Ջիմինը արագ վերցնում է բանալիները,հեռախոսը և դուրս է գալիս տանից։Մուտքի մոտ նրան արդեն սպասում է սև, S֊կլասսի մեքենա։Վարորդը դուրս է գալիս՝ բացելով դուռը Ջիմինի համար,ով չի շտապում նստել մեքենան։Ջիմինը ուշադիր նայում է մեքենային,բայց միևնույն ժամանակ՝ ասես դրա միջով։Սա վերջին հնարավորությունն է մտափոխվելու։Եթե նա նստի՝ մեքենան նրան կտանի կամ դեպի փրկություն կամ էլ ընդհակառակը՝ դեպի կատարյալ կործանում։ Ջիմինը արդեն վախենում է այն ամենից,ինչ տեղի է ունենում իր շուրջ վերջին մի քանի օրերի ընթացքում։Նա հետ է ուզում իր հանգիստ և բոլորի համար անհետաքրքիր կյանքը։Բայց ինչ֊որ բան հուշում է,որ այս անհաջողությունները միայն սկիզբն են ինչ֊որ ավելի սարսափելի բանի։Ջիմինը վերջին անգամ խորը շնչում է և նստում մեքենան։
____________
Որոշ ժամանակ անց մեքենան կանգ է առնում երկհարկանի տան դիմաց,որը Ջիմինին արդեն ծանոթ է։Ոչ լավագույն հուշերով,բայց սա այդ նույն տունն է։Ջիմինի առաջ բացում են տան դռները,և նա անվստահ առաջ է անցնում։Առաջին "այցի" ժամանակ նա հնարավորություն չէր ունեցել ուսումնասիրելու տունը,սակայն հիմա նա դանդաղ քայլում է թիկնապահի ետևից և նայում է շուրջը՝ հիանալով նրան,թե ինչպես կարող է որևէ մեկը ունենալ չափազանց մինիմալիստիկ,բայց միևնույն ժամանակ,նրբանկատ ճաշակ։Ջիմինը կխիզախի ենթադրել,որ տունը ամբողջությամբ արտացոլում է հենց Շուգային։Ջիմինին ուղեկցում են հյուրասենյակ և փակում դռները՝ հենց որ նա հայտնվում է ներսում։Դա այնքան կտրուկ է տեղի ունենում,որ Ջիմինը մի պահ անգամ ցնցվում է՝ հասցնելով փոշմանել իր որոշման համար։Շուգան դնում է վիսկիով բաժակը սեղանին և դանդաղ ոտքի կանգնում՝ հենվելով սպիտակ կաշվով ձգված բազկաթոռի կողամասերին։Նա սպիտակ վերնաշապիկով է,որի թևքերը ծալված են մինչև արմունկները,իսկ օձիքի մոտ արձակված են վերին երեք կոճակները։ Նա հոգնած տեսք ունի,բայց դա ընդհանրապես չի ճնշում նրանից տարածվող վտանգի ալիքները։
֊Ես չէի սպասում,որ դու կզանգես,֊Շուգան մոտենում է սենյակի անկյունում գտնվող մինի֊բարին,վերցնում է բաժակներից մեկը և շրջվում դեպի Ջիմինը,֊Ի՞նչ կխմես։
֊Ես խոսելու եմ եկել։
֊Ուրեմն՝ կլցնեմ իմ ճաշակով,֊Շուգան գցում է բաժակի մեջ երկու սառցակտոր և լցնում է վիսկի։Ապա մոտենում է բազմոցին՝ ձեռքով հրավիրելով Ջիմինին նստել,և վերջինիս նստելուց հետո միայն՝ դնում է բաժակը նրա դիմաց։
֊Ես լսում եմ քեզ։
֊Շուգա,իմ...Իմ տուն ներխուժել էին։
֊Ես զարմացած չեմ։Անգամ կարող եմ ասել,թե ով։Ջին,ճի՞շտ է։
֊Դու ճանաչու՞մ ես նրան։Այդ քո՞ ձեռքի գործն էր,֊Ջիմինը չարացած հայացքով նայում է Շուգային։
