացքով նայում է Ջիմինին,ով նայում է ի պատասխան՝ առանց հայացքը թեքելու։
֊Չհասկացա՞։
֊Ոչինչ։Ես ուղղակի կխնդրեմ մյուս բարմենին զբաղվել ձեր պատվերով,֊Ջիմինը ժպտում է և քայլ է անում դեպի բարի մյուս ծայրը։
֊Ես ուզում եմ,որ դա դու անես։
֊Ձեզ համար կարևոր է ստանալ ձեր պատվերը,այնպես չէ՞։Դուք այն կստանաք,֊Ջիմինը շրջվում է դեպի խմիչքերը՝ ձևանալով խիստ զբաղված և սպասելով,թե երբ մյուս բարմենը կվերջացնի պատվերը։Երբ Ջիմինը նորից շրջվում է դեպի բարի սեղանը,այն դատարկ է։
֊Կորցրե՞լ ես վախդ։
Հանկարծակիությունը չար կատակ է խաղում Ջիմինի հետ,որովհետև նա չէր սպասում,որ մի քանի վայրկյանում Շուգան կարող է հայտնվել իրենից երկու քայլի վրա,և նա մեխանիկորեն հետ է քայլում՝ գրեթե ընկնելով։Գրեթե։Եթե միայն չլինեյին ուրիշի ձեռքերը։Ջիմինը ուշքի է գալիս և կտրուկ հետ հրում Շուգային։
֊Հաճախորդները իրավունք չունեն անցնելու սեղանից այս կողմ,֊Ջիմինը մեկ քայլ հետ է անում։
֊Ենթադրում եմ,ակումբից դուրս ես այլևս հաճախորդ չեմ լինի,֊Շուգան կտրուկ բռնում է Ջիմինի ձեռքը և ձգում է նրան իր ետևից։Ակումբից դուրս օդը սառն է։
֊Դու,կարծես թե,մոռացության ես տրվում։
֊Եվ ի՞նչ։Նորից կգցես վանդա՞կը։
֊Ջիմին,դու սխալ կարծիք ես կազմել իմ մասին։
֊Ծաղրու՞մ ես։Դու ինձ ուզում էիր սպանե՛լ։Ինչպիսի՞ կարծիք պետք է ես կազմեյի՝ ըստ քեզ։
֊Թույլ տուր ինձ ուղղել այդ սխալը,֊Շուգան քայլ է անում առաջ և մեկնում է ձեռքը դեպի Ջիմինը,֊Ես անկեղծ չէի ուզում,֊Շուգան մատերի ծայրերով սահում է Ջիմինի այտի վրայով,և վերջինս քարանում է։Ջիմինի մոտ հենց այն վիճակն է,որը նկարագրում են դպրոցական սիրահարված աղջնակներին բնութագրելիս,երբ նրանք չեն կարողանում ոչինչ անել,այլ ուղղակի կանգնում են և ապշած նայում տիեզերքին՝ ուրիշի աչքերում։Շուգան ուզում էր էլի ինչ֊որ բան ասել,բայց նրան ընդհատում է ուրիշի ձայնը։
֊Ինչպիսի մարդիկ։
Շուգան մի հիասթափված հոգոց է հանում և իջեցնում է ձեռքը։
֊Քեզ նույնպես ողջույն,Թեհյոն։
Թեհյոնը շրջվում է դեպի Ջիմինը,սահում է նրա վրա հայացքով,ապա նորից վերադարձնում է ուշադրությունը Շուգային։
֊Ոչ իմ ակումբում,ոչ իմ աշխատողի հետ և ոչ աշխատանքային ժամերին,Շուգա։
Շուգան մի քանի վայրկյան ուշադիր նայում է Թեհյոնի աչքերի մեջ՝ վերլուծելով,թե որքան դաժան կարող էր լիներ Թեյի մահը,եթե արգելված չլիներ սպանել այլ կլանների պարագլուխներին։Թեհյոնը Շուգայի ընկերն է և թշնամին՝ մեկ դեմքով։Չնայած,որ Շուգան երբեք էլ չի ընդունի դա,բայց չի կարող ժխտել,որ Քիմի կլանը ոչնչով չի զիջում սեփականին։
֊Իհարկե,֊Շուգան քմծիծաղ է տալիս,֊Մինչ հանդիպում,֊նա նայում է Ջիմինի վրա այնպիսի հայացքով,որը հաստատում է,որ հանդիպում լինելու է,ապա գնում է դեպի՝ ակումբի դիմաց կայանած,սև մազերատին։
֊Մոտեցիր աշխատանքից հետո,֊Թեհյոնը գնում է դեպի ակումբը,և Ջիմինը մնում է կատարյալ մենության մեջ։
_________________
Ջիմինը խորը շնչում է,անվստահ բարձրացնում ձեռքը և թակում է դուռը։Հնչում է ցածր "մտեք"։
֊Ջիմին,այո՞,֊Թեհյոնը կանգնած է մինի֊բարի առաջ և դանդաղ լցնում է վիսկին բաժակի մեջ՝ ասես էսթեթիկ բավարարվածություն ստանալով յանթարային հեղուկի սառույցի կտորների վրա հոսելու պրոցեսից։
֊Այո պարոն,֊Ջիմինը անցնում է ներս՝ փակելով դուռը իր ետևից։
֊Ուղղակի Թեհյոն,֊Թեն վերցնում է բաժակը և մոտենում բազմոցին,֊Դու և Շուգան ինչ֊որ խնդիրնե՞ր ունեք։
֊Ոչ։
֊Ընկերնե՞ր եք։
֊Ոչ։
֊Այդ դեպքո՞ւմ։
֊Մեզ ոչինչ չի կապում։
֊Եվ ակումբի դիմաց իմ տեսած տեսարանը հենց այնպես էր։
֊Մենք ուղղակի...Շուգան...