֊Ոչ։Հանգստացրու նյարդերդ,դու չափազանց բուռն ռեակցիա ես տալիս այս ամենին։
֊Չափազանց բուռն ռեակցիա՞։Իսկ ինչպիսի՞ն կլիներ քոնը,եթե քո տուն հանկարծակի ներխուժեյին ու սպառնային քեզ։
֊Նա քեզ չի՞ վրասել,֊առանց Ջիմինի խոսքերին արձագանքելու՝ Շուգան կտրուկ մեկնում է ձեռքը դեպի Ջիմինի դեմքը՝ ուսումնասիրելով այն,ապա ճակատից հետ տանելով մազերը,որպեսզի համոզվի՝ ոչ մի վնասվածք։Իսկ Ջիմինը նորից մոլորվում է։Ինչպե՞ս։Ուղղակի ինչպե՞ս։Ինչպե՞ս Շուգան կարող է լինել այսքան վտանգավոր ու հոգատար միևնույն ժամանակ։
֊Ոչ։Նա ոչինչ չի արել։Նա հարցրեց ազգանունս...Շուգա,ես ստեցի։
֊Դու ասել ես ի՞մ ազգանունը,֊Շուգան իջեցնում է ձեռքը և ուշադիր նայում Ջիմինի աչքերի մեջ։
֊Այո,֊մի քանի վայրկյան տևած լռությունից հետո՝ հնչում է պատասխանը։
֊Հիասքա՛նչ է։Դու ճիշտ ես վարվել։Սպասիր այստեղ,֊Շուգան արագ ոտքի է կանգնում և դուրս գալիս սենյակից։Ջիմինը մնում է լռության մեջ՝ լարված հայացքով ուսումնասիրելով սպիտակ,մարմարյա սեղանին դրված բաժակը,որին այդպես էլ չդիպչեց։Շուգան վերադառնում է՝ ձեռքում պահելով ինչ֊որ թղթեր,որոնք այնուհետև դնում է Ջիմինի դիմաց։
֊Ի՞նչ է սա,֊Ջիմինը նայում է թղթերին,որոնց ներքևում դրված կնիքը հուշում է,որ դրանք կրում են օրենսդրական ուժ։
֊Քո ազգանվան փոփոխության համար է անհրաժեշտ։Մեկ այլ դեպքում՝ դու ստիպված կլինեյիր վազել ամբողջ քաղաքով,որպեսզի կարողանայիր թեկուզ մեկ տառ փոխել անձնագրիդ մեջ։Բայց լավ կապերը հեշտացնում են գործը,֊Շուգան մեղմ ժպտում է,֊Այն ամենը,ինչ քեզանից պահանջվում է՝ դա ուղղակի ստորագրելն է։
Ջիմինը ներքին տագնապով է նայում թղթերին։
֊Շուգա,ես...Ես վստահ չեմ։
֊Դու կարող ես վերցնել սա քեզ հետ։Մտածել,վերլուծել և ապա կայացնել որոշում։
֊Դու իրո՞ք կարող ես ինձ ժամանակ տալ,֊Ջիմինը դեռ թերահավատորեն է մոտենում այս ամենին։
֊Իհարկե,֊Շուգան ժպտում է,֊Բայց ես ունեմ մի պայման։
֊Պայմա՞ն,֊Ջիմինը զգուշավորությամբ նայում է Շուգայի աչքերի մեջ,ով մոտ է կռանում՝ ստիպելով Ջիմինին սեղմվել բազմոցին։
֊Զբոսանք։Վաղը։Աշխատանքից հետո։
֊Ես աշխատանքս վերջացնում եմ գիշերը 2֊ին,դու համոզվա՞ծ ես։
֊Իսկ աշխատանքից առա՞ջ։
֊Դե...
֊Հիասքանչ է։Ես կգամ քո ետևից երեկոյան 6֊ին։Հարմա՞ր է։
֊Ինչի՞ համար։
֊Չհասկացա՞,֊Շուգան ուղղվում է՝ ակնհայտ զարմանքով նայելով Ջիմինի աչքերի մեջ։
֊Ինչի՞դ է պետք այս ամենը։Սխալ մի հասկացիր,ուղղակի սիրուն աչքերիս համար չէ,որ դու ուզում ես ինձ հետ ժամանակ անցկացնել,այնպես չէ՞։
֊Իսկ ես չե՞մ կարող ուղղակի հասարակ,պարզ,մարդկային հետաքրքրասիրություն տածել մեկ այլ մարդու նկատմամբ։Չե՞ս կարծում,որ դա նորմալ է։
֊Կարող ես...
֊Տեսնո՞ւմ ես,֊Շուգան նորից վերադարձնում է իր մեղմ ժպիտը։
Ջիմինը վերցնում է թղթերը և ոտքի է կանգնում։
֊Ես գնամ։
֊Ես կուղեկցեմ։
֊Կարիք չկա։
֊Ես պետք է համոզվեմ,որ քեզ հետ ամեն ինչ լավ է։
Ջիմինը կասեր,որ Շուգան չափից ավելի հոգատար է կլանի սառնասիրտ պարագլխի համար,բայց նրան թույլ չեն տալիս այլևս խոսել՝ բռնելով ձեռքից և տանելով դեպի դուռը։Շուգան նստեցնում է Ջիմինին՝ նրա համար արդեն ծանոթ մազերատին,իսկ ինքը նստում է ղեկին։Ջիմինը լուռ է,Շուգան՝ նույնպես։Չէ,իսկ ի՞նչ խոսել մեկի հետ,ում ճանաչում ես ընդամենը մի քանի օր,ում հետ ունես ոչ լավագույն հուշերը և ումից չգիտես,թե ինչ սպասել։Մեքենան կայանում է շենքի դիմաց։Շարժիչն անջատվում է։Նրանք դեռ լուռ են։Ջիմինը չի շտապում գնալ։
֊Ես վախկոտ չեմ,բայց...Ես վախենում եմ,֊Ջիմինի ձայնը հնչում է ցածր։Շուգան դանդաղ իր ափի մեջ է վերցնում Ջիմինի ձեռքը։
֊Ամեն ինչ լավ է լինելու,լսու՞մ ես։Ես թույլ չեմ տա,որ նրանք վնասեն քեզ։
֊Իսկ դու՞։Դու չե՞ս վնասի։
Լռություն։
֊Ես այդպես էլ գիտեյի..,֊Ջիմինը տխուր քմծիծաղ է տալիս՝ դուրս քաշելով ձեռքը,իսկ մյուսը մեկնելով դռանը։Սակայն նա չի հասցնում բացել մեքենայի դուռը,երբ Շուգան նորից բռնում է նրա ձեռքը՝ շրջելով իր կողմ և մոտ ձգելով։Հաջորդ վայրկյանին Ջիմինը զգում է ուրիշի տաք շուրթերը՝ սեփական շուրթերի վրա։Իսկ ժամանակը կանգ է առնում։Ասես ամբողջ աշխարհը կենտրոնանում է հենց այդ սև մազերատիի սրահում,որը բուրում է Շուգայի օծանելիքի,Ջիմինի շնչառության և նրանց համբույրի բույրով։Շուգան դանդաղ ընդհատում է համբույրը.
֊Չեմ վնասի։
Ջիմինը նայում է նրա աչքերի մեջ և հավատում է։Նա հավատում է Շուգային,չնայած գեթ մեկ ադեկվատ պատճառի բացակայության։Խոսքեր այլևս չեն հաջորդում։Ջիմինը բացում է մեքենայի դուռը և դուրս է գալիս։Մեքենան դեռ մի քանի րոպե չի շարժվում՝ մինչ Շուգան հանում է տուփից ծխախոտը,վառում է այն և ներշնչում է դառը ծուխը։Հեռախոսի էկրանը լուսավորվում է.[Ջիմին] <<6֊ին հարմար է>>։Շուգան քմծիծաղ է տալիս՝ կիսաբաց պատուհանից դուրս նետելով ծխախոտը և միացնելով շարժիչը։
֊Ձկնիկը կուլ տվեց խայծը։
____________________________
Ջիմինը նյարդերի վրա է։Նա չգիտի ինչ անել,ինչ հագնել կամ ընդհանրապես,որ օծանելիքից այսօր օգտվել։Ու թեև Ջիմինը առաջին անգամ չէ,որ ժամադրության է գնում(եթե նրանց հանդիպման պայմանավորվածությունը կարելի է այդպես անվանել),նա անհանգստանում է այնպես,ինչպես երբեք նախկինում։Ջիմինը կանգնեցնում է իր ընտրությունը սև ջինսի և սև շապիկի վրա՝ մտածելով,որ դա ամենահարմար և պրակտիկ լուքն է։Նա չէր ուզում ցույց տալ,որ ժամեր է ծախսել այդ ընտրության վրա։Ոչ թե որովհետև այն հասարակ էր,այլ որովհետև Շուգան կմտածեր,որ այդ ամբողջ աժիոտաժը իր համար էր։Ջիմինը դնում է օծանելիքը հետ սեղանին այն նույն պահին,երբ հեռախոսի էկրանին հայտնվում է հաղորդագրության.[Շուգա] <<Ես սպասում եմ քեզ>>։