Թեն ժպտում է և նստում բազմոցին՝ կում անելով բաժակից։
֊Պարզապես մենք նրա հետ լավագույն հարաբերությունների մեջ չենք,իսկ ես այսօր տեսա իմ աշխատողին նրա հետ մտերմիկ զրույցի բռնված։
֊Այլևս չի կրկնվի։
֊Ամեն ինչ կարգին է,եթե դուք հանդիպում եք։
֊Ոչ֊ոչ,դուք սխալ եք հասկացել,մենք...
֊Կարիք չկա բացատրվելու,֊Թեն ոտքի է կանգնում՝ դնելով բաժակը սեղանին,֊Դա քո անձնական կյանքն է։Ուղղակի աշխատանքային ժամերից դուրս։Կարող ես գնալ։
Ջիմինը մի փոքր խոնարհվում է և դուրս գալիս՝ հասկանալով,որ իրեն չեն պատրաստվում լսել։Չնայած ասելու ոչինչ էլ չկա իրականում։
_______________
Ջիմինը դուրս է գալիս ակումբից հոգնած և էմոցիոնալ դատարկված՝ քայլելու ընթացքում արձակելով ևս երկու կոճակ վերնաշապիկի վրա։Ջիմինը կտրուկ կանգ է առնում,երբ մուտքի մոտ նկատում է ծանոթ մազերատին։Բայց և այնպես,փորձում է ձևացնել,թե ոչինչ էլ չի տեսել և շարժվել ուր որ պետք է։Շուգան համաձայն չէ։Նա դուրս է գալիս մեքենայից և մոտենում է Ջիմինին՝ փակելով նրա ճանապարհը։
֊Ես քո պատճառով խնդիրներ ունեցա աշխատանքի վայրում։
֊Թեհյոնը քեզ նեղացրե՞լ է։
֊Ես երեխա չեմ,որ ինձ նեղացնեն,ու Թեհյոնը էստեղ կապ չունի։Դու ուղղակի շարունակում ես հայտնվել ու խնդիրներ ստեղծել։
֊Ջիմին,ես ուզում եմ օգնել։
֊Պե՛տք չէ։Ինձ պե՛տք չէ այդ օգնությունը։Շուգա խնդրում եմ...Մի դարձրու իրերը ինձ համար ավելի բարդ,քան դրանք արդեն իսկ կան։
֊Դու ուղղակի չես հասկանում,թե ինչ վտանգ է քեզ սպառնում։
֊Իսկ դու թքած չունե՞ս։Քեզ համար մեկ չէ՞։Դու նույնպես ուզում էիր ինձ սպանել։Այդ դեպքում ի՞նչ տարբերություն քեզ համար,թե ում ձեռքից ես կմահանամ։
֊Եթե մահանաս էլ,ուրեմն միայն իմ ձեռքից,պա՞րզ է։
Ջիմինը խորը շնչում է,որպեսզի պատասխանի,բայց հանկարծակի գալիս է գիտակցությունը այն բանի,որ նա չի կարող պատասխանել։Բառերը ուղղակի անհետացան։Նա մեծ աչքերով նայում է Շուգային՝ փորձելով հասկանալ,թե որտեղ է խայծը նրա խոսքերում,բայց ոչ մի խայծ էլ չկա։Նա պարզ ասաց,որ չի ուզում,որ Ջիմինին վնասի մեկ ուրիշը։Փոխարենը կարող է վնասել հենց ինքը՝ Շուգան։Հիասքանչ է Ջիմին,դա այնպիսի մեծ պատիվ կլինի,գրողը տանի։
֊Ես տուն եմ ուզում գնալ,֊կտրուկ ասում է Ջիմինը՝ ցույց տալով,որ մտադիր չէ շարունակել խոսակցությունը։
֊Ես կտանեմ քեզ։
֊Ոչ։
֊Իսկ դա հարց չէր,֊Շուգան բռնում է Ջիմինի ձեռքից,ով արդեն հոգնել է այս մարիոնետի կարգավիճակից,բայց բոլոր առարկությունները անարդյունք են։Շուգան նստեցնում է Ջիմինին մեքենան,ապա շրջանցում է այն՝ նստելով վարորդի տեղում։Ջիմինը այլևս ոչինչ չունի ասելու։Անգամ վիճելու ուժ չկա։Նա ուղղակի լուռ նայում է պատուհանից այն կողմ՝ մեկը մյուսին հերթափոխող,տեսարաններին։