Ջիմինը վերցնում է հեռախոսը,տան բանալիները և դուրս է գալիս տանից՝ մի քանի րոպե կանգնելով դռան կողքին։Ուղղակի որ Շուգան չմտածի,թե Ջիմինը սպասում էր՝ երբ է հնչելու ատրճանակի կրակոցը,որպեսզի սկսի վազել ու առաջինը հասնի ֆինիշին։Շուգան չէր խաբում։Նա սպասում է։Կանգնած է մեքենայի մոտ՝ ավելի ճիշտ մի փոքր նստած է մեքենայի դիմամասին և բաց է թողնում ծխի ամպեր,որոնք դանդաղ անհետանում են օդնում։Ջիմինին տեսնելով նա շրջվում է՝ գետնին գցելով գրեթե վերջացած ծխախոտը։
֊Երկա՞ր սպասեցրի,֊ի միջի այլոց հարցնում է Ջիմինը։
֊Ոչ այնքան։Կարող ենք գնալ։
__________________
֊Իսկ ու՞ր ենք գնում,֊Ջիմինը փորձում է պահել իրեն մաքսիմալ բնական,բայց դա ոչ միշտ է հաջողվում։Առավել ևս,երբ նա զգում է,թե ինչպես է Շուգան մերթ ընդ մերթ շրջվում իր կողմ և ուշադիր նայում՝ հավանաբար նկատելով նրա լարվածությունը։
֊Ռեստորան։
֊Աաա..,֊հասկացող ձայնով ձգում է Ջիմինը,բայց հանկարծակի գալիս է լուսաբանումը,֊Ստո՛պ։Մի րոպե։Ի՞նչ ռեստորան։
֊Իտալական խոհանոցով,֊ամենայն անկեղծությամբ պատասխանում է Շուգան,֊Ես չգիտեյի,թե դու ինչ խոհանոց ես սիրում,ուստի ընտրեցի իմ ճաշակով։Հուսամ կհավանես։
֊Ոչ...Ոչ֊Ոչ։Սպասի՛ր։
Շուգան զարմացած նայում է Ջիմինին,ապա թեքում է մեքենան՝ կայանելով։
֊Ի՞նչը այնպես չէ։
֊Դու ինձ չէիր զգուշացրել,որ ռեստորան ենք գնալու։Ես անգամ պատշաճ հագնված չեմ։
֊Հիասքանչ տեսք ունես։
֊Շուգա,դու չես հասկանում։
֊Ուրեմն՝ բացատրիր այնպես,որ հասկանամ։
֊Ինձ խորթ է այդ ամենը,հասկանու՞մ ես։Ես ուղղակի ուզում եմ զբոսնել կամ էլ...Կամ էլ...,֊Ջիմինը նայում է մեքենայի պատուհանից դուրս և մի քանի վայկյան անց հաղթական հայացքով շրջվում դեպի Շուգան,֊Արի գնանք այն սրաճարանը։
֊Դա ուղղակի...Գրադարան֊սրճարան է։Դու համոզվա՞ծ ես։
֊Ավելի քան,֊Ջիմինը ժպտում է այնքան լայն,անկեղծ ու ջերմ,որ անգամ Շուգայի պողպատյա համառությունն է անզոր դրա դեմ։
10 րոպե անց նրանք արդեն նստած են սրճարանում,որը կիսադատարկ է և որը բուրում է գրքերով ու սուրճով։
Շուգայի սև կոստյումն ու սև վերնաշապիկը անկասկած այս տեղի համար չէին եղել արդուկված,բայց նա չի բողոքում։Ուղղակի դանդաղ խմում է իր էսպրեսսոն և ուշադիր հետևում է իր դիմաց նստած Ջիմինին,ով գրապահարաններից մեկից վերցրել է ինչ֊որ ուլտռահետաքրքիր մանգա,որը հավանաբար կարդացել է 107 անգամ և կլանված պատմում է դրա սյուժեի մասին։Առանձնակի իմաստ պետք չէ փնտրել դրանում,ուղղակի մենք բոլորս էլ սիրում ենք խոսել սիրելի գրքերից։Եվ Շուգան լսում է։Լսում է ոչ պակաս կլանված և ոչ պակաս հետաքրքրությամբ։Ոչ թե որովհետև նրան էլ են դուր գալիս այդ գունազարդված գրքերը,այլ ուղղակի Ջիմինին լսելն է հետաքրքիր։Նրա մեջ այնքան շատ անկեղծություն ու պարզություն կա,որ վախենում ես անգամ դիպչել նրան՝ հանկարծ չկեղտոտես։
֊Ես հոգնեցրի՞ քեզ։
֊Ոչ,քեզ լսելը հետաքրքիր է,֊Շուգան ժպտում է՝ նայելով,թե ինչպես Ջիմինը նորից լցվեց էնտուզիազմով։Շուգան չի ստում։Ջիմինին լսելը հետաքրիր է։Ջիմինը ինքնին շատ հետաքրքիր է Շուգայի համար,բայց ինչ֊որ բան հուշում է նրան,որ այդ հետաքրքրությունը ոչ մի լավ բանի չի տանելու։Շուգայի համար արդեն իսկ տարօրինակ է՝ հենց այնպես նստել այստեղ,լսել Ջիմինին և հաճույք ստանալ այս ամբողջ մթնոլորտից։Ինչ֊որ մի պահ մոռանալ,թե ով ես դու,ինչ պարտականություններ ունես,ինչ պետք է անել երկիր մտնող թմրանյութի նոր չափաբաժնի հետ,ում հետ պետք է հանդիպել վաղն առավոտյան...Մոռանալ այդ ամենը։Ուղղակի նստել այստեղ և զգալ,որ...Տա՞նն ես։Տարօրինակ է,բայց այսքան հարմարավետություն ու ջերմություն Շուգան երբեք չի զգացել սեփական շքեղ տան չորս պատերի մեջ։Իսկ այստեղ զգում է։Երբ սրճարանում ցածր հնչում են տողերը. <<Could you find a way to let me down slowly?A little sympathy, I hope you can show me...>> ինչ֊որ անծանոթ երգից,թույլ լսվում է գրքի էջերի շրշյունը ինչ֊որ մեկի մատերի տակ,սուրճի բույրը պարուրում է օդը,իսկ Ջիմինը ժպտում է լայն ու պատմում ինչ֊որ բան։Շուգան արդեն չգիտի անգամ,թե ինչի մասին է Ջիմինը խոսում։Նա ուղղակի կենտրոնացել է զգացողությունների վրա,որոնք ստեղծել են տան մթնոլորտ։Իսկ դուք կարծում էիք,որ տունը դա վա՞յր է,շինությու՞ն,սենյա՞կ։Ոչ։Տունը դա այն մարդն է,ում կողքին դու զգում ես այն անհրաժեշտ ջերմությունը,որը քեզ չի կարող տալ ոչ մի պատ,պատուհան ու առաստաղ։
֊...Իսկ վերջում Յագամի Լայթը մահացավ,պատկերացնու՞մ ես։
֊Պատկերացնում եմ,֊Շուգան վերադառնում է իրականություն՝ բաց չթողնելով Ջիմինի վերջին խոսքերը,֊Հետաքրքիր պատմություն էր։
֊Ավելի հետաքրքիր է,երբ ինքդ ես կարդում,֊Ջիմինը ժպտում է՝ կում անելով իր կապուչինոյից և նայելով պատին կախված ժամացույցներից մեկին,֊Գրողը տանի՛,ես ուշանում եմ,֊Նա միանգամից ոտքի է կանգնում՝ հաջողությամբ չթափելով սուրճը։
֊Արդե՞ն,֊Շուգայի համար այս ժամանակն անցավ աննկատ։
֊Արդեն։
֊Ես կգամ քո ետևից աշխատանքից հետո։
֊Կարիք չկա։
֊Իսկ ես գտնում եմ,որ կա։
֊Շուգա,ես մանկապարտեզի երեխա չեմ,որ իմ ետևից գաս ու տուն տանես։
֊Այդպես պետք է,֊Շուգան վեր է կենում՝ վերցնելով պիջակը և ցույց տալով,որ խոսակցությունը շարունակելու ցանկություն չունի։
_______________
Ակումբը դիմավորում է արդեն ծանոթ մթնոլորտով։Ջիմինը թույլ չտվեց ուղեկցել իրեն մինչև ակումբի մուտքը՝ չպատճառաբանելով ոչինչ,բայց Շուգան համաձայնեց առանց ավելորդ հարցերի։Եվ եթե Ջիմինին թվում էր,որ եթե նա թույլ չտա մեքենան կայանել ակումբի դիմաց՝ ինքը կկարողանա ակումբ մտնել աննկատ,ապա նա մեծ հաշվով սխալվում է։Որովհետև Թեհյոնին արդեն հաղորդել են ամեն ինչ՝ ընդհուպ,թե որ ժամին նա որտեղ է եղել,ում հետ և ինչ դիրքով է նստած եղել։Չէ,իսկ դուք իրո՞ք կարծում էիք,որ Թեհյոնը աչք կփակի իր ընկերոջ(թշնամու) և աշխատակցի կասկածելի մտերմության վրա։
_______________
Թեև օրվա հագեցած լինելուն՝ Ջիմինը իրեն հոգնած չի զգում։Արդեն կեսգիշերն անց է,երբ Ջիմինը նկատում է,որ ակումբը՝ տարօրինակ կերպով,սկսում է դատարկվել,չնայած որ ուրբաթ օրերին՝ հենց այս ժամին է սովորաբար սկսվում զվարճանքը։Որոշ ժամանակ անց ակումբում մնում են ընդամենը 25֊30 հաճախորդներ,որոնց Ջիմինը լավ գիտի(VIP հաճախորդներ), ու աշխատակազմը։Ջիմինի համար մեծ հաշվով մեկ է,որովհետև կես ժամից կավարտվի իր աշխատանքային ժամը,և նա կկարողանա գնալ տուն։Նա արդեն ավարտել էր իր աշխատանքը և պատրասվում էր դուրս գալ բարի սեղանի ետևից,երբ սրահում հայտնվում է Թեհյոնը։Մթնոլորտը միանգամից փոխվում է,և մինչ բոլորը զբաղված են Թեհյոնի ուշադրությունը գրավելու "խիստ ֆանտաստիկ" գործով՝ Ջիմինը հաջողություն է մաղթում իր աշխատանքային հերթափոխին և գնում է դեպի ելքի դռները՝ միաժամանակ ստուգելով,թե արդյոք բաց չի թողել որևէ զանգ որևէ մեկից։Ջիմինը այնքան խորասուզված է ստուգում հեռախոսը՝ քայլելու հետ միաժամանակ,որ անգամ չի նկատում,թե ինչպես է իր դիմաց հայտնվում ինչ֊որ մեկը։Ուշքի է նա գալիս միայն այն բանից հետո,երբ գլխով թեթևակի բախվում է այդ ինչ֊որ մեկին՝ մի փոքր ավելի բարձր կրծքավանդակի հատվածից։
֊Արդեն գնու՞մ ես։
֊Իմ աշխատանքային ժամն ավարտվել է,֊Ջիմինը դնում է հեռախոսը գրպանը և մեկ քայլ հետ է կանգնում։
֊Այսօր մեզ մոտ հատուկ խնջույք է,միգուցե մնա՞ս։
֊Շնորհակալ եմ,պարոն Քիմ,բայց...