֊Ես կարող եմ քեզ հանգիստ թողնել։
֊Մի՞թե։Ալիլույա։
֊Բայց ես ունեմ մի պայման։
֊Ես զարմացած չեմ։
֊Դու պետք է վերցնես իմ ազգանունը։Մին։Մին Ջիմին։
Ջիմինը նայում է Շուգային այնպիսի հայացքով,որը ասում է. <<Դու խելագար ես>>։
֊Ես կարծում էի՝ դու կատակում ես,երբ այն ժամանակ ասացիր նույնը։
֊Ոչ։Ես չեմ կատակում։
֊Իմա՞ստը։Որտե՞ղ է տրամաբանությունը։
֊Դա քո անվտանգության համար է,֊Շուգան վարում է մեքենան՝ նայելով ճանապարհին և մերթ ընդ մերթ շրջելով հայացքը Ջիմինի կողմ։
֊Դու ինձ խելագարության կհասցնես,երդվում եմ...Ինչի՞դ է պետք իմ անվտանգությունը։
Շուգան հանկարծակի թեքում է ուղղությունը և արգելակում է, մեքենան կտրուկ կանգ է առնում այնպես,որ Ջիմինը անգամ առաջ է մեկնվում նստատեղից։Շուգան շրջվում է նրա կողմ։
֊Միգուցե ես հավանում եմ քեզ։
Ջիմինը նայում է նրան շփոթված հայացքով,ապա սկսում է բարձր ծիծաղել։
֊Կատակասեր ես,պարզվում է։
֊Ես չեմ կատակում։
֊Ուզում ես ասել,դու ինձ այդ քո տածած համակրանքի հողի վրա՞ նետեցիր վանդակը։
֊Դեռ երկա՞ր ես հիշելու։
֊Քեզ համար դա այդքան սովորակա՞ն երևույթ էր։
֊Ջիմին,֊Շուգան մի պահ փակում է աչքերը և խորը շնչում՝ կարգի բերելով մտքերը,֊Ես գիտեմ,որ դու չունես ինձ վստահելու ոչ մի պատճառ,բայց,֊Շուգան վերցնում է Ջիմինի ձեռքից նրա հեռախոսը և ինչ֊որ բան է անում,֊Ես շարունակելու եմ հայտնվել՝ ուզում ես դու դա,թե ոչ,֊նա հետ է վերադարձնում հեռախոսը,ապա մեկնում է ձեռքերը դեպի Ջիմինի վերնաշապիկը,և երկար մատերը սկսում են դանդաղ կոճկել՝ ինչպես Շուգային թվաց,ավելորդ արձակված կոճակները,֊Եվ անելու եմ դա այնքան ժամանակ,քանի դեռ դու չես մտափոխվել։Եթե կզգաս կարիքս՝ զանգիր,֊Շուգան նորից միացնում է շարժիչը։Մնացած ամբողջ ճանապարհը նրանք անցկացնում են լռության մեջ։Ջիմինը խնդրում է իջեցնել իրեն տան մոտակայքում ինչ֊որ տեղ՝ պատճառաբանելով,որ խանութ պետք է մտնի։Տեսականորեն,նա չէր ստում։Նրանք լուռ են և այն ժամանակ,երբ Ջիմինը բացում է մեքենայի դուռը և իջնում է՝ առանց շրջվելու։Իսկ մեքենան ամեն վայկյանի հետ ավելի է հեռանում տեսադաշտից։Ջիմինը վերջին անգամ նայում է անհետացող մեքենայի ետևից,ապա շրջվում է և քայլում դեպի խանութը։Նա մտնում է շուրջօրյա խանութ և զամբյուղի մեջ է հավաքում առողջ և ոչ այնքան սնունդ։Ջիմինը քայլում է դանդաղ՝ չնայած,որ ժամը արդեն ուշ է և արժեր շուտ հասնել տուն։Բայց Ջիմինի գլխում մտքերը այնքան շատ են,որ դրանց շարժման արագության հետ հարաբերած,մնացած ամեն ինչ ասես դանդաղեցված կադրում լինի։Ջիմինը ուշքի է գալիս շենքի մոտ՝ հայացք նետելով մուտքի մոտ կանգնած մի քանի թանկարժեք մեքենաների վրա և հիշելով,որ այս շենքում հարուստ մարդիկ,սովորաբար,չեն բնակվում։Ինչևէ։Նա դանդաղ բարձրանում է աստիճանները՝ շարունակելով գլխում պտտել այսօրվա իրադարձությունները։Ջիմինը կանգ է առնում սեփական տան դռան առաջ,հավաքում է ծածկագիրը և ներս անցնում՝ նկատլեով,որ տարօրինակ կերպով՝ հյուրասենյակում լույս է վառվում։Ջիմինը հոգոց է հանում և անցնում առաջ՝ մտածելով,որ մոռացկոտությունը վերջնականապես կլանել է գիտկացությունը։Չէր հասցրել նա ամբողջությամբ վերլուծել այդ թեորիան,երբ զգում է,թե ինչպես են ուրիշի ձեռքերը բռնում իրենը և ոլորում մեջքի ետևում։
֊Կներես,որ առանց հրավերի ենք։Ջին,֊անծանոթը հմայիչ ժպտում է։Բայց կա այդ ժպիտի մեջ ինչ֊որ չարագուշակ մի բան։
-Առաջինը չեք...Վերջինը չեք..,֊Ջիմինը քմծիծաղ է տալիս։Նա արդեն անգամ չի էլ զարմանում։
֊Դու Ջիմի՞նն ես ճիշտ է։
֊Ենթադրենք,֊Ջիմինը անգամ չի էլ փորձում դուրս գալ իրեն պահող ձեռքերից։Պրակտիկան ցույց է տվել,որ անիմաստ է։
֊Միգուցե տեղյակ ես,որ հավանական է,որ դու հզորագույն կլաններից մեկի առաջնորդի ժառանգն ես։Մենք այդ ինֆորմացիան ստացանք մի քանի օր առաջ և...
Նրան ընդհատում է Ջիմինը ծիծաղը։
֊Չէ,դուք բոլորո՞դ եք խելագարվել։Նայի՛ր ինձ,գրողը տանի,֊Ջիմինը կտրուկ ձգում է ձեռքերը,բայց չի կարողանում ազատել դրանք,֊Ես ընդամենը մի սովորական երիտասարդ եմ,ով ուզում է ապրել ամենասովորական կյանքով։Կլա՞ն,ժառա՞նգ,ծաղրու՞մ ես,֊Ջիմինը կախում է գլուխը և շարունակում է ծիծաղել՝ հասկանալով,թե որքան աբսուրդ տեսք ունի այս ամենը։Ալտերնատիվ է <<Ալիսան հրաշքների աշխարհում>>֊ին։Նրան մոտենում են դանդաղ ու վստահ քայլերով։Հաջորդ վայրկյանին Ջիմինը զգում է,թե ինչպես է ուրիշի ձեռքը հանգչում իր պարանոցին՝ մի փոքր սեղմելով և ստիպելով նայել աչքերի մեջ։
֊Սովորական երիտասա՞րդ։
֊Իսկ ի՞նչ է,չի՞ երևում։
Ջիմինին վրա նետում են մի ուսումնասիրող հայացք,ապա նայում աչքերի մեջ։
֊Ջիմին,ճի՞շտ է։
֊Ենթքդրենք։
֊Ճի՞շտ է,֊Ջինը բարձրացնում է ձայնի տոնը։
֊Այո։
֊Ազգանունդ։
Ջիմինի հայացքը միանգամից դառնում է մոլորված։Նա իհարկե գիտի իր ազգանունը,բայց այն փաստը,որ Շուգան նրան զգուշացրել էր վտանգի մասին և որ դրանից խուսափել կարելի է ազգանվան փոփոխությամբ,կարմիր լույս է միացնում Ջիմինի գլխում։Նա մի քանի վայրկյան նայում է Ջինի աչքերի մեջ,ապա ցածր ասում.
֊Մին...Մին Ջիմին։
Ջինը հետ է կանգնում, նյարդայնացած նայում է շուրջը,ապա ձեռքով ժեստ է անում՝ կարգադրելով բաց թողնել Ջիմինին։
֊Նա չէ։
Ջինը և իր մարդիկ լքում են տունը։Նույնքան անսպասելի,որքան և հայտնվել էին։Ջիմինը տագնապով լի հայացքով նայում է շուրջը՝ մոտ վազելով հատակին նետված պայուսակին։Նա դուրս է հանում հեռախոսը և արագ շարժումներով հավաքում է թվերը.
֊Ալո,Շուգա...



DANGERWhere stories live. Discover now