֊Ես քեզ ասել էի։Ուղղակի Թեհյոն։
֊Թեհյոն,ես իրոք չեմ կարծում,որ իմաստ կա իմ մնալու մեջ։
֊Հրավերը մերժելը գռեհիկ տոն է,Ջիմին,֊Թեհյոնը ձայնը կտրուկ դառնում է ավելի ցածր ու սառը և Ջիմինին թվում է,որ անգամ նրա իդեալական դիմագծերը դարձան ավելի սուր։Այո,իդեալական։Առաջին անգամ Ջիմինը այսքան մոտ է կանգնած Թեհյոնին,նայում է այսքան ուշադիր և չի կարող չընդունել,որ Թեհյոնը իդեալական տեսք ունի։Անգամ անհարմար է շնչել նրա հետ մի օդով։
֊Դե ի՞նչ։Դու մնու՞մ ես,֊պարալիչից դուրս է քաշում Ջիմինին Թեհյոնի ձայնը,և նա չի կարող անել ոչինչ,բացի ուղղակի գլխով համաձայնության նշան տալուց։Թեհյոնը ժպտում է և գնում սրահի խորքը՝ ձեռքով կանչելով Ջիմինին իր ետևից։Ջիմինը վերջին անգամ ստուգում է հեռախոսը,ապա հետևում Թեհյոնին։Բոլորը նայում են Ջիմինին տարօրինակ հայացքներով,որովհետև դա իրոք աննորմալ է,որ Թեհյոնը նախընտրեց հենց նրա հետ կիսել իր սեղանը,երբ սրահը լիքն է էլիտայի ամենաշքեղ կանանցով և տղամարդկանցով։Իսկ այստեղ ուղղակի ինչ֊որ մի բարմեն ու հա ինչ,որ այդ բարմենը իր հմայքով գրավում է բոլոր կանանց ուշադրությունը ու ոչ միայն։Սեղանի առաջ՝ որտեղ նստած են Թեհյոնն ու Ջիմինը,այլևս ոչ ոք չկա։Ջիմինը նստած է լուռ և միայն լարված պտտում է մատերի վրայի արծաթագույն մատանիները,իսկ Թեհյոնը մատուցողուհիներից մեկին ինչ֊որ բան է ասում,ինչից հետո իրենց սեղանին հայտնվում է երկու բաժակ և մեկ շիշ ջին։Ջիմինը կասեր,որ իր օրգանիզմը նախատեսված չէ նման թունդ ալկոհոլային խմիչքի համար,բայց նրան չեն էլ հարցնում։
Թեհյոնը բաժակների մեջ է լցնում խմիչքը և մեկը մեկնում է Ջիմինին։Ջիմինը անվստահ վերցնում է բաժակը և մի կարճ հայացք է նետում Թեհյոնի վրա,ով միանգամից դատարկում է բաժակի պարունակությունը։Եվ իրոք,գրողը տանի,Ջիմինը ի՞նչ է,տղամարդ չէ՞,եղածն էլ ալկոհոլ չէ՞։Ոչ,նա չի նստելու համեստ աղջնակի նման, առավել ևս ոչ Թեհյոնի նման մարդու առաջ։Թեհյոնը քմծիծաղ է տալիս՝ տեսնելով,թե ինչպիսի վճռականությամբ է Ջիմինը դատարկում առաջին բաժակը և արդեն ինքն է լցնում երկրորդը։
_________________
Սա արդեն 3֊րդ բաժակն է,իսկ միգուցե 7֊րդ,և Ջիմինը արդեն համոզված չէ,որ իր անունը Ջիմին է։Նա հենել է այտը ձեռքի ափին,նայում է ակումբի սրահին թախծոտ հայացքով,երաժշտությունը ավելի բարձր է քան Ջիմինի ձայնը,և Թեհյոնը ստիպված է մի փոքր մոտ նստել նրան,որպեսզի լսի,թե ինչի մասին է Ջիմինը խոսում։
֊Հերիք է,֊Թեհյոնը վերցնում է Ջիմինի ձեռքից բաժակը և դնում է սեղանին։
֊Ես չեմ վերջացրել..,֊Ջիմինը նորից մեկնում է ձեռքը դեպի բաժակը,բայց Թեհյոնը բռնում է նրա ձեռքը դաստակից՝ հետ քաշելով և սեղանի մոտով անցնող մատուցողին կարգադրելով հավաքել ամեն ինչ սեղանից։
֊Ջիմին։
֊Ա՞..,֊Ջիմինը գրեթե քնած է։
֊Իսկ կպատմե՞ս ինձ Շուգայի մասին։
֊Շուգա՞...Աաա,այն նիհար,բաց մազերով,դաժան...
֊Դաժա՞ն։
֊Այդ սրիկան ինձ ուզում էր սպանել,֊Ջիմինը նեղացած նայում է իր դիմաց՝ տրորելով աչքերը,ինչպես անում են փոքր երեխաները,երբ ահա֊ահա կքնեն։
֊Ինչու՞,֊Թեհյոնը իհարկե լավ է ճանաչում Շուգային,բայց նրա ինչի՞ն էր պետք սպանել Ջիմինին,եթե մի քանի օր առաջ նա քիչ էր մնում հենց ակումբի դիմաց Ջիմինին...Քխմ։
֊Դե...Ես նրան խաբել էի։Նա ասաց,որ չի հավատում ինձ ու գցեց գայլի վանդակը...Իսկ հետո ես ասացի նրան,թե ինչ էր գրված թղթի վրա ու նա բարիացավ...Ասաց,որ ազգանունս պետք է փոխել,պատկերացնու՞մ ես,Թե,֊Թեհյոնը մի պահ ցնցվում է նման դիմելաձևից,բայց չի ուզում ընդհատել,֊Ի՞նչը այնպես չէ իմ ազգանվան հետ։Փաք Ջիմին։Ջիմին Փաք։Ջիմին Փաք Ջիմին։Մի՞թե լավ չի հնչում։
֊Փաք Ջինի՞ն,֊Թեհյոնը բարձրացնում է մի ունքը և կասկածանքով լի հայացքով նայում է Ջիմինին։
֊Այո,իսկ հետո նա...
Խոսակցությունը ընդհատվում է հենց այն պահին,երբ ինչ֊որ մեկի ձեռքը հանկարծակի մի կողմ է հրում Թեհյոնին Ջիմինից։
֊Ես քեզ ասել էի,որ կգամ քո ետևից աշխատանքից հետո։Այդ դեպքում ինչո՞ւ ես դու գրողը այստեղ նստած նրա հետ։
Ջիմինը ասես նայում է Շուգայի միջով,որովհետև ոչ մի ռեակցիա չի տալիս,այլ միայն գլուխը դնում է Թեհյոնի ուսին՝ փորձելով գոնե այդպես պահել հավասարակշռություն։Շուգային դա միայն ավելի է զայրացնում,և նա քայլ է անում ընդառաջ՝ մեկնելով ձեռքը դեպի Ջիմինը,բայց նրան կանգնեցնում են։Թեհյոնը գրկում է Ջիմինին ուսից,իսկ մյուս ձեռքով բռնում է Շուգայի ձեռքը արմունկից՝ թույլ չտալով դիպչել Ջիմինին։
Հաջորդ վայրկյանին Շուգայի մի քանի մարդիկ միանգամից հանում են իրենց ատրճանակները՝ ուղղելով դրանք Թեհյոնի վրա և սպասելով միայն հրամանի,որպեսզի կրակեն։Միևնույն ժամանակ սրահում են հայտնվում նաև Թեհյոնի մարդիկ՝ հանելով ատրճանակները ապավոիչներից և ուղղելով դրանք Շուգայի մարդկանց վրա։Մթնոլորտը ծայրահեղ լարված է,և Շուգան անկեղծ ուզում է հրամայել ցրիվ տալ Թեհյոնի ուղեղը հենց այս կաշվե բազմոցի վրա,բայց նրան կանգնեցնում են երկու հանգամանք։Նախ առաջին. ուրիշ կլանների առաջնորդներին սպանելը արգելված է Խորհրդով։Նախ երկրորդ. այս սրիկայի կողքին հիմա նստած է Ջիմինը ու Շուգան թույլ չի տա,որ նրան վնասեն։Ամեն դեպքում՝ քանի դեռ նա չի ստացել իր ուզածը։
֊Ես տանում եմ Ջիմինին։
֊Դու հիմա տանելու ես միայն քո մարդկանց։Իսկ Ջիմինի հարցը ես ինքս կլուծեմ։
֊Մոռացության ես տրվում,Թեհյոն,֊Շուգան կտրուկ հետ է քաշում ձեռքը։
֊Սա իմ տարածքն է,և այստեղ ես եմ որոշում ով,ուր և ում հետ,Յունգի,֊Թեհյոնի այս դիմելաձևը ակնհայտորեն թողեց սպասված ազդեցությունը։Շուգան սեղմում է մատերը բռունցքի մեջ և սեղմված ատամների արանքից ցածր ասում.
֊Չկարծես,թե մարսելու ես այս ամենը,֊ապա շրջվում է և գնում դեպի ելքի դռները։Շուգայի մարդիկ նույնպես լքում են ակումբը։Տղաներից մեկը ժեստ է անում ձեռքով՝ ինչից հետո մյուսները հետ են դնում ատրճանակները,ապա մոտենում է սեղանին։
֊Պարո՞ն։
֊Բաց թող աշխատակազմին և...Նշանակիր հանդիպում Ջինի հետ։Հենց վաղը,պա՞րզ է։
Տղան միայն գլխով է անում,խոնարհվում է և հեռանում։Թեհյոնը խորը շնչում է՝ նկատելով,որ Ջիմինը արդեն յոթերորդ երազն է տեսնում՝ հայացքը թաքցնելով Թեհյոնի ուսին։
֊Փաք Ջիմին